Դաս 103
Ա Կորնթացիս 1-2
Նախաբան
Ծանոթանալով Կորնթոսի Եկեղեցու անդամների խնդիրների հետ, Պողոսը գրեց այդ անդամներին և հորդորեց նրանց վերացնել մրցակցությունն ու դառնալ միասնական: Նա նաև բացատրեց, որ Աստված կանչում է թույլերին և խոնարհներին քարոզելու իր ավետարանը, և Աստծո գործերը կարող են միայն իմացվել ու հասկանալի դառնալ Հոգու միջոցով:
Ուսուցման առաջարկներ
Ա Կորնթացիս 1.1–16
Պողոսը գրում է Կորնթոսի Սրբերին ու հորդորում նրանց վերացնել մրցակցությունն ու լինել միասնական:
Դասարանին ցույց տվեք մի ընտանիքի, սպորտային թիմի և մի խումբ ընկերների նկար (կամ գրեք ընտանիք, սպորտային խումբ, ընկերական խումբ գրատախտակին):
-
Ի՞նչը կարող է այդ խմբերից յուրաքանչյուրում պատճառ դառնալ բաժանումների և մրցակցության:
-
Ինչպե՞ս կարող են այդպիսի բաժանումներն ու մրցակցությունն ազդել ընտանիքի, թիմի կամ ընկերական խմբի վրա:
-
Ինչպե՞ս կարող են Եկեղեցու անդամների միջև այդպիսի բաժանումներն ու մրցակցությունը ազդել Եկեղեցու վրա:
Ուսանողներին խնդրեք Ա Կորնթացիս 1-ի ուսումնասիրության ընթացքում փնտրել ճշմարտություն բաժանումների և մրցակցությունների մասին, որոնք ուսուցանեց Պողոսը կորնթացի Սրբերին:
Հրավիրեք ուսանողներին Աստվածաշնչի քարտեզների վրա գտնել հմր. 13՝ «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում, այնուհետև քարտեզի վրա գտնել Կորնթոսը:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը․
Երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ, Պողոսը գնաց Կորնթոս քաղաքը, որտեղ նա ավետարանն էր քարոզում: Այդ ժամանակ շատ մարդիկ էին մկրտվել (տես Գործք 18.1-18-ը): Ավելի ուշ, մինչ Պողոսը քարոզում էր Եփեսոսում, նա լսեց, որ խնդիրներ էին առաջացել Կորնթոսի Եկեղեցու անդամների միջև, քանի որ դարձի եկածներից ոմանք վերադառնում էին իրենց նախկին հավատներին ու կուռքի պաշտամունքին: Պողոսը գրեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին զորացնել նրանց և հիշեցնել նրանց Տիրոջը ծառայելու իրենց հանձնառության մասին:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 1.1–2-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես Պողոսը դիմեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին:
-
Ինչպե՞ս Պողոսը դիմեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին:
-
Ըստ հատված 1-ի, Պողոսը ի՞նչ դիրք ուներ Եկեղեցում:
Ամփոփեք Ա Կորնթացիս 1.3-9-ը բացատրելով, որ Պողոսը ասաց Կորնթոսի Սրբերին, թե նա իրենց կողմից շնորհակալ եղավ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով իրենց ստացած շնորհի համար, ինչը ամեն ինչում օրհնել է նրանց: Նշեք, որ Պողոսը Սրբերին դիմելիս ասել էր, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տարբեր մարդիկ են (տես հատված 3):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 1.10-11-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսը ինչ հորդորեց անել կորնթացի Սրբերին։
-
Համաձայն Ա Կորնթացիս 1.10-ի, ի՞նչ է ակնկալում Տերը, որ մենք անենք` որպես Եկեղեցու անդամներ: (Օգտագործելով իրենց բառերը, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Տերը ակնկալում է, որ մենք, որպես Սրբեր միավորվենք և վերացնենք բաժանումներն ու վիճաբանությունը):
-
Որպես Եկեղեցու անդամներ,ի՞նչ կարող ենք անել, որ վերացնենք բաժանումներն ու վիճաբանությունները մեր ընտանիքներում: Մեր ծխերո՞ւմ: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։)
-
Ի՞նչ օրհնություններ կարող ենք մենք ստանալ` միավորված լինելով և վերացնելով վիճաբանությունը:
-
Ե՞րբ եք դուք օրհնվել դասարանում, քվորումում, ծխում կամ ճյուղում միավորվելու արդյունքում:
Հանձնարարեք ուսանողներին ծանոթանալ գրատախտակին գրված պատասխանների հետ և քաջալերեք նրանց մի եղանակ ընտրել, որով նրանք կարող են վերացնել բաժանումներն ու վիճաբանությունները և նպատակ դնել կատարել դրանք:
Ամփոփեք Ա Կորնթացիս 1.12-16-ը` բացատրելով, որ Կորնթոսի Սրբերը խմբերի էին բաժանվում հիմնվելով այն բանի վրա, թե ով էր նրանց մկրտել: Վիճաբանություն էր ծագում այն պատճառով, որ նրանք հավատում էին, թե Եկեղեցում նրանց կարգավիճակը վճռվում էր այն անձնավորության կարևորությունից, ով մկրտում էր իրենց:
Ա Կորնթացիս 1.17-31
Պողոսը ուսուցանում է, որ Աստված թույլերին է կանչում քարոզելու Իր ավետարանը:
Բացատրեք, որ Պողոսի ժամանակ, շատ հույներ էին ապրում Կորնթոսում: Այդ հույները շատ էին արժեվորում փիլիսոփայական գաղափարներն ու իմաստուն բառերը:
-
Նա, ով արժեվորում է փիլիսոփայական խոսքերը, ինչո՞ւ է դժվարանում ընդունել ավետարանը: (Գուցե ընթերցեք 2 Նեփի 9.28-ը):
Հրավիրեք ուսանողներին Ա Կորնթացիս 1.17-31-ը ուսումնասիրելիս առանձնացնել մի ճշմարտություն, որը կարող է օգնել նրանց աշխարհիկ իմաստության սխալականությունը հասկանալ:
Դասարանը բաժանեք չորս խմբի: Հանձնարարեք սուրբ գրությունների հղումներից մեկը յուրաքանչյուր խմբին. Ա Կորնթացիս 1.17–18, Ա Կորնթացիս 1.19–20, Ա Կորնթացիս 1.21–22, և Ա Կորնթացիս 1.23–24-ը: Հրավիրեք ուսանողներին կարդալ այդ հատվածները իրենց խմբերում՝ փնտրելով, թե Պողոսն ինչ ասաց աշխարհիկ իմաստության մասին ընդդեմ Աստվածային իմաստության։ Բացատրեք, որ «որովհետեւ Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու» արտահայտությունը հատված 17-ում ասում է, որ Պողոսը ուղարկված չէր, որ համբավ ձեռք բերեր` հիմնված նորադարձների քանակի վրա, որոնց նա կարող էր համոզել: Գուցե ցանկանաք նաև բացատրել, որ «իմաստունների իմաստութիւնը» հատված 19-ում և «այս աշխարհքի իմաստութիւնը» հատված 20-ում արտահայտությունները վերաբերում են օրվա խեղաթյուրված փիլիսոփայական ավանդույթներին:
Նրանց բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբից հրավիրեք մի հոգու, ով դասարանին հակիրճ կներկայացնի, թե Պողոսը իմաստության մասին ինչ ուսուցանեց կորնթացի Սրբերին: Երբ բոլոր խմբերը կներկայացնեն, հարցրեք․
-
Դուք ինչո՞ւ եք կարծում, որ անհավատները Հիսուս Քրիստոսի Քավության ուղերձը համարում են հիմարություն:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 1․25-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը մարդկային իմաստության մասին` համեմատելով այն Աստվածային իմաստության հետ: Բացատրեք, որ Պողոսն օգտագործել է արտահայտություններ «Աստուծոյ յիմարն ավելի իմաստուն է քան թե մարդիկ» և «Աստուծոյ տկարն աւելի զորավոր է քան թե մարդիկ» փոխանցելու Աստծո առավելագույն իմաստությունն ու զորությունը: Աստված հիմար չէ, և ոչ էլ Նա թուլություններ ունի:
-
Ի՞նչ ճշմարտություններ է ուսուցանել Պողոսը մարդկային իմաստությունների մասին, համեմատելով դրանք Աստվածային իմաստությունների հետ: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան մարդկային իմաստությունը):
-
Այդ ճշմարտությանըմբռնումը ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե մարդն ինչպես է լուծում փնտրում իր խնդիրներին:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ ԱԿորնթացիս 1.26-27-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Աստված ում ընտրեց, որ քարոզի Իր ավետարանը:
-
Ո՞ւմ է Աստված ընտրում քարոզելու Իր ավետարանը:
-
Դուք ինչո՞ւ եք կարծում, որ Աստված ընտրում է նրանց, ում աշխարհը համարում է հիմար ու թույլ Նրա ավետարանը քարոզելու համար:
Ա Կորնթացիս 2
Պողոսը բացատրում է, թե ինչպես ենք մենք սովորում Աստծո գործերը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ․ Փաքերի հետևյալ խոսքերը.
«Ես ինքնաթիռում նստեցի մի աթեիստի կողքին, ով այնքան համառորեն էր արտահայտում իր անհավատությունը, որ ես նրան բերեցի իմ վկայությունը: «Դուք սխալվում եք»,-ասացի ես «Աստված կա: Ես գիտեմ որ Նա ապրում է»:
Նա առարկեց.«Դուք չգիտեք: Ոչ ոք չգիտի դա: Դուք չեք կարող իմանալ դա»: Երբ ես տեղի չէի տալիս, աթեիստը, ով իրավաբան էր, տվեց թերևս վկայության վերաբերյալ հիմնական հարցը: «Լավ,- ասաց նա ծաղրական, զիջող եղանակով,-Դուք ասացիք գիտեք: Ասեք` որտեղից գիտեք»:
Երբ փորձեցի պատասխանել, չնայած իմ բարձր գիտական կոչումներին, չէի կարողանում հաղորդակցվել: …
Երբ օգտագործեցի Հոգի և վկա բառերը, աթեիստը պատասխանեց.«Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում»: Աղոթք, ճիշտ կողմնորոշում, և հավատ, բառերը հավասարապես անիմաստ էին նրա համար: «Տեսնում եք,- ասաց նա, -իրականում դուք չգիտեք: Եթե իմանայիք, կասեիք ինձ, թե որտեղից գիտեք»:
«Ես … չգիտեի ինչ անել» (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51):
-
Դուք ի՞նչ կասեիք աթեիստին:
Խնդրեք ուսանողներին Ա Կորնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որը նրանց կօգնի իմանալ, թե ինչու այդ մարդը չէր կարողանում հասկանալ Նախագահ Փաքերին, և թե ինչու նրանք կարող են վստահ լինել հոգևոր հարցերում իրենց գիտելիքների վրա:
Ամփոփեք Ա Կորնթացիս 2.1-8-ը բացատրելով, որ Պողոսը ասաց Կորնթոսի Սրբերին, որ ինքը չէր օգտագործում աշխարհիկ իմաստությունը, որ հավաստիացներ նրանց ավետարանի ճշմարտացիության մեջ: Նա ուսուցանում էր նրանց Հոգով, որ նրանք հավատ ունենան առ Աստված: Պողոսը նաև ասաց նրանց, որ անհավատները չեն կարող հասկանալ Աստծո առեղծվածները:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Կորնթացիս 2.9-16-ը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով թե ինչու որոշ մարդիկ կարող են իմանալ և հասկանալ «Աստծո արքայության գաղտնիքները», (հատված10), մինչդեռ մյուսները` ոչ:
-
Համաձայն հատվածներ 9–10-ի, ինչո՞ւ Պողոսը և որոշ հավատարիմ մարդիկ կարող են հասկանալ Աստծո բաները:
-
Համաձայն հատված 14-ի, ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարող հասկանալ Աստծո բաները:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք իմանալ և հասկանալ Աստծո բաները։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն հավաստիացեք, որ նրանք կճանաչեն հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք իմանալ և հասկանալ Աստծո բաները միայն Նրա Հոգու միջոցով:)
Վերադառնանք Նախագահ Փաքերի պատմությանը և բացատրենք, որ Նախագահ Փաքերը ոգեշնչում ստացավ ինքնաթիռում իր կողքին նստած մարդուն հարցնելու, թե ինչ համ ունի աղը: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմության շարունակությունը.
Մի քանի փորձ կատարելուց հետո, իհարկե, նա չկարողացավ բացատրել: Նա չէր կարող փոխանցել միայն բառերով, այնքան մի սովորական բան` ինչպիսին էր աղի համը: Ես բերեցի նրան իմ վկայությունը մի անգամ ևս և ասացի.«Ես գիտեմ, որ Աստված կա»: Դուք ծաղրեցիք այդ վկայությունը և ասացիք, որ եթե ես իսկապես իմանայի, կկարողանայի ճշգրիտ ասել ձեզ, որտեղից գիտեմ: Իմ բարեկամ, հոգևոր իմաստով, ես ճաշակել եմ աղը: Ես այլևս ի վիճակի չեմ բառերով փոխանցել ձեզ, թե ինչպես եմ այդ գիտելիքը ստացել, ինչպես այն, որ դուք ասեք ինձ, թե ինչ համ ունի աղը: Սակայն ես կրկին ասում եմ ձեզ` Աստված կենդանի է: Նա իսկապես կենդանի է: Եվ քանի որ դուք չգիտեք, մի փորձեք ասել ինձ, որ ես չգիտեմ, քանի որ ես իսկապես գիտեմ:
Բաժանվելիս, ես լսեցի, թե նա ինչպես փնթփնթաց,-«Ես որպես հենարան, ձեր կրոնի կարիքը չունեմ: Ես դրա կարիքը չունեմ»։
«Այդ դեպքից հետո, ես երբեք չեմ շփոթվել կամ ամաչել, որ բառերով չեմ կարողացել բացատրել այն ամենը, ինչը գիտեմ հոգևոր առումով» («The Candle of the Lord,» 52):
Գրեք հետևյալ բառերը Աստծո բաները գրատախտակին և հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչն են համարում Աստծո բաներ, որոնք կարող են միայն իմացվել և հասկացվել Նրա Ոգու միջոցով: Պատասխանները գրեք գրատախտակին:
-
Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ կարող ենք իմանալ և հասկանալ Աստծո բաները միայն Նրա Հոգու միջոցով։
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի ցուցակին և առաջարկեք կիսվել իրենց փորձով, ըստ որի նրանք իմացել ու հասկացել են Հոգու միջոցով Աստծո բաներից մեկը: Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։
Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել, որ փնտրեն Հոգու օգնությունը՝ Աստծո բաները իմանալու և հասկանալու համար ջանքեր գործադրելիս:
Ամփոփեք, բերելով ձեր վկայությունը այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին: