Գրադարան
Սուրբ գրությունների սերտման հատվածների վարժություններ


Սուրբ գրությունների սերտման հատվածների վարժություններ

Նախաբան

Այս բաժինը տալիս է մի քանի գաղափարներ, որոնք կարող եք օգտագործել` աջակցելու ուսանողներին սուրբ գրությունների կարևոր հատվածները սերտելու գործում: Երբ աջակցում և խրախուսում եք ուսանողներին զարգացնել այս հմտությունները, դուք օգնում եք նրանց դառնալ ինքնուրույն, վստահել սեփական ուժերին սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: Ուսանողները կարող են օգտագործել սերտման այս հմտություններն իրենց ողջ կյանքի ընթացքում, որպեսզի ավելի հեշտությամբ գտնեն, ավելի լավ հասկանան, կիրառեն և անգիր սովորեն սուրբ գրությունների հատվածները: Ստորև տրված են սուրբ գրությունները սերտելու յուրաքանչյուր մասի վերաբերյալ ուսուցման գաղափարները: Այսպիսի վարժությունների բազմազանությունն օգտագործելը կարող է օգնել ուսանողներին ավելի հաջողությամբ սերտել սուրբ գրության հատվածները:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին գտնել սերտման սուրբ գրությունների հատվածները

Ինչպես նշել հատվածները

Սերտման սուրբ գրությունների հատվածների նշումը կարող է օգնել ուսանողներին հիշել այս հատվածները և ավելի հեշտությամբ գտնել դրանք: Խրախուսեք ուսանողներին նշել այս կարևոր հատվածներն իրենց սուրբ գրություններում այնպես, որ առանձնացնեն դրանք մյուս հատվածներից, որոնք նշել են:

Գրքերն իմանալը

Նոր Կտակարանի գրքերի անունները և հերթականությունը անգիր սովորելը կարող է օգնել ուսանողներին ավելի արագ գտնել սուրբ գրությունների սերտման հատվածները: Ստորև տրված են վարժությունների օրինակներ, որոնք կարող են օգնել ուսանողներին ծանոթանալ Նոր Կտակարանի գրքերի հետ.

  • Գտնել Բովանդակությունը—Օգնեք ուսանողներին ծանոթանալ Աստվածաշնչի բովանդակության հետ, որպեսզի կարողանան գտնել այն գրքերը, որոնցում գտնվում են սուրբ գրության սերտման հատվածները:

  • Երգ երգել—Փոխարինեք ծանոթ օրհներգի կամ մանկական երգի բառերը Նոր Կտակարանի գրքերի անուններով։ Ուսանողներին սովորեցրեք այս երգը (կամ օգտվեք The Books in the New Testament երգից [Երեխաների Երգարան, 116–17])։ Տարվա ընթացքում թող նրանք հաճախակի երգեն այն, որ դա օգնի նրանց հիշել Նոր Կտակարանի գրքերի անունները և հերթականությունը:

  • Օգտագործել առաջին տառերը—Գրատախտակին գրեք գրքերի առաջին տառերը (Մ, Մ, Ղ, Հ և այլն): Ուսանողները թող վարժվեն, ասելով գրքերի անունները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր տառին: Կրկնեք այս վարժությունն այնքան ժամանակ, մինչև նրանք կարողանան անգիր ասել գրքերի անունները:

  • Արագ բացել գիրքը—Ասեք գրքերից մեկի անունը, որում գտնվում է սերտման սուրբ գրություն, և թող ուսանողները բացեն իրենց սուրբ գրություններում այդ գրքի ցանկացած էջ: Հետևեք, թե որքան ժամանակ է պահանջվում, որ ամբողջ դասարանը գտնի գրքերից յուրաքանչյուրը: Այս վարժությունը կարելի է կրկնել, որ ուսանողներին հնարավորություն տրվի ավելի հեշտ հիշել և գտնել Նոր Կտակարանի գրքերը:

Ինչպես հիշել հղումները և բովանդակությունը

Երբ ուսանողներն իմանան սուրբ գրությունների սերտման հատվածների տեղը և սովորեն բովանդակությունը, Սուրբ Հոգին կօգնի նրանց վերհիշել սուրբ գրությունների հղումները` երբ անհրաժեշտ է (տես Հովհաննես 14.26): Հիմնական բառերը կամ արտահայտությունները, ինչպես օրինակ «ջրից և Հոգուց ծնված» (Հովհաննես 3.5) և «Հոգու պտուղը» (Գաղատացիս 5.22–23), կարող են օգնել ուսանողներին հիշել յուրաքանչյուր հատվածի բովանդակությունը և վարդապետական ուսմունքները: Հետևյալ մեթոդները կարող են օգնել ուսանողներին զուգորդել սերտման սուրբ գրությունների հղումները դրանց բովանդակության կամ հիմնաբառի հետ: (Կարող եք պահել այն վարժությունները, որոնք ներառում են մրցախաղ, մրցարշավ կամ նախատեսված են անցկացվել տարվա վերջում, երբ ուսանողները կապացուցեն, որ գիտեն, թե որտեղ են գտնվում սուրբ գրությունների սերտման հատվածները: Այսպիսի վարժությունները կօգնեն ուսանողներին ամրապնդել իրենց սովորածը:)

  • Հղումներ և հիմնաբառեր Խրախուսեք ուսանողներին մտապահել հղումներն ու հիմնաբառերը սուրբ գրության յուրաքանչյուր սերտման հատվածի համար, որոնք թվարկված են սուրբ գրությունների սերտման քարտերի վրա: (Սուրբ գրությունների սերտման քարտերը կարելի է պատվիրել store.lds.org կայքում: Կարող եք նաև խրախուսել ուսանողներին ստեղծել սուրբ գրությունների սերտման հատվածների քարտերի իրենց խումբը:) Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրել քարտերը իրենց զուգընկերոջ հետ, ապա ստուգել միմյանց գիտելիքները: Խրախուսեք ուսանողներին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել այն եղանակներին, որոնցով նրանք ուսումնասիրում են միասին և ստուգում միմյանց գիտելիքները: Երբ նրանք ավելի հմտանան սուրբ գրությունների հատվածների սերտման գործում, կարող եք հրավիրել նրանց օգտագործել հուշումները, որոնք ներառում են համատեքստը կամ վարդապետությունների ու սկզբունքների կիրառումը սուրբ գրություններից: Քննվող ուսանողը կարող է պատասխանել բանավոր կամ գրավոր եղանակով:

  • Սուրբ գրությունների սերտման քարտեր Այս վարժությունը կարելի է օգտագործել սուրբ գրությունների կարևոր հատվածների խումբը ներկայացնելու կամ վերանայելու համար: Ընտրեք սուրբ գրությունների սերտման մի քանի քարտեր և պատրաստվեք բաժանել դրանք ձեր ուսանողներին: (Համոզվեք, որ յուրաքանչյուր քարտից ունեք բազմաթիվ օրինակներ, այնպես որ շատ ուսանողներ ստանան սուրբ գրության նույն հատվածը: Համոզվեք, որ ունեք բավականաչափ քարտեր, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ունենա երկու կամ երեք տարբեր հատվածներ:) Բաժանեք դրանք դասարանին: Ուսանողներին ժամանակ հատկացրեք ուսումնասիրել սուրբ գրությունների սերտման հատվածը, հղումը, հիմնաբառերը, համատեքստի սահմանումը, վարդապետությունը կամ սկզբունքը և կիրառման գաղափարները յուրաքանչյուր քարտի վրա: Հայտնաբերեք որոշ հուշումներ քարտում (օրինակ` բառեր սուրբ գրության սերտման հատվածից կամ հիմնաբառը, համատեքստը, վարդապետություն կամ սկզբունք կամ կիրառություն): Ուսանողները, ովքեր ունեն դրա հետ առնչվող քարտը, պիտի կանգնեն ու բարձրաձայն արտասանեն սուրբ գրության սերտման հատվածը:

  • Արագ գտնել սուրբ գրությունները. Օգտագործեք հուշումներ, որոնք կօգնեն ուսանողներին վարժվել արագ գտնել հատվածներն իրենց սուրբ գրություններում: Որպես նշան կարող եք օգտագործել հիմնաբառեր, նախադասություններ տեքստից, վարդապետություններ և սկզբունքներ և կիրառման գաղափարներ սերտման սուրբ գրությունների քարտերից: Դուք ինքներդ կարող եք հուշումներ առաջարկել: Սուրբ գրություններն արագ գտնելու վարժությունները, որոնցում ուսանողները մրցում են հատվածները գտնելիս, կարող են օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել սերտման սուրբ գրությունների հատվածները սովորելու գործընթացում: Երբ օգտագործում եք սուրբ գրություններն արագ գտնելու վարժությունները, որոնք օգնում են սերտել դրանք, մի արեք դա այնպիսի եղանակով, որը կվիրավորի որևէ մեկին կամ Սուրբ Հոգուն: Օգնեք ուսանողներին խուսափել իրենց սուրբ գրություններին անհարգալից վերաբերվելուց կամ չափից դուրս մրցակցային լինելուց: Բացի այդ օգնեք ուսանողներին մրցել չափանիշի, ոչ թե միմյանց հետ: Օրինակ, ուսանողները կարող են մրցել ուսուցչի հետ կամ կարող եք այնպես անել, որ նրանք մրցեն հասկանալու համար, թե արդյոք դասարանի որոշ տոկոսը կարող է գտնել որոշակի հատված նշված ժամանակահատվածում:

  • Արագ գտնել որևէ պատմության միջոցով. Հուշեք` պատմելով հնարավոր դեպքեր, որոնք ներկայացնում են սերտման սուրբ գրության առնչությունը ամենօրյա կյանքի հետ: Օրինակ, որպես հուշում Մատթեոս 28.19–20-ի կամ Փիլիպպեցիս 4.13-ի համար, կարող եք ասել. «Դանիելը համապատասխանում է միսիայում ծառայելու չափանիշներին և զգում է, որ դա իր քահանայության պարտականությունն է, սակայն մտահոգված է, որ բավարար գիտելիք չունի ավետարանը լավ ուսուցանելու համար»: Նա նաև մտահոգված է, որ դժվար կլինի իր համար խոսել անծանոթների հետ: Երբ նա աղոթում է վստահության համար, նա հիշում է, որ Հիսուս Քրիստոսն Իր հարությունից հետո պատվիրեց Իր Առաքյալներին «գնալ… և ուսուցանել բոլոր ազգերին», որ Տերը միշտ նրանց հետ կլինի: Դանիելը նաև մտածեց Պողոս Առաքյալի խոսքերի մասին. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»: Երբ ուսանողները լսեն հնարավոր դեպքերը, թող իրենց սուրբ գրություններում գտնեն դրանց առնչվող սերտման սուրբ գրությունների հատվածները:

  • Հարցաշարեր և թեսթեր. Ուսանողներին հնարավորություններ տվեք ստուգել, թե ինչպես են իրենք հիշում սերտման սուրբ գրությունների հատվածները: Հուշումները կարող են ներառել հիմնաբառեր կամ սուրբ գրությունների հղումներ, հատվածներից մեջբերումներ կամ հնարավոր դեպքեր, որոնք ներկայացնում են հատվածներում ուսուցանված ճշմարտությունները: Հարցաշարերը և թեսթերը կարող են տրվել բանավոր, գրատախտակի կամ թղթի վրա: Հարցերին պատասխանելուց կամ թեսթերին մասնակցելուց հետո զույգեր կազմեք, որոնք բաղկացած են բարձր միավորներ վաստակած ուսանողներից և ավելի ցածր միավորներ ունեցողներից: Բարձր միավորներ վաստակած ուսանողը կարող է ուսուցչի դեր կատարել, որպեսզի օգնի ավելի ցածր միավորներ ունեցող ուսանողին սովորել և առաջադիմել: Որպես այս թեսթերի մի մաս զույգը կարող է նաև նպատակ դնել հաջորդ թեսթի ժամանակ միասին վաստակել ամենաբարձր միավորները: Պատրաստեք աղյուսակ կամ ազդատախտակ, որպեսզի ցուցադրեք ուսանողների նպատակները և նշեք նրանց առաջընթացը:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածները

Սահմանել բառերը և արտահայտությունները

Սերտման սուրբ գրությունների հատվածների բառերի և արտահայտությունների սահմանումը (կամ օգնել ուսանողներին, որ սահմանեն դրանք) կօգնի ուսանողներին հասկանալ ողջ հատվածի իմաստը: Երբ նման սահմանումները խիստ կարևոր են հատվածի վարդապետությունները և սկզբունքները հասկանալու համար, դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սահմանումներն իրենց սուրբ գրություններում: Կրկնեք բառերի և արտահայտությունների իմաստները, երբ դուք կրկնեք սերտման սուրբ գրությունների հատվածները:

Ներկայացնել համատեքստը

Սուրբ գրության հատվածի համատեքստի ճանաչումը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ հատվածի իմաստը: Համատեքստը ներառում է տեղեկություններ այն մասին, թե ով ում հետ է խոսում և ինչու, հատվածի իրադրության մասին (պատմական, մշակութային և աշխարհագրական) և հարցը կամ իրավիճակը, որից առաջ է եկել սուրբ գրության հատվածի բովանդակությունը: Օրինակ, Տիրոջ ուսմունքները Հովհաննես 3.5-ում Հիսուս Քրիստոսի զրույցի մի մասն են փարիսեցի մի բարյացակամ մարդու՝ Նիկոդեմոսի հետ, ով գիշերով եկել էր Փրկչի մոտ հարցնելու Նրա վարդապետության մասին: Տերն ասաց Նիկոդեմոսին, որ «Եթէ մէկը վերստին չծնուի կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել» (Հովհաննես 3.3): Շփոթված Նիկոդեմոսը հարցրեց, թե ծեր մարդն ինչպես կարող է վերստին ծնվել: Հովհաննես 3.5-ը պարունակում է Տիրոջ պատասխանը Նիկոդեմոսի հարցին: Այս մասին իմանալը կօգնի ուսանողներին ավելի հստակ պատկերացնել, թե որ հարցերին է պատասխանում Տերը հայտարարելով, որ «եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»: Երբ դուք ուսուցանեք դասեր, որոնք ընդգրկում են սերտման սուրբ գրությունների հատվածներ, շեշտեք այդ հատվածներին վերաբերող համատեքստը: Լրացուցիչ վարժություններ, ինչպիսիք են ստորև տրվածները, նույնպես կարող են օգնել ուսանողներին հասկանալ այս կարևոր հատվածները:

  • Ներկայացնել համատեքստը. Հետևյալ վերնագրերը գրեք գրատախտակի վերևի մասում. Խոսողը, Լսարանը, Նպատակը և Այլ օգտակար մտքեր: Ուսանողներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք սերտման սուրբ գրություն: Հրավիրեք նրանց բացահայտել իրենց հանձնարարված հատվածների համատեքստը` բացահայտելով տեղեկություն, որը համապատասխանում է գրատախտակին գրված վերնագրերին: Թող նրանք իրենց գտածը գրեն գրատախտակին: Ապա խնդրեք յուրաքանչյուր խմբին բացատրել իրենց հանձնարարված հատվածների համատեքստը և նաև բացատրել ինչպես է այս տեղեկությունն ազդում յուրաքանչյուր հատվածի ճշմարտությունները հասկանալու վրա: Այս վարժությանը այլ կարևորություն տալու համար դուք կարող եք կոչ անել դասարանին գուշակել սերտման սուրբ գրությունների հատվածները, հիմնվելով գրատախտակի նկարագրությունների վրա` նախքան յուրաքանչյուր խումբը կբացատրի, թե ինչ են իրենք գրել:

Վերլուծում

Վերլուծումը ներառում է սուրբ գրությունների հատվածների վարդապետությունների և սկզբունքների բացահայտումը: Այն օգնում է ուսանողներին նաև հասկանալ, թե ինչպես են այս ճշմարտությունները վերաբերում իրենց: Սա կարող է հանգեցնել այն բանին, որ ուսանողներն իրենց կյանքում ավելի խորը կիրառեն վարդապետություններն ու սկզբունքները: Հետևյալ վարժությունները կարող են օգնել ուսանողներին վերլուծել սերտման սուրբ գրությունների հատվածները.

  • Գրել հուշումներ. Երբ ուսանողները ավելի ծանոթ լինեն սերտման սուրբ գրություններին, հրավիրեք նրանց մտածել հարցեր, հնարավոր պատմություններ կամ այլ հուշումներ, որոնք լուսաբանում են հատվածներում ուսուցանված վարդապետություններն ու սկզբունքները: Սա կարող է օգտագործվել դասարանում վիկտորինա անցկացնելու համար:

Բացատրել

Երբ ուսանողները բացատրում են սուրբ գրությունների հատվածները, խորանում է նրանց հասկացողությունը և զարգանում է սուրբ գրություններից վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու նրանց ունակությունը: Ստորև տրված են երկու մեթոդներ, որոնք կարող են օգնել ուսանողներին սովորել բացատրել սերտման սուրբ գրությունների հատվածները.

  • Հիմնաբառեր և արտահայտություններ. Հրավիրեք ուսանողներին կարդալ սուրբ գրության նույն հատվածն ինքնուրույն և գտնել որևէ բառ կամ արտահայտություն, որը, ըստ նրանց, հատկապես կարևոր է հատվածի իմաստի համար: Ապա հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հատվածը դասարանին և շեշտել իրենց ընտրած բառը կամ արտահայտությունը: Այնուհետև խնդրեք ուսանողներին բացատրել, թե այդ բառը կամ արտահայտությունը ինչու է կարևոր հատվածը հասկանալու համար: Մի քանի ուսանողների հրավիրեք կատարել նույնը: Միևնույն հատվածի համար ուսանողները կարող են ընտրել տարբեր բառեր կամ արտահայտություններ: Երբ դասարանի անդամները լսեն այս տարբեր տեսակետները, նրանք կարող են ձեռք բերել հատվածի խոր ըմբռնումը:

  • Նախապատրաստել հոգևոր միտք. Ուսանողներին հնարավորություններ տվեք օգտագործելու սերտման սուրբ գրությունների հատվածները, երբ նրանք նախապատրաստեն և ներկայացնեն հոգևոր մտքեր դասի սկզբում: Օգնեք նրանց նախապատրաստվել ամփոփել համատեքստը, բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսվել իմաստալից փորձառություններով կամ օրինակներով և վկայել հատվածների վարդապետությունների և սկզբունքների մասին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները խորհեն առարկայական դաս օգտագործելու մասին, որ բացատրեն հատվածների իմաստները:

Զգալ վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը

Օգնեք ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրություններում ուսուցանված վարդապետությունները և սկզբունքները և հոգևոր վկայություն ձեռք բերել դրանց մասին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է. «Իսկական ուսուցիչը ավետարանի փաստերն ուսուցանելուց հետո … ուսանողներին մեկ քայլ առաջ է մղում, որ ձեռք բերեն հոգևոր վկայություն և հասկացողություն իրենց սրտերում, որն առաջ է բերում արարքներ և գործեր» (“Teaching by Faith” [address to CES religious educators, Feb. 1, 2002], 5, si.lds.org; տես նաև Teaching Seminary: Preservice Readings [2004], 92): Երբ ուսանողները Սուրբ Հոգու ազդեցությամբ զգում են վարդապետության կամ սկզբունքի ճշմարտությունը, կարևորությունը և հրատապությունը, այդ ճշմարտությունն իրենց կյանքում կիրառելու նրանց ցանկությունը մեծանում է: Ուսուցիչները կարող են օգնել ուսանողներին հրավիրել և սնուցել Սուրբ Հոգու այս զգացմունքները` տալով նրանց հնարավորություններ կիսվելու փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ ապրել են սերտման սուրբ գրությունների հատվածներում գտնվող ավետարանի սկզբունքներով: Սա կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված ճշմարտությունները և համոզվել, որ այս ճշմարտությունները գրված են ուսանողների սրտերում: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին զգալ սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը.

  • Լսել սուրբ գրությունների հատվածներ. Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել սերտման սուրբ գրությունների հատվածներին` եկեղեցում ելույթները և դասերը, գերագույն համաժողովի ելույթները լսելիս, ինչպես նաև և ընտանիքի ու ընկերների հետ զրուցելիս: Հաճախակի հրավիրեք նրանց զեկուցել, թե որ հատվածներն են նրանք լսել, ինչպես են հատվածներն օգտագործվել, ինչ ճշմարտություններ են ուսուցանվել, և ինչ փորձառություններ են նրանք կամ ուրիշներն ունեցել` ուսուցանված ճշմարտությունների հետ կապված: Փնտրեք վկայելու հնարավորություններ (և հրավիրեք ուսանողներին վկայել) այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվում են սերտման սուրբ գրությունների հատվածներում:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածները

Ուսուցանել

Սուրբ գրությունների սերտման հատվածները և Հիմնական Վարդապետությունները հանդես են գալիս միասին և նպատակային հավասարեցված են, որպեսզի օգնեն ուսանողներին: (Սուրբ գրությունների սերտման հատվածները տեսանելի են Հիմնական վարդապետությունների ամբողջ գրառումներով մեկ:) Երբ ուսանողները սովորեն և արտահայտեն սուրբ գրությունների սերտման հատվածներում գտնվող վարդապետություններն ու սկզբունքները, նրանք կսովորեն և կարտահայտեն նաև Հիմնական Վարդապետությունները: Եվ երբ ուսանողները սովորեն արտահայտել Հիմնական Վարդապետությունները, նրանք կարող են ապավինել իրենց սովորած սերտման հատվածներին, որպեսզի օգնեն իրենց: Կամ դուք կարող եք ուսանողներին հնարավորություն տալ դասարանում վարժվել ավետարանի վարդապետություններն ու սկզբունքներն ուսուցանելուն` օգտագործելով սերտման սուրբ գրությունները: Երբ ուսանողներն ուսուցանեն և վկայեն վարդապետությունների ու սկզբունքների մասին, որոնք տրված են սուրբ գրությունների սերտման հատվածներում, նրանք կարող են նաև ուժեղացնել իրենց վկայությունները: Խրախուսեք ուսանողներին օգտագործել սուրբ գրությունների սերտման հատվածները և բացատրել ավետարանը դասարանում և ընկերների, ընտանիքի և մյուսների հետ ունեցած իրենց զրույցներում:

  • Ներկայացնել ուղերձ. Հանձնարարեք ուսանողներին նախապատրաստել սերտման սուրբ գրությունների հատվածների վրա հիմնված 3-5 րոպեանոց ելույթներ կամ դասեր: Թող նրանք նախապատրաստվեն դասարանում կամ տանը: Ի լրումն սերտման սուրբ գրությունների հատվածների, նրանք կարող են օգտագործել այլ նյութեր, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել, ինչպես օրինակ սերտման սուրբ գրությունների քարտերը, Թեմատիկ ուղեցույցը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում գրքույկը: Յուրաքանչյուր ելույթը կամ դասը պիտի ներառի նախաբան, սերտման սուրբ գրության հատված, ուսուցանվող սկզբունքի մասին պատմություն կամ օրինակ և ուսանողի վկայությունը: Ուսանողները կարող են առաջարկել ներկայացնել իրենց ուղերձները դասարանում, ընտանեկան երեկոյի ժամանակ կամ իրենց քվորումներում կամ դասարաններում, որպես Պարտականություն Աստծո առաջ կամ Անձնական Զարգացում ծրագրերի մի մաս: Եթե ուսանողները ներկայացնում են իրենց ելույթները կամ դասերը դասարանից դուրս, հրավիրեք նրանց զեկուցել իրենց փորձառությունների մասին:

  • Միսիոներական դերախաղ. Նախապատրաստեք մի շարք քարտեր հարցերով, որոնք կարող է տալ լսողը, որոնց կարելի է պատասխանել սերտման սուրբ գրությունների հատվածների միջոցով (օրինակ, «Ըստ ձեր եկեղեցու անդամների, ով է Հիսուս Քրիստոսը»): Ուսանողներին զույգերով հրավիրեք առաջ գալ, որ պատասխանեն քարտերից ընտրված հարցին: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են միսիոներները պատասխանել նմանատիպ հարցերին, դուք կարող եք առաջարկել մի քանի արդյունավետ ուսուցման մեթոդներ, ինչպիսիք են.1) հաղորդել սուրբ գրության հատվածի ենթատեքստը, 2) բացատրել վարդապետությունը կամ սկզբունքը, 3) հարցեր ուղղել պարզելու, թե նրանք, ում իրենք ուսուցանում են, արդյոք հասկանում կամ հավատում են այն ամենին, ինչ ուսուցանվել է, 4) կիսվել փորձառություններով ու վկայությամբ և 5) հրավիրել նրանց, ում իրենք ուսուցանում են, գործել ըստ այն ճշմարտության, որն ուսուցանվել է: Խնդրեք դասարանին արձագանքել, թե ինչն իրենց դուր եկավ այն ամենից, թե ինչպես էր յուրաքանչյուր զույգը պատասխանում իրենց հարցին:

  • Վկայել. Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել սերտման սուրբ գրությունների հատվածները և ընտրել մեկը, որը պարունակում է վարդապետություն կամ սկզբունք, որի մասին նրանք կարող են վկայել: Հրավիրեք նրանց վկայել իրենց ընտրած ճշմարտության մասին և կիսվել փորձառություններով, որոնք առաջնորդել են նրանց, որ կարողանան վկայել դրա մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց վկայություններով, Սուրբ Հոգին կհաստատի այն վարդապետությունների կամ սկզբունքների ճշմարտացիությունը, որոնց մասին նրանք վկայում են: Նրանց վկայությունները կարող են նաև ոգեշնչել ուրիշներին` գործելու հավատով:

Նշում. Իրենց վկայություններով կիսվելու ուսանողների հնարավորությունները պետք է լինեն կամավոր: Ուսանողներին երբեք չպիտի հարկադրեն կիսվել իրենց վկայություններով կամ զգալ, որ պետք է հրապարակայնորեն խոստովանեն, որ գիտեն մի բան, ինչն իրենք չեն զգում, որ գիտեն: Բացի դրանից, որոշ ուսանողներ դժկամությամբ են կիսվում իրենց վկայությամբ, քանի որ նրանք սխալմամբ կարծում են, որ իրենք պետք է սկսեն «Ես ուզում եմ բերել իմ վկայությունը» արտահայտությամբ կամ, որ իրենց վկայության արտահայտումը պետք է զուգորդվի զգացմունքների ցուցադրմամբ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ նրանք վկայում են, նրանք կարող են պարզապես կիսել վարդապետություններ կամ սկզբունքներ, որոնք գիտեն, որ ճշմարիտ են: Վկայությամբ կիսվելը կարող է նույնքան պարզ լինել, որքան ասելը`«Ես հավատում եմ, որ սա ճիշտ է» կամ «Ես գիտեմ, որ սա ճիշտ է» կամ «Ես հավատում եմ սրան իմ ողջ սրտով»:

Ապրուստ

Ուղիներ առաջարկելով, որ ուսանողները կարողանան կիրառել սուրբ գրությունների հատվածներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները (կամ ուսանողներին հրավիրել, որ մտածեն ուղիների մասին), նրանց հնարավորություն ենք տալիս սովորել հավատ գործադրելու միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.

«Ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, ուսանողը բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող վկայությունը։ Հավատքով ուսումնասիրելը պահանջում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանք, ոչ թե պարզապես գիտելիքների պասիվ ընդունում: Մեր հավատով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ մենք կամենում ենք սովորել և ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել և վկայել փորձառությունների մասին, որոնք նրանք ունեցել են վարդապետությունները և սկզբունքները կիրառելիս: Հետևյալ ձևով կարող եք խրախուսել ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածներն իրենց կյանքում.

  • Նպատակներ դնել. Հիմնվելով սերտման սուրբ գրությունների քարտերի կիրառման բաժնի վրա` հրավիրեք ուսանողներին հատուկ նպատակներ դնել, որպեսզի ավելի լավ ապրեն համաձայն այն սկզբունքների, որոնք գտնվում են սերտման սուրբ գրությունների հատվածներում: Թող նրանք գրեն իրենց նպատակները թերթիկի վրա, որ պահեն իրենց մոտ որպես հիշեցում: Պատշաճ պահի հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց հաջողությունների մասին:

Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին մտապահել սերտման սուրբ գրությունների հատվածները

Անգիր սովորել

Սուրբ գրությունների հատվածներն անգիր սովորելով, կարելի է խորացնել հասկացողությունը և մեծացնել ավետարանն ուսուցանելու ուսանողների ունակությունները: Երբ ուսանողներն անգիր սովորեն սուրբ գրություններ, Սուրբ Հոգին կարող է անհրաժեշտության պահին հիշեցնել նրանց արտահայտություններ և մտքեր (տես Հովհաննես 14.26; ՎևՈւ 11.21): Հիշեք, որ հարմարեցնեք անգիր սովորելու վարժությունները ձեր ուսանողների ունակություններին:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը` Տասներկու Առաքյալների Քվորումից, խրախուսել է սուրբ գրությունները մտապահելու կարևորությունը, երբ ասել է.

«Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Սուրբ գրություն մտապահելը նման է նոր ընկերություն ստեղծելուն: Սա նման է այն բանին, որ նոր անձ եք հայտնաբերում, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության համար լիցքի աղբյուր» («Սուրբ գրության զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6):

Հետևյալ վարժություններից յուրաքանչյուրը կարելի է մի քանի օր շարունակ անընդմեջ կրկնել դասի սկզբում կամ վերջում, որպեսզի օգնի ուսանողներին մտապահել երկար ժամանակ.

  • Մրցում մեկական բառերով. Հանձնարարեք դասարանին ասել սերտման սուրբ գրության հատվածը` մինչ ուսանողները հերթով կասեն մեկական բառ: Օրինակ, երբ օգնեք ուսանողներին անգիր սովորել Մատթեոս 5.14–16, առաջին ուսանողը կասի Դուք բառը, երկրորդ ուսանողը կասի աշխարհի բառը, երրորդ ուսանողը կասի լույսն եք բառը և այսպես շարունակ, մինչև ողջ հատվածը կավարտվի: Պահեք ժամանակը և դասարանին տվեք փորձելու շատ հնարավորություններ, որ նշված ժամանակահատվածում կարողանան ավարտել այն: Երբ դուք կրկնեք այս վարժությունը, խորհեք ուսանողների հերթականությունը փոխելու մասին, որպեսզի նրանք ասեն տարբեր բառեր:

  • Առաջին տառերը.Գրատախտակին գրեք սերտման սուրբ գրության հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը: Ցույց տվեք տառերը, մինչ դասարանը ձեզ հետ կրկնում է հատվածը` անհրաժեշտության դեպքում օգտվելով իրենց սուրբ գրություններից: Կրկնեք այս վարժությունը, մինչև ուսանողները վստահ լինեն իրենց ուժերի վրա, որ կարող են անգիր ասել հատվածը միայն առաջին տառերի օգնությամբ: Դուք կարող եք ջնջել մի քանի տառեր, երբ ուսանողները ամեն անգամ անգիր կասեն հատվածը: Սա աստիճանաբար կդժվարացնի գործը, մինչև ուսանողները կկարողանան կրկնել հատվածը` առանց առաջին տառերն օգտագործելու:

  • Բառաշերտերով գլուխկոտրուկներ. Գրեք կամ ուսանողները թող գրեն սուրբ գրության սերտման հատվածի բառերը տողավոր թղթի վրա: Թղթից կտրեք բառաշերտեր` չվնասելով սուրբ գրության տողերը: Որոշ շերտեր ավելի կարճ կտրեք, որ յուրաքանչյուրը ներառի հատվածի ընդամենը մի քանի բառեր: Խառնեք թերթիկների շերտերը և տվեք դրանք զույգերի կամ ուսանողների փոքր խմբերի: Հանձնարարեք ուսանողներին ճիշտ դասավորել բառաշերտերը` օգտագործելով իրենց սուրբ գրությունները որպես ուղեցույց: Թող նրանք այնքան փորձեն, մինչև այլևս կարիք չունենան օգտագործել իրենց սուրբ գրությունները: Երբ նրանք ավարտեն, խնդրեք նրանց բարձրաձայն անգիր ասել հատվածը: Դուք կարող եք նաև հսկել ժամանակը, որ տեսնեք, թե որ խումբն է ամենից արագ և ճիշտ դասավորում բառաշերտերը: Կամ դուք կարող եք ստուգել, թե որքան ժամանակ է պահանջվում յուրաքանչյուր խմբից գլուխկոտրուկն ավարտելու համար (երբ առաջին խմբերն ավարտեն, թույլ տվեք նրանց աջակցել ավելի դանդաղ աշխատող խմբերին):