Դաս 67
Հովհաննես 8․1-30
Նախաբան
Երբ Փրկիչը տաղավարահարաց տոնին գտնվում էր Երուսաղեմում, դպիրները և փարիսեցիները շնության մեջ բռնված մի կին բերեցին Նրա մոտ և հարցրեցին, թե արդյոք նա պետք է քարկոծվի։ Նա շփոթեցրեց մեղադրողներին և ողորմածություն ցուցաբերեց կնոջ նկատմամբ։ Հիսուսը նաև ուսուցանեց, որ Հայրն է վկայում Իր մասին։
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 8․1-11
Շնության մեջ բռնված կինը բերվեց Փրկչի առաջ
Հրավիրեք ուսանողներին հիշել, թե երբ են նրանք հանդիպել կամ շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց արտաքին տեսքը կամ վարքը համահունչ չէր Տիրոջ սահմանած չափանիշներին։
-
Ինչպիսի՞ դժվարությունների կհանդիպենք, եթե մենք շփվենք այնպիսի մարդկանց հետ, որոնց արտաքին տեսքը կամ վարքը համահունչ չեն Տիրոջ սահմանած չափանիշներին։ (Ուսանողները հնարավոր է պատասխանեն, որ միգուցե մենք գայթակղվենք և անարդարացիորեն դատապարտենք կամ անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերենք նրանց հանդեպ։)
Հետևյալ հարցը գրեք գրատախտակին.
Հորդորեք ուսանողներին Հովհաննես 8․1–11 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կպատասխանեն այդ հարցին։
Բացատրեք, որ տաղավարահարաց տոնից հետո Հիսուս Քրիստոսը որոշ ժամանակ մնաց Երուսաղեմում և տաճարում ուսուցանեց մարդկանց (տես Հովհաննես 8․1–2)։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․3-6 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ Հիսուսն ուսուցանեց մարդկանց։
-
Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսն ուսուցանեց մարդկանց։
-
Ի՞նչ հարց տվեցին դպիրներն ու փարիսեցիները Փրկիչին։
-
Ըստ 6-րդ հատվածի, ո՞րն էր դպիրների ու փարիսեցիների մտադրությունը։ (Նրանք ցանկանում էին ժողովրդի առաջ վարկաբեկել Հիսուսին և պատճառ գտնել Նրան մեղադրելու համար, քանի որ նրանք ցանկանում էին ձերբակալել ու մահվան դատապարտել Նրան [տես Հովհաննես 7․1, 32]։)
Բացատրեք, որ եթե Հիսուսն ասեր, որ պետք է քարկոծել նրան, ապա Նա հավանություն կտար պատժին, որը հրեաները չէին ընդունում և որն արգելված էր հռոմեական օրենքով։ Եթե Հիսուսն ասեր, որ չպետք է քարկոծել կնոջը, ապա Նրան կմեղադրեին Մովսեսի օրենքն անտեսելու կամ անցյալի ընդունված գործելակերպն անարգելու մեջ։ (See Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:450–51.)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․7-8 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես պատասխանեց։
-
Ըստ 7-րդ հատվածի, ո՞րն էր Հիսուսի պատասխանը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ էր Փրկիչը ցանկանում, որ այդ մարդիկ հասկանային, երբ Նա ասաց․ «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ» (հատված 7):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․9 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ փարիսեցիներն ու դպիրները լսեցին Փրկիչի հարցը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան» արտահայտությունը:
-
Ի՞նչ հասկացան այդ մարդիկ, երբ որոշեցին հեռանալ։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես խուսափել ուրիշներին դատապարտելուց։ (Ուսանողները կարող են տարբեր կերպ պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ սկզբունքը. Ընդունելով մեր անձնական թուլությունները, կարող ենք խուսափել ուրիշներին դատապարտելուց։ Ավելացրեք այդ սկզբունքը գրատախտակին գրված հարցի տակ։)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող ենք մեր անձնական թուլություններն ընդունելով` խուսափել ուրիշներին դատապարտելուց։
Հիշեցրեք ուսանողներին, որ այդ կինը մեղավոր էր շնություն գործելու մեջ, որը չափազանց լուրջ մեղք էր (տես Ալմա 39․3–5)։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ զգացմունքներ կարող էր ունենալ այդ կինը, երբ նրա մեղքը մերկացվեց Հիսուսի և մեծ բազմության առջև։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․10–11 հատվածները։ Հանձնարարեք ուսանողներին նաև բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը՝ 11-րդ հատվածի, տողատակի գրառում գ։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչն արձագանքեց այդ կնոջը։
-
Ո՞ր արարքով Փրկիչը սեր և ողորմածություն ցուցաբերեց այդ կնոջ հանդեպ։
-
Ի՞նչ հրահանգներ Տերը տվեց այդ կնոջը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը չէր հանդուրժում այդ կնոջ մեղքը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի հետևյալ հայտարարությունը․
«Այդ կնոջը տված նրա հրահանգն էր՝ «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։ Նա մեղավոր կնոջն ուղղորդում էր գնալ իր ճանապարհով՝ թողնել իր վատ կյանքը, այլևս մեղք չգործել և փոխել իր կյանքը։ Նա ասում էր՝ գնա կին և սկսիր ապաշխարել և Փրկիչը ցույց էր տալիս նրան առաջին քայլը՝ թողնել մեղքերը» (The Miracle of Forgiveness [1969], 165)։
-
Փրկիչի մասին ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 10–11 հատվածներից։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ, երբ ապաշխարելու հնարավորություն է տալիս։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)
-
Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ մեղք գործելիս։
-
Ինչպե՞ս կարող են մեր նշած երկու ճշմարտություններն օգնել մեզ այն իրավիճակներում, երբ գտնվենք այնպիսի մարդկանց շրջապատում, որոնց արտաքին տեսքը կամ վարքը համահունչ չեն Տիրոջ սահմանած չափանիշներին։
-
Համաձայն հատված 11-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, ի՞նչ ազդեցություն ունեցավ Փրկիչի ողորմածությունը կնոջ վրա։
Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել Փրկիչի հանդեպ ունեցած իրենց զգացմունքները՝ Նրա ցուցաբերած ողորմածության և մեզ ապաշխարելու հնարավորություն տալու համար։
Հովհաննես 8․12–30
Հիսուսն ուսուցանում է, որ Հայրը վկայում է Իր մասին
Հրավիրեք ուսանողներին փակել իրենց աչքերը և փորձել նկարել որոշակի առարկայի պարզ նկարը։ Ապա, խնդրեք ուսանողներին բացել իրենց աչքերը և համեմատել իրենց նկարը ընկերոջ նկարի հետ։
-
Որո՞նք են այն բաները, որ կարող եք ավելի լավ անել լույսի օգնությամբ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․12 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հայտնեց Իր մասին Հիսուսը։
-
Ինչպե՞ս կոչեց իրեն Հիսուսը: (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է։)
Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուսն այդ հայտարարությունն արեց տաղավարահարաց տոնին։ Ութ օր տևող տոնի յուրաքանչյուր երեկո, մեծ ջահեր կամ մենորաներ էին վառվում տաճարի գավիթներում, որը լուսավորում էր տոնի առթիվ Երուսաղեմում գտնվող բազմաթիվ մարդկանց ճանապարհը։
-
Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը լուսավորեց շնության մեջ գտնվող կնոջը և նրան մեղադրողներին։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 12-րդ հատվածի Տիրոջ խոսքերից։ (Ուսանողները կարող են տարբեր կերպ պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ սկզբունքը. Եթե հետևենք Փրկիչին, մենք կխուսափենք հոգևոր խավարից և կլցվենք Նրա լույսով։)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ խուսափել հոգևոր խավարում քայլելուց։
Բացատրեք, որ Հին Կտակարանի որոշ մարգարեություններ նշում են, որ Մեսիան լույս կլինի ազգերի համար (տես Եսայիա 49․6, 60․1–3)։ Հետևաբար, հայտարարելով, որ Ինքն է Աշխարհի Լույսը, Հիսուսը հռչակում էր, որ Ինքն է Մեսիան։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․13 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչպես փարիսեցիները պատասխանեցին Փրկիչի հայտարարությանը։
-
Ինչպե՞ս փարիսեցիները պատասխանեցին Փրկիչի հայտարարությանը։
-
Համաձայն նրանց խոսքերի, ինչո՞ւ էր սխալ Հիսուսի արձանագրությունը կամ վկայությունը։ (Քանի որ Նա էր Իր անձի համար վկայում։)
Բացատրեք, որ Հիսուսը հիշեցրեց փարիսեցիներին, որ Մովսեսի օրենքը պահանջում էր առնվազն երկու հոգու վկայություն՝ ճշմարտությունը հաստատելու համար (տես Հովհաննես 8․17, Երկրորդ Օրինաց 17․6)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․18 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ուրիշ ո՞վ վկայեց, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր։
-
Համաձայն հատված 18-ի, ըստ Փրկիչի ասածի, ո՞վ էր Իր աստվածայնության երկրորդ վկան։ (Կարող եք նշել, որ այս նախադասությամբ Հիսուսը հաստատեց, որ Ինքը և Իր Հայրը երկու առանձին էակներ են։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․19 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե փարիսեցիներն ինչ չէին հասկանում Հիսուսի և Նրա Հոր մասին։
-
Համաձայն հատված 19-ի, ինչո՞ւ փարիսեցինը չգիտեին Հորը։ (Փարիսեցիները չգիտեին Հորը, քանի որ չգիտեին Հիսուսին և չգիտեին, թե իրականում ով էր Նա։)
-
Ելնելով նրանից, ինչ Փրկիչն ասաց փարիսեցիներին, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ճանաչենք Երկնային Հորը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք ճանաչում ենք Հիսուսը Քրիստոսին, մենք սկսում ենք ճանաչել Հորը։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք այդ սկզբունքը գրատախտակին։)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.
«Այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Բառերով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր իսկական բնույթը: …
Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, ովքեր բարեխոսում էին հավատքի համար. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով»։ Իր կյանքում և հատկապես Իր մահվան ժամանակ Քրիստոսն ասում էր․ «Դրանով Աստծո գթությունն եմ ցույց տալիս ձեզ, ինչպես նաև իմ գթությունը» (“The Grandeur of God,” Ensign or Liahona, Nov. 2003, 70, 72)։
-
Համաձայն Երեց Հոլլանդի, ի՞նչ ենք սովորում մեր Երկնային Հոր մասին, երբ սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին։
Ամփոփեք Հովհաննես 8․21–24-ը և բացատրեք, որ Փրկիչը նախազգուշացրեց փարիսեցիներին, որ եթե նրանք չհավատան Իրեն, նրանք կմեռնեն իրենց մեղքերի մեջ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․25–30 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին փնտրել այլ ճշմարտություններ, որոնք Հիսուսն ուսուցանեց փարիսեցիներին Իր և Երկնային Հոր մասին։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն, ինչ գտել են:
-
Ինչ լրացուցիչ ճշմարտություններ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր և Երկնային Հոր մասին։
-
Այս հատվածների Փրկիչի ուսմունքներն ինչպե՞ս են մեզ օգնում ավելի լավ հասկանալ Փրկիչի և Երկնային Հոր միջև կապը։
Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել և վերանայել ու խորհել Նոր Կտակարանում այս տարի իրենց ուսումնասիրած պատմությունները, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսի խոսքերին և գործերին (օրինակ, այդ թվում՝ շնության մեջ բռնված կնոջ պատմությունը)։ Կարող եք ցուցադրել նկարներ՝ Ավետարանի նկարների գրքից ([2009], տես նաև LDS.org) որոնք պատկերում են իրադարձություններ Փրկիչի մահկանացու ծառայությունից։ Հրավիրեք մի քանի ուսանողների ամփոփել իրենց ուսուցանած պատմությունները և դասարանին բացատրել, թե ինչ է այն ուսուցանում մեր Երկնային Հոր մասին։
Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։