Գրադարան
Դաս 93. Գործք Առաքելոց 16


Դաս 93

Գործք Առաքելոց 16

Նախաբան

Սուրբ Հոգին առաջնորդում է Պողոսին և նրա զուգընկերներին քարոզել ավետարանը Մակեդոնիայում (Հունաստատի հյուսիսում): Լիդիա անունով մի կին ընդունեց նրանց ուղերձը և մկրտվեց։ Երբ Պողոսը մի աղախին աղջկանից հանում է չար ոգին, նրան ու Շիղային ծեծում են ու բանտարկում։ Այդ գիշեր նրանք հրաշքով ազատվում են բանտից, որից հետո նրանք մկրտում են բանտապետին և նրա ընտանիքին։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 16․1–15

Պողոսը և նրա զուգընկերները քարոզում են ավետարանը Մակեդոնիայում

Գրատախտակին գրեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը: (Այս հայտարարությունը կարելի է գտնել «Հոգին կյանք է տալիս» հոդվածում, Ensign, հունիս 1997, 5։)

«Երբեք չհետաձգել հուշումը» (Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն)։

  • Հուշում ասելով հասկանում ենք զգացողություններ կամ տպավորություններ, որոնք ստանում ենք Սուրբ Հոգուց ինչ-որ բան ասելու կամ անելու համար։ Ի՞նչ կարող է պատահել, եթե մարդը հետաձգում է հուշումին արձագանքել։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 16 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու հուշումներին ականջ դնելու կարևորությունը։

Ամփոփեք Գոր․ 16․1–5 հատվածները, բացատրելով, որ Պողոսը, Շիղան և Տիմոթեոս անունով հեթանոս մի նորադարձ շրջեցին Եկեղեցու մի շարք ճյուղերում, որպեսզի հայտարարեին Երուսաղեմում Եկեղեցու ղեկավարների կայացրած որոշումները, որոնք մեծ ազդեցություն էին ունենալու ողջ Եկեղեցու վրա և ամրացնելու էին Եկեղեցու անդամների հավատը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 16.6-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես էին Պողոսը և նրա զուգընկերները (ինչպես օրինակ Ղուկասը) ճամփորդելիս իմանում, թե ուր գնալ։

  • Պողոսը և նրա զուգընկերներն ինչպե՞ս էին իմանում, թե ուր չգնալ։ Ինչպե՞ս էին նրանք իմանում, թե ուր գնալ:

  • Պողոսն ի՞նչ տեսավ տեսիլքում։

  • Պողոսը և նրա զուգընկերներն ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի տեսիլքին։

Ամփոփեք Գոր․ 16․11-13 հատվածները, բացատրելով, որ Պողոսը և Շիղան երկար ճամփորդել էին, մինչև հասել էին Մակեդոնիայի քաղաքներից մեկը՝ Փիլիպպե։ (Կարող եք հրավիրել ուսանողներին բացել Աստվածաշնչյան քարտեզները, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները» և գտնել Փիլիպպեն։) Շաբաթ օրը նրանք դուրս եկան քաղաքից և գնացին գետի մոտ աղոթելու, ապա սկսեցին խոսել այնտեղ հավաքված կանանց հետ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 16.14-15 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Լիդիա անունով մի կին արձագանքեց Պողոսի ումունքներին։ (Դուք կարող եք բացատրել, որ [14-րդ հատվածում] «ծիրանավաճառ» արտահայտությունը փաստում է, որ Լիդիան ծիրանի էր վաճառում, ինչը շատ թանկ արժեր, և հավանաբար նշում է, որ Լիդիան հարուստ և ազդեցիկ կին էր։)

  • Լիդիան ինչպե՞ս արձագանքեց Պողոսի ուսմունքներին: (Դուք կարող եք բացատրել, որ մտիկ անէ նշանակում է ուշադրություն դարձնել կամ լսել։)

  • Ո՞ր արտահայտությունն է Գոր․ 16․14-ում նշում, որ Լիդիան պատրաստ էր ընդունելու ավետարանը։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Պողոսի փորձառությունից այն մասին, թե ինչ կարող է պատահել, երբ մենք հետևում ենք հայտնությանը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հետևում ենք Աստծո հայտնությանը, այն կարող է մեզ առաջնորդել դեպի այն անձնավորությունները, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Շեշտեք, որ հայտնությանը հետևելով, մենք կարող ենք նաև օգնել ուրիշներին սկսել կամ շարունակել ավետարանն ընդունելու համար պատրաստ լինելու գործընթացը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ուղղորդվենք դեպի նրանք, ովքեր պատրաստ են ստանալու ավետարանը։

Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք պետք է աղոթենք Տիրոջ օգնության և առաջնորդության համար, որպեսզի գործիքներ լինենք Նրա ձեռքում այն անձնավորության համար, ով այժմ պատրաստ է, նրա համար, ում Տերը ցանկանում է, որ մենք օգնենք այսօր։ Ապա մեր հետագա անելիքներում մենք պետք է աչալուրջ լինենք լսելու և հետամուտ լինելու Նրա Հոգու հուշումներին:

Այդ հուշումները կգան։ Անհամար անձնական վկայություններից մենք գիտենք, որ Իր ձևով և Իր ժամանակին Տերը նախապատրաստում է մարդկանց ընդունելու Իր ավետարանը։ Նման անձնավորությունները փնտրտուքի մեջ են լինում, և երբ մենք փորձում ենք գտնել նրանց, Տերը կպատասխանի նրանց աղոթքներին՝ մեր աղոթքներին պատասխանելու միջոցով։ Նա կհուշի և կառաջնորդի նրանց, ովքեր ցանկանում են և ովքեր անկեղծորեն առաջնորդություն են փնտրում, թե ինչպես, որտեղ, երբ և ում հետ կիսվել Իր ավետարանով» (“Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)։

  • Համաձայն Երեց Օուքսի խոսքերի, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ուղղորդվենք դեպի նրանք, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը։

Կարող եք կիսվել ձեր իսկ փորձառությամբ, թե Հոգու հուշումներին ականջ դնելն ինչպես է առաջնորդել ձեզ դեպի այն մարդը, ով պատրաստ էր ընդունելու ավետարանը կամ այն մասին, թե ինչպես է մեկ ուրիշը` ականջ դնելով Հոգու հուշումներին, առաջնորդվել ու գտել ձեզ, երբ դուք պատրաստ էիք ընդունել ավետարանը։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել փորձառությամբ, երբ իրենք կամ իրենց ծանոթներից մեկը առաջնորդվել են դեպի այն անձնավորությունը, ով պատրաստ էր ընդունելու ավետարանը։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես, որտեղ, երբ և ում հետ կարող են կիսվել ավետարանով։ Խրախուսեք նրանց գրի առնել իրենց ստացած ցանկացած ոգեշնչումը և շարունակել աղոթել առաջնորդության համար։

Գործք Առաքելոց 16․16–40

Պողոսը և Շիղան բանտարկվում են, այնուհետև ազատ արձակվում

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 16.16-19 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Պողոսը, երբ հանդիպեց մի աղախնի` (հատված 16) աղջիկ ծառայի , ում մեջ բնակվում էր չար ոգի։ Կարող եք բացատրել, որ հարցուկ ոգի ունենալ նշանակում է գուշակել կամ փորձել գուշակել ապագան՝ օգտագործելով սնահավատ միջոցներ։

  • Պողոսն ի վերջո ինչպե՞ս վարվեց չար ոգու հետ, որը մտել էր աղջկա մեջ։

  • Ի՞նչ խնդիրներ ունեցան աղջկա տերերը քաղաքում, երբ Պողոսը աղջկան ազատեց չար ոգուց։

Ամփոփեք Գոր․ 16․20–24 հատվածները, բացատրելով, որ մարդիկ, ովքեր այլևս չէին կարող օգուտ քաղել աղջկանից, Պողոսին ու Շիղային տարան «զօրագլուխների» (հատված 20) կամ տեղի իշխանավորների մոտ և հայտարարեցին, որ Պողոսն ու Շիղան ուսուցանել են մարդկանց չհետևել Հռոմի օրենքին։ Զորագլուխների հրամանով Պողոսին ու Շիղային ծեծեցին, բանտարկեցին ու կապեցին նրանց ոտքերը, որպեսզի չկարողանային քայլել։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Գոր․ 16․25–36 հատվածների ենթատեքստը, ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին տվեք մեկական թերթիկ։ Հետևյալ ցանկը գրեք գրատախտակին և հրավիրեք յուրաքանչյուր զույգին արտագրել այն իրենց թերթիկի վրա։

Գործք Առաքելոց 16․25


Գործք Առաքելոց 16․26


Գործք Առաքելոց 16․27–28


Գործք Առաքելոց 16․29–30


Գործք Առաքելոց 16․31–32


Գործք Առաքելոց 16․33–34


Յուրաքանչյուր զույգին հրավիրեք բարձրաձայն կարդալ աղյուսակի հատվածները, ապա հերթով նկարել պարզ նկարներ, որոնք կներկայացնեն վեց հատվածների խմբերից յուրաքանչյուրը (զույգերի մի ուսանողը կարող է նկարել երեք հատվածների խմբերը ներկայացնող նկարներ, իսկ մյուս ուսանողը՝ մյուս երեք հատվածների խմբերը ներկայացնող նկարներ): Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին ցուցադրել և հակիրճ ձևով մեկնաբանել իրենց նկարները մեկ այլ զույգի կամ ամբողջ դասարանին։

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Գոր․ 16․25–36-ի վերաբերյալ, տվեք հետևյալ հարցերը.

  • Պողոսը և Շիղան ինչպե՞ս պատասխանեցին բանտապետի այն հարցին, թե ինչպես կարող էր նա փրկվել։

  • Բանտապետն ի՞նչ արեց, որպեսզի ցույց տար իր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Գոր․ 16․31–33 հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի փրկություն ստանանք։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Փրկությունը պահանջում է հավատալ Հիսուս Քրիստոսին, և մենք ցուցադրում ենք Նրա հանդեպ ունեցած մեր հավատը մկրտվելու միջոցով։)

Բացատրեք, որ փրկություն նշանակում է «թե ֆիզիկական, թե հոգևոր մահից փրկվելը» (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Փրկություն», scriptures.lds.org

  • Մկրտությունն ինչպե՞ս է ցույց տալիս մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ի լրումն մկրտությանը, ուրիշ ի՞նչ եղանակներով մենք կարող ենք ցույց տալ մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը:

Ամփոփեք Գոր․ 16․35-40 հատվածները, բացատրելով, որ զորագլուխները բանտապետին լուր ուղարկեցին, որ թույլ տա Պողոսին ու Շիղային գնալ։ Պողոսը հրաժարվեց գնալ, քանի որ նա գիտեր իր իրավունքները որպես Հռոմի քաղաքացի և գիտեր, որ նրանք անարդար էին վարվել իր հետ։ Առանց նախնական դատավարության Հռոմի քաղաքացուն ծեծելն անօրինական էր։ Երբ զորագլուխներն իմացան, որ Պողոսն ու Շիղան հռոմեացիներ են, նրանք վախեցան, քանի որ գիտեին, որ եթե իրենց ղեկավարներն իմանային, թե ինչպես են վարվել Հռոմի քաղաքացիների հետ, նրանք կարող էին պատժվել, նույնիսկ մահվան դատապարտվել։ Զորագլուխները եկան բանտ, ազատեցին Պողոսին և Շիղային ու խնդրեցին նրանց հեռանալ քաղաքից:

Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Գոր․ 16-րդ գլխում ուսուցանված ճշմարտությունների մասին։

scripture mastery icon
Սերտման սուրբ գրության կրկնություն

Օգտագործեք կից աղյուսակը, որպեսզի կրկնեք սուրբ գրությունների սերտման հատվածները, որոնք այս տարի ուսանողները սովորել են։ Բարձրաձայն կարդացեք աղյուսակի ձախ սյունակում տրված հարցը կամ մտահոգությունը և հրավիրեք ուսանողներին գտնել սուրբ գրությունների սերտման հատվածը, որի միջոցով կարելի է գտնել պատասխանը։ Կարող եք բարձրաձայն կարդալ հարցերը կամ մտահոգությունները անկանոն կարգով։ Երբ ուսանողները գտնեն սուրբ գրությունը, հարցրեք նրանց, թե ինչպես կարող է սուրբ գրությունների սերտման այդ հատվածն օգնել մարդուն, ով ունի նման մտահոգություն։

Ես վախենում եմ ապրել այն ամենի համաձայն, ինչին հավատում եմ: Ինձ մտահոգում է, թե ուրիշներն ինչ կմտածեն իմ մասին։

Մատթեոս 5.14–16

Փորձությունները և մարտահրավերները, որոնց ես հանդիպում եմ, անհաղթահարելի են թվում:

Մատթեոս 11. 28–30

Ինչո՞ւ է մարգարեն կարողանում հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար:

Մատթեոս 16.15–19

Ես սիրում եմ Երկնային Հորը, սակայն այս պահին դժվարանում եմ սիրել իմ ընկերներից մեկին։ Իրո՞ք Աստված պահանջում է, որ ես սիրեմ նրան։

Մատթեոս 22.36–39

Ես գիտեմ, որ քահանայություն կրելով պարտավորություն ունեմ ծառայելու միսիա այնտեղ, որտեղ Տերը կկանչի ինձ, սակայն ինձ անհանգստացնում է մտերիմներից հեռու և միայնակ լինելը։

Մատթեոս 28.19–20

Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուս Քրիստոսն իսկապես հարություն է առել ֆիզիկական մարմնով, որն ունի միս ու ոսկոր։

Ղուկաս 24.36–39

Արդյո՞ք մկրտությունն իսկապես անհրաժեշտ է Աստծո հետ ապրելու համար:

Հովհաննես 3.5

Ոմանք ասում են, որ կարևոր չէ, թե արդյոք ես ընտրում եմ հետևել Հիսուս Քրիստոսին, թե մեկ ուրիշին։ Եթե ես լավ մարդ եմ, ես երկինք կգնամ։

Հովհաննես 14.6

Ո՞րն է լավագույն եղանակը, որով կարող եմ ցույց տալ Տիրոջը, որ ես սիրում եմ Իրեն:

Հովհաննես 14.15

Ինչո՞ւ է կարևոր ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Հովհաննես 17.3

Ի՞նչ պետք է անեմ, որ ստանամ Սուրբ Հոգու պարգևը:

Գործք Առաքելոց 2․36–38

Արդյո՞ք կար մեկը աստվածաշնչյան ժամանակներում, ով գիտեր և մարգարեանում էր վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին:

Գործք Առաքելոց 3․19–21

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 16․1–3 Պողոսն ինչո՞ւ թլփատեց Տիմոթեոսին, չնայած այն այլևս չէր պահանջվում։

«Չնայած հեթանոս նորադարձներից չէր պահանջվում թլփատվել … , Պողոսը թլփատեց Տիմոթեոսին , մինչ նրանք միասին ծառայում էին որպես միսիոներներ՝ «այն տեղերումը լինող Հրէաների պատճառովը» (Գոր․ 16․3)։ Թլփատվելուց հետո [այս անցումային ժամանակահատվածում] Տիմոթեոսը կկարողանար ավելի արդյունավետ աշխատել հրեաների մեջ, ովքեր կզգային, որ անթլփատ միսիոները բավարար ակնածանք չուներ Իսրայելի Աստծո և Նրա օրենքների հանդեպ։ … Հանուն ավետարանի երբեմն Պողոսն ինքը փոխում էր իր վարքագիծը, որպեսզի շահեր թե հրեաների, թե հեթանոսների սրտերը (տես Գոր․ 21․20–26, Ա Կորնթացիս 9․20–22)։ Նա նաև սովորեցնում էր հեթանոս նորադարձներին ինքնակամ հրաժարվել ցանկացած վարքագծից, որը կարող էր վիրավորել հրեաներին, նույնիսկ, եթե այն չէր արգելվում որևէ պատվիրանի միջոցով (տես Հռովմայեցիս 14․13–15, Ա Կորնթացիս 8․9–13)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 312

Գործք Առաքելոց 16․16–18 Աղջիկ ծառայի վկայությունը, ով չար ոգի ուներ իր մեջ, ինչո՞ւ էր խնդիր առաջացնում։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է.

«Դևի կողմից առաջնորդվող աղախնի վկայությունը ճշմարիտ էր։ Պողոսը և Շիղան մարգարեներ էին․ նրանք ունեին փրկության խոսքերն ու զորությունը։ Սակայն սատանայի ծառաների ճշմարիտ վկայությունը չի տանում դեպի փրկություն։ Ըստ էության աղախինն ասում էր․ «Առաջ գնացեք և հավատացեք Պողոսին ու Շիղային և այս Հիսուսին, ում մասին նրանք քարոզում են։ Ես համաձայն եմ, որ նրանք և իրենց Վարդապետն Աստծուց են, և քանի որ մենք այժմ միաբանվել ենք այդ հարցի առնչությամբ, դուք կարող եք նաև շարունակել հետևել ինձ և վայելել իմ բախտագուշակությունների պտուղները»։ Եվ քանի կեղծ կրոնների հետևորդներ կան, ովքեր իրենց շրթունքներով ծառայում են Հիսուսին և նրա վարդապետություններին, որպեսզի մարդիկավելի պատրաստակամ հետևեն իրենց և իրենց յուրահատուկ «փրկող» շնորհին։ Հենց այդ պատճառով էր, որ Հիսուսն ինքն արգելեց դևերին վկայել, որոնց նա հանեց, որ նա Աստծո Որդին է։ (Ղուկաս 4.41)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:149)։