Դաս 37
Մարկոս 6
Նախաբան
Հիսուսին մերժեցին Իր հայրենի Նազարեթ քաղաքում: Նա ուղարկեց Տասներկու Առաքյալներին քարոզել ավետարանը: Հովհաննես Մկրտիչը սպանվեց Հերովդես Անտիպացու հրամանով: Հիսուսը հրաշքով կերակրեց հինգ հազար մարդուց կազմված բազմությանը, քայլեց ջրի վրայով, հանդարտեցրեց փոթորիկը և բժշկեց հիվանդներին:
Ուսուցման առաջարկներ
Մարկոս 6.1-29
Հիսուսին մերժում են Նազարեթում, և Նա ուղարկում է Տասներկու Առաքյալներին, Հովհաննես Մկրտիչի մահվան մասին պատմվում է
Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին մտածել, թե երբ են վերջին անգամ ստիպված եղել անել ինչ-որ բան, որն, ըստ իրենց, ճիշտ չի եղել ։
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը (նախադասությունը վերցված է “Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 37):
-
Որո՞նք են այն մի քանի օրինակները, երբ ուրիշները փորձում են ստիպել ձեզ անել մի բան, որը դուք գիտեք` սխալ է:
Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 6 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել մի ճշմարտություն, որոնք կօգնեն նրանց խուսափել զիջել հասակակիցների բացասական ճնշմանը:
Ամփոփեք Մարկոսի 6.1-16 հատվածները` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր հայրենի քաղաք Նազարեթում։ Սակայն մարդկանց անհավատության պատճառով Նա շատ հրաշքներ չկատարեց նրանց մեջ: Երբ Հիսուսն այնտեղ էր, Նա ուղարկեց Տասներկու Առաքյալներին քարոզել ավետարանը զույգերով: Ավետարանը քարոզելիս, նրանք նաև դուրս էին քշում դևերին և բժշկում է հիվանդներին: Երբ Հերովդեսը լսեց այն բազմաթիվ հրաշքների մասին, որոնք կատարում էր Հիսուսը, նա վախեցավ, որ Հովհաննես Մկրտիչը հարություն էր առել և կատարում էր այս հրաշքները:
Բացատրեք, որ Մարկոսի 6.17-29 հատվածները նկարագրում են այն պատմությունը, թե ինչ էր պատահել Հովհաննես Մկրտիչի հետ: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.17-18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդեսն ինչ էր արել Հովհաննես Մկրտիչին:
-
Համաձայն այս հատվածների, Հերովդեսն ինչ էր արել Հովհաննես Մկրտիչին:
Բացատրեք, որ Հերովդեսը, ում մասին հիշատակվում է այս հատվածներում, Հերովդես Անտիպասն էր, ով Գալիլեայի ու Պերեայի կառավարիչն էր իր հոր` Հերովդես Մեծից հետո: Հերովդես Անտիպասը բաժանվել էր իր կնոջից և ամուսնացել Հերովդիայի հետ, ով իր եղբոր` Ֆիլիպի կինն էր: Այս քայլը հրեական օրենքի կոպիտ խախտում էր (տես Ղևտացոց 18.16), իսկ Հովհաննես Մկրտիչը բարձրաձայն դատապարտել էր այն: Հովհաննեսի ընդդիմությունը այս ամուսնությանը զայրացրեց Հերովդիային, այսպիսով Հերովդեսը բանտարկեց Հովհաննեսին, որպեսզի հանդարտեցնի Հերովդիային:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.19-20-ը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդիան ի՞նչ էր ցանկանում անել Հովհաննես Մկրտիչին:
-
Հերովդիան ի՞նչ էր ցանկանում անել Հովհաննես Մկրտիչին:
-
Հերովդիան ինչո՞ւ չէր կարող սպանել տալ նրան: (Քանի որ Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից և ճանաչում էր նրան որպես Աստծո մարդ. տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 6.21 [ Մարկոս 6.20, ծանոթագրություն b] լրացուցիչ տեղեկության համար, թե Հերովդեսն ինչ վերաբերմունք ուներ Հովհաննես Մկրտիչի հանդեպ:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոս 6.21-29 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հերովդեսը ի՞նչ արեց Հովհաննես Մկրտիչին:
-
Համաձայն հատված 26-ի, Հերովդեսն ինչպե՞ս էր վերաբերվում Հովհաննես Մկրտիչին սպանելուն:
-
Հերովդեսն ինչո՞ւ գլխատել տվեց Հովհաննեսին, եթե գիտեր, որ սխալ է և չէր ցանկանում անել այդ: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել հետևյալ արտահայտությունը «բայց իր երդմունքի և կանչուած մարդկանց համար», որը նշանակում է, որ Հերովդեսին մտահոգում էր իր կողքին նստածների կարծիքը:)
-
Հերովդեսի կատարած ընտրություններից մենք ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե ի՞նչ է պատահում, երբ մենք փորձում ենք գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ սկզբունքը. Ջանալով գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է, կարող է հանգեցնել սխալ ընտրությունների, վշտի ու ափսոսանքի:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, բաժանեք նրանց չորս հոգանոց խմբերի և խնդրեք նրանց հանդես գալ իրավիճակների մի քանի օրինակներով, որտեղ երիտասարդները պիտի ընտրություն կատարեն երկուսի միջև. ջանալ գոհացնել ուրիշներին կամ կատարել այն, ինչն, ըստ իրենց, ճիշտ է: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կիսվել իրենց մտքերով։ Գրատախտակին գրեք նրանց պատասխաններից մի քանիսը։
-
Ե՞րբ եք ականատես եղել, որ այսպիսի ճնշումներին տեղի տալը հանգեցրել է վշտի ու ափսոսանքի։
-
Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը ընտրել է անել այն, ինչը ճիշտ է, ուրիշներին գոհացնելու փոխարեն:
-
Ի՞նչը կարող է օգնել մեզ անել այն, ինչն ըստ մեզ, ճիշտ է, ուրիշներին գոհացնելու փոխարեն:
Հրավիրեք ուսանողներին խորհել գալիք շաբաթվա մասին և առանձնացնել հնարավոր իրավիճակներ, երբ նրանք կարիք կունենան ընտրել ուրիշներին գոհացնելու և ճիշտը կատարելու միջև։ Խրախուսեք նրանց ծրագրել, թե իրենք ինչպես կպատասխանեն, եթե ունենան այդ փորձառությունը:
Մարկոս 6.30-44
Հիսուսը հրաշքով կերակրում է ավելի քան հինգ հազար մարդու:
Խնդրեք ուսանողներին դիտարկել հետևյալ իրավիճակը. Մի նոր կանչված միսիոներ շատ նյարդային է միսիա մեկնելուց առաջ: Այս անձը լավ խոսնակ չէ և հասարակական միջավայրում հարմարավետ չի զգում։
-
Ի՞նչ կասեիք այդ միսիոներին։
Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 6.30-44 հատվածներն ուսումնասիրելիս առանձնացնել մի սկզբունք, որը կօգներ այս երիտասարդ միսիոներին և մեզ բոլորիս, երբ մենք զգում ենք, որ չենք կարող իրականացնել այն, ինչ Տերն է մեզանից խնդրում անել:
Ամփոփեք Մարկոսի 6.30-33 հատվածները` բացատրելով, որ Տասներկու Առաքյալները վերադարձան ավետարանը քարոզելուց և Հիսուսին հաղորդեցին, թե ինչ էին արել և ուսուցանել։ Հիսուսն ու Տասներկու Առաքյալները բարձրացան մի նավի վրա և ուղևորվեցին մի տեղ, որ նրանք կարող էին մենակ լինել և հանգստանալ: Սակայն մարդիկ մի քանի մոտակա քաղաքներից գնացին այնտեղ, որտեղ Հիսուսը պիտի ափ իջներ և արդեն սպասում էին նրան, երբ Նա ժամանեց:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 6.34-ը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ինչպես պատասխանեց բազմությանը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հովիւ չունեցող ոչխարների պէս» արտահայտությունը:
Բացատրեք, որ բազմությանը ամբողջ օրը սովորեցնելուց հետո Փրկիչը մեծ հրաշք կատարեց: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հրաշքը, բաժանեք նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեք հետևյալ թերթիկի մեկ օրինակ: Յուրաքանչյուր զույգի հրավիրեք միասին կարդալ Մարկոսի 6.35–44 և Մատթեոսի 14.18 հատվածները, իսկ հետո թվարկեք թերթիկների վրա տրված իրադարձությունները ժամանակագրական կարգով:
Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան ավարտելու այս վարժությունը, դասարանի հետ վերանայեք պատասխանները․ (Պատասխանների ճիշտ հերթականությունն է 7, 5, 2, 4, 3, 1, 6:)
-
Քանի՞ մարդ կերակրվեց: (Բացատրեք, որ Մարկոսի 6.44 պարզ է դարձնում, որ «հինգ հազար մարդ»-ը նշանակում էր հինգ հազար չափահաս տղամարդ: Այնպես որ կերակրվածների թիվը ավելի մեծ էր, եթե հաշվի առնենք, որ ներկա էին նաև կանայք ու երեխաներ [տես նաև Մատթեոս 14:21]:)
Նշեք, որ նախքան այս հրաշքի կատարումը, Փրկիչը նախ խնդրեց Իր աշակերտներին Իրեն մատուցել այն ամենն, ինչ ունեին` հինգ հացն ու երկու ձուկը
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հրաշքից այն մասին, թե Փրկիչն ի՞նչ կարող է անել, երբ մենք առաջարկենք նրան ամենն, ինչ ունենք: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք Փրկիչին առաջարկում ենք այն ինչ ունենք, Նա կարող է մեծացնել մեր առաջարկը, որպեսզի իրականացնի Իր նպատակներ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հիշեցրեք նրանց այն նյարդային իրավիճակը, որում գտնվում էր վերոնշյալ նոր կանչված միսիսոները:
-
Չնայած այս երիտասարդ տղամարդու կամ կնոջ թուլություններին, Փրկիչն ի՞նչ կարող է խնդրել այս միսիոներին բերել Իր մոտ: (Փրկիչը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ջանում են իրականացնել Նրա նպատակներ, որպեսզի Նրան տան իրենց բոլոր ցանկությունները, ունակությունները, տաղանդները, հմտությունները, ուժեղ կողմերը, շնորհներն ու ջանքերը [տես Օմնի 1.26, 2 Նեփի 25.29]:)
-
Ինչպիսի՞ն կլիներ արդյունքը, եթե այս միսիոները Փրկիչին տար այն ամենը, ինչ ինքը ունի:
-
Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ Եկեղեցու երիտասարդ անդամները կարող են բախվել, որտեղ այս սկզբունքը կարող է օգտակար լինել:
Հրավիրեք ուսանողներին խորհել և գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե Տերն ինչպե՞ս է մեծացրել նրանց ջանքերը, որպեսզի նրանց հնարավորություն տա նրանց կատարել` ինչ Ինքն է խնդրել: Կարող եք խնդրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով, եթե հարմար են գտնում:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք Փրկիչին առաջարկում ենք այն ամենը, ինչ ունենք, Նա կարող է բազմապատկել մեր առաջարկածը, որպեսզի իրականացնի Իր նպատակները: Խրախուսեք ուսանողներին` կիրառել այս ճշմարտություններն իրենց կյանքում:
Մարկոս 6.45-56
Հիսուսը քայլում է ջրի վրայով և բժշկում հիվանդներին
Ամփոփեք Մարկոսի 6.45-56 հատվածները, բացատրելով, որ երբ Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու, Նա հրահանգեց Իր աշակերտներին նավ բարձրանալ և նավարկել դեպի Գալիլեայի ծովի մյուս ափը։ Ապա Նա արձակեց ժողովրդին: Գիշերվա ընթացքում փոթորիկ բարձրացավ և Փրկիչը լեռան վրա կանգնած նայում էր, մինչ Իր աշակերտները պայքարում էին, բայց առաջ չէին ընթանում: Հետո ջրի վրա քայլելով մոտեցավ նրանց, փոթորիկը դադարեց, և նրանք բարեհաջող տեղ հասան Գալիլեայի ծովի մյուս ափը:
-
Այս օրինակում Տիրոջ ուժն ինչպե՞ս հնարավորություն տվեց աշակերտներին անել այն, ինչն Ինքը հրահանգել էր նրանց կատարել:
Եզրափակեք այս դասը` հրավիրելով մի քանի ուսանողների, ովքեր պատրաստ են կիսվել իրենց զգացմունքներով կամ դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին իրենց վկայություններով: