Գրադարան
Դաս 58. Ղուկաս 23


Դաս 58

Ղուկաս 23

Նախաբան

Փրկիչին դատեցին թե Պիղատոս Պոնտացու, թե Հերովդես Անտիպասի առջև: Այս մարդկանցից ոչ մեկը Փրկիչին մեղավոր չհամարեց այն հանցանքների մեջ, որոնցում հրեաները նրան մեղադրում էին, սակայն Պիղատոսը դատապարտեց Նրան խաչելության: Հիսուսը ներեց հռոմեացի զինվորներին, ովքեր խաչեցին Իրեն, և խոսեց այն չարագործի հետ, ով նույնպես խաչի էր հանված: Հիսուսի մահից հետո Հովսեփ Արիմաթիացին տեղադրեց Նրա մարմինը գերեզմանում:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 23.1-25

Փրկիչին դատում են Պիղատոսի և Հերովդեսի առջև։

Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Դուք երբևէ վիրավորվե՞լ եք մեկ այլ մարդու խոսքերից կամ գործողություններից:

Դուք ինչպե՞ս արձագանքեցիք այդ իրավիճակում:

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 23 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել, թե ինչպես արձագանքել, երբ ինչ-որ մեկը վատ է վերաբերվում իրենց:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Հիսուսը տառապեց Գեթսեմանիում, քահանայապետերը ձերբակալեցին նրան և դատապարտեցին մահվան: Բացատրեք, որ այդ ժամանակից սկսած մինչև իր մահը Հիսուսը հաղորդակցվեց հետևյալ մարդկանց հետ. Պիղատոս Պոնտացու, Հերովդես Անտիպասի, մի խումբ հավատարիմ կանանց, Հռոմեացի զինվորների և երկու չարագործների հետ, ում խաչում էին Նրա երկու կողմերում: Պիղատոս Պոնտացին հռոմեական թագավոր էր Հրեաստանի տարածքում, որը ներառում էր Երուսաղեմի մայրաքաղաքը: Հերովդես Անտիպասը (ով մահվան դատապարտեց Հովհաննես Մկրտիչին) թագավորում էր Գալիլեայում և Պերեայում (տես Ղուկասի 3.1):

Ուսանողներին զույգերի բաժանեք և հրավիրեք յուրաքանչյուր զույգին միասին կարդալ Ղուկասի 23.1–11 հատվածները` փնտրելով տարբերությունները այն պատասխանների միջև, որոնք Փրկիչը տվեց Պիղատոս Պոնտացուն և Հերովդես Անտիպասին: Որպեսզի օգնեք նրանց հասկանալ Պիղատոսին տված Փրկիչի պատասխանը, հրավիրեք նրանց կարդալ նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոսի15.4-ը (Մարկոս 15.2, ծանոթագրություն բ):

Հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերոջ հետ քննարկել հետևյալ հարցերը.

  • Պիղատոսին տրված Հիսուսի պատասխանն ինչո՞վ էր տարբերվում Հերովդեսին տրված Նրա պատասխանից:

  • Պիղատոսն ինչո՞ւ էր զարմացած իրեն տրված Փրկիչի պատասխանից:

  • Հերովդեսն ինչո՞ւ էր հիասթափված Փրկիչի լռությունից:

Ամփոփեք Ղուկասի 23.12-25 հատվածները` բացատրելով, որ ոչ Պիղատոսը, ոչ էլ Հերովդեսը չկարողացան որևէ հանցանք գտնել Հիսուսին դատապարտելու համար, ուստի Պիղատոսն ասաց բազմությանը, որ ինքը կպատժի Հիսուսին և բաց կթողնի: Ժողովուրդը աղաղակում էր Պիղատոսին` ազատ արձակել Բարաբային և պահանջում, որ Հիսուսին խաչեն: Պիղատոսը ազատ արձակեց Բարաբային և Հիսուսին դատապարտեց խաչելության: (Նշում. Պիղատոսի հետ կապված Հիսուսի այս պատմությունը ավելի մանրամասնորեն կուսուցանվի Հովհաննեսի 18–19 գլուխներին նվիրված դասում:)

Ղուկաս 23.26-56

Հիսուսը խաչվեց երկու չարագործների միջև։

Ամփոփեք Ղուկասի 23.26-31 հատվածները` բացատրելով, որ հավատարիմ կանանց մի մեծ խումբ, որը Նրա հետ էր Գալիլեայի Նրա ծառայությունից սկսած, արտասվում էր` հետևելով Հիսուսին, մինչ Նրան առաջնորդում էր Իր խաչելության վայրը: Հիսուսն ասաց նրանց, որ լաց չլինեն Իր համար, այլ լաց լինեն վերահաս ոչնչացման համար, որը կգա Երուսաղեմի վրա, քանի որ հրեաները մերժեցին իրենց Թագավորին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 23․32-34 հատվածները։ Հրավիրեք նրանց նաև կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկասի 23.25-ը (Ղուկասի 23.34, ծանոթագրությունգ): Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց, երբ Նրան գամում էին խաչին։

  • Փրկիչն ի՞նչ արեց, երբ Իրեն գամում էին խաչին: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել Փրկիչի բառերը, որոնք գրանցված են հատվածում 34-ում:)

  • Փրկիչի աղոթքն այդ պահին ինչո՞վ էր այդքան ուշագրավ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկիչի օրինակից այն մասին, թե մենք ինչպես պիտի արձագանքենք, երբ ուրիշները վիրավորում են մեզ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին` ընտրելով ներել նրանց, ովքեր մեզ վիրավորում են:)

  • Ի՞նչ է նշանակում ներել:

Կարող եք բացատրել, որ ներել ուրիշներին չի նշանակում, որ նրանք, ովքեր մեր դեմ մեղք են գործում, չպիտի պատասխան տան իրենց գործողությունների համար: Դա չի նշանակում նաև, որ մենք պիտի մեզ դնենք մի իրավիճակում, երբ մարդիկ կարող են շարունակել վատ վերաբերվել մեզ: Ընդհակառակը, ներել նշանակում է սեր ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են մեզ և զայրույթ ու բարկություն չտածել նրանց հանդեպ (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Ներել», scriptures.lds.org):

Խնդրեք ուսանողներին մտածել, արդյոք կա ինչ-որ մեկը, ում իրենք պիտի ներեն: Ընդունեք, որ երբեմն կարող է դժվար լինել ներել մեկ ուրիշին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե նրանք ինչ կարող են անել, եթե դժվարանում են ներել մեկին:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ես աղաչում եմ, որ դուք ներելու ուժ խնդրեք Տիրոջից: …Դա կարող է հեշտ չլինել և կարող է արագ տեղի չունենալ: Սակայն, եթե փնտրեք անկեղծ սրտով և զարգացնեք դա, ապա այն կգա» (“Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 5):

  • Նախագահ Հինքլին մեզ ի՞նչ խորհուրդ տվեց, եթե մենք դժվարանում ենք ներել մեկին:

  • Ձեր կարծիքով, երբ աղոթում ենք ուժ խնդրելու համար, դա ինչո՞վ կարող է օգնել մեզ, որ ներենք:

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք ներել են ինչ-որ մեկին: Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց պատասխանով կիսվել դասարանի հետ: (Խնդրեք նրանց անուններով չկիսվել դասարանի հետ և հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական տեղեկությամբ:)

Խրախուսեք ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ներել նրանց, ովքեր վատ են վերաբերվել իրենց: Հրավիրեք նրանց աղոթել`ուժ խնդրելու և այդպես վարվելու կարողության համար:

Ամփոփեք Ղուկասի 23․35-38` բացատրելով, որ հրեա ղեկավարները և հռոմեացի զինվորները ծաղրում էին Փրկիչին, երբ նա խաչի վրա էր։

Խաչելությունը

Ցույց տվեք «Խաչելություն» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 57, տես նաև LDS.org)։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 23.39–43 հատվածները և խնդրեք ուսանողներին հետևել`ուշադրություն դարձնելով, թե երկու չարագործները, ովքեր խաչի էին հանված Փրկիչի երկու կողմերում, ինչպես էին վերաբերվում նրան:

  • Երկու չարագործներից յուրաքանչյուրն ինչպե՞ս էր վարվում Փրկիչի հետ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ չարագործը, երբ ասաց. «Մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում» (հատված 41):

  • Փրկիչն ինչպե՞ս արձագանքեց այս չարագործին, երբ նա խնդրեց Փրկիչին հիշել իրեն Աստծո արքայությունում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ի՞նչ նկատի ուներ, երբ Նա ասաց չարագործին, որ նա կլինի Իր հետ դրախտում, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ հայտարարությունը․

Բացատրեք, որ սուրբ գրություններում դրախտ բառը օգտագործվում է տարբեր իմաստներով: Նախ` նշանակում է խաղաղության ու երջանկության մի վայր ետմահկանացու հոգևոր աշխարհում, որը պահված է նրանց համար, ովքեր մկրտվել են ու մնացել հավատարիմ (տես Ալմա 40.12, Մորոնի 10.34): …

Դրախտ բառի երկրորդ կիրառումը գտնվում է Ղուկասի այն պատմության մեջ, որը նկարագրում է Փրկիչի Խաչելությունը: … Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ … Տերն իրականում ասաց, որ չարագործը կլինի Իր հետ հոգիների աշխարհում» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 111, տես նաև History of the Church, 5:424–25):

  • Ըստ Մարգարե Ջոզեֆ Սմիթի, չարագործն ո՞ւր էր գնալու իր մահից հետո: (Հոգիների աշխարհը [տես Ալմա 40.11–14]:)

  • Փրկիչի հայտարարությունից այն մասին, որ չարագործն Իր հետ կլինի դրախտում, մենք ի՞նչ կարող ենք սովորել (Ղուկաս 23.43): (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Բոլոր մարդկանց հոգիները իրենց մահվան ժամանակ մուտք են գործում հոգիների աշխարհ։)

Բացատրեք, որ այլ սուրբ գրություններ կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե հոգիների աշխարհում ինչ կպատահի չարագործին և իր նմաններին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել Վարդապետություն և Ուխտերի 138.28–32, 58–59 հատվածները որպես խաչաձև հղում իրենց սուրբ գրությունների լուսանցքում`Ղուկասի 23.43 հատվածի կողքին:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը պարունակում է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին տրված մի հայտնություն, որում Փրկիչը ճշմարտություններ է հայտնում հոգևոր աշխարհի մասին: Այս ճշմարտությունները կարող են օգնել մեզ հասկանալ, թե Փրկիչն ինչ նկատի ուներ, երբ Նա ասաց. «Դու այսօր ինձ հետ դրախտումը կլինիս» (Ղուկաս 23.43):

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․11,16, 18, 28-32։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց, երբ Նա գնաց հոգիների աշխարհ։

  • Ի՞նչ արեց Փրկիչը, երբ Նա գնաց հոգիների աշխարհ։

  • Համաձայն հատված 29-ի, Փրկիչն ու՞ր չգնաց, մինչ Նա հոգևոր աշխարհում էր:

  • Փրկիչն ի՞նչ կազմակերպեց, որ կատարեն Իր արդար սուրհանդակները:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պիտի առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ արդար սուրհանդակները ավետարանն են քարոզում հոգևոր բանտում գտնվողներին:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Եղբայր Ալան Ա. Փեթիոնի` նախկին Տարածքային Յոթանասունականի, հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե Փրկիչի ուղերձն ի՞նչ ազդեցություն ունեցավ խաչին գամված չարագործի վրա։

Ալան Ա. Փեթիոն

«Փրկիչը ողորմածաբար պատասխանեց և հույս տվեց նրան: Այս չարագործը հավանաբար չհասկացավ, որ հոգևոր աշխարհում ավետարանը կքարոզվի իրեն կամ իրեն հնարավորություն կտրվի ապրել ըստ Աստծո խոսքի (տես 1 Պետրոս 4.6, ՎևՈւ 138.18–34): Փրկիչն իրապես հոգ էր տանում չարագործի համար, ով խաչված էր Իր կողքին, Նա անկասկած մեծապես հոգ է տանում նրանց համար, ովքեր սիրում են Իրեն և ձգտում են պահել Իր պատվիրանները» (“Words of Jesus: On the Cross,” Ensign, June 2003, 34)։

  • Ի՞նչ հույս կարող են տալ ՎևՈւ 138.29–32 հատվածներում բերված խոսքերը նրանց վերաբերյալ, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու։

Բացատրեք, որ չնայած ավետարանը կքարոզվեր այս չարագործին, նա ինքնաբերաբար չէր փրկվելու Աստծո թագավորությունում։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․58-59 հատվածները և խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե հոգևոր աշխարհում չարագործն ու մյուսները ի՞նչ պիտի անեին, որպեսզի փրկվեին։

  • Հոգևոր աշխարհում չարագործն ու բոլոր մյուս հոգիները ի՞նչ պիտի անեին, որպեսզի փրկվեին։

  • Ի՞նչ կպատահի այն հոգիներին, ովքեր ապաշխարում են և ընդունում են տաճարային արարողությունները, որոնք կատարվում են նրանց անունից: (Այն հոգիները, «ովքեր ապաշխարում են, կփրկագնվեն տաճարային արարողութուններին հնազանդվելու միջոցով» և կմաքրագործվեն Քավության միջոցով և «կստանան իրենց պարգևը» [ՎևՈւ 138.58–59]:)

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք չարագործի նման հոգիներին, ովքեր կարիք ունեն ապաշխարության: (Մենք կարող ենք ավարտել ընտանեկան պատմության աշխատանքը և մասնակցել մահացածների համար կատարվող տաճարային արարողություններին:)

Ամփոփեք Ղուկասի 23.44-56 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը մահացավ խաչի վրա` «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» բառերն ասելուց հետո (հատված 46)։ Ապա Հովսեփ Արիմաթիացին փաթաթեց Փրկիչի մարմինը կտավի մեջ և դրեց Նրան գերեզմանում:

Հետո դուք կարող եք ամփոփել` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 22.27 «Հայր, թողիր դորանց»

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը հաղորդել է մի պատճառ, թե ինչու մենք նույնպես պիտի ներենք նրանց, ովքեր վիրավորում են մեզ․

«Մենք պիտի ներենք և քեն չպահենք նրանց հանդեպ, ովքեր վիրավորում են մեզ: Փրկիչը օրինակ ծառայեց խաչին գամված լինելով. «… Հայր, թողիր դորանց. Որովհետև չգիտեն թէ ինչ են անում» (Ղուկաս 23.34): Մենք չգիտենք նրանց սրտերը, ովքեր վիրավորում են մեզ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 68):

Յոթանասունի Նախագահությունում որպես անդամ իր ծառայության ընթացքում Երեց Դեյվիդ Է. Սորենսոնը ուսուցանել է, որ երբ մենք ներում ենք ուրիշներին, մենք թողնում ենք, որ անցյաը հեռանա, և հավատքով ու սիրով շարժվում ենք դեպի ապագան:

Երբ մեզ կամ մեր մոտիկ մարդկանց վիրավորում են, ցավը կարող է գրեթե անտանելի լինել։ Կարող է թվալ, թե ցավը կամ անարդարությունը ամենակարևորն են աշխարհում, և որ մենք չունենք այլ ընտրություն բացի վրեժխնդրությունից։ Սակայն Քրիստոսը` Խաղաղության Իշխանը, մեզ ավելի լավ ուղի է ուսուցանում։ Կարող է շատ դժվար լինել ներել որևէ մեկին, ով վնաս է պատճառել մեզ, բայց երբ մենք ներում ենք, մենք բացում ենք մեր առաջ ավելի լավ ապագա։ Ինչ-որ մեկի սխալ արարքներն այլևս չեն վերահսկում մեր ընթացքը: Երբ մենք ներում ենք մյուսներին, դա ազատում է մեզ ընտրելուց, թե ինչպես կապրենք մեր սեփական կյանքը: Ներումը նշանակում է, որ անցյալի խնդիրներն այլևս չեն թելադրում մեր ճակատագրերը, և մենք կարող ենք կենտրոնանալ ապագայի վրա` Աստծո սերն ունենալով մեր սրտերում» («Ներումը դառնությունը սիրով կփոխարինի», Ensign կամԼիահոնա, մայիս 2003 թվական, 12):

Ղուկաս 23.7-12: «Բայց Նա ոչինչ պատասխան չտուաւ նորան»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը գրել է Փրկիչի և Հերովդեսի միջև խոսակցության մասին.

«Հերովդեսը սկսեց հարցաքննել Բանտարկյալին, բայց Հիսուսը լուռ էր: Քահանայապետերն ու դպիրները սաստիկ ամբաստանում էին նրան, բայց Տերը ոչ մի բառ չարտաբերեց: …Որքանով որ մենք գիտենք, Հերովդեսը … միակ մարդն էր, ով Տեսավ Քրիստոսին դեմ առ դեմ և խոսեց Նրա հետ, սակայն չլսեց Նրա ձայնը: … Քանզի խորամանկ Հերովդեսի համար Նա արհամարհական և վեհապանծ լռությունից բացի ոչինչ չուներ: Լիովին խոցված, Հերովդեսը վիրավորական հարցերից անցավ չարամիտ ծաղրական գործողությունների: Նա և իր զինվորները զվարճանում էին Հիսուսի տառապանքների վրա, «անարգեցին նորան և ծաղր արեցին», ապա ծաղրական կերպով նմանակելու համար նրանք «մի փառաւոր հանդերձ հագցրին նորան և ետ տանել տւին Պիղատոսի մոտ» [Ղուկաս 23.11]: Հերովդեսը ոչ մի հանցանք չգտավ Հիսուսի մեջ, որպեսզի արդարացնի դատապարտությունը» (Jesus the Christ, 3rd ed. (1916), 636):

Ղուկաս 23.7-34: Փրկիչի պատասխանը նրանց, ովքեր Իր հետ վատ վարվեցին

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալ խոհերով, այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկիչի օրինակին, երբ ուրիշ մարդիկ քննադատում կամ հալածում են մեզ:

«Երբ մենք պատասխանում ենք մեզ մեղադրողներին այնպես, ինչպես Փրկիչն էր անում, մենք ոչ միայն ավելի Քրիստոսանման ենք դառնում, այլ նաև հրավիրում ենք ուրիշներին զգալ Նրա սերը և նաև հետևել Նրան:

Քրիստոսանման եղանակով պատասխանելու համար չկա գրված օրենք կամ այն հիմնված չէ բանաձևի վրա: Փրկիչի պատասխանը տարբեր էր յուրաքանչյուր իրավիճակի համար: Երբ Նա դեմ առ դեմ բերվեց ամբարիշտ թագավոր Հերովդեսին, Նա լուռ մնաց: Երբ Նա կանգնեց Պիղատոսի առջև, Նա բերեց պարզ ու հզոր վկայություն Իր աստվածայնության և նպատակի մասին: Տաճարն ապականող դրամափոխների հետ բախվելով` Նա գործադրեց Իր աստվածային պարտականությունը, որպեսզի պահպաներ ու պաշտպաներ այն, ինչը սուրբ է: Խաչի վրա բարձրացվելով, Նա արտասանեց անզուգական քրիստոնեական պատասխանը. «… Հայր, թողիր դորանց. Որովհետև չգիտեն թէ ինչ են անում» (Ղուկաս 23.34):

«Ոմանք սխալմամբ կարծում են, թե այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասսիվ են կամ թույլ: «Բայց որպեսզի սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս 5.44) պահանջվում է հավատ, ուժ և ամենակարևորը՝ քրիստոնեական քաջություն («Քրիստոնեական քաջություն». («Աշակերտության գինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72, 8)։

Ղուկաս 23.31: Կանաչ փայտը և չոր փայտը

«Կանաչ փայտը» Ղուկասի 23.31 հատվածում ներկայացնում է Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի ծառայության ժամանակը: Փրկիչի հայտարարությունը ենթադրում է, որ եթե հրեա ժողովրդի կեղեքիչները կարողանում էին իրականացնել այդպիսի չար գործեր (տես ՂուկասԻ 23.28–30) այն ժամանակ, երբ Հիսուսը նրանց հետ էր, ապա նրանք շատ ավելի վատ բաներ կանեին հրեա ժողովրդի դեմ Իր գնալուց հետո. մի ժամանակը, որը ներկայացված է«չոր փայտի» միջոցով: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը մի նախադասություն է ավելացնում այս հատվածին (տես Ղուկաս 23.31, ծանոթագրությունբ), որը նկարագրում է այն կործանումը, որը կպատահի Փրկիչի մահից հետո (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 188):

Ղուկաս 23.46: «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է Փրկիչի` խաչի վրա ասված վերջին բառերի կարևորության մասին.

«Երբ վերջին նաքարակիտը վճարված էր, հավատարիմ մնալու Քրիստոսի վճռականությունը և բացարձակ անպարտելիությունն ակնհայտ դարձավ, ապա ի վերջո ողորմածությամբ այն «կատարված» էր [տես Հովհաննես 19.30]: Չնայած բոլոր դժվարություններին և մնալով առանց օգնության ու սատարման, Հիսուսը`կենդանի Աստծո կենդանի Որդին, վերականգնեց ֆիզիկական կյանքն այնտեղ, որտեղ մահն իշխանություն ուներ և բերեց ուրախալի, հոգևոր փրկագնումը մեղքից, դժոխային խավարից ու հուսահատությունից: Հավատքով առ Աստված, իմանալով, որ Նա այնտեղ էր, Նա կարողացավ հաղթականորեն ասել. «Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» [Ղուկաս 23.46]» («Ոչ ոք Նրա հետ չէր» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 88):