Դաս 57
Ղուկաս 22
Նախաբան
Երբ Իր մահկանացու կյանքի ծառայությունը մոտենում էր ավարտին, Հիսուսը հիմնադրեց հաղորդությունը, Իր աշակերտներին ուսուցանեց ծառայել ուրիշներին և պատվիրեց Պետրոսին զորացնել իր եղբայրներին: Փրկիչի քավիչ զոհաբերությունը սկսվեց Գեթսեմանի պարտեզում: Նրան ձերբակալեցին և դատեցին Կայափասի առջև: Մինչ Փրկիչին չարչարում էին, Պետրոսն ուրացավ, որ ճանաչում է Նրան:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 22.1-38
Փրկիչը հաստատում է հաղորդությունը և ուսուցանում Իր Առաքյալներին
Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի պատկերացնել (կամ դուք կարող եք հրավիրել երկու ուսանողի մասնակցել այս վարժությանը), որ նա և իր ընտանիքի մի անդամ նստած են հատակին: Ընտանիքի անդամը ցանկանում է ոտքի կանգնել և խնդրում է օգնել իրեն:
-
Որքանո՞վ կարող եք օգնել նրանց, եթե նստած մնաք հատակին:
-
Տարբերությունն ինչպիսի՞ն կլիներ, եթե դուք ոտքի կանգնեիք առաջինը:
Բացատրեք, որ այս նմանությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին հոգևոր վերելք ապրել:
Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 22 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել, թե ինչպես օգնել ուրիշներին` հոգևոր վերելք ապրել:
Ամփոփեք Ղուկասի 22․1-30` հիշեցնելով ուսանողներին, որ Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին Փրկիչը հանդիպեց Իր Առաքյալներին` տոնելու Զատիկը: Այդ ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Իր աշակերտներից մեկը կդավաճանի Իրեն, հաստատեց հաղորդության արարողությունը, պատվիրեց, որ այն պիտի սպասավորվի ի հիշատակ Իրեն և ուսուցանեց Իր Առաքյալներին, որ նրանք, ովքեր ծառայում են ուրիշներին, ամենից մեծն են: Փրկիչը նաև պատվիրեց Իր Առաքյալներին, որ շարունակեն Իր հետ, և խոստացավ, որ մի օր նրանք կնստեն գահին ու կդատեն Իսրայելի տասներկու ցեղերին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 22․31-32 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե Փրկիչն ինչ ասաց Սիմոն Պետրոսին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 31-րդ հատվածի ծանոթագրությունա:
-
Ըստ Փրկիչի սատանան ի՞նչ էր ուզում: (Սատանան ցանկանում էր մաղել Պետրոսին ու Սրբերին ցորենի պես:)
Բացատրեք, որ ցորենը մաղում են` հատիկն առանձնացնելով ցորենի մնացած մասերից:
-
Ի՞նչ սովորեցիք Պետրոսի մասին, որը ցույց է տալիս, որ նա արդեն վկայություն ուներ: (Եթե անհրաժեշտ է, հիշեցրեք ուսանողներին, որ Պետրոսը հայտարարել էր իր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին [տես Մատթեոս 16.13–17]):
-
Համաձայն հատված 32-ի, Պետրոսը դեռ ի՞նչ փորձառություններ պիտի ունենար, նախքան կկարողանար ուժեղացնել իր եղբայրներին:
-
Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը ավետարանի մասին վկայություն ունենալու և դեպի ավետարանը դարձի եկած լինելու միջև: (Ավետարանի մասին վկայություն ունենալը նշանակում է, որ մենք Սուրբ Հոգու միջոցով ստացել ենք հոգևոր վկայություն ճշմարտության մասին [տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Վկայություն», scriptures.lds.org]: Դարձի գալ դեպի ավետարանը նշանակում է «փոխել հավատքը, սիրտը և կյանքը` ընդունելու և համաձայնելու Աստծո կամքին (Գործք 3.19)» [Սուրբ գրությունների ուղեցույց, «Դարձ, Նորադարձ»scriptures.lds.org]):
-
Հիմնվելով Պետրոսին ուղղված Տիրոջ խոսքի վրա, մենք ի՞նչ կարող ենք անել, երբ դարձի ենք գալիս դեպի ավետարանը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք կարող ենք զորացնել ուրիշներին: Հրավիրեք ուսանողներին նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը հատված 32-ում:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 22.33-34 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչպես արձագանքեց Տիրոջ հորդորին` դարձի գալ և զորացնել իր եղբայրներին:
-
Պետրոսն ինչպե՞ս արձագանքեց Փրկիչի հորդորին:
-
Ըստ Տիրոջ մարգարեության, ի՞նչ պիտի աներ Պետրոսը:
Բացատրեք, որ այս պատմության ավելի մանրամասն տարբերակը գրանցված է Մատթեոսի 26 գլխում: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26.35 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պետրոսն ի՞նչ ասաց Փրկիչին մարգարեությունը լսելուց հետո:
-
Պետրոսն ինչպե՞ս արձագանքեց այս մարգարեությունը լսելուց հետո:
-
Պետրոսի պատասխանը ի՞նչ կարող է սովորեցնել մեզ այն մասին, թե նա ի՞նչ էր մտածում իր վկայության ուժի մասին:
Ղուկաս 22.39-53
Փրկիչը տառապում է Գեթսեմանում, քրտնում արյան մեծ կաթիլներով և մատնվում Հուդայի կողմից
Բացատրեք, որ Զատիկից հետո Փրկիչն ու Նրա Առաքյալները գնացին Գեթսեմանի պարտեզ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 22.39-43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց, երբ Նա եկավ Գեթսեմանի պարտեզ։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածի մասին:
-
Համաձայն 43-րդ հատվածի, ո՞վ օգնեց Փրկիչին ուժ ձեռք բերել, որպեսզի Նա կատարեր Երկնային Հոր կամքը:
-
Մենք ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե Երկնային Հայրն ի՞նչ կանի մեզ համար, եթե մենք ձգտենք կատարել Նրա կամքը։ (Ուսանողները կարող են առանձնացնել տարատեսակ սկզբունքներ, սակայն համոզվեք, որ պարզ լինի, որ. Եթե մենք հոժարակամ հնազանդվենք Երկնային Հոր կամքին, Նա մեզ ուժ կտա կատարելու Իր կամքը:)
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով Երկնային Հայրը կարող է զորացնել մեզ:
Բացատրեք, որ օգնությունը, որ մենք ստանում ենք Երկնային Հորից, հիմնականում կգա ոչ թե հրեշտակների տեսքով, այլ Նա կօգնի մեզ այն ուղիներով, որոնք, ըստ Նրա, ամենալավը կլինեն մեզ համար: Խնդրեք ուսանողներին հիշել մի ժամանակի մասին, երբ Երկնային Հայրը զորացրել է նրանց, քանի որ նրանք ջանացել են կատարել Նրա կամքը։
Բացատրեք, որ Գեթսեմանի պարտեզում Փրկիչի տառապանքը նկարագրող Ղուկասի պատմությունը ներառում է մի կարևոր մանրամասն, որը չի ընդգրկված Մատթեոսի և Մարկոսի պատմություններում: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 22.44 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Ղուկասն ինչպե՞ս է նկարագրել Փրկիչի տառապանքները Գեթսեմանիում:
-
Ղուկասն ինչպե՞ս է նկարագրում Փրկիչի տառապանքը Գեթսեմանիում: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 44-րդ հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը: Հիսուս Քրիստոսը քրտնում էր արյունի կաթիլներով, երբ նա տառապում էր Գեթսեմանի պարտեզում: (Կարող եք նշել, որ Փրկիչի տառապանքի այս հատկանիշը մարգարեությամբ տրվեց ավելի քան մեկ դար առաջ [տես Մոսիա 7]:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչ զգաց, բացատրեք, որ Փրկիչը նկարագրել է Իր սեփական տառապանքը մի հայտնության մեջ, որը տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով` գրանցված Վարդապետություն և Ուխտերի 19 բաժնում: Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում խաչաձև հղում կատարել Վարդապետություն և Ուխտերի 19.18 հատվածի և Ղուկասի 22.44 հատվածի միջև։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.18 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Տերն ինչպես է նկարագրել Իր տառապանքը։
-
Մենք ի՞նչ լրացուցիչ մանրամասներ ենք սովորում Փրկիչի տառապանքի մասին հատված 18-ում տրված Նրա սեփական նկարագրությունից։ (Հիսուս Քրիստոսի տառապանքը ստիպեց նրան «ցավից դողալ, … արնահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով»:)
-
Ի՞նչ մտքեր եք ունենում` իմանալով, որ Հիսուս Քրիստոսը այդքան տառապել է ձեզ համար:
Ամփոփեք Ղուկասի 12․45-48` բացատրելով, որ Գեթսեմանիում տառապելուց հետո Նա մատնվեց Հուդա Իսկարիովտացու կողմից։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 22․49-51 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պետրոսն ի՞նչ արեց, երբ քահանայապետերն ու մյուսները եկան ձերբակալելու Հիսուսին (տես Հովհաննեսի 18:10 հատվածը, որը միակ պատմությունն է, որը ճանաչում է Պետրոսին որպես Առաքյալ, ով կտրեց ծառայի ականջը):
-
Պետրոսն ի՞նչ արեց քահանայապետի ծառային:
-
Ի՞նչն է ուշագրավ այստեղ, որ Փրկիչն արեց ծառայի համար։
Ամփոփեք Ղուկասի 22.52.53 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը հարցրեց, թե քահանայապետներն ու մյուսները ինչո՞ւ էին Իրեն ձերբակալում գիշերը` ցերեկվա փոխարեն, երբ Ինքը գտնվում էր տաճարում:
Ղուկաս 22.54-71
Հիսուսին դատում են ատյանի առաջ, իսկ Պետրոսն ուրանում է, որ ճանաչում է նրան:
Ամփոփեք Ղուկասի 22.54 հատվածը` բացատրելով, որ երբ Փրկիչին տարան քահանայապետի տուն տանջելու, Պետրոսը հետևեց նրան։
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի տրամադրեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ (կամ գրեք այն գրատախտակին): Հրավիրեք ուսանողներին կարդալ աղյուսակում նախատեսված սուրբ գրությունները և զույգերով լրացնել աղյուսակը։
Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ - Դաս 57
Ի՞նչ պատահեց Պետրոսին: |
Ի՞նչ ասաց նա: | |
---|---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
-
Ձեր կարծիքով, ինչը գայթակղեց Պետրոսին, որի արդյունքում նա ուրացավ այս մարդկանցից յուրաքանչյուրի մոտ, որ ճանաչում էր Հիսուսին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՂուկասի 22.61-62 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Փրկիչին:
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Փրկիչին:
Եթե հնարավոր է, ցուցադրեք «Պետրոսի ուրացումը»նկարը ըստ Կառլ Հեյնրիխ Բլոխի: Այս նկարը առկա է LDS.org կայքում:
-
Եթե դուք լինեիք Պետրոսի փոխարեն, ըստ ձեզ ի՞նչ խոհեր կամ զգացումներ կունենայիք, երբ Փրկիչը նայեր ձեր վրա։ Ինչո՞ւ:
-
Պետրոսի փորձառությունը ինչպե՞ս է ցույց տալիս տարբերությունը ավետարանի վկայությունն ունենալու և դեպի ավետարանը դարձի եկած լինելու միջև:
Բացատրեք, որ թեև Պետրոսը ուներ ավետարանի վկայությունը, նա դեռ լիովին դարձի չէր եկել: Սակայն նա ճանաչեց իր թուլությունը` լիովին դարձի գալով և իր կյանքը նվիրեց Աստծուն ծառայելու և ավետարանով կիսվելու գործին:
-
Ի՞նչ դասեր կարող ենք սովորել Պետրոսի փորձառությունից:
Ամփոփեք Ղուկասի 22․63-71 հատվածները`բացատրելով, որ քահանայապետերը ծաղրում ու հարվածում էին Փրկիչին։
Եզրափակեք դասը` հրավիրելով ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի քանի քայլեր, որոնք նրանք կարող են կատարել, որպեսզի իսկապես դարձի գան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Խրախուսեք նրանց կատարել իրենց ցուցակում գրված քայլերից մեկն այս շաբաթ: