Դաս 150
Հուդա Առաքյալի Թուղթը
Նախաբան
Հուդան հորդորեց Եկեղեցու անդամներին ջանասիրաբար մրցել կեղծ ուսուցիչների դեմ իրենց հավատով։ Նա նկարագրեց կեղծ ուսուցիչներին և պատվիրեց Սրբերին իրենց կյանքը կառուցել Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա։ Հուդային ավանդաբար ընդունում էին որպես Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայր (տես Մատթեոս 13․55)։ Ըստ երևույթին, Հուդան Երուսաղեմում բարձր հարգանքի արժանի Եկեղեցու մի ակտիվ անդամ էր։
Ուսուցման առաջարկներ
Հուդա 1․1–19
Հուդան հորդորում է Եկեղեցու անդամներին ջանասիրաբար մրցել կեղծ ուսուցիչների դեմ իրենց հավատքով։
Բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակները և հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեին․
-
Սոցիալական կայքում ընկերներից մեկը մի հայտարարություն է տեղադրում, որտեղ նա քննադատում է միասեռ ամուսնությունների վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումը։
-
Հարևաններից մեկն իմանում է, որ դուք Եկեղեցու անդամ եք։ Նա ասում է ձեզ, որ կարդացել է Մորմոնի Գիրքը և մտածում է, որ դա ոգեշնչող գրականություն է, սակայն Աստծո խոսքը չէ։
-
Դպրոցում դասի քննարկման ժամանակ, դասընկերներից մեկը վիճում է, որ պոռնոգրաֆիկ նյութերի դիտումը վնասակար չէ և չպետք է վախեցնել։
-
Մարդը ինչպե՞ս կարող է արձագանքել այդպիսի իրավիճակներում։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հուդա 1.3-4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչի մասին Հուդան նախազգուշացրեց Եկեղեցու անդամներին։
-
Ըստ 4-րդ հատվածի, ինչի՞ մասին Հուդան նախազգուշացրեց Եկեղեցու անդամներին։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «ամբարիշտները» չար մտադրություններով աննկատ ներս էին խուժել Եկեղեցու անդամության շարքերը։ Եկեղեցու այդ անդամները նպաստում էին կաշառակերությանը, անբարո վարքին և ուսուցանում էին, որ շնորհի վարդապետությունն ամբողջովին թույլատրվում էր մարդկանց, քանի որ Աստված ողորմածաբար կներեր։ Նրանք նաև մերժեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին որոշ ճշմարտություններ։ Հետևյալ արտահայտությունը` «որոնք սկզբում հաստատված էին սույն դատաստանի համար» (4-րդ հատված) նշանակում է, որ այդպիսի մարդկանց դատաստանը գրված է եղել շատ վաղուց։
-
Այդ մարդկանց տարածած կեղծ ուսմունքների և աղավաղված սովորույթների լույսի ներքո, ի՞նչ հորդոր հղեց Հուդան Եկեղեցու անդամներին։ («Մրցիք հաւատքովը» [3-րդ հատված]։)
Բացատրեք, որ «սրբերին միանգամ ավանդուած հաւատքովը» (3-րդ հատված) վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին՝ այն ճշմարտություններին, օրենքներին և արարողություններին, որոնք ուսուցանվել են Փրկիչի և Նրա Առաքյալների կողմից։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի աշակերտների պարտականության մասին, որոնք վերաբերում են կեղծ ուսմունքներին և աղավաղված սովորույթներին։ (Ուսանողները կարող են իրենց բառերով ներկայացնել, սակայն դրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է ջանասիրաբար մրցեն Հիսուս Քրիստոսի ավետարանի համար՝ ընդդեմ կեղծ ուսմունքների և աղավաղված սովորույթների։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ջանասիրաբար մրցել ավետարանի համար։ (Մենք պետք է վստահ ուսուցանենք ու վկայենք ավետարանի մասին։ Սակայն այդ անելիս մենք չպիտի լինենք անբարյացակամ, ամբարտավան կամ հակառակվող [տես Ալմա 38․12, 3 Նեփի 11․29]։)
-
Ինչպե՞ս կարող ենք մրցել ավետարանի համար՝ առանց հակառակվելու։
Հիշեցրեք ուսանողներին այն իրավիճակների մասին, որը ներկայացվեց դասի սկզբում:
-
Այդ և նմանատիպ իրավիճակներում, ի՞նչպես կարող ենք մրցել ավետարանի համար՝ կեղծ ուսմունքների և աղավաղված սովորույթների դեմ։
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ պատմությունը. Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես մի երիտասարդ կին մրցեց ավետարանի համար։
«Վերջերս ես զրուցում էի Միացյալ Նահանգներից դափնի խմբին պատկանող մի աղջկա հետ։ Ես մեջբերում կանեմ նրա նամակից.
«Անցյալ տարի իմ մի քանի ընկերներ Facebook-ում սկսեցին գրել իրենց դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ։ Շատերը կողմ էին համասեռ ամուսնությանը, իսկ մի քանի ՎՕՍ երիտասարդներ նշել էին, որ հավանում են այդ գրառումները։ Ես ոչ մի կարծիք չգրեցի։
Որոշեցի ավանդական ամուսնության մասին իմ համոզմունքը հայտնել խելամիտ ձևով։
Իմ անձնական տվյալների մեջ նկարիս տակ ես ավելացրի հետևյալ գրառումը՝ «Ես հավատում եմ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը»։ Գրեթե անմիջապես ես սկսեցի ստանալ հաղորդագրություններ։ «Դու եսասեր ես»։ «Դու քննադատող ես»։ Նրանցից մեկն ինձ նմանեցրեց ստրկատիրոջ։ Եվ ես ստացա հետևյալ գրառումը իմ ընկերոջից, ով Եկեղեցու ուժեղ անդամ է. «Դու պետք է ժամանակին համընթաց քայլես։ Ժամանակները փոխվում են, դու ևս պետք է փոխվես»։
«Ես չպայքարեցի,- ասում է նա,- բայց և չհանեցի իմ գրառումը»։
Նա եզրափակում է. «Երբեմն, ինչպես Նախագահ Մոնսոնն է ասում, դու պետք է միայնակ կանգնես»։ Հուսով եմ, որպես երիտասարդներ, մենք կկանգնենք միասին` հավատարիմ Աստծուն և Նրա ապրող մարգարեների ուսմունքներին» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 19–20)։
-
Այդ երիտասարդ կինն ինչպե՞ս մրցեց ավետարանի համար։
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը մրցել Հիսուս Քրիստոսի ավետարանի համար։ Ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսի ավետարանի համար ջանասիրաբար մրցելու համար։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:
Ամփոփեք Հուդա 1․5–7 հատվածները և բացատրեք, որ Հուդան Եկեղեցու այդ ապստամբ անդամներին համեմատեց Հին Կտակարանի ժամանակներում ապրող մարդկանց հետ, ովքեր ապստամբեցին Աստծո դեմ և տանջվեցին Նրա դատաստաններից։ Այդ մարդկանց թվում էին Իսրայելի բազմաթիվ զավակներ, ովքեր կործանվեցին անապատում և Սոդոմ, Գոմորի ժողովուրդը, ովքեր կործանվեցին կրակից։ Հուդան Եկեղեցու ապստամբ անդամներին նաև համեմատեց նրանց հետ, ովքեր ապստամբեցին Աստծո դեմ «իրենց առաջին վիճակում» կամ նախամահկանացու գոյության ժամանակ և դուրս քշվեցին Նրա ներկայությունից (Հուդա 1․6, տես նաև Աբրահամ 3․22–26)։
Հետևյալ վերնագիրը գրեք գրատախտակին․ Կեղծ ուսուցիչների հատկանիշները։
Բացատրեք, որ Հուդա 1․8–16-ում, մենք կարդում ենք Հուդայի նկարագրությունը բազմաթիվ հատկանիշների մասին, որոնք կօգնեին Եկեղեցու անդամներին ճանաչել այն մարդկանց, ովքեր աղավաղված փիլիսոփայություններ և սովորույթներ էին տարածում Եկեղեցում։ Հետևյալ միտքը պարզաբանելու համար, նշեք «անջուր ամպեր են քամիներից տատանված» և «պտղակորույս անպտուղ ծառեր»՝ Հուդա 1․12 հատվածներում։
-
Ինչպե՞ս կարող են կեղծ ուսուցիչները նմանվել անջուր ամպերի և անպտուղ ծառերի ։
Ուսանողներին բաժանեք երեք կամ չորս հոգանոց խմբերի։ Հանձնարարեք ուսանողներին իրենց խմբի անդամների հետ կարդալ Հուդա 1․8, 10, 14–19 հատվածները և փնտրել կեղծ ուսուցիչների այլ հատկանիշներ։ Հրավիրեք ուսանողներին նշել իրենց գտածը։ Հնարավոր է, անհրաժեշտ լինի բացատրել, որ «վերջին ժամանակներումը» (18-րդ հատված) վերաբերում է այն ժամանակաշրջանին, որում ապրում էր Հուդան և այն վերջին օրերին, որում մենք ապրում ենք։
Բավարար ժամանակից հետո ուսանողներին հրավիրեք գրատախտակի մոտ և խնդրեք նրանց գրել կեղծ ուսուցիչների որևէ հատկանիշ, որը նրանք գտել են։ Ուսանողների գրած հատկանիշների թվում կարող են լինել (կարող եք գրել այդ արտահայտություններից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ իրենց կարդացածը)․
-
Հոգին իրենց հետ չունենալն ինչպե՞ս է հանգեցնում այս վերը նշված հատկանիշների զարգացմանը։
-
Ինչո՞ւ է կարևոր, որ ճանաչենք կեղծ ուսուցիչների հատկանիշները։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ըստ Հուդայի, ոչ բոլոր սխալ ուսուցանող կամ նման հատկանիշներից մեկը կամ ավելին ունեցող մարդիկ են կեղծ ուսուցիչներ։ Հնարավոր է այդպիսի մարդիկ առանց դիտավորության սխալվել են իրենց ընկալումներում։ Սակայն այդ հատկանիշները կարող են օգնել, որպեսզի մենք ճանաչենք այն կեղծ ուսուցիչներին, ովքեր ցանկանում են թուլացնել ուրիշների հավատն ու հնազանդությունը՝ խաբելով նրանց ու գործելով չարը։
Հանձնարարեք ուսանողներին մտքում վերանայել Հուդա 1․17–18 հատվածները։
-
Նախկինում ո՞վ էր նախազգուշացրել Եկեղեցու անդամներին կեղծ ուսուցիչների մասին։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող են առաքյալներն ու մարգարեներն օգնել մեզ, որպեսզի պայքարենք կեղծ ուսուցիչների դեմ։ (Ուսանողները կարող են օգտագործել իրենց բառերը, սակայն նրանք պետք է հասկանան համանման մի սկզբունք․ Առաքյալներն ու մարգարեները մեզ նախազգուշացնում են ու օգնում են ճանաչել այն մարդկանց, ովքեր թուլացնում են մեր հավատն ու հնազանդությունը։) Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը․ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչպես է նրա հայտարարությունն արտացոլում հետևյալ ճշմարտությունը։
«Այսօր մենք նախազգուշացնում ենք ձեզ առաջ եկող կեղծ մարգարեների և կեղծ ուսուցիչների մասին, և եթե մենք զգույշ չլինենք, նույնիսկ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամները կդառնան նրանց խաբեության զոհը» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 62)։
-
Հաշվի առնելով այդ ճշմարտությունը, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուսումնասիրենք առաքյալների և մարգարեների խոսքերը։
-
Ո՞րոնք են այն կեղծ ուսմունքները, որոնց դեմ ներկայիս մարգարեները և առաքյալները նախազգուշացրել են։
Հուդա 1․20–25
Հուդան պատվիրում է Սրբերին իրենց կյանքը կառուցել Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա և փրկել ուրիշներին
Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք մնալ հավատքին հավատարիմ, եթե …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հուդա 1․20–21 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հուդան ինչ պատվիրեց Սրբերին անել հավատքին հավատարիմ մնալու համար։ (Կարող եք բացատրել, որ «Սուրբ Հոգովը աղոթք անելով» նշանակում է աղոթել սուրբ Հոգու օգնությամբ ու ոգեշնչմամբ։
-
Ելնելով 20–21 հատվածներից, ինչպե՞ս կավարտեք գրատախտակի նախադասությունը։ (Ուսանողները կարող են ավարտել նախադասությունը հետևյալ կերպ․ Մենք կարող ենք մնալ հավատքին հավատարիմ, եթե մեր կյանքը կառուցենք Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա:)
-
20–21 հատվածներում տրված Հուդայի լրացուցիչ հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել կառուցել մեր կյանքը ավետարանի վրա։
-
Ինչո՞ւ պետք է գործադրել մեծ ջանքեր հավատքին հավատարիմ մնալու համար։
-
Ինչպե՞ս է Հուդայի ցուցումն օգնել ձեզ կամ մեկ ուրիշին հավատքին հավատարիմ մնալու համար։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մեկ հատկանիշ, որը կարող են կատարելագործել՝ Հուդայի ցուցումին հետևելով։ Խրախուսեք նրանց կիրառել իրենց գրածը։
Ամփոփեք Հուդա 1․22–25 հատվածները և բացատրեք, որ Հուդան ցուցում տվեց Եկեղեցու հավատարիմ անդամներին օգնել այն մարդկանց, ովքեր, հավանաբար, հոգևոր առումով տառապում էին կեղծ ուսուցիչների ազդեցությունից և գովք հայտնեց Աստծուն։
Վերջում կիսվեք այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:
Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք սուրբ գրությունների սերտման տարբեր հատվածներ։ Հանձնարարեք ուսանողներին թղթի վրա գրի առնել մի իրական պատմություն, որում կիրառելի են իրենց հանձնարարված սուրբ գրությունների սերտման հատվածների վարդապետություններն ու սկզբունքները։ Ավարտելուց հետո ուսանողներից հավաքեք նրանց պատմությունները։ Կարդացեք պատմություններից մի քանիսը և հրավիրեք ուսանողներին կիսվել, թե յուրաքանչյուր պատմության մեջ սուրբ գրությունների սերտման հատվածների վարդապետություններն ու սկզբունքներն ինչպես կարելի է կիրառել և կյանքի կոչել։ Առաջիկա շաբաթների ընթացքում պատմություններից մի քանիսը կարող եք ներկայացնել դասերի սկզբում կամ վերջում։