Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս․ Հովհաննես 11–15 (Մաս 15)


Տնային ուսումնասիրության դաս

Հովհաննես 11–15 (Մաս 15)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Հովհաննես 11–15-ից (մաս 15) ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս։ Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա։ Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ։

Օր 1 (Հովհաննես 11)

Երբ ուսանողները կարդացին, թե ինչպես է Հիսուսը կենդանացնում Ղազարոսին մեռելներից, նրանք սովորեցին հետևյալ սկզբունքները․ Մենք կարող ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում։ Հիսուս Քրիստոսը Հարությունն ու կյանքն է։ Եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ունենալ հավերժական կյանք։ Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում, ապա մեր Հավատքը Նրա հանդեպ կհաստատվի և կխորանա։

Օր 2 (Հովհաննես 12)

Այս դասում ուսանողները սովորեցին Մարթայի և Ղազարոսի քույր Մարիամի մասին, ով օծեց Հիսուսի ոտքերը և դեպի Երուսաղեմ Փրկիչի հաղթական մուտքի մասին։ Նրանք նաև սովորեցին Երուսաղեմում ուսուցանած Փրկիչի ուսմունքների մասին։ Փրկիչի ուսմունքներից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Հրաշքներն ինքնին չեն ստիպում մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին։ Մտածել ավելի շատ գոհացնել մյուսներին, քան գոհացնել Աստծուն. այս սկզբունքը կարող է խանգարել մեզ բացահայտ կերպով ընդունել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։ Եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, մենք ստիպված չենք լինի ապրել հոգևոր խավարում։

Օր 3 (Հովհաննես 13)

Երբ ուսանողները կարդացին Առաքյալների ոտքերը լվանալու Փրկիչի պատմությունը, նրանք սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին և ծառայենք ուրիշներին, ավելի երջանիկ կլինենք։ Երբ մենք սիրենք միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսը սիրեց մեզ, այլ մարդիկ կիմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք։

Օր 4 (Հովհաննես 14-15)

Այս դասում, ուսանողներն ուսումնասիրեցին այն ուսմունքները, որոնք Փրկիչը ներկայացրեց Իր Առաքյալներին՝ նախքան Իր քավող զոհաբերությունը սկսելը։ Նրանք սովորեցին, որ միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և Նրա ճանապարհը բռնելով, մենք կարող ենք մտնել Երկնային Հոր արքայությունը։ Նրանք նաև սովորեցին, որ մենք ցույց ենք տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը, երբ պահում ենք Նրա պատվիրանները, և որ Սուրբ Հոգին կսփոփի մեզ, կուսուցանի և կհիշեցնի մեզ ամեն բանի մասին։ Երբ ուսանողները սովորեցին որթի ու ճյուղերի մասին, նրանք իմացան, որ եթե մենք պահենք պատվիրանները, մենք կմնանք Փրկիչի սիրո մեջ և կստանանք լիակատար ուրախություն։

Ներածություն

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է անեն, որպեսզի վերադառնան Երկնային Հոր մոտ։ Բացի այդ, երբ ուսանողները վերանայեն Հովհաննես 14-ում գրված Տիրոջ խորհուրդը, նրանք կարող են մտածել, թե ինչպես կարող են ավելի լավ հետևել Փրկիչի ուղուն։

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 14․1-14

Փրկիչն ուսուցանում է Իր Առաքյալներին, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ։

Եթե հնարավոր է, ցուցադրեք ձեր քաղաքի քարտեզը և հրավիրեք ուսանողներին նշել իրենց ներկայիս գտնվելու վայրը քարտեզի վրա։ Քարտեզի վրա գտեք մեկ այլ վայր, որը ծանոթ է ուսանողներին։ Հանձնարարեք նրանց թղթի վրա գրի առնել, թե ինչպես կարող են իրենց գտնվելու վայրից հասնել այդ մյուս վայրը։ Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց գրածով։

Գրատախտակին գրեք Սելեստիալ Արքայություն արտահայտությունը։ Հորդորեք ուսանողներին մտածել այն ուղղության մասին, որը նրանք կտան այն մարդուն, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես հասնել սելեստիալ արքայություն։

Հիշեցրեք ուսանողներին, որ Հովհաննես 14 գլուխն իրենց ամենօրյա դասերի ժամանակ ուսումնասիրելով, նրանք սովորել են մի ճշմարտություն, որը կօգնի նրանց իմանալ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ և մտնել սելեստիալ արքայություն։ Բացատրեք, որ այս դասի ժամանակ նրանք ավելի շատ բան կիմանան այդ ճշմարտության մասին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես 14-ի համատեքստը, հիշեցրեք նրանց, որ Փրկիչը Երուսաղեմում գտնվող մի տան վերնահարկում տոնեց Զատիկն Իր Առաքյալների հետ։ Զատիկի ճաշից հետո Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ շուտով Նա կհեռանա նրանցից (տես Հովհաննես 13․33

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 14․1-5-ը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Հիսուսն Իր Առաքյալներին, որպեսզի մխիթարի նրանց։

Բացատրեք, որ Հովհաննես 14․3 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ ասվում է․ «Եվ երբ գնամ, ես ձեզ համար տեղ կպատրաստեմ, կրկին կգամ և ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք»։

  • Ի՞նչ էր ուսուցանում Հիսուսն Իր Առաքյալներին, որպեսզի մխիթարեր նրանց։

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան» (Հովհաննես 14․2) արտահայտությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ըստ նրա խոսքերի, ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը։

Prophet Joseph Smith

«Այն արտահայտությունը, որ «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» …Պետք է լինի - «Իմ Հոր թագավորության մեջ շատ թագավորություններ կան», որպեսզի դուք լինեք Աստծո ժառանգները և իմ ժառանգակիցները։ … Կան բնակարաններ նրանց համար, ովքեր հնազանդվում են սելեստիալ օրենքին, և կան այլ բնակարաններ նրանց համար, ովքեր չեն համապատասխանում օրենքին՝ ամեն մարդ ըստ իր կարգի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 233

Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն թագավորություն և թագավորություններ բառերն իրենց սուրբ գրություններում՝ տուն և բնակարններ բառերի վերևում՝ Հովհաննես 14․2 հատվածում։

  • Հովհաննես 14․1–4 հատվածների ո՞ր ուսմունքները կարող էին մխիթարիչ լինել Առաքյալների համար։

  • Համաձայն հատված 5-ի, ինչպե՞ս Թովմասն արձագանքեց Փրկիչի այն ուսմունքին, որ Նրա Առաքյալները գիտեին Երկնային Հոր թագավորություն տանող ճանապարհը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 14․6 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Թովմասին տված Հիսուսի պատասխանին։ Հիշեցրեք նրանց, որ սա սուրբ գրությունների սերտման հատված է։

  • Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց Թովմասի հարցին։

Գրատախտակին նկարեք մի արահետ։ Արահետի մի կողմում գրեք Մենք, իսկ մյուս կողմում գրեք Երկնային Հոր թագավորությունը։ Արահետի տակ գրեք Ճանապարհ բառը և նշեք, որ այս արտահայտությունը վերաբերում է այն ուղուն, որը մի վայրից տանում է մյուս վայրը։

  • Ինչպե՞ս է Փրկիչը հանդիսանում «Ճանապարհը»: (Ուսանողները կարող են պատասխանել, որ Փրկիչը մեզ ցույց է տալիս ինչպես ապրել, որպեսզի դառնանք Աստծո նման և ինչպես արժանի լինենք, որպեսզի ապրենք Երկնային Հոր ներկայության մեջ։)

Գրեք Ճշմարտությունը և Կյանքը բառերը գրատախտակին՝ «Ճանապարհ» բառի տակ։

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հանդիսանում «Ճշմարտությունը»։ (Նա ամեն ճշմարտության աղբյուրն է և կատարյալ կերպով ապրեց ամեն ճշմարտությամբ։)

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հանդիսանում «Կյանքը»։ (Նա հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել ֆիզիկական մահը և հարություն առնել անմահ ֆիզիկական մարմիններով և հաղթահարել հոգևոր մահը՝ հավերժական կյանք ձեռք բերելու համար։ Նա է «լույս, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին» [ՎևՈւ 88․13]։)

Գրատախտակին նկարված ճանապարհի տակ գրեք Հիսուս Քրիստոսն է՝ «Ճանապարհը» բառի կողքին։

  • Ելնելով ձեր ամենօրյա դասերի քննարկումներից և ձեր սովորածից, ինչպե՞ս կամփոփեիք Փրկիչի այն արտահայտության նշանակությունը, որ «ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»։ (Հովհաննես 14.6) (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, բայց նրանք պետք է բացահայտեն նման մի սկզբունք․ Միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և Նրա ճանապարհը բռնելով, մենք կարող ենք մտնել Երկնային Հոր արքայությունը։)

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք փորձենք բռնել այն ճանապարհը, որը Փրկիչի ճանապարհը չէ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Լորենս Ե․ Քորբրիջի հետևյալ խոսքերը. Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ի՞նչ կպատահի, եթե մենք փորձենք բռնել այն ճանապարհը, որը Փրկիչի ճանապարհը չէ։

Երեց Լորենս Ե. Քորբրիջ

«Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը։ Նա է Լույսը և Կյանքը, Հացը և Ջուրը, Սկիզբը և Վերջը, Հարությունը և Կյանքը, աշխարհի Փրկիչը, Ճշմարտությունը և Ճանապարհը։

Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում։ Նա է Ճանապարհը։ Յուրաքանչյուր այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ինչպիսին էլ որ լինի, անմտություն է։ …

Տիրոջ ճանապարհը դժվար չէ: Կյանքն է դժվար, ոչ թե ավետարանը։ «Հակառակություն կա բոլոր բաներում» [2 Նեփի 2․11], ամենուրեք, բոլորի համար։ Կյանքը դժվար է մեր բոլորի համար, բայց կյանքն այնքան պարզ է։ Մենք ունենք միայն երկու ընտրություն։ Մենք կարող ենք կամ հետևել Տիրոջը և օժտվել Նրա զորությամբ ու ունենալ խաղաղություն, լույս, ուժ, գիտելիք, վստահություն, ուղղություն, սեր և ուրախություն կամ կարող ենք գնալ որևէ այլ ճանապարհով, ցանկացած այլ ճանապարհով, ինչպիսին էլ այն լինի և գնալ միայնակ, առանց Նրա աջակցության, առանց Նրա զորության, առանց ուղղության, խավարի, խառնաշփոթի, կասկածի, վշտի ու հուսահատության մեջ։ Եվ ես հարցնում եմ, ո՞ր ճանապարհն է ավելի հեշտ։ …

Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում։ Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը» («Ճանապարհը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 34, 36)։

  • Ելնելով Երեց Քորբրիջի խոսքերից, ի՞նչ կպատահի, եթե մենք չբռնենք Փրկիչի ճանապարհը։

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք բռնենք Փրկիչի ճանապարհը։

  • Ո՞րն է Փրկիչի ճանապարհը։ (Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչի ճանապարհն իր մեջ ներառում է Նրա և Երկնային Հոր հանդեպ հավատք զարգացնելը, ապաշխարելը, փրկության արարողություններ ստանալը, ինչպիսիք են՝ մկրտությունը և տաճարային արարողությունները և հավատքով ու հնազանդությամբ մինչև վերջ համբերելը։)

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց ունեցած այն փորձառությունների մասին, երբ Փրկիչի ճանապարհը բռնելով օրհնություն են ստացել։ Նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվելու իրենց փորձառություններով։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե որքան լավ են նրանք հետևում Փրկիչի ճանապարհին։ Հորդորեք նրանց մտածել, թե ինչ արարքով նրանք կարող են ավելի լավ հետևել Փրկիչին և նպատակ դնել՝ կիրառելու այն գործողության մեջ։

Ամփոփեք Հովհաննես 14․7–14 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց Իր Առաքյալներին, որ Երկիր գալու Իր նպատակներից մեկն Իր խոսքերով և արարքներով Երկնային Հոր ճշմարիտ բնույթը բացահայտելն էր։ Նաև խոստացավ Իր Առաքյալներին, որ նրանք մեծ գործեր անելու զորություն կունենան։

Հաջորդ Մասը (Հովհաննես 16-21)

Հրավիրեք ուսանողներին փնտրել պատասխաններ այս հարցերին, երբ նրանք ավարտեն Հովհաննեսի ավետարանի իրենց ուսումնասիրությունը․ Ի՞նչ ասաց Հիսուսն Իր մորը, երբ Նա գամված էր խաչին։ Ո՞վ էր առաջին մարդը, ում Հիսուս Քրիստոսը հայտնվեց Իր հարություն առնելուց հետո։ Ո՞վ մերժեց ուրիշների վկայություններն այն մասին, որ Հիսուսը հարություն է առել։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ի՞նչ կասեր Փրկիչն Իր աշակերտներին, ովքեր տեսել էին Իրեն և Իր Հարությունը, սակայն ավելի ուշ որոշեցին վերադառնալ իրենց հին գործին՝ ավետարանը քարոզելու փոխարեն։ Հորդորեք նրանց հաջորդ մասում փնտրել այն խոսքերը, որոնք Փրկիչն ասաց այդ աշակերտներին։