Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար գրքի նախաբանը
Մեր նպատակը
Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների նպատակը հետևյալն է.
«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 1):
Մեր նպատակին հասնելու համար մենք ուսուցանում ենք ուսանողներին ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այդ վարդապետություններն ու սկզբունքները ուսուցանվում են այնպիսի եղանակով, որը տանում է դեպի ըմբռնում և կատարելագործում: Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստվել ուսուցանել ավետարանը ուրիշներին:
Այս նպատակների իրականացման համար խրախուսում ենք ձեզ և այն ուսանողներին, ում դուք ուսուցանում ենք, օգտագործել Ավետարանն ուսուցանելու և սովորելու հիմունքները, երբ միասին ուսումնասիրում եք սուրբ գրությունները.
-
Ուսուցանել և սովորել Հոգով:
-
Զարգացնել սիրո, հարգանքի և նպատակի ուսման միջավայր:
-
Ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր և կարդալ դասընթացի տեքստը: [Սուրբ գրությունների ընթերցանությանը հետևելու աղյուսակները ամբողջ Նոր Կտակարանի համար կարող եք գտնել New Testament Scripture Mastery Cards քարտերի հետ՝ LDS.org-ում և store.lds.org-ում (item no. 10480)]:
-
Հասկանալ սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի համատեքստն ու բովանդակությունը:
-
Գտնել, հասկանալ, զգալ ավետարանի վարդապետությունների ու սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը և կիրառել դրանք:
-
Բացատրել ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, կիսվել դրանցով և վկայել դրանց մասին:
-
Սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները և հիմնական վարդապետությունները» (Gospel Teaching and Learning, 10):
Այս նպատակներն իրականացնելուց բացի դուք պետք է օգնեք ուսանողներին հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսի ավետարանին և զանազանել ճշմարիտը սխալից: Ուսանողները կարող են հարցեր ունենալ Եկեղեցու վարդապետության, պատմության կամ հասարակական դիրքի առումով։ Դուք կարող եք պատրաստել ուսանողներին` գտնել այդ հարցերի պատասխանները, օգնելով նրանց «ուսում փնտրել, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118), ինչպես նաև օգտագործելով Seek Truth բաժնի ռեսուրսները si.lds.org կայքից:
Ուսուցչի այս ձեռնարկը նախատեսված է ձեզ օգնելու համար, որ լինեք հաջողակ այս նպատակներն իրականացնելիս:
Դասի նախապատրաստում
Իր ավետարանն ուսուցանողներին Տերը պատվիրել է. «ուսուցանել [իմ] ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը» (ՎևՈՒ 42.12): Նա հետո հրահանգել է, որ այս ճշմարտությունները պետք է ուսուցանվեն, ինչպես «ցույց կտրվի Հոգու կողմից», որը «կտրվի … հավատքի աղոթքով» (ՎևՈւ 42.13–14): Յուրաքանչյուր դասը նախապատրաստելիս` աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը, որ օգնի ձեզ հասկանալ սուրբ գրությունները և դրանց մեջ պարունակվող վարդապետություններն ու սկզբունքները: Նմանապես, հետևեք Հոգու հուշումներին, երբ ծրագրեք, թե ինչպես օգնեք ձեր ուսանողներին հասկանալ սուրբ գրությունները, ուսուցանվել Սուրբ Հոգու կողմից և ցանկություն ունենալ կիրառելու այն, ինչ իրենք սովորում են:
Այս դասընթացում դուք հիմնականում օգտվելու եք Նոր Կտակարանից, երբ նախապատրաստվեք և ուսուցանեք: Աղոթքով ուսումնասիրեք գլուխները կամ հատվածները, որոնք դուք ուսուցանելու եք: Ձգտեք հասկանալ սուրբ գրության մասի համատեքստը և բովանդակությունը` ներառյալ դեպքերի ընթացքը, մարդկանց, վայրերը և իրադարձությունները: Երբ դուք ծանոթանաք յուրաքանչյուր սուրբ գրության մասի համատեքստին և բովանդակությանը, փորձեք գտնել այնտեղ պարունակվող վարդապետությունները և սկզբունքները, և որոշեք, թե այս ճշմարտություններից որոնք են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ հասկանան և կիրառեն: Երբ որոշեք, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք, կարող եք ընտրել, թե ինչ մեթոդներ, առաջարկներ և վարժություններ կարող են լավագույնս օգնել ձեր ուսանողներին` սովորել և կիրառել սուրբ գրություններում գտնվող սուրբ ճշմարտությունները:
Այս ձեռնարկը նախատեսված է այս գործընթացում ձեզ աջակցելու համար: Ուշադիր վերանայեք սուրբ գրության մասին համապատասխանող դասանյութը, որը դուք պիտի ուսուցանեք: Դուք կարող եք օգտագործել սուրբ գրության մասի համար նախատեսված բոլոր առաջարկները կամ դրանցից մի քանիսը, կամ կարող եք հարմարեցնել առաջարկված մտքերը այն ուսանողների կարիքներին և պայմաններին, որոնց դուք ուսուցանում եք:
Կարևոր է, որ դուք օգնեք ուսանողներին յուրաքանչյուր դասին ուսումնասիրել սուրբ գրության հատվածների ամբողջ խումբը: Վարվելով այդպես` դուք կօգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել ուղերձների ողջ էությունը, որ սուրբ գրությունների հեղինակները մտադիր են եղել հաղորդել: Սակայն դասին նախապատրաստվելիս, հնարավոր է պարզեք, որ դասաժամանակը չի բավարարում, որ օգտագործեք ձեռնարկում տրված ուսուցման բոլոր առաջարկները: Աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը և աղոթքով խորհեք ձեր ուսանողների կարիքները, երբ որոշեք, թե սուրբ գրության հատվածների որ խումբը շեշտադրել, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ավետարանի ճշմարտությունների ճշմարտացիությունն ու կարևորությունը և կիրառել դրանք իրենց կյանքում: Եթե ժամանակը կարճ է, կարող եք հարմարեցնել դասի այլ մասերը` համառոտ ամփոփելով մի խումբ հատվածներ կամ ուղղորդել ուսանողներին արագ գտնել որևէ սկզբունք կամ վարդապետություն` նախքան հատվածների հաջորդ խմբին անցնելը:
Երբ դուք խորհեք, թե ինչպես հարմարեցնեք դասանյութերը, համոզվեք, որ հետևում եք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.
«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք ամբողջությամբ խորասուզվենք նշանակված դասի մեջ, որը մենք պիտի ուսուցանենք, ապա մենք կարող ենք հետևել Հոգուն, որպեսզի հարմարեցնենք այն» (“4.3.4 Decide through Inspiration,” from “A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012]; LDS.org):
Ուսուցանելուն պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և ակնկալիքները, որպեսզի օգնեք նրանց հաջողության հասնել: Ծնողների և ղեկավարների հետ շփվելը կօգնի ձեզ տեղեկանալ ուսանողների կարիքներին և կօգնի ձեզ հաջողություն ունենալ նրանց իմաստալից և ուսանելի փորձառություն տալու հարցում:
Դասին նախապատրաստվելու ժամանակ կարող եք օգտագործել LDS.org կայքի կամ շարժական սարքերի Gospel Library-ի Նշումները և Օրագրի գործիքները: Այս գործիքները կարող եք օգտագործել սուրբ գրությունները, համաժողովի ելույթները, Եկեղեցու ամսագրերի հոդվածները և դասերը նշելու համար: Կարող եք նաև ավելացնել և պահպանել նշումները ձեր դասերին օգտագործելու համար: Այս գործիքների օգտագործման մասին ավելին իմանալու համար դիմեք Օգնություն նշումների և օրագրի վերաբերյալ էջին LDS.org կայքում:
Այս ձեռնարկի որոշ նյութերը Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ-ից են (Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014):
Ուսուցչի ամենօրյա ձեռնարկի օգտագործումը
Գրքի նախաբանը
Գրքերի նախաբանները ընդհանուր գաղափար են տալիս յուրաքանչյուր գրքի վերաբերյալ: Այլ բաների հետ մեկտեղ, դրանք բացատրում են, թե ով է գրել յուրաքանչյուր գիրքը, յուրաքանչյուր գրքի առանձնահատկությունները և յուրաքանչյուր գրքի բովանդակության ամփոփումը:
Սուրբ գրության հատվածների խմբի նախաբանը
Սուրբ գրության հատվածների խմբի նախաբանները հակիրճ գաղափար են տալիս սուրբ գրության այդ խմբի համատեքստի և բովանդակության մասին յուրաքանչյուր դասի համար:
Հատվածների խմբավորում և համատեքստի ամփոփում
Սուրբ գրության հատվածների խումբը հաճախ բաժանված են ավելի փոքր մասերի կամ խմբերի, որոնք կենտրոնանում են որոշակի թեմայի կամ վարժության վրա: Յուրաքանչյուր խմբի հղումներին հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:
Օգնություն ուսուցչին
Ուսուցումն օգնում է բացատրել ավետարանի ուսուցման սկզբունքները և մեթոդները: Դրանք կարող են աջակցել ձեզ` որպես ուսուցիչ կատարելագործվելու ձեր ջանքերում:
Դասի կառուցվածքը
Դասի կառուցվածքը պարունակում է առաջնորդություն ձեզ համար, երբ դուք ուսումնասիրում և սովորեցնում եք: Այն առաջարկում է ուսուցման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, գծապատկերներ և աղյուսակներ:
Վարդապետություններ և սկզբունքներ
Քանի որ վարդապետություններն ու սկզբունքները սովորաբար ի հայտ են գալիս սուրբ գրությունների տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծված են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և շեշտել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:
Նկարներ
Առկայության դեպքում դուք կարող եք ցուցադրել Եկեղեցու ղեկավարների և սուրբ գրությունների իրադարձությունների նկարները, որոնք տեսողական օժանդակ նյութեր են:
Սուրբ գրությունների սերտում
Նոր Կտակարանի 25 սերտման հատվածներն ընդգծված են այն դասերի համատեքստերում, որոնցում դրանց հանդիպում ենք: Այս դասերից յուրաքանչյուրը պարունակում է նաև ուսուցման գաղափար այս հատվածների համար: Որպեսզի հետևողական լինեք սերտման սուրբ գրություններն ուսուցանելիս, ձեռնարկում հաճախ են հանդիպում սերտման սուրբ գրությունների կրկնության վարժություններ: Սերտման սուրբ գրության ուսուցման լրացուցիչ գաղափարների համար տես այս ձեռնարկի հավելվածը կամ Seminary Student Resources-ը LDS.org կայքում:
Ազատ սյունակ
Ազատ սյունակը կարող է օգտագործվել դասերի նախապատրաստման համար` ներառյալ նշումներ, սկզբունքներ, փորձառություններ կամ այլ մտքեր գրելու համար, երբ հուշում զգաք Սուրբ Հոգու կողմից:
Բացատրական և պատմական տեղեկություն
Որոշ դասերի վերջում տրված են լրացուցիչ մեջբերումներ և բացատրություններ, որպեսզի ձեզ լրացուցիչ հասկացողություն տրվի պատմական փաստերի, որոշակի գաղափարների կամ սուրբ գրության հատվածների վերաբերյալ: Այս բաժնի տեղեկություններն օգտագործեք, որպեսզի նախապատրաստվեք ուսուցանելիս հարցերին պատասխանելու կամ լրացուցիչ մտքեր տալու համար: Լրացուցիչ մեկնաբանություններ կարելի է գտնել այս ձեռնարկի թվայնացված տարբերակում LDS.org-ում կամ the Gospel Library հավելվածում:
Ուսուցման լրացուցիչ մտքեր
Որոշ դասերի վերջում կան ուսուցման լրացուցիչ գաղափարներ: Դրանք առաջարկներ են վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու համար, որոնք միգուցե չեն ներկայացվել կամ նշվել դասի կառուցվածքում: Դրանք նաև կարող են առաջարկներ լինել տեսալսողական նյութերի օգտագործման վերաբերյալ, ինչպիսիք են LDS.org կայքի DVD նյութերն ու տեսանյութերը: Ուսուցման լրացուցիչ մտքեր կարելի է գտնել այս ձեռնարկի թվայնացված տարբերակում՝ LDS.org-ում կամ the Gospel Library հավելվածում:
Ամենօրյա սեմինարիայի ծրագիր (ազատ գրաֆիկով և վաղ առավոտյան)
Այս ձեռնարկը պարունակում է հետևյալ տարրերը ամենօրյա սեմինարիայի ուսուցիչների համար. ուսուցչի 160 ամենօրյա դասեր, ուսուցմանը օժանդակող նյութեր, գրքերի նախաբաններ և սերտման սուրբ գրությունները և հիմնական վարդապետություններն ուսուցանելու համար նյութեր:
Գրքերի նախաբաններ
Գրքերի նախաբանները զետեղված են սուրբ գրության յուրաքանչյուր գրքի առաջին դասից առաջ: Գրքերի նախաբանները ընդհանուր գաղափար են տալիս յուրաքանչյուր գրքի մասին, պատասխանելով հետևյալ հարցին. Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը: Ո՞վ է գրել այս գիրքը: Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել: Ու՞մ համար է գրվել այս գիրքը և ինչո՞ւ: Որո՞նք են այս գրքի առանձնահատկությունները: Գրքերի նախաբանները նաև հակիրճ ձևով ներկայացնում են յուրաքանչյուր գրքի բովանդակությունը: Ուսուցիչները պետք է անհրաժեշտության դեպքում դասերի ժամանակ ներկայացնեն գրքերի նախաբաններում պարունակվող համատեքստն ու պատմական տեղեկատվությունը:
Ուսուցչի ամենօրյա դասեր
Դասի ձևաչափ
Այս ձեռնարկի յուրաքանչյուր դասը կենտրոնանում է սուրբ գրության հատվածների խմբի վրա և ոչ թե որոշակի գաղափարի, վարդապետության կամ սկզբունքի վրա: Այս ձևաչափը կօգնի ձեզ և ձեր ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները հաջորդականությամբ և քննարկել վարդապետություններն ու սկզբունքները, երբ դրանք բնականաբար առաջ գան սուրբ գրության տեքստում: Երբ ուսանողները ծանոթանան համատեքստին, որտեղ կա վարդապետություն կամ սկզբունք, այդ ճշմարտության մասին նրանց հասկացողությունը կարող է խորանալ: Բացի դրանից, ուսանողները ավելի լավ կկարողանան տեսնել և հասկանալ ուղերձների ողջ էությունը, որ ոգեշնչված սուրբ գրությունների հեղինակները մտադիր են եղել հաղորդել: Այս եղանակով սուրբ գրություններն ուսուցանելը կօգնի ուսանողներին նաև սովորել, թե ինչպես բացահայտել և կիրառել հավերժական ճշմարտությունները սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ:
Յուրաքանչյուր դասում սուրբ գրության մասի ոչ բոլոր հատվածներն են նշված: Որոշ հատվածներ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քանի որ դրանք ավելի քիչ կարևոր են ոգեշնչված գրողի ընդհանուր ուղերձի համար կամ քանի որ դրանք ավելի քիչ կիրառելի են երիտասարդների համար: Դուք պարտավորություն ունեք հարմարեցնել այս նյութերը այն ուսանողների կարիքներին և հետաքրքրություններին, որոնց դուք ուսուցանում եք: Դուք կարող եք հարմարեցնել այս ձեռնարկի դասի գաղափարները, ընտրելով ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշակի վարդապետության կամ սկզբունքի վրա, քան այն շեշտադրված է դասանյութում, կամ ընտրելով ավելի քիչ ուշադրություն դարձնել սուրբ գրության խմբի հատվածի վրա, որը խորությամբ զարգացված է ձեռնարկում: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ կատարել այս հարմարեցումները, երբ դուք նախապատրաստվում և ուսուցանում եք:
Վարդապետություններ և սկզբունքներ
Յուրաքանչյուր դասի կառուցվածքում դուք կպարզեք, որ մի քանի կարևոր վարդապետություններ և սկզբունքներ են ընդգծված: Այս վարդապետություններն ու սկզբունքները ներկայացված են ուսումնական ծրագրում, քանի որ` 1) դրանք արտահայտում են սուրբ գրության հատվածների խմբի հիմնական ուղերձը, 2) դրանք հատկապես հարմար են ուսանողների կարիքներին և պայմաններին կամ 3) դրանք կարևոր ճշմարտություններ են, որոնք կարող են օգնել ուսանողներին` խորացնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ: Իմացեք, որ Նոր Կտակարանն ուսուցանում է ավելի շատ ճշմարտություններ, քան ներկայացված են ուսումնական ծրագրում: Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ սուրբ գրությունները պարունակում են «ճշմարտությունների անթիվ համակցություններ, որ կհամապատասխանեն յուրաքանչյուր անհատի` յուրաքանչյուր իրավիճակում» (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, Aug. 10, 1993], si.lds.org; տես նաև Teaching Seminary: Preservice Readings [2004], 69, LDS.org):
Ուսուցանելիս, ուսանողներին շարունակ հնարավորություն տվեք, որ ներկայացնեն սուրբ գրությունների վարդապետություններն ու սկզբունքները: Երբ ուսանողներն արտահայտեն իրենց գտած ճշմարտությունները, նրանք, հնարավոր է, օգտագործեն բառեր, որոնք կտարբերվեն այս ձեռնարկում նշված վարդապետության կամ սկզբունքի հնչեցումից: Նրանք կարող են գտնել նաև ճշմարտություններ, որոնք նշված չեն դասում: Զգուշացեք, որ չասեք, թե ուսանողների պատասխանները սխալ են պարզապես այն պատճառով, որ դրանք արտահայտելու համար նրանց օգտագործած բառերը տարբերվում են ձեռնարկում օգտագործված բառերից կամ քանի որ դրանք ներկայացնում են մի ճշմարտություն, որը նշված չէ ուսումնական ծրագրում: Սակայն, եթե ուսանողի մեջբերումը վարդապետորեն սխալ է, ձեր պարտականությունն է մեղմությամբ օգնել ուսանողին ուղղել իր մեջբերումը` պահպանելով սիրո և վստահության մթնոլորտ: Այսպես վարվելով, կարող եք ապահովել սովորելու կարևոր փորձառություն ձեր դասարանի ուսանողների համար:
Տեմպ
Այս ձեռնարկը պարունակում է սեմինարիայի 160 ամենօրյա դասեր: Դուք կարող եք դասերն ու տեմպը հարմարեցնել շաբաթների քանակին, որի ընթացքում դուք պետք է ուսուցանեք դասընթացը: Տեմպի ուղեցույցի նմուշի համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը: Տեմպի ուղեցույցը նախատեսված է 36 շաբաթ տևողությամբ 180 օրից բաղկացած ուսումնական տարվա համար և ներառում է 20 «հարմարվող օրեր», որոնք դուք կարող եք օգտագործել, որպեսզի հարմարեցնեք ամենօրյա դասերը, օգնեք ուսանողներին սերտել սուրբ գրության հիմնական հատվածներն ու հիմնական վարդապետությունները, վերանայել անցած նյութը և հաշվի առնել դասացուցակի ընդմիջումները:
Ստեղծագործական աշխատանք
Նոր Կտակարանի ուսումնական ուղեցույց տնային ուսումնասիրման սեմինարիայի ուսանողների համար ձեռնարկը կարող է օգտագործվել սեմինարիայի ամենօրյա ծրագրերում որպես միջոց ուսանողներին ստեղծագործական աշխատանք տալու համար: Ուսանողների տնային ուսումնասիրության ուղեցույցի դասերը համապատասխանում են այն դասերին, որոնք ներկայացված են այս ձեռնարկում: Շատ բացակայություններ ունեցող ուսանողներին կարող եք հանձնարարել կատարել ուսումնական ուղեցույցի այն հանձնարարությունները, որոնք համապատասխանում են նրանց բաց թողած դասերի բովանդակությանը: Հանձնարարությունները կարող եք տպել LDS.org կայքից, ուստի, դուք կարիք չունեք ամբողջական ձեռնարկով ապահովել այն ուսանողներին, ովքեր պետք է կատարեն ստեղծագործական աշխատանք: Նոր Կտակարանի ուսումնական ուղեցույց տնային ուսումնասիրման սեմինարիայի ուսանողների համար ձեռնարկի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ են տրված այս ձեռնարկի «Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագիր» վերնագրով բաժնում:
Օգնություն ուսուցչին
Ուսուցման օգնության դրույթներ են հանդիպում այս ձեռնարկի լուսանցքներում: Ուսուցման օգնությունը բացատրում և լուսաբանում է, թե ինչպես դուք և այն ուսանողները, ում ուսուցանում եք, կարող են կիրառել Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության հիմունքները Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրության ժամանակ: Դրանք ունեն նաև առաջարկություններ այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով օգտագործել բազմազան ուսուցման մեթոդները, հմտությունները և միջոցները: Երբ դուք սկսեք հասկանալ ուսուցման օգնություն բաժնում գտնվող սկզբունքները, ուղիներ փնտրեք ուսուցման ընթացքում դրանք մշտապես փորձարկելու և կիրառելու համար:
Սուրբ գրությունների սերտում և հիմնական վարդապետություններ
Որպեսզի օգնեն ուսանողներին բարձր գնահատել հավերժական ճշմարտությունները և մեծացնել իրենց վստահությունը սուրբ գրությունները սովորելիս և ուսուցանելիս, Կրոնի սեմինարիաները և ինստիտուտները (ՍևԻ) ընտրել են սուրբ գրությունների մի շարք հատվածներ, որոնք ուսանողները պիտի սերտեն յուրաքանչյուր դասընթացի ուսումնասիրության ժամանակ: Բացի դրանից, Հիմնական վարդապետությունների ցանկ է ներառված, որպեսզի ընդգծեն հիմնական վարդապետությունները, որոնք ուսանողները պիտի հասկանան, հավատան դրանց և ապրեն դրանց համաձայն` սեմինարիայի չորս տարիների և իրենց կյանքի մնացած տարիների ընթացքում: Սեմինարիայի յուրաքանչյուր դասընթացի ձեռնարկ նախատեսված է ընդգծելու Հիմնական վարդապետությունները, որոնք հանդիպում են, երբ ուսանողները հերթականությամբ ուսումնասիրում են սուրբ գրությունները: Սերտման սուրբ գրության հատվածներից շատերն ընտրված են նկատի ունենալով Հիմնական վարդապետությունները, որպեսզի երբ դուք ուսանողներին ուսուցանեք սերտման սուրբ գրության հատվածները, դուք ուսուցանեք նաև Հիմնական Վարդապետությունները:
Երբ ուսանողները հավերժական ճշմարտություններ կուտակեն իրենց մտքերում և սրտերում, Սուրբ Հոգին անհրաժեշտության դեպքում կհիշեցնի նրանց այս ճշմարտությունները և նրանց քաջություն կտա հավատքով գործել (տես Հովհաննես 14.26): Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է.
«Ես խստությամբ քաջալերում եմ ձեզ օգտագործել սուրբ գրություններն ուսուցանելու ժամանակ և անել ամեն հնարավոր բան ուսանողներին օգնելու համար, որ օգտագործեն դրանք և հարմարվեն դրանց: Ես կցանկանայի, որ մեր երիտասարդները վստահությամբ մոտենային սուրբ գրություններին: …
… Մենք ցանկանում ենք, որ ուսանողները հավատան սուրբ գրությունների ուժին և ճշմարտացիությանը, վստահ լինեն, որ իրենց Երկնային Հայրն իրոք խոսում է իրենց հետ սուրբ գրությունների միջոցով, և որ նրանք կարող են դառնալ դեպի սուրբ գրությունները և գտնել պատասխաններ իրենց խնդիրներին և իրենց աղոթքներին: …
… Մենք հուսով ենք, որ ձեր ուսանողներից և ոչ մեկը դուրս չի գա դասարանից վախեցած, շփոթված կամ ամաչելով, որ չի կարողացել գտնել իր անհրաժեշտ օգնությունը, քանի որ բավականաչափ լավ չգիտեր սուրբ գրությունները՝ անհրաժեշտ հատվածները գտնելու համար» (“Eternal Investments” [address to CES religious educators, Feb. 10, 1989], 2, si.lds.org; see also Teaching Seminary: Preservice Readings [2004], 20, LDS.org):
Սերտման սուրբ գրության և Հիմնական Վարդապետությունների մասին ավելի շատ տեղեկությունների համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը:
Տնային ուսումնասիրության դասերի օգտագործումը
Ուսանողների դասերի ամփոփումը
Ամփոփումը կօգնի ձեզ ծանոթանալ համատեքստի և վարդապետությունների ու սկզբունքների հետ, որոնք ուսանողները ուսումնասիրել են շաբաթվա ընթացքում ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում:
Դասի նախաբանը
Դասի նախաբանը կօգնի ձեզ իմանալ, թե սուրբ գրության հատվածների խմբի որ մասը շեշտել դասի ժամանակ:
Հատվածների խմբավորում և համատեքստի ամփոփում
Հատվածները խմբավորվում են համաձայն սուրբ գրության հատվածների խմբի համատեքստի կամ բովանդակության փոփոխությունների: Յուրաքանչյուր հատվածների խմբի հղումներին հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:
Դասի կառուցվածքը
Դասի կառուցվածքը ուղեցույց է հանդիսանում ձեզ համար, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք: Այն առաջարկում է ուսուցման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, գծապատկերներ և աղյուսակներ:
Վարդապետություններ և սկզբունքներ
Քանի որ վարդապետություններն ու սկզբունքները սովորաբար ի հայտ են գալիս սուրբ գրությունների տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծված են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և շեշտել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:
Հաջորդ մասի նախաբանը
Յուրաքանչյուր դասի վերջին պարբերությունը տալիս է հաջորդ միավորի վերաբերյալ ակնարկներ: Կիսվեք այս պարբերությամբ ձեր ուսանողների հետ յուրաքանչյուր դասի վերջում, որպեսզի օգնեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները եկող շաբաթվա ընթացքում:
Տնային ուսումնասիրության սեմինարիայի ծրագիր
Տեղական քահանայության ղեկավարների և ՍևԻ ներկայացուցիչների ղեկավարության ներքո տնային ուսումնասիրության սեմինարիայի դասերը կարող են կազմակերպվել այնպիսի տեղերում, որ ուսանողները ի վիճակի չեն լինի հաճախել ամենօրյա դասերին հեռավորության և այլ գործոնների պատճառով (ինչպես օրինակ հաշմանդամությունը): Տնային ուսումնասիրության դասերն ընդհանուր առմամբ հասանելի չեն այն տեղերում, որտեղ ամենօրյա (աշխատանքային օրեր) դասերն անցկացվում են վաղ առավոտյան կամ ազատ գրաֆիկով:
Տնային ուսումնասիրության ծրագիրը ուսանողներին թույլ է տալիս միավորներ վաստակել՝ շաբաթվա ընթացքում սեմինարիայի դասերին հաճախելու փոխարեն տանն անհատապես լրացնելով դասերը: Այս դասերը գտնվում են առանձին ձեռնարկում, որը կոչվում է Նոր Կտակարանի ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար: Շաբաթը մեկ անգամ ուսանողները հանդիպում են ունենում սեմինարիայի ուսուցչի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքը և մասնակցեն դասին: Ուսանողների ուսումնասիրության ուղեցույցը և շաբաթական դասարանային դասերը բացատրված են ստորև:
Ուսումնասիրության ուղեցույց ուսանողների տնային ուսումնասիրության համար
Նոր Կտակարանի ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար ձեռնարկը նախատեսված է տանն ուսումնասիրող ուսանողին օգնելու համար, որ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս ստանա այնպիսի փորձառություն, ինչպիսին սեմինարիայի ուսանողը, ով հաճախում է շաբաթական դասերին: Հետևաբար, ուսանողի ուսումնասիրության ուղեցույցի տեմպը, ինչպես նաև այնտեղ ընդգծված վարդապետություններն ու սկզբունքները համապատասխանում են այս ձեռնարկի նյութին: Ուսանողի ուսումնասիրության ուղեցույցը նաև ներառում է սերտման սուրբ գրության ուսուցում: Սերտման սուրբ գրությունների հատվածները տրված են համատեքստում այնպես, ինչպես դրանք տրված են սուրբ գրության տեքստում և հաճախ գրավոր վարժությունները տրված են այն դասերում, որոնցում այդ հատվածներն ընդգրկված են:
Յուրաքանչյուր շաբաթ տնային ուսումնասիրման ուսանողները պիտի ավարտեն չորս դաս ուսանողի ուսումնասիրության ուղեցույցից և շաբաթը մեկ անգամ մասնակցեն այն դասին, որը տրված է իրենց սեմինարիայի ուսուցչի կողմից: Ուսանողները կատարում են ուսումնասիրության ուղեցույցի համարակալված հանձնարարություններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ուսանողները պիտի ունենան սուրբ գրությունների ուսումնասիրության երկու օրագիր, որպեսզի մեկը թողնեն իրենց ուսուցչի մոտ և շարունակեն աշխատել մյուսով: Երբ ուսանողները հանդիպեն իրենց ուսուցչի հետ յուրաքանչյուր շաբաթ, մի օրագիրը վերադարձվում է տնային ուսուցչին, իսկ մյուսը տրվում է ուսանողին` օգտագործելու հաջորդ շաբաթվա դասերի համար: (Օրինակ` մեկ շաբաթվա ընթացքում ուսանողը կատարում է հանձնարարությունները օրագիր 1-ում: Հետո ուսանողն այս օրագիրը բերում է դասարան և տալիս է ուսուցչին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ուսանողը կատարում է հանձնարարությունները օրագիր 2-ում: Երբ ուսանողը հանձնում է օրագիր 2-ը, ուսուցիչը վերադարձնում է օրագիր 1-ը: Հետո ուսանողն օգտագործում է օրագիր 1-ը, հաջորդ շաբաթվա հանձնարարությունները կատարելու համար:)
Սեմինարիայի բոլոր ուսանողներին խրախուսվում է ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները և կարդալ դասընթացի տեքստը, սակայն տնային ուսումնասիրության ուսանողները պետք է հասկանան, որ ակնկալվում է, որ նրանք ծախսեն լրացուցիչ 30-40 րոպե՝ չորս տնային ուսումնասիրության դասերից յուրաքանչյուրի վրա և հաճախեն տնային ուսումնասիրության շաբաթական դասին:
Ուսուցչի շաբաթական տնային ուսումնասիրության դասեր
Նոր Կտակարանի ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար ձեռնարկի յուրաքանչյուր մաս համընկնում է ուսուցչի ամենօրյա ձեռնարկի հինգ դասերի հետ: Այս ձեռնարկի յուրաքանչյուր հինգերորդ դասի վերջում դուք կգտնեք տնային ուսումնասիրության ուսուցչի մեկ շաբաթական դաս: Տնային ուսումնասիրության դասերը կօգնեն ուսանողներին վերանայել, խորացնել իրենց հասկացողությունը և կիրառել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք նրանք սովորեցին, երբ շաբաթվա ընթացքում ավարտեցին դասերը ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում: Այս դասերին կարող են ուսումնասիրվել նաև հավելյալ ճշմարտություններ, որոնք ընդգրկված չեն ուսանողի ուսումնասիրության ուղեցույցում: (Ձեր դասի ծրագրմանն օգնելու համար կարող եք օգտվել տնային ուսումնասիրության ուսուցիչների տեմպի ուղեցույց-ից, որը գտնվում է այս ձեռնարկի հավելվածում:)
Որպես տնային ուսումնասիրության ուսուցիչ, դուք պետք է լիակատար հասկացողություն ունենաք այն մասին, թե ինչ են ձեր ուսանողներն ուսումնասիրում տանը ամեն շաբաթ, որպեսզի դուք կարողանաք պատասխանել հարցերի և բովանդակալից քննարկումներ անցկացնեք, երբ հանդիպեք նրանց հետ: Խնդրեք ուսանողներին իրենց ամենշաբաթյա դասերին բերել սուրբ գրությունները, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և ուսանողների ուսումնասիրության ուղեցույցները շաբաթական դասի համար, որպեսզի նրանք կարողանան անդրադառնալ դրանց դասի ընթացքում: Հարմարեցրեք դասերը ձեր ուսանողների կարիքներին և ըստ Սուրբ Հոգու առաջնորդության: Դուք կարող եք անդրադառնալ նաև այս ձեռնարկի ուսուցիչների ամենօրյա դասերին, երբ պատրաստվեք և ուսուցանեք: Ուսուցման օգնության ուսումնասիրությունը և ամենօրյա դասերում օգտագործված մեթոդները կարող են օգնել հարստացնել ձեր շաբաթական ուսուցումը: Պատրաստակամորեն մոտեցեք ձեր ուսանողների ցանկացած հատուկ կարիքներին: Օրինակ, եթե ուսանողը խնդիրներ ունի գրելու հետ կապված, թույլ տվեք նրան օգտագործել ձայնագրիչ կամ թելադրել իր մտքերը ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ով կարող է գրի առնել նրանց պատասխանները:
Յուրաքանչյուր շաբաթական դասի վերջում հավաքեք ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և խրախուսեք նրանց շարունակել իրենց ուսումնասիրությունները: Տվեք նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիր հաջորդ շաբաթվա հանձնարարությունների համար` ինչպես բացատրված է «Տնային ուսումնասիրության ուսանողի ուսումնական ուղեցույց» բաժնում: (Քահանայության ղեկավարների և ծնողների առաջնորդության ներքո ցցի սեմինարիայի ուսուցիչները կարող են էլեկտրոնային եղանակով հաղորդակցվել սեմինարիայի այն ուսանողների հետ, ովքեր ներգրավված են տնային ուսումնասիրության սեմինարիայում:)
Մինչ դուք կարդաք կատարված առաջադրանքները ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, պարբերաբար արձագանքեք նրանց աշխատանքներին` գրելով մի փոքր երկտող կամ հաջորդ անգամ նրանց տեսնելիս գովաբանելով: Դուք կարող եք նաև փնտրել այլ ուղիներ, որպեսզի աջակցություն և իմաստալից արձագանք տաք: Սա կօգնի ուսանողներին իմանալ, որ ձեզ հետաքրքրում է նրանց աշխատանքը և կօգնի ոգևորել նրանց լիարժեք պատասխաններ տալու համար:
Շատ ուսանողների ջանքերը սուրբ գրությունների կարևոր հատվածների սերտման գործում կիրականանան, երբ նրանք ավարտեն տնային ուսումնասիրության դասերը: Տնային ուսուցիչները կարող են ավարտին հասցնել ուսանողների ջանքերը` հրավիրելով նրանց անգիր ասել կամ կրկնել սուրբ գրությունների սերտման հատվածները, որոնք հանդիպում են տեքստում այդ շաբաթվա ուսումնասիրվող մասում:
Այլ նյութեր
LDS.org
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար (nttm.lds.org) և Նոր Կտակարանի ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար ձեռնարկները առկա են LDS.org-ում և Gospel Library-ում՝ շարժական սարքերի համար: Ուսուցչի ձեռնարկի թվային տարբերակը պարունակում է լրացուցիչ մեկնաբանություն և պատմական տեղեկատվություն, դասավանդման օժանդակ գաղափարներ և լրատվամիջոցներ, որոնք ներառված չեն տպագիր ձեռնարկում տարածության սահմանափակ լինելու պատճառով:
si.lds.org
Դասերը նախապատրաստելու և ուսուցման լրացուցիչ գաղափարներ ստանալու համար ուսուցիչները կարող են այցելել Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների կայք (si.lds.org):
Գրառումներ և օրագրի գործիքներ
Ուսուցիչներն ու ուսանողները կարող են օգտագործել առցանց կամ շարժական Նշումներ և Օրագրի գործիքներ` նշելու և նշումներ ավելացնելու այս ձեռնարկների առցանց տարբերակներին, երբ նրանք պատրաստեն դասերը և ուսումնասիրեն սուրբ գրությունները: Ուսուցչի ձեռնարկները և ուսանողի ուղեցույցները նույնպես առկա են ներբեռնման համար LDS.org կայքում տարբեր ձևաչափերով (ինչպես օրինակ, PDF, ePub, և mobi [Kindle] ֆայլերը):
Լրացուցիչ միջոցներ
Հետևյալ ռեսուրսները մատչելի են առցանց, ձեր ղեկավարի, Եկեղեցու տեղական բաշխման կենտրոնների և Եկեղեցու առցանց խանութի (store.lds.org) շնորհիվ:
-
Media Library-ն LDS.org կայքում
-
Ավետարանի նկարների գիրք (item no. 06048)
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիր (item no. 13256)
-
Հավատքին հավատարիմ. Ավետարանի վկայակոչում (item no. 36863)
-
Ավետարանական թեմաներ LDS.org-ում:
-
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկ (item no. 09403)
-
Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողի համար (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014) (item no. 10734)