Դաս 153
Հայտնություն 4-5
Նախաբան
Հովհաննես Առաքյալը տեսավ փառավորված էակների, ովքեր երկրպագում էին Երկնային Հորը, երբ Նա նստած էր Իր գահին։ Հովհաննեսը տեսավ նաև մի գիրք, որը կնքված էր յոթ կնիքներով և տեսավ Գառին կամ Հիսուս Քրիստոսին, ով արժանի էր բացելու գիրքը։
Ուսուցման առաջարկներ
Հայտնություն 4
Հովհաննեսը տեսավ փառավորված էակների, ովքեր երկրպագում էին Երկնային Հորը
Կարող եք որպես բացման օրհներգ երգել «Glory to God on High» (օրհներգ, հմր. 67), կամ երգել մեկ այլ երգ, որը փառաբանում կամ պատվում է Աստծուն։
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք գտնվում են սելեստիալ արքայությունում։ Հանձնարարեք մի քանի ուսանողների նկարագրել, թե իրենց կարծիքով, ինչպիսին կլինի սելեստիալ արքայությունը։
Բացատրեք, որ ինչպես գրված է Հայտնություն 4–5, Հովհաննես Առաքյալը սելեստիալ արքայության մի տեսիլք տեսավ։ Որևէ կամավորի խնդրեք նկարել գրատախտակին։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 4․1–8, ապա խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ տեսավ Հովհաննեսը։ Հրահանգեք, որպեսզի կամավոր ուսանողը նկարի այն բոլորը, ինչ կարդում են Հովհաննեսի տեսիլքի մասին։ Ընթերցողները կարող են դանդաղ կարդալ, որպեսզի այդ ուսանողը հասցնի նկարել բոլոր պատկերները։ (Խնդրեք գրատախտակին նկարող ուսանողին չնկարել «այն [մեկին], ով նստած է աթոռին» [հատված 2]՝ որպես հարգանքի նշան Երկնային Հորը։ Եթե ցանկանում եք, կարող եք մյուսներին նույնպես թույլ տալ մասնակցել ու նկարել գրատախտակին։)
Բացատրեք, որ «Հոգում լինել» արտահայտությունը (հատված 2) նշանակում է Հոգու միջոցով ստանալ հայտնություն կամ տեսիլք տեսնել, իսկ «յասպիս» քարը հատված 3 կարող է խորհրդանշել գունավոր քար կամ ադամանդ, իսկ «սարդիոնի» քարը (հատված 3) մի թանկարժեք քար է, որը սովորաբար լինում է կարմիր կամ կարմրա-նարնջագույն։
Բացատրեք, որ ժամանակակից հայտնության միջոցով մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչ տեսավ Հովհաննեսը։ Օրինակ, Տերը Վարդապետություն և Ուխտեր 77 գլխի հայտնությունը տվեց այն ժամանակ, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց, որպեսզի Նա մեկնաբանի Հայտնություն 1–11 գլուխներում գրված որոշ խորհրդանիշեր և իրադարձություններ։
Ուսանողներին բաժանեք երկու-երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկի մեկական օրինակ։ Հրավիրեք բոլոր խմբերի ուսանողներին միասին բարձրաձայն կարդալ խաչաձև հղումներով հատվածները և աղյուսակի մեջ լրացնել, թե ուրիշ ինչ սովորեցին Հովհաննեսի տեսիլքից։
Նոր Կտակարանի ուսուցման ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար—Դաս 153
Ի՞նչ տեսավ Հովհաննեսը |
Խաչաձև հղումներ |
Լրացուցիչ տեղեկություն |
---|---|---|
Աթոռ (Հայտնություն 4․2–3) | ||
Քսանչորս երեցներ` գլուխներին պսակներ(Հայտնություն 4․4) | ||
Աստծո յոթ հոգիները (Հայտնություն 4․5) |
Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 4․5 (Հայտնություն 4․5, տողատակի գրառում ա) | |
Ապակյա ծով (Հայտնություն 4․6) | ||
Չորս կենդանի (Հայտնություն 4․6–7) | ||
Շատ աչքերով և վեց թևերով կենդանիներ (Հայտնություն 4․8) |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին ներկայացնել իրենց գտած լրացուցիչ տեղեկությունը։ Անհրաժեշտության դեպքում հետևյալ պատասխանների միջոցով պարզաբանեք և լրացրեք ուսանողների ներկայացրածը․ Աստված սելեստիալ արքայությունում նստած է աթոռին, գլուխները պսակով պատված 24 երեցներն այն հավատարիմ երեցներն են, ովքեր պատկանում են յոթ եկեղեցիներին, Աստծո յոթ ծառաներ են նշված, ոչ թե յոթ հոգիներ, ապակյա ծովը երկիրն է՝ իր փառավորված, սելեստիալ վիճակում, չորս կենդանիներն իրական կենդանիներ են, որոնք ներկայացնում են փառավորված էակների տարբեր դասերը (կամ տեսակները), կենդանիների աչքերը խորհրդանշում են մեծ լույս և գիտելիք, իսկ կենդանիների թևերը խորհրդանշում են շարժվելու և գործելու ուժը։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 4․8-11 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել նրան, թե ինչ ասացին ու արեցին Երկնային Հոր մոտ հավաքվածները։
-
Ի՞նչ ասացին Երկնային Հոր մոտ հավաքվածները Նրա մասին։ Նրանք ի՞նչ արեցին:
-
Ի՞նչ է խորհրդանշում այն, երբ երեցներն իրենց պսակները գցում են Երկնային Հոր աթոռի առաջ։ (Հնարավոր պատասխանները կարող են լինել.նրանք ընդունում էին Երկնային Հոր մեծությունը, հասկանում էին, որ իրենց վեհացման համար պարտական են Նրան և հարգում, հիանում և հոժարակամ նվիրված էին Նրան։)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե Երկնային Հոր մեծությունն ընդունելով, ինչպես կարող ենք փոխվել։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընդունենք Երկնային Հոր մեծությունը, մենք կցանկանանք երկրպագել և փառաբանել Նրան։
-
Ի՞նչ կարող է օգնել մեզ, որպեսզի մենք ընդունենք Երկնային Հոր մեծությունը։
Հայտնություն 5
Հովհաննեսը տեսնում է մի գիրք, որը կնքված է յոթ կնիքներով և տեսնում է Գառին , ով արժանի է բացելու գիրքը
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 5․1-4։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ինչ տեսավ Երկնային Հոր ձեռքերում։
-
Հովհաննեսն ի՞նչ տեսավ Երկնային Հոր ձեռքերում։ (Մի գիրք կամ մագաղաթ, որն ուներ յոթ կնիք։)
Բացատրեք, որ հնագույն ժամանակներում կարևոր փաստաթղթերը կնքվում էին կավե կամ մոմե կնիքներով։ Միայն փաստաթղթի տերը և այն մարդիկ, ում տերը լիազորել էր, կարող էին ջարդել կնիքը և կարդալ պարունակությունը։
-
Համաձայն 2-րդ հատվածի, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենար այն անձը, ով կարող էր բացել գիրքը։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 77․6-7 հատվածները, փնտրելով գրքի և կնիքների նշանակությունը։
-
Ի՞նչ է պարունակում գիրքը:
Բացատրեք, որ 7000 տարիները վերաբերում են Ադամի և Եվայի Անկումից ի վեր ընկած ժամանակահատվածին: Այն նկատի չունի երկրագնդի փաստացի տարիքը` ներառյալ արարման ժամանակաշրջանը:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 77.7 հատվածի, ի՞նչ են խորհրդանշում յոթ կնիքները։ (Երկրի ֆիզիկական գոյության յոթ հազար տարիները, որը ձգվում է Ադամի անկումից մինչև Հազարամյակի վերջը։)
Նշեք, որ նկատի ունենալով գրքի և կնիքների նշանակությունը, երբ պարզ դարձավ, որ ոչ մի մարդ արժանի չէ գիրքը բացելու համար, միգուցե Հովհաննեսը մտածեց, որ Աստծո կամքն ու աշխատանքը հայտնի չեն դառնա կամ չեն իրականանա։
-
Ի՞նչ կպատահեր Երկնային Հոր զավակներին, եթե նրանց փրկության համար Իր ծրագիրը չիրականանար։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 5․5–7 հատվածները։ Հրավիրեք որևէ ուսանողի նաև բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը՝ 6-րդ հատվածի, տողատակի գրառում բ։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչու Հովհաննեսին ասացին` լաց չլինել։ Կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում եղջյուրները հաճախ խորհրդանշում են զորություն և իշխանություն, աչքերը խորհրդանշում են լույս և գիտելիք, իսկ տասներկու թիվը խորհրդանշում է աստվածային իշխանություն, կազմակերպություն կամ քահանայությունը։
-
Ինչո՞ւ Հովհաննեսին ասացին, որ նա լաց չլիներ։
-
Ի՞նչ է բացահայտում Հայտնություն 5․6 հատվածում գրված տիտղոսը Հիսուս Քրիստոսի մասին։ (Նա այն զոհն էր, որը տրվել էր քավելու Աստծո զավակների մեղքերը [տես նաև Եսայիա 53․7, Ա Կորնթացիս 5․7, Ա Պետրոս 1․18–19]։ Կարող եք բացատրել, որ «մորթվածի նման կանգնած Գառը» [Հայտնություն 5․6] վերաբերում է այն Գառին, ով ցույց է տալիս մորթվելու նշանները։ Նշեք, որ Հովհաննես Մկրտիչը Փրկիչին կոչեց «Աստծո Գառը» անունով [Հովհաննես 1․29, 36]։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 5․8–10 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես էին Երկնային Հոր աթոռը շրջապատած էակները փառաբանում Գառին։ Կարող եք բացատրել, որ «խնկով լիքը բուրվառներ» (8-րդ հատված) վերաբերում է խորը գավաթներին կամ ամաններին, որոնք լի են խունկով։
-
Ինչպե՞ս էին այդ էակները փառաբանում Գառին, կամ Հիսուս Քրիստոսին։
-
Ելնելով այն ամենից, ինչ Հովհաննեսը տեսավ Գառի մասին, ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսն այն միակն է, ով արժանի և ունակ է փրկագնելու մեզ։
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն այն միակը, ով արժանի և ունակ է փրկագնելու մեզ։
-
Համաձայն 10-րդ հատվածի, ովքե՞ր կդառնան այն մարդիկ, որոնք փրկագնվել են Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ (Թագավորներ և քահանաներ, որը նաև վերաբերում է կանանց՝ որպես թագուհիներ և քրմուհիներ [see Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 613]։)
Հարցրեք ուսանողներին, թե իրենց համար ինչ է նշանակում Երկնային Հոր փրկության ծրագիրը և այդ ծրագրում Փրկիչի դերը։ Հրավիրեք ուսանողներին գրել իրենց մտքերն ու զգացմունքներն դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ասացեք նրանց, որ ավելի ուշ դուք նրանց հնարավորություն կտաք կիսվել իրենց գրածով։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 5.11-14։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես մյուսները միացան և երկրպագեցին ու փառաբանեցին Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը։
-
Երբ Գառը վերցրեց գիրքը Երկնային Հոր ձեռքից, ինչո՞ւ փառավորված էակները և մյուս արարածները սկսեցին երկրպագել և փառաբանել Նրանց։ (Էակներն ընդունեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աստվածային լինելը և երախտագիտության զգացում ապրեցին Երկնային Հոր ծրագրում Գառի դերակատարման համար։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն մասին, թե ինչի օգնությամբ կարող ենք երկրպագել ու փառաբանել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ինչպես դա արեցին այն էակներն ու արարածները, որոնց տեսավ Հովհաննեսը։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընդունենք և երախտապարտ լինենք այն ամենի համար, ինչ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են արել մեզ, նրանց երկրպագելու և փառաբանելու ցանկությունը կաճի։
Նշեք, որ փառավորված էակները և բոլոր արարածները Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագեցին երգի միջոցով։ Նմանապես, մենք երգում ենք օրհներգեր, որպեսզի երկրպագենք և փառաբանենք Նրանց։ Հրավիրեք դասարանին երգել «All Creatures of Our God and King» (Օրհներգ, հմր. 62 անգլերեն երգարաններում) կամ այլ օրհներգ, որը գովաբանում և փառաբանում է Աստծուն և հարցրեք նրանց, թե ինչպես է օրհներգը վերաբերում Հայտնություն 5․9–14 հատվածներին։
-
Բացի երաժշտության միջոցով Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին երկրպագելուց, ուրիշ ի՞նչ կարող ենք անել Նրանց երկրպագելու համար։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքերը․ Դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք, թե նա ինչ ուսուցանեց երկրպագության մասին․
«Ճշմարիտ և կատարյալ երկրպագությունն Աստծո Որդու քայլերին հետևելն է. դա պատվիրանները պահելը և Հոր կամքին հնազանդվելն է այնքանով, որ մենք անցնենք մի շնորհից մյուսը, մինչև փառավորվենք Քրիստոսով, ինչպես Նա՝ իր Հորով։ Դա շատ ավելին է, քան աղոթքը, քարոզն ու երգը։ Դա ապրելը, գործելը և հնազանդվելն է: Դա մեծ Օրինակի կյանքը մարմնավորելն է» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 130)։
-
Երեց Մակքոնկիի ուսմունքներն ինչպե՞ս օգնեցին ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
-
Երկրպագելով և փառաբանելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ինչպե՞ս կարող ենք օրհնվել դրանից։
-
Ինչո՞ւ եք ցանկանում երկրպագել ու փառաբանել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ (Հրավիրեք ուսանողներին կիսվել ավելի շուտ իրենց գրած մտքերով և զգացումներով։)
Կարող եք կիսվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր զգացմունքներով, նաև կիսվեք, թե ինչու եք դուք հոժարակամ երկրպագում Նրանց։
Հրավիրեք ուսանողներին մտածել և գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ուրիշ ի՞նչ կարող եք անել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին երկրպագելու համար։
Երբ ուսանողները գրեն իրենց մտքերը, խրախուսեք նրանց կիսվել իրենց գրածով։