Գրադարան
Դաս 109. Ա Կորնթացիս 12


Դաս 109

Ա Կորնթացիս 12

Նախաբան

Պողոսը գրեց Հոգու բազմաթիվ պարգևների մասին: Նա Եկեղեցին համեմատեց ֆիզիկական մարմնի հետ և բացատրեց, որ ինչպես մարմնի բոլոր մասերը պիտի աշխատեն ինչպես հարկն է , այնպես էլ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա օգտագործել Հոգու պարգևները, որպեսզի աջակցի և զորացնի Եկեղեցին:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 12․1–11

Պողոսը ուսուցանում է հոգևոր պարգևների մասին:

Ցուցադրեք հետևյալ քարի նկարը ։

քար, ով էլ որ լինես, քո գործը լավ արա

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ քարին գրված մակագրությունը: Բացատրեք, որ մինչ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը Շոտլանդիայում միսիոներական ծառայության մեջ էր, նա այդ քարը տեսավ մի շենքի դռան վրա՝ Սթիրլինգ ամրոցի մոտ և ոգեշնչված էր նրա ուղերձով (տես Ֆրանցիս Մ. Գիբոնս, Դեյվիդ Օ Մակքեյ. Հայտարարություն աշխարհին, Աստծո Մարգարեից [1986], 45):

Բացատրեք, որ յուրաքանչյուր խորհրդանիշ այդ քարի ինը քառակուսիների մեջ ներկայացնում է մեկ թվային արժեք: Խնդրեք ուսանողներին գտնել յուրաքանչյուր ուրվագծի թվային արժեքը: (Ձախից աջ, խորհրդանիշերը ներկայացնում են 5, 10, և 3 վերևի տողում, 4, 6, և 8 կենտրոնի տողի վրա, և 9, 2, և 7 ներքևի տողին):

  • Վերևի, կենտրոնական ու ներքևի շարքերում ներկայացված երեք թվերի գումարները ինչքա՞ն են:

Բացատրեք, որ այդ քարի որևէ շարքում, սյունակում կամ անկյունագծին ներկայացված թվերի գումարը 18 է: Պատճառներից մեկը, որ այդ ուրվագծերում հավանաբար ամփոփված էր հետևյալ արտահայտությունը. «Ով էլ որւ լինես, քո գործը լավ արա» այն է, որ եթե այդ ուրվագծերից որևէ մեկը վերադասավորվի կամ նրանց արժեքները փոխվեն, ապա քարի շարքերն ու սյունակներն յուրաքանչյուր ուղղությամբ մինչև 18-ը չեն ամփոփի գումարը:

Հրավիրեք ուսանողներին Ա Կորնթացիս 12-ը ուսումնասիրելիս խորհել, թե ինչով ենք մենք, որպես Եկեղեցու անդամներ, նման քարի ուրվագծերին:

Ամփոփեք Ա Կորնթացիս 12.3-ը բացատրելով, որ Պողոսը ցանկանում էր ուսուցանել Կորնթոսի Եկեղեցու անդամներին հոգևոր պարգևների վերաբերյալ, որը Սրբերի մեծամասնությունը սխալ էին հասկացել: Պողոսը հիշեցրեց նրանց, որ զրույցից առաջ նրանց մոլորեցրել էին կռապաշտները:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ ԱԿորնթացիս 12.3-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել, թե մենք ինչպես կարող ենք իմանալ, որ Հիսուսը Տերն է և Փրկիչը: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ ասել բառը հատված 3-ում պետք է ընկալել որպես իմանալ (in History of the Church, 4.602–3):

  • Համաձայն Ա Կորնթացիս 12.3, մենք ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսի մասին ձեռք բերել անձնական վկայություն: Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Միայն Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ձեռք բերել անձնական վկայություն, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Բացատրեք, որ միևնույն սկզբունքը կիրառվում է, երբ ցանկանում ենք ձեռք բերել անձնական վկայություն Ջոզեֆ Սմիթի կամ Մորմոնի Գրքի վերաբերյալ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը , հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահության Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Վկայությունը ամենաթանկարժեք սեփականությունն է, քանի որ այն ձեռք չի բերվում միայն տրամաբանությամբ կամ բանականությամբ, այն չի կարող ձեռք բերվել երկրային սեփականություններով,և չի կարող որպես նվեր տրվել կամ ժառանգվել մեր նախնիներից: Մենք չենք կարող կախված լինել մյուսների վկայությունից: Մենք պետք է ինքներս իմանանք: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պատասխանատվություն է կրում ինքնուրույն իմանալ,վստահաբար, առանց կասկածի, որ Հիսուսը կենդանի Աստծո հարություն առած կենդանի Որդին է» (“Fear Not to Do Good,” Ensign, May 1983, 80): …

«Մենք ստանում ենք այդ վկայությունը, երբ Սուրբ Հոգին խոսում է մեր ներքին հոգու հետ: Մենք կստանանք հանգիստ և անսասան որոշակիություն, որը կլինի մեր վկայության և համոզմունքի աղբյուրը» («Անձնական վկայության ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 38):

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի վկայությունը գալիս է միայն Սուրբ Հոգու միջոցով:

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգուն մեր կյանք:

Բացատրեք, որ ինչպես գրի է առնված Ա Կորնթացիս 12.4-6-ում, Պողոսը ուսուցանեց, որ կան տարատեսակ հոգևոր պարգևներ, որոնք գործում են տարբեր եղանակներով, սակայն այդ ամենը գալիս է Աստծուց` Սուրբ Հոգու միջոցով: Կարող եք բացատրել, որ Հոգու պարգևները օրհնություններ կամ ունակություններ են, որոնք տրվում են Սուրբ Հոգու զորությամբ և Աստված առնվազն մի պարգև է տալիս Եկեղեցու յուրաքանչյուր անդամի (տես ՎևՈւ 46.11):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 12.7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչու են Հոգու պարգևները մեզ տրվել: (Եթե անհրաժերտ է բացատրեք, որ «ի օգուտ» նշանակում է ի բարօրություն բոլոր Սրբերի):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենքսովորել Պողոսից այն մասին, թե ինչու Երկնային Հոր զավակներին Հոգու պարգևներ են տրվում: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Հոգու պարգևները տրվում են ի օգուտ Երկնային Հոր բոլոր զավակների: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հետևյալ աղյուսակը գծեք գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել այն իրենց դասարանական տետրերի կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի մեջ:

Հոգևոր պարգևներ

Ինչպե՞ս են այդ հոգևոր պարգևները օգնում Աստծո զավակներին:

Դասարանի անդամերին բաժանեք երկու կամ երեք հոգանոց խմբերի։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբի ուսումնասիրել Ա Կորնթացիս 12.8-11-ը և հետևել ուղեկցող հրահանգներին: Կարող եք գրել այդ հրահանգները գրատախտակին կամ բաժանել թերթիկների տեսքով։

  1. Ձեր աղյուսակի առաջին սյունակում,գրի առեք Ա Կորնթացիս 12.8-11-ում նշված յուրաքանչյուր հոգևոր պարգև:

  2. Քննարկեք իմաստը կամ յուրաքանչյուր հոգևոր պարգևի օրինակ բերեք:

Յուրաքանչյուր խմբին հրավիրեք զեկուցել իրենց հայտնաբերած հոգևոր պարգևների և դրանց իմաստի մասին: Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ «իմաստութեան խոսքը» (հատված 8-ում) վերաբերում է լավ դատողությանը և գիտելիքի համապատասխան կիրառմանը, «գիտութեան խոսք»-ը (հատված 8-ում) վերաբերում է Աստծո գիտելիքին և նրա օրենքներին, «հոգիների ընտրութիւն»-ը (հատված 10-ում) վերաբերում է ճշմարիտն ու սուտը ճանաչելուն ու բարին և չարը ուրիշների մեջ հասկանալուն, իսկ «ուրիշին այլ եւ այլ լեզուներ» արտահայտությունը (հատված 10-ում) վերաբերում է օտար լեզուներով խոսելու կարողությանը:

Յուրաքանչյուր խմբին խնդրեք առանձնացնել երկու հոգևոր պարգևներ հատվածներ 8-10-ում և աղյուսակի երկրորդ սյունակում գրել, թե այդ պարգևներն ինչպես կարող են օգնել Աստծո զավակներին: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել դասարանին երկրորդ սյունակից իրենց պատասխաններից մեկը:

Մատնանշեք, որ սուրբ գրություններում հատուկ նշած հոգևոր պարգևները միայն մի քանիսն են բազմաթիվ պարգևներից, որ կարող ենք ստանալ Հոգու միջոցով:

  • Ուրիշ ի՞նչ պարգևներ կարող ենք ստանալ Սուրբ Հոգու միջոցով:

  • Ի՞նչ հոգևոր պարգևներ եք դուք նկատել ձեր ընտանիքի անդամների, ընկերների և դասընկերների մեջ:

  • Ի՞նչ կարող ենք անել մեր հոգևոր պարգևները հայտնաբերելու համար։ ( Աղոթքով խնդրեք Երկնային Հորը նրանց մասին և ստացեք ու ուսումնասիրեք մեր նահապետական օրհնությունները):

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց տրված հոգևոր պարգևների մասին, և նրանք ինչպես կարող են օգուտ քաղել դրանցից, նաև օգտագործել դրանք ուրիշներին օգուտ տալու համար:

Ա Կորնթացիս 12.12-31

Հոգու պարգևները տրվում են Եկեղեցու բոլոր անդամներին օրհնելու նպատակով:

Հրավիրեք չորս ուսանողի գրատախտակի մոտ: Առանց թույլ տալու, որ դասարանի մյուս անդամները լսեն, այդ ուսանողներից յուրաքանչյուրին տվեք հետևյալ բառերից մեկը. ոտք, ձեռք, ականջ և աչք: Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի մի նկար նկարել գրատախտակին իրեն հանձնարարված բառին համապատասխան և խնդրեք դասարանին կռահել, թե ինչ է նկարում յուրաքանչյուր ուսանողը: Երբ դասարանը ճիշտ կկռահի յուրաքանչյուր գծանկարը, հրավիրեք ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես են ոտքերը, ձեռքերը, ականջներն ու աչքերը նպաստում մարմնի աշխատանքին:

  • Դուք երբևէ վնասե՞լ եք մարմնի մի փոքր մաս, օրինակ մատ, ատամ կամ ոտքի մատ: Այդ փոքր վնասվածքը ինչպե՞ս է ազդել նույնիսկ պարզ ամենօրյա գործերի վրա:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 12.12-14-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչի հետ համեմատեց Պողոսը մարմինն ու նրա մասերը։

  • Պողոսը ինչի՞ հետ համեմատեց մարմինն ու նրա մասերը: (Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և նրա անդամների):

Գրեք սուրբ գրության հետևյալ հղումն ու հարցը գրատախտակին:

Ա Կորնթացիս 12.15-22, 25-30

Ինչպե՞ս էր Պողոսը համեմատել մարմինը Եկեղեցու հետ:

Ուսանողներին երկու-երեք հոգանոց խմբերի բաժանեք: Հրավիրեք ուսանողներին միասին բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս 12․15-22, 25-30-ը, ուշադրություն դարձնելով եղանակներին, որոնցով Պողոսը համեմատեց Եկեղեցու անդամներին մարմնի մասերի հետ։ Գուցե առաջարկեք, որ ուսանողները փնտրեն, թե ինչ ուսուցանեց Պողոսը մարմնի և նրա մասերի մասին, նախքան կբացահայտեր, թե որքանով էր նմանեցնում մարմնի մասերը Եկեղեցու անդամներին: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ձեր կարծիքով Պողոսը ինչո՞ւ քննարկեց Եկեղեցու անհատ անդամների դերի կարևորության մասին անմիջապես այն բանից հետո, երբ նա գրեց հոգևոր պարգևների մասին:

  • Ներկայումս Եկեղեցու անդամներն ի՞նչ մտահոգություններ կարող են ունենալ, որոնք կարող են հաստատվել Պողոսի ուսմունքներով այն մասին, որ Եկեղեցու անդամները նման են մարմնի անդամներին:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել Եկեղեցու անդամների հետ մարմնի մասերի Պողոսի համեմատությունից: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը. Օգտագործելով մեր եզակի հոգևոր պարգևները ուրիշներին ծառայելու համար, մենք կարող ենք զորացնել Եկեղեցին: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․ Կարող եք ուսանողներին տալ այդ խոսքերի մեկական օրինակ.

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Մենք բոլորս միասին մեծ ջանքեր ենք գործադրում: Այստեղ ենք օգնելու մեր Հորը Իր գործում և Իր փառքի մեջ «իրականացնել մարդու անմահությունն ու մարդու հավերժական կյանքը» (Մովսես 1․39): Ձեր պարտականությունն այնքան կարևոր է ձեր պատասխանատվության ոլորտում, որքան իմ պարտականությունը՝ իմ ոլորտում։ Այս Եկեղեցում ոչ մի կոչում քիչ կամ աննշան կարևորություն չունի։ Բոլորս էլ մեր պարտականություններին հետամուտ լինելիս փոխում ենք ուրիշների կյանքը» (“This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71)։

  • Որքա՞ն օրհնված է Եկեղեցին անհատ անդամների տարբեր հոգևոր պարգևների ու կոչումների շնորհիվ:

  • Որքանո՞վ եք տեսել ձեր ընտանիքը, սեմինարիայի դասարանը, ծուխը կամ ճյուղը զորացած անդամների հոգևոր պարգևներով:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգտագործել իրենց հոգևոր պարգևները` զորացնելու Եկեղեցին և օրհնելու ուրիշների կյանքը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ա Կորնթացիս 12.31-ը, փնտրելով, թե ինչ խորհուրդ տվեց անել Պողոսը կորնթացի Սրբերին:

  • Պողոսը ի՞նչ խորհուրդ տվեց անել Սրբերին։ (Բացատրեք, որ ցանկալ այս հատվածում նշանակում է «ջանասիրաբար փնտրել» [հատված 31, ծանոթագրություն ա]):

  • Մենք ինչ կարող ենք անել, որ ջանասիրաբար փնտրենք Հոգու «լավագույն պարգևները» (տես նաև ՎևՈւ 46.8-9):

Արտահայտեք ձեր վկայությունը և երախտագիտությունը հոգևոր պարգևների վերաբերյալ և քաջալերեք ուսանողներին փնտրել և օգտագործել հոգևոր պարգևները, որ ծառայեն ուրիշներին և զորացնեն Եկեղեցին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 12.3: «Ոչ մի մարդ չի կարող ուղղակի ասել, որ Հիսուսը Տերն է` բացառությամբ Սուրբ Հոգու միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը բացատրեց, թե մենք ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի ավետարանի վկայությունը ստանալու համար.

«Արժեքավոր ճշմարտությունների իրական վկայությունը` որպես վկա, գալիս է Սուրբ Հոգու միջոցով անկեղծ ու նվիրված ջանք գործադրելուց հետո, ներառյալ տնային ուսուցումը, աղոթքը, սուրբ գրության ուսումնասիրությունը, ուրիշներին ծառայելը և Երկնային Հոր պատվիրաններին ջանասիրաբար հնազանդվելը: Որպեսզի վաստակենք և հավերժ պահենք ավետարանի ճշմարտությունների վկայությունը, հոգևոր պատրաստության համար արժե վճարել ցանկացած պահանջվող գին » (“Pure Testimony,” Ensign կամ Լիահոնա նոյ. 2004, 40):

Ա Կորնթացիս 12․4 -10: Հոգու պարգևները

Հոգու պարգևները այնքան կարևոր են Տիրոջ համար, որ նրանք ուսուցանվում են մեր կանոնիկ չորս գործերից երեքում (տես Ա Կորնթացիս 12, Մորոնի 10 և Վարդապետություն և Ուխտեր 46):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Էշթոնն ուսուցանել է այն հոգևոր պարգևները, որոնք հատկապես չեն նշված սուրբ գրություններում.

«Պատահական սկզբունքով ընտրելով, թույլ տվեք մի քանի պարգևների մասին խոսել, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են կամ աչքի ընկնող, բայց շատ կարևոր են. …

«Եկեք ամփոփենք այդ ավելի քիչ տեսանելի պարգևները. խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, ընդունել կարողանալու պարգևը, ունայն կրկնություններից խուսափելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչը արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, առաքյալ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):

Ա Կորնթացիս 15.7: Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե ի՞նչ հոգևոր պարգևներ ունեմ ես:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք հայտնաբերել մեզ տրված հոգևոր պարգևները.

«Որպեսզի պարզենք, թե ինչ պարգևներ են տրվել մեզ, հարկավոր է աղոթել ու ծոմ պահել: Հաճախ հայրապետական օրհնությունները տեղեկացնում են մեզ, թե ինչ պարգևներ ենք մենք ստացել և հրապարակում պարգևների խոստումները, որ կարող ենք ստանալ, եթե փնտրենք դրանք: Ես պնդում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հայտնաբերի իր պարգևները և որոնի այնպիսիք, որոնք ուղղություն կտան իրենց կյանքի և հետագայում երկնային գործունեությանը» (“Gifts of the Spirit,” Ensign, Feb. 2002, 16).

Ա Կորնթացիս 12.22: «Մարմնի այն անդամները, որոնք թվում է ավելի տկար են, կարևոր են»

Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆը Առաջին Նախագահությունից սովորեցրել է.

«Հնարավոր է զգաք, որ կան մարդիկ, ովքեր ավելի ընդունակ են կամ ավելի փորձված և կարող են կատարել ձեր կոչումներն ու հանձնարարություններն ավելի լավ, քան դուք, բայց Տերը ձեր պատասխանատվությանն է հանձնել դա ինչ-որ պատճառով: Կարող են լինել մարդիկ և սրտեր, ում միայն դուք կարող եք հասնել և ազդել: Թերևս ուրիշ ոչ-ոք չէր կարող դա անել նույն ձևով» («Lift Where You Stand,»Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 56):