Դաս 114
Բ Կորնթացիս 4-5
Նախաբան
Կորնթոսի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը ուսուցանեց, որ այս կյանքի փորձություններն ու տրտմությունները ժամանակավոր են ու փոքր` համեմատած հավերժության օրհնությունների հետ: Նա նաև ուսուցանեց Սրբերին Դատաստանի մասին և վկայեց, որ Հիսուս Քրիստոսը մեզ Աստծո հետ հաշտվելու հնարավորություն տվեց:
Ուսուցման առաջարկներ
Բ Կորնթացիս 4
Պողոսը վկայում է, որ չնայած հուզվում է, սակայն անվճռական կամ անհանգստացած չէ
Ցուցադրել նկար 1-ը:
-
Ի՞նչ է այդ նկարը պատկերում:
-
Ի՞նչ կմտածի մարդը, ում հրում են, այն անձնավորության մասին, ով հրում է իրեն:
Ցուցադրեք նկար 2-ը:
-
Տեսնելով առաջին նկարը ավելի ընդարձակ համատեքստում, ինչո՞վ է փոխվում ձեր կարծիքը պատկերվածի մասին:
Բացատրեք, որ Պողոսը գրեց կորնթացի Սրբերին, որ նրանց օգնի տեսնել իրենց ձախորդությունները ավելի խոշոր համատեքստում: Հրավիրեք ուսանողներին, ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ Բ Կորնթացիս 4-ում, որտեղ Պողոսը ուսուցանեց Սրբերին նրանց ձախորդությունների մասին:
Ամփոփեք Բ Կորնթացիս 4.1-7-ը բացատրելով, որ Պողոսը կորնթացի Սրբերին հավաստիացրեց, որ անկեղծորեն նրանց քարոզել էր ավետարանը: Նա ուսուցանեց, որ սատանան՝ «Այս աշխարհքի աստվածը» (հատված 4-ում), աշխատում է հեռու պահել մարդկանց ավետարանը ընդունելուց: Պողոսը համեմատեց իրեն և իր ընկեր սպասավորներին հողի անօթների հետ, որոնք պարունակում են «գանձ»-ը՝ «Աստծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար» (հատվածներ 6-7):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 4.8-9-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես Պողոսը նկարագրեց իր միսիոներական աշխատանքների մարտահրավերները։
-
Ինչպե՞ս էր Պողոսը նկարագրել իր միսիոներական աշխատանքի մարտահրավերները:
-
Ի՞նչ արտահայտություններ է օգտագործել Պողոսը նկարագրելու համար, թե ինչպես է ինքը պատասխանել այդ մարտահրավերներին:
-
Դուք ինչո՞ւ եք կարծում, որ Պողոսը, ենթարկվելով այդ մարտահրավերներին, կարող էր պահպանել դրական վերաբերմունք:
Ամփոփեք Բ Կորնթացիս 4.11-14-ը բացատրելով, թե Պողոսը ուսուցանեց, որ չնայած որոշ մարդիկ Հիսուս Քրիստոսի ավետարանի համար կմահանան, բայց նրանց մահը կլինի ժամանակավոր:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 4.14-16-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե Պողոսը ինչ գիտեր, որ օգնեց նրան դիմանալ փորձություններին ու հալածանքին:
-
Պողոսը ի՞նչ գիտեր, որ օգնեց նրան դիմադրել փորձություններին և հալածանքին:
-
Ի՞նչ է նշանակում «թէ եւ մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդն օրեցօր նորոգվում է» (հատված 16) արտահայտությունը: (Չնայած Պողոսը և նրա ընկերակիցները ֆիզիկապես կմահանային, սակայն նրանց ոգիները ամրանում էին օրեցօր):
Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք ուսանողների յուրաքանչյուր զույգին կարդալ Բ Կորնթացիս 4.17-18-ը միասին բարձրաձայն, փնտրելով փորձությունների ու տրտմությունների վերաբերյալ ճշմարտությունները, որ Պողոսը ուսուցանեց Սրբերին: Խնդրեք յուրաքանչյուր զույգին աշխատել միասին, գրելով հետևյալ հարցերի պատասխանները իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Դուք կարող եք գրել հարցերը տպված թերթիկի վրա կամ գրատախտակին.
Բավարար ժամանակից հետո հորդորեք ուսանողներին կիսվել գրատախտակի առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ (Ուսանողները կարող են նշել մի շարք հնարավոր ճշմարտություններ, ներառյալ հետևյալը. Այս կյանքում իմ ունեցած փորձություններն ու տրտմությունները փոքր են` համեմատած հավերժական օրհնությունների և զարգացման հետ, որոնք գալիս են, եթե մենք հավատարմորեն տանում ենք դրանք։ Քանի որ ժամանակավոր տրտմությունները կարող են հասցնել հավերժական զարգացման ու փառքի, անախորժությունների ժամանակ մենք չպիտի հուսահատվենք: Մեր տրտմությունների մեջ կա հավերժական նպատակ, նույնիսկ, երբ մենք չենք կարող տեսնել այդ մահկանացու կյանքում:
Հրավիրեք մի քանի ուսանողների զեկուցել երկրորդ հարցի իրենց պատասխանները: Նրանց զեկույցից հետո ուղղեք հետևյալ լրացուցիչ հարցերը.
-
Ի՞նչ եղանակներով կարող են մեր փորձություններն ու տրտմությունները բերել զարգացման:
-
Հիշելով այդ հավերժական ճշմարտությունները, ինչպես կարող ենք օգնել մեզ հավատարմորեն տանել փորձություններն ու տրտմությունները:
Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել երրորդ հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով: Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։
Բ Կորնթացիս 5
Պողոսը ուսուցանում է Սրբերին Դատաստանի և Հիսուս Քրիստոսի Քավության մասին
Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի հարցման թերթիկ։ Խնդրեք յուրաքանչյուրին կիսով չափ ծալել թուղթը ու գրել իր անունը մի կեսի վրա և Երկնային Հայր` մյուս կեսի վրա: Բացատրեք, որ երբ մենք երկիր եկանք՝ հեռացանք Երկնային Հոր ներկայությունից: Առաջարկեք ուսանողներին երկու կեսի բաժանել իրենց թղթերը ու պահել երկու կեսը առանձին:
-
Ինչպե՞ս կարող է պատռված թուղթը ներկայացնել, թե ի՞նչ տեղի ունեցավ, երբ մենք հեռացանք Երկնային Հոր ներկայությունից և եկանք երկիր` մահկանացու կյանքի փորձ ձեռք բերելու:
Հրավիրեք ուսանողներին, ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ Բ Կորնթացիս 5-ում, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե մենք ինչ պետք է անենք, որ վերադառնանք դեպի Երկնային Հոր ներկայություն:
Ամփոփեք Բ Կորնթացիս 5.1-6-ը բացատրելով, որ Պողոսը հաստատեց, որ չնայած մահկանացու կյանքում մենք հեռանում ենք Աստծուց և ի վերջո կմահանանք, սակայն հարություն կառնենք և կրկին կապրենք:
Հրավիրեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 5.6-7-ը մտքում, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը Սրբերին անել, իմանալով, որ մահկանացու կյանքում Աստծուց օտարացած էին:
-
Պողոսը ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց մեր մահկանացու կյանքում Աստծուց օտարացած լինելու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքեր օգտագործել, սակայն հավաստիացեք, որ նրանք ընդունում են հետևյալ ճշմարտությունը. Քանի որ մենք օտարացած ենք Աստծուց մահկանացու կյանքում, պետք է հավատով գնանք և ոչ թե երևույթով: Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի գրել այդ ճշմարտությունը թղթի այն կեսի վրա, որտեղ իր անունն է:)
-
Ի՞նչ է նշանակում «հաւատքով ենք գնում,[եւ] ոչ թէ երեւոյթով»: (հատված 7):
-
Որո՞նք են այն մի քանի իրավիճակների կամ որոշումների օրինակները, որոնցում, հնարավոր է, որ դուք հայտնվեք, և որոնք ձեզանից կպահանջեն հավատքով գնալ և ոչ երևույթով: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին. Նրանց պատասխանները հնարավոր է ներառեն` հետևել Եկեղեցու չափանիշներին, որոշել ծառայել միսիայում կամ կիսվել իրենց վկայություններով):
Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ իրենք կամ ինչ-որ մեկն իրենց ծանոթներից հավատքով է գնացել և ոչ թէ երևույթով: Հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց փորձառություններով:
Հրավիրեք ուսանողներին մտածել ներկայիս իրավիճակի կամ կայացվող որոշման մասին, որոնց դեմ իրենք պայքարում են հավատքով։ Քաջալերեք նրանց հավատքով առաջնորդվել այդ և բոլոր իրավիճակներում:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 5.8-10 բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ասաց Պողոսը, որ մենք անենք, մինչ մահկանացու կյանքում օտարացած ենք Աստծուց։
-
Համաձայն հատված 9-ի, ի՞նչ է Պողոսը ասել, որ մենք անենք` մինչ մահկանացու կյանքում օտարացած ենք Աստծուց:
-
Հիմնվելով Պողոսի ուսմունքների վրա գրի առնված հատված 10-ում, ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն մասին, թե ինչո՞ւ պիտի աշխատենք լավ գործեր անել այս կյանքում: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մեզանից յուրաքանչյուրը պետք է դատվի Հիսուս Քրիստոսի կողմից` համաձայն մահկանացու կյանքում մեր կատարած գործերի: Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն արտահայտությունները 10-րդ հատվածում, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը)։
Առաջարկեք ուսանողներին խորհել փոփոխությունների մասին, որ հնարավոր է, նրանք կարիք ունեն կատարել, որպեսզի նախապատրաստվեն այն ժամանակի համար, երբ նրանք կդատվեն Հիսուս Քրիստոսի կողմից: Խրախուսեք նրանց հետամուտ լինեն իրենց ստացած որևէ հոգևոր հուշումի:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 5.15-16-ը բարձրաձայն: Հրավիրեք այդ ուսանողին նաև կարդալ բարձրաձայն Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Բ Կորնթացիս 5.16-ի (Բ Կորնթացիս 5.16, ծանոթագրություն ա): Խնդրեք դասարանի անդամներին հետևել` գտնելով, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը մեզ համար, որպեսզի վերադառնանք Երկնային Հոր ներկայության մեջ։
-
Ըստ 15-րդ հատվածի, ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որ օգներ մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ:
-
Համաձայն հատվածներ 15-16-ի, հավատացյալներն ի՞նչ պիտի անեն Հիսուս Քրիստոսի Քավության պատճառով։ (Հավատացյալներն ապրում են Քրիստոսակենտրոն կյանքով և չեն հետևում աշխարհի ճանապարհներին կամ հանձնվում մարմնական պահանջներին: Առաջարկեք յուրաքանչյուր ուսանողի գրել այդ խոսքերը թղթի մի կեսի վրա, որի վրա գրված է իր անունը):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 5.17-19-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել`փնտրելով, թե ինչպես Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է օգնել Սրբերին վերադառնալ դեպի Երկնային Հոր ներկայություն։
-
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի Քավությունը օգնել մեզ վերադառնալ դեպի Երկնային Հոր ներկայություն։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք դառնալ նոր ստեղծվածներ ու հաշտվել Աստծո հետ: Առաջարկեք ուսանողներին գրել այդ ճշմարտությունը թղթի կեսի վրա, որի վրա գրված է «Երկնային Հայր»):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «նոր ստեղծուած»: (հատված 17):
Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 27.23–26-ը մտքում, փնտրելով հավելյալ մանրամասներ, թե ինչ է նշանակում դառնալ նոր ստեղծված: Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գտածով:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ արտահայտությունը: Դասարանին խնդրեք լսել նրա բացատրությունը, թե մենք ինչպես կարող ենք դառնալ նոր ստեղծվածներ:
«Հիսուս Քրիստոսի ավետարանի գոյությունը հիմնարար և մշտատև փոփոխություն է առաջացնում մեր բուն էության մեջ, որը հնարավոր է դառնում Փրկիչի Քավության միջոցով: Ճշմարիտ դարձը փոփոխություն է առաջացնում այն մարդու համոզմունքներում, սրտում և կյանքում, ով ընդունում և ենթարկվում է Աստծո կամքին (տես Գործք 3.19, 3 Նեփի 9.20) և ներառում է մի գիտակցական պարտավորվածություն` դառնալու Քրիստոսի աշակերտը:
«… Քանզի մենք հարգում ենք փրկության և փառաբանման արարողություններն ու ուխտերը (տես Վ և Ու 20.25), «առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20), և հավատքով կհամբերեք մինչև վերջ (տես ՎևՈւ 14.7), եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է (տես 2 Կորնթացիս 5.17)» («Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 107):
Առաջարկեք յուրաքանչյուր ուսանողի միացնել թղթի երկու կեսերը: Բացատրեք, որ համաձայնեցնել նշանակում է միացնել նախկինում առանձնացված երկու կողմերը: Ադամի Անկման և նաև մեր մեղքերի պատճառով դարձել ենք հոգևոր առումով մեր Երկնային Հորից օտարացած: Հիսուս Քրիստոսը Իր Քավության միջոցով առաջարկում է հաշտեցնել մեզ Հոր հետ և վերականգնել Նրա հետ մեր հարաբերությունը:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 5.20-21-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանին փնտրել, թե Պողոսը ինչ հորդորեց անել իր ժողովրդին:
-
Ի՞նչ էր Պողոսը հորդորել անել Կորնթոսի Սրբերին:
-
Ի՞նչ ուսուցանեց Պողոսը Հիսուս Քրիստոսի մասին, որը գրի է առնված հատված 21-ում: (Չնայած Հիսուս Քրիստոսը մեղք չուներ, սակայն նա տառապեց մեր մեղքերի համար, որ մենք արդարացվենք):
Բերեք ձեր վկայությունը դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։ Խնդրեք ուսանողներին ամփոփել գրի առնված ճշմարտությունների ցուցակը և խորհել, թե ինչ պետք է անեն, որ Աստծո հետ դառնան կամ մնան հաշտ: Խրախուսեք նրանց հետամուտ լինեն իրենց ստացած որևէ հոգևոր հուշումի: