Տնային ուսումնասիրության դաս
Մատթեոս 1–5 (Մաս 2)
Նախաբան
Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք կատարյալ, ինչպես մեր Հայրն է Երկնքում կատարյալ։ Բացի դրանից, երբ ուսանողները վերանայեն Տիրոջ ավելի բարձր օրենքները, նրանք կարող են միջոցներ ձեռնարկել ավելի լավ հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 5․17–48
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին դառնալ Երկնային Հոր նման կատարյալ։
Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ձեր կարծիքով, ո՞ր պատվիրանն է մարդկանց դժվար պահել։ Դասը սկսելով ուսանողներին խնդրեք պատասխանել այդ հարցին։ Նրանց պատասխանները թվարկեք գրատախտակին:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 5.48 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն պատվիրանը, որը դժվար է պահել։ Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նրանք նշեն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Մատթեոսի 5․48, հատվածի տողատակի ծանոթագրություն ա։
-
Ինչպիսի՞ զգացում է առաջացնում կատարյալ լինելու պատվիրանը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել կատարյալ։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 5․48, տողատակի բ գրառումը՝ փնտրելով կատարյալ բառի նշանակությունը և խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Բացատրեք, որ ամբողջովին կամ լիովին զարգացած դառնալու համար պետք է նմանվել Երկնային Հորը։
Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Փրկչի Լեռան Քարոզը Մատթեոսի 5 գլխում, հրավիրեք նրանց փնտրել այն սկզբունքը, որին նրանք պետք է հետևեն, որպեսզի զարգանան և դառնան կատարյալ, ինչպես մեր Հայրն է Երկնքում կատարյալ։
Ամփոփեք Մատթեոսի 5․17–20 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց, որ Նա եկավ իրականացնելու Մովսեսի օրենքը, ոչ թե քանդելու կամ կործանելու Մովսեսի օրենքի հավերժական ճշմարտություններից որևէ մեկը։ Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանի լրիվությունը, որը կորել էր ամբարշտության և ուրացության պատճառով, ուղղեց սխալ ուսմունքները և իրականացրեց Հին Կտակարանի մարգարեների մարգարեությունները: Ի վերջո, որպես ավետարանի լրիվության Վերականգնման մի մաս, Մովսեսի օրենքի որոշ կետեր այլևս չշարունակվեցին, ինչպես օրինակ՝ թլպատումը և կենդանիների զոհաբերությունը։
Բացատրեք, որ Մատթեոսի 5․21–48 հատվածներն իրենց մեջ ընդգրկում են հրեաների տարբեր օրենքների և ավանդությունների մասին Փրկչի այն ուսմունքները, որոնք ստեղծվել կամ ավելացվել են Մովսեսի օրենքի տակ։ Երբ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց օրենքների ճշմարիտ իմաստը, Նա ուսուցանեց արդարության ավելի բարձր ուղին։ Իր արքայության անդամները պետք է ապրեն այդ բարձր օրենքով։ Այդ բարձր օրենքները նախատեսված էին, որպեսզի օգնեին Հիսուս Քրիստոսի աշակերտներին չխախտել Աստծո պատվիրանները։
Որպեսզի օգնեք ուսանողներին վերհիշել բարձր օրենքի մասին այն բաները, որոնք նրանք սովորել են իրենց տնային ուսումնասիրության դասի ժամանակ, կարող եք հետևյալ նախադասությունները գրել գրատախտակին․ Մի՛սպանիր: Շնություն մի արա:
Խնդրեք ուսանողներին բացատրել, թե Հիսուս Քրիստոսն ի՞նչ ուսուցանեց Իր աշակերտներին այս օրենքների մասին։ (Եթե ուսանողները չեն կարողանում հիշել, հանձնարարեք նրանց բացել Մատթեոս 5․21–26 և Մատթեոս 5․27–30, հատվածները։)
-
Որո՞նք են մեր բարկությունը չվերահսկելու վտանգները։
-
Ինչո՞ւ է անհրաժեշտ վերահսկել մեր մտքերը:
Ամփոփեք Մատթեոսի 5․31-37 հատվածները և բացատրեք, որ Տերն ուսուցանեց ամուսնալուծության, ամուսնության և երդում տալու մասին։
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցում համադասարանցիներից մեկը դաժան ու անբարյացակամ բաներ է ասում նրանց մասին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կարձագանքեին։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 5.38 հատվածը։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե ինչպես էր Մովսեսի օրենքը մարդկանց պատժում իրենց մեղքերի կամ վիրավորանքների համար։ Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Բացատրեք, որ «Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ» արտահայտությունն ըստ Մովսեսի օրենքի նշանակում է, որ պատիժը պետք է համապատասխանի վիրավորանքի լրջության աստիճանին։
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հանձնարարեք զուգընկերներից մեկին կարդալ Մատթեոսի 5․39-42 հատվածները, իսկ մյուս զուգընկերը կարդա Մատթեոսի 5.43-47 հատվածները: Նրանց ուշադրությունը հրավիրեք բարձր օրենքին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերն իրենց զուգընկերների հետ (կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին կամ թերթիկների տեսքով տրամադրել դրանք)․
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 5.45 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի, եթե մենք սիրենք մեր թշնամիներին և բարիք անենք նրանց, ովքեր ատում են մեզ։
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք սիրենք մեր թշնամիներին և բարիք անենք նրանց, ովքեր ատում են մեզ։
-
Իմանալով, որ մենք բոլորս էլ Աստծո հոգևոր զավակներն ենք, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս հատվածում՝ լինել որդիքը մեր Հոր, որը Երկնքումն է։ (Նշանակում է դառնալ Նրա նման և դառնալ Նրա թագավորության ժառանգները։)
-
Ինչպե՞ս Փրկիչն Իր կյանքի ընթացքում Իր թշնամիներին սիրելու և ուրիշներին բարիք գործելու օրինակ հանդիսացավ։
Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ Մատթեոսի 5 գլխում իրենց սովորած ճշմարտություններին այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք Երկնային Հոր նման կատարյալ։
-
Որո՞նք են այն բաները, որ մենք պետք է անենք մեր Երկնային Հոր նման կատարյալ դառնալու համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Փրկչի ուսմունքներին և պատվիրաններին հետևելով, մենք կարող ենք դառնալ կատարյալ, ինչպես մեր Հայրը, որը Երկնքում է:)
Հիշեցրեք ուսանողներին, որ միայն Հիսուս Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք կատարյալ դառնալ (տես Մորոնի 10․32)։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ կատարելագործվելու գործընթացը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ հայտարարությունը․
«Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ անմատչելի [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն լրիվ չափով կիրագործվի միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասվում է բոլոր նրանց, ովքեր սիրում և պահում են Նրա պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88)։
-
Համաձայն Երեց Նելսոնի, ե՞րբ մենք կհասնենք կատարելության։
-
Ինչպե՞ս կարող է այս հայտարարությունն օգնել նրան, ով կատարելությանն ուղղված իր ջանքերում ծանրաբեռնված կամ հուսալքված է զգում։
Հորդորեք ուսանողներին շարունակ հնազանդվել Աստծո պատվիրաններին, որպեսզի նրանք ի վերջո դառնան մեր Երկնային Հոր նման։
Հաջորդ Մաս (Մատթեոս 6․1–13․23)
Ուսանողներին հաջորդ մասին նախապատրաստելու համար, հրավիրեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ․ Ո՞րն է Ոսկե Կանոնը։ Ի՞նչ է Տերն ուսուցանել ուրիշներին դատելու մասին։ Ի՞նչ է պահում նրանց հետ, ովքեր ծառայում են երկու տիրոջ։ Ի՞նչ պետք է մարդիկ անեին Փրկչի կողմից բուժվելու համար։ Բացատրեք, որ հաջորդ մասում ուսանողները հնարավորություն կունենան իմանալու այդ հարցերի պատասխանները և կիմանան Փրկչի պատասխանատվությունը Իր Առաքյալների հանդեպ։