Տնային ուսումնասիրության դաս
Բ Պետրոս-Հուդա (Մաս 30)
Նախաբան
Պետրոս Առաքյալը խրախուսում է Սրբերին մեծացնել իրենց գիտելիքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ձգտել նմանվել Նրան։ Նա հավաստիացրեց նրանց, որ այդ հոգևոր աճը կօգնի նրանց «կոչումն ու ընտրությունը հաստատ» դարձնել (Բ Պետրոս 1․10)։
Ուսուցման առաջարկներ
Բ Պետրոս 1.1-11
Պետրոսն ուսուցանում է, թե ինչպես ընդունել Հիսուս Քրիստոսի աստվածային էությունը
Նշում․ Հետևյալ սկզբունքը և սուրբ գրությունների հատվածները քննարկելիս զգույշ եղեք, որպեսզի չքննարկեք տաճարային արարողություններին և վարդապետություններին վերաբերող թեմաները։
Դասը սկսելուց առաջ հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին (“The Will Within,” ամսագրից Ensign, May 1987, 68)․
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք նրանց կարդալ գրատախտակին գրված նախադասությունը և իրենց զուգընկերների հետ քննարկել հետևյալ հարցերը:
-
Ձեր կարծիքով, Նախագահ Մոնսոնն ի՞նչ նկատի ուներ ասելով՝ «մեր լավագույն եսը»։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ինքներս դառնանք լավագույնըը։
-
Ի՞նչը կարող է խանգարել մեզ՝ դառնալ լավագույնը։
Հանձնարարեք ուսանողներին Բ Պետրոս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունը, որը կօգնի նրանց իմանալ, թե ինչպես կարող են բացահայտել իրենց լավագույն եսը։
Ամփոփեք Բ Պետրոս 1․1–2 հատվածները և բացատրեք, որ Պետրոսը գրեց Եկեղեցու այն անդամներին, ովքեր հավատ էին ձեռք բերել առ Հիսուս Քրիստոսը, սակայն գայթակղվել ու վերադարձել էին աշխարհիկ մեղսավոր կյանքին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.3–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պետրոսն ինչ ուսուցանեց, որպեսզի օգնի Սրբերին հավատարիմ մնալ Փրկիչի հանդեպ իրենց վկայություններում։
-
Ըստ այդ հատվածների, Պետրոսն ի՞նչ ուսուցանեց Սրբերին։
-
Ի՞նչ է նշանակում «հաղորդակից լինենք աստվածային բնույթին»: (Բ Պետրոս 1․4)։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Բ Պետրոս 1․5–7 հատվածները և ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի այն հատկանիշներին, որոնք Պետրոսը հորդորեց Սրբերին զարգացնել։ Ապա ուսանողներին խնդրեք գրատախտակին թվարկել իրենց գտած հատկանիշները։ Կարող եք հրավիրել ուսանողներին բառարանում գտնել այդ հատկանիշների սահմանումները, որոնք նրանք կցանկանային ավելի լավ հասկանալ։
Հրավիրեք ուսանողներին մտածել այն օրինակների մասին, երբ Փրկիչը ցուցադրեց այդ աստվածային հատկանիշներից որևէ մեկը։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:
Հետևյալ անավարտ սկզբունքը գրեք գրատախտակին. Երբ մեր մեջ զարգացնենք աստվածային հատկանիշները, մենք կարող ենք …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.8-9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն օրհնությանը, որը կարող ենք ստանալ, եթե զարգացնենք Փրկիչի աստվածային հատկանիշները։
-
Ի՞նչ օրհնություն կարող ենք ստանալ, եթե զարգացնենք աստվածային հատկանիշները։ (Երբ ուսանողները պատասխանեն, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ կարդացվի՝ Երբ մեր մեջ զարգացնենք աստվածային հատկանիշները, մենք կարող ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին։)
-
Ձեր կարծիքով, աստվածային հատկանիշներ զարգացնելով ինչո՞ւ կարող ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.10-11 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել մեկ այլ օրհնության վրա, որը կստանան նրանք, ովքեր ջանասիրաբար զարգացնեն աստվածային հատկանիշները։
-
Ի՞նչ օրհնություն կարող են ստանալ այն մարդիկ, ովքեր ջանասիրաբար զարգացնում են Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները։ (Բացատրեք, որ «ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ անեք» արտահայտությունը [10-րդ հատված] նշանակում է այս կյանքում ստանալ Աստծո հավաստիացումը, որ դուք ձեռք կբերեք հավերժական կյանքը։ Պետրոսը դա նաև անվանեց «մարգարեական ավելի հաստատ խոսք» [Բ Պետրոս 1․19]։ Տես նաև ՎևՈւ 131․5։)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ մենք պետք է ջանասեր լինենք՝ մեր աստվածային ներուժը զարգացնելու հարցում։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք ջանասեր ենք մեր աստվածային ներուժն այս կյանքում զարգացնելու հարցում, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանքի մասին Աստծո հավաստիացումը։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)
Հորդորեք ուսանողներին մտածել այն մարդկանց օրինակների մասին, ովքեր ջանասիրաբար ձգտել են զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ։
-
Քրիստոսանման ո՞ր հատկանիշներն են ձեր վերհիշած մարդիկ զարգացրել։
-
Ինչպե՞ս են նրանց ջանքերն ու հատկանիշներն օգնել նրանց և իրենց շրջապատին։
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ աստվածային հատկանիշները զարգացնելով, կարողանում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին և պատրաստվել հավերժական կյանքին։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել աստվածային որևէ հատկանիշ, որը նրանք ամենաշատը կցանկանային զարգացնել։ Հորդորեք նրանց գրի առնել մի որոշակի գործողություն, որի շնորհիվ կարող են զարգացնել այդ հատկանիշը։
Հաջորդ մասը (Հայտնություն 1–11)
Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ լսել են Ապոկալիպսի մասին։ Բացատրեք, որ Հայտնության գիրքը հաճախ անվանում են Ապոկալիպս, որը հունարեն նշանակում է «հայտնություն»։ Հայտնության գրքում Հովհաննես Առաքյալը նկարագրեց իր տեսած տեսիլքը, որը ներառում է մեր օրերի և գալիք իրադարձությունների մասին մարգարեություններ, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը և երկրի վերջը։ Հովհաննեսի տեսիլքը հարուստ է խորհրդանիշերով։ Հայտնության գիրքն ուսումնասիրելիս, ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն խորհրդանիշերին, որոնք ցույց են տալիս չարի դեմ բարու վերջնական հաղթանակը։