Դաս 64
Հովհաննես 5
Նախաբան
Փրկիչը Երուսաղեմում այցելեց մի խնջույքի (հավանաբար Զատիկին) և բժշկեց մի հիվանդ մարդու Բեթհեզդայի ավազանի մոտ: Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ Ինքը ներկայացնում է Երկնային Հորը և բացատրեց, թե ինչո՞ւ մարդիկ պետք է պատվեն Աստծո Որդուն: Նա նկարագրեց նաև ուրիշ վկաների, ովքեր վկայել էին Իր աստվածայնության վերաբերյալ:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 5․1-30
Հիսուսը բժշկում է մի հիվանդ մարդու շաբաթ օրը և ուսուցանում Հոր հետ Իր կապի մասին
Ցուցադրեք կոտրված ամանի կամ ափսեի մասերի նկարը (կամ կարող եք նկարել կոտրված ափսեի պատկեր գրատախտակին):
Խնդրեք ուսանողներին, որ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր երբևէ կոտրել են որևէ կարևոր կամ արժեքավոր բան: Բացատրեք, որ մենք, որպես Երկնային Հոր զավակներ, կարևոր ենք և մեծ արժեք ունենք: Այնուամենայնիվ, մեր ընտրությունների կամ այն մարտահրավերների պատճառով, որոնց մենք բախվում ենք, երբեմն կարող ենք թույլ զգալ, կոտրված կամ փոքր արժեք ունեցող:
-
Ձեր շրջապատից որևէ մեկը ինչպե՞ս կարող է հոգեպես, ֆիզիկապես կամ հուզական առումով կոտրված զգալ: (Ուսանողների պատասխանները թվարկեք գրատախտակին:)
Խնդրեք ուսանողներին փնտրել մի ճշմարտություն, երբ նրանք ուսումանասիրեն Հովհաննես 5.1–9 հատվածները, որը կարող է օգնել մեզ մխիթարվել և հույս տալ մեզ, երբ կոտրված ենք:
Ամփոփեք Հովհաննես 5.1-ը` բացատրելով, որ հետո, երբ Հիսուս Քրիստոսը ծառայեց Գալիլեայում, Նա ճամփորդեց Երուսաղեմ` պահելու մի հրեական տոն, ամենայն հավանականությամբ Զատիկը (տես Հովհաննես 5.1, ծանոթություն ա): Մինչ Նա Երուսաղեմում էր, գնաց մի ավազան, որը տաճարի մոտ էր:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 5․2-4 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ովքեր էին հավաքվել ավազանի շուրջը:
-
Ինչպիսի՞ մարդիկ էին հավաքվել Բեթհեզդայի ավազանի մոտ: (Նշեք, որ պառկած, կույրեր, կաղեր, և չորացած բառերը [հատված 3] նկարագրում են մարդկանց, ովքեր հիվանդ էին, տկար կամ որևէ ձևով հաշմանդամ:)
-
Ինչի՞ էին սպասում այս չարչարված մարդիկ: (Բացատրեք, որ այնտեղ գուցե աղբյուր էր եղել, որը երբեմն հոսում էր դեպի ավազանը և ջրի երեսին առաջացնում պղպջակներ, որը հավանաբար որոշ հանգստություն էր պարգևում այդ մարդկանց հիվանդություններին [տես Աստվածաշնչի բառարան, «Բեթհեզդա»]:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ խոսքերը.
«Անկասկած Բեթհեզդայի ավազանը հանքային ջրերի աղբյուր էր, որի ջրերն ունեինբուժական որոշակի հատկություններ: Բայց որևէ պատկերացում, որ հրեշտակ էր իջնում ներքև և շարժում ջուրը, որպեսզի այնտեղ մտնող առաջին մարդը բժշկվեր, բացարձակ սնահավատություն էր: Բժշկության հրաշքները չեն գործվում այս կերպ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:188):
-
Ի՞նչ ուսուցանեց Երեց ՄակՔոնկին այն հավատքի վերաբերյալ, որ հրեշտակն էր շարժում ջուրը՝ բժշկելու առաջին մարդուն, ով մտնում էր ավազան:
-
Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր տեսարանը ավազանի մոտ, այդքան շատ մարդկանցով, ովքեր հույս ունեին բժշկվելու՝ լինելով առաջինը, ով կմտներ ջուրը:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 5.5-7-ը: Խնդրեք դասարանի անդամներին ընթացքում հետևել` փնտրելով, թե ո՞ւմ տեսավ Փրկիչը ավազանի մոտ պառկած:
Ցուցադրեք «Քրիստոսը բժշկում է հիվանդներին Բեթհեզդայի մոտ» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], no. 42; տես նաև LDS.org):
-
Ինչպե՞ս են այս հատվածները նկարագրում մարդուն, ում տեսավ Փրկիչը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 5.8-9 հատվածները` փնտրելով մարդու հանդեպ Փրկիչի արձագանքը: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտած նյութով: Հրավիրեք նրանց մտածել «մարդն իսկույն ողջացավ» արտահայտությունը նշելու մասին (հատված 9-ը):
Գրատախտակին գրեք Բեթհեզդա բառը: Բացատրեք, որ Բեթհեզդա բառը կարող է թարգմանվել «ողորմածության տուն» (Աստվածաշնչի բառարան, «Բեթհեզդա»): Գրեք այս սահմանումը գրատախտակին Բեթհեզդա բառի կողքին: Բացատրեք, որ ողորմածությունը կարեկցանք է կամ բարություն: Ողորմածության ամենամեծ դրսևորումը, որը երբևէ կատարվել է, Հիսուս Քրիստոսի Քավությունն է:
-
Ինչո՞ւ էր Բեթհեզդա անունը համապատասխանում այդ տեղանքին, հատկապես այդ մարդուն` Փրկիչի բժշկելուց հետո:
-
Ինչպե՞ս կարող ենք մենք բոլորս Բեթհեզդա ավազանի եզրին նստած այդ մարդու նման լինել:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Փրկիչի բժշկությունից, որը տվեց այդ մարդուն: (Թեև ուսանողները կարող են տարբեր կերպ արտահայտվել , հավաստիացեք, որ շեշտադրեն, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք բժշկվել:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահող Եպիսկոպոսությունից Երեց Մերիլ Ջ. Բեյթմենի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին խնդրեք լսել և գտնել այն եղանակները, որոնցով Փրկիչը կարող է մեզ բժշկել.
«Ճիշտ ինչպես Բեթհեզդա ավազանի մոտ գտնվող մարդն ավելի ուժեղ մեկի կարիքն ուներ բժշկվելու համար (տես Հովհաննես 5.1–9), այնպես էլ մենք կախված ենք Քրիստոսի քավության հրաշքներից, եթե մեր հոգիները պետք է բժշկվեն սգից, վշտից և մեղքից: … Քրիստոսի միջոցով կոտրված սրտերը նորոգվում են և խաղաղությունն է փոխարինում սրտնեղությանն ու վշտին» (“The Power to Heal from Within,” Ensign, May 1995, 13):
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք ողջացվել Հիսուս Քրիստոսի ողորմածությամբ և Նրա Քավությամբ: (Կարող եք բացատրել, որ մենք կարող ենք ողջացվել կամ այս, կամ հաջորդ կյանքում:)
-
Մենք ի՞նչ պետք է անենք Փրկիչի Քավության միջոցով ողորմածություն և բժշկություն ստանալու համար:
Խնդրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին, երբ նրանք ականատես են եղել կամ զգացել են Հիսուս Քրիստոսի զորությունը. ողորմածությունը կամ կարեկցանքն օգնել է նրանց կամ մեկ ուրիշին, ովքեր կոտրված են եղել հոգեպես, ֆիզիկապես կամ հուզականորեն: Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Ես գիտեմ, որ Փրկիչը ողորմած է և կարեկից, որովհետև …
Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչպե՞ս կավարտեին այդ սկզբունքը։ Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց պատասխաններով:
Ամփոփեք Հովհաննես 5.10–16 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը հետագայում գտավ մարդուն տաճարում և խորհուրդ տվեց նրան «այլ եւս չմեղանչել» (Հովհաննես 5.14): Երբ հրեա առաջնորդներն իմացան, որ այդ մարդը բժշկվել էր Հիսուսի կողմից շաբաթ օրը, նրանք հալածեցին և փորձեցին սպանել Փրկիչին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 5.17-18-ը: Դասարանին հանձնարարեք ընթացքում հետևել՝ փնտրելով մեկ այլ պատճառ, որի համար հրեա առաջնորդները զայրացած էին Հիսուսի վրա:
Բացատրեք, որ ինչպես արձանագրված է հատված 17-ում, Փրկիչն ուսուցանեց հրեա առաջնորդներին, որ բժշկելով մարդուն, Նա կատարում էր Երկնային Հոր աշխատանքը: Հետո Փրկիչն ուսուցանեց Հոր հետ Իր կապի մասին:
-
Ըստ 18-րդ հատվածի, ո՞րն էր մյուս պատճառը, որի համար հրեա առաջնորդները զայրացած էին Հիսուսի վրա: (Նրանք հավատում էին, որ Հիսուսը մեղավոր էր աստվածանարգության մեջ, որովհետև Նա ասել էր, որ Աստված Իր Հայրն է, և այդ պատճառով իրեն հավասար էր դարձնում Աստծուն:)
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը մեր Երկնային Հոր հետ Իր կապի մասին: Ուսանողներին զույգերի բաժանեք: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք միասին կարդալ Հովհաննես 5.19–22, 26–27, 30 հատվածները: Խնդրեք նրանց կարդալու ընթացքում գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել: Ամփոփեք այդ հարցին նրանց տված պատասխանները՝ գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Այն ամենն, ինչ Հիսուս Քրիստոսն անում է, Նա ներկայացնում է Երկնային Հորը և ձգտում հնազանդվել Նրա կամքին: Բացատրեք, որ Փրկիչը հրավիրում է մեզ անել նույնը:)
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ այն, ինչ Հիսուս Քրիստոսն անում է, Նաներկայանում է որպես Երկնային Հոր կատարյալ ներկայացուցիչ:
Հովհաննես 5.31–47
Հիսուսն ուսուցանեց բազմաթիվ վկաների մասին, ովքեր վկայում են Նրա աստվածայնության մասին:
Դասարան բերեք մի փոքրիկ ընկույզ, որը դեռ իր պատիճի մեջ է (մի փոքրիկ սիսեռը պատիճի մեջ նույնպես բավարար կլինի): Բռնեք ձեր ձեռքում ընկույզը, որպեսզի ուսանողները չկարողանան տեսնել: Բացատրեք, որ դուք ձեռքում պահում եք մի բան, որը ոչ մի մարդկային աչք չի տեսել: Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել , եթե նրանք հավատում են ձեզ: Հրավիրեք մի ուսանողի, ով համոզված չէ, որդա ճշմարիտ է, վերցնել մի քանի համադասարանցիների` տեսնելու այդ առարկան: Ցույց տվեք այդ առարկան ուսանողներին և խնդրեք նրանց պատմել դասարանին, թե արդյոք դուք ճշմարտությունն եք ասում:
-
Ինչպե՞ս է որևէ պնդումի ճշմարտացիությունը ուժեղացվում` ունենալով մեկից ավելի վկաներ:
Ցույց տվեք ընկույզը դասարանին և բացատրեք, որ դրա միջուկը ոչ մի մարդկային աչք երբևէ չի տեսել:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 5.31-ը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել` փնտրելով, թե ինչ է Փրկիչն ասում Երկնային Հոր հետ Իր կապի վերաբերյալ Իր սեփական վկայության մասին: Հրավիրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ գտան:
Մատնանշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է հատվածներ 31-ը և 32-ը: «Եթե ես վկայություն եմ բերում իմ մասին, այնուամենայնիվ, իմ վկայությունը ճշմարիտ է: Քանզի ես մենակ չեմ» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 5.32–33): Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանում էր հրեաներին, որ նրանք, բացի Իրենից, ունեին այլ վկաներ:
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Հովհաննես 5.32–35, Հովհաննես 5.36, Հովհաննես 5.37–38, Հովհաննես 5.39, Հովհաննես 5.45–47: Հանձնարարեք յուրաքանչյուր հղումը մեկ կամ ավելի ուսանողների: Խնդրեք նրանց կարդալ այս հատվածները և փնտրել այլ ապացույցներ Հիսուսի աստվածայնության մասին: Օգնեք ուսանողներին այդ ապացույցների վերաբերյալ ցուցակ կազմել`՝ հրավիրելով նրանց գրել, ինչ նրանք գտնեն գրատախտակի վրա՝ իրենց հանձնարարված հղումների կողքին:
Բացատրեք, որ չնայած հրեա առաջնորդները Հիսուս Քրիստոսի մասին շատ ապացույցներ ունեին, նրանքչհավատացին Հիսուսի աստվածայնությանը: Մատնանշեք հատված 39-ը, որ երբ Հիսուսը խոսում էր սուրբ գրությունների մասին, Նա ասում էր. «Քանի որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք»:
-
Ի՞նչ կեղծ հավատամք էր Հիսուսը մատնացույց անում հրեաներին: (Բացատրեք, որ շատ հրեաներ Հիսուսի օրերում հավատում էին, որ միայն սուրբ գրությունների ուսումնասիրումը թույլ կտար նրանց ստանալ հավերժական կյանք ։ Նրանց չհաջողվեց հասկանալ, որ սուրբ գրությունների նպատակը նրանց դեպի Հիսուս Քրիստոսը մատնացույց անելն էր։ Նա ասում էր ըստ էության. «Դուք կարծում եք հավերժական կյանք ունեք, բայց հետազոտեք սուրբ գրքերը, քանզի դրանք վկայում են իմ մասին»:)
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 5.40-ը: Դասարանին խնդրեք ընթացքում հետևել`փնտրելով, թե ինչ պետք է անեին հրեաները հավերժական կյանք ձեռք բերելու համար:
-
Չնայած հրեաներն ուսումնասիրում էին սուրբ գրքերը, ի՞նչ էին նրանք հրաժարվում անել, որը նրանց կօգներ արժանանալ հավերժական կյանք ստանալուն:
-
Ըստ Փրկիչի ուսմունքների հատվածներ 39 և 40-ում, մենք ի՞նչ պիտի անենք, որ ստանանք հավերժական կյանք։ (Օգնեք ուսանողներին գտնել մի սկզբունք նման հետևյալին. Միայն դեպի Հիսուս Քրիստոս գալով, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
Հիշեցրեք ուսանողներին, որ հավերժական կյանքը ներառում է` դառնալ Երկնային Հոր նման և մեր ընտանիքի արժանի անդամների հետ հավիտյան ապրել Նրա ներկայության մեջ:
-
Ի՞նչ է նշանակում գալ դեպի Հիսուս Քրիստոս: (Գալ դեպի Քրիստոս նշանակում է `հավատք գործադրել Նրա հանդեպ, ապաշխարել մեր մեղքերից և հնազանդվել Նրա պատվիրաններին:)
-
Հավերժական կյանք ստանալու համար ինչո՞ւ է կարևոր գալ դեպի Հիսուս Քրիստոսը։
Հրավիրեք ուսանողներին ուղիներ մտածել, որոնցով գրատախտակի ցուցակում նշված ապացույցները կարող են որևէ մեկին օգնել գալ դեպի Փրկիչը:
-
Երբ են Հիսուս Քրիստոսի մասին այդ ապացույցներն օգնել ձեզ գալ դեպի Նա:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի ամբողջովինգան դեպի Փրկիչը, որպեսզի կարողանան ստանալ հավերժական կյանք:
Եզրափակեք` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվեցին Հովհաննես 5-ում: