Տնային ուսումնասիրության դաս
Հայտնություն 1–11 (Մաս 31)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Տերն ինչ կանի մեզ համար, քանի որ նա ճանաչում և սիրում է մեզ։ Բացի դրանից, այն կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է անեն, որպեսզի ձեռք բերեն հավերժական կյանքը։
Ուսուցման առաջարկներ
Հայտնություն 2–3
Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի խոսքերն է գրում յոթ եկեղեցիների ղեկավարներին
Նշում․ Յոթ Եկեղեցիներին տված Տիրոջ ցուցումների մասին ավելին իմանալու համար կարող եք օգտվել Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկից (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014), 531–32։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեխաների Միության գերագույն նախագահության նախկին անդամ քույր Սիդնի Ս. Ռեյնոլդսի հետևյալ պատմությունը։ Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե այս պատմությունից ինչ կարող են սովորել Տիրոջ մասին։
«Երեխաների Միության գերագույն նախագահությունից Քույր Գեյլ Կլեգը երկար տարիներ ամուսնու հետ ապրել է Բրազիլիայում։ Վերջերս, Երեխաների Միության գործերով ժամանեց Ճապոնիա։ Կիրակի օրը աղոթատուն մտնելով նա ճապոնացի սրբերի մեջ անմիջապես նկատեց Բրազիլիայից մի ընտանիքի։ … Նա միայն մեկ րոպե ուներ նրանց ողջունելու համար, բայց հասցրեց նկատել, որ թեև մայրն ու երեխաները ուրախ էին, սակայն հայրը բավականին զուսպ էր։ «Ես դեռ ժողովից հետո ժամանակ կունենամ զրուցելու նրանց հետ»,- մտածեց նա և արագ բարձրացավ բեմ։ Նրա ելույթն անգլերեն լեզվով էր, որը թարգմանվեց ճապոներեն, որից հետո նա զգաց, որ պետք է վկայություն բերի պորտուգալերենով։ Նա տատանվում էր, քանի որ պորտուգալերենի թարգմանիչներ չկային և մարդկանց 98 տոկոսը չէր հասկանա իր խոսքերը։
Ժողովից հետո այդ ընտանիքի հայրը մոտեցավ նրան ու ասաց․ «Գիտեք քույր, այստեղ սովորույթներն այնքան տարբեր են, և ես միայնակ եմ զգում։ Դժվար է Եկեղեցի հաճախել և ոչինչ չհասկանալ։ Երբեմն մտածում եմ, որ լավ կլիներ մնայի տանը և սուրբ գրություններ կարդայի։ Ես ասացի կնոջս․ «Մեկ անգամ ևս կփորձեմ»,- և եկա այսօր՝ մտածելով, որ սա վերջին անգամը կլինի։ Երբ դուք ձեր վկայությունը բերեցիք պորտուգալերենով, Հոգին դիպչեց սրտիս և զգացի, որ իրոք պատկանում եմ այս եկեղեցուն։ Աստված գիտի, որ այստեղ եմ, և Նա կօգնի ինձ» («Նա ճանաչում և սիրում է մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 76)։
-
Այս փորձառությունից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին։
Հետևյալ անավարտ արտահայտությունը գրեք գրատախտակին․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս … Հրավիրեք ուսանողներին Հայտնություն 2–3 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնց օգնությամբ նրանք կհասկանան, թե ինչ կարող է Տերն անել նրանց համար, քանի որ Նա ճանաչում է նրանց։
Բացատրեք, որ Հայտնություն 2–3 գլուխներում Հովհաննես Առաքյալը գրել է Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ ուղղված Փոքր Ասիայի (այսօրվա Թուրքիայի) յոթ եկեղեցիներին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․1–3, 6 հատվածները։ Դասարանին անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ գիտեր Եփեսոսի Սրբերի մասին։
-
Ի՞նչ գիտեր Տերը Եփեսոսի Սրբերի մասին։ (Բացատրեք, որ Նիկողայոսյաններ բառը հատված 6ում վերաբերում է մի խումբ մարդկանց, ովքեր պնդում էին, որ կարող են սեռական բնույթի մեղքեր գործել և չպատժվել, քանի որ Աստծո շնորհը կօգնի նրանց [տես Սուրբ Գրքերի Ուղեցույց (Bible Dictionary), «Նիկողայոսականներ»]։)
Նշեք, որ այս հատվածներում Տերը գովում կամ փառաբանում է Սրբերի բարի գործերը։ Գրատախտակին գրված նախադասությունն ավարտեք այնպես, որ կարդացվի․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս, Նա կարող է մեզ անհատապես գովել …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․4–5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ուրիշ ինչ գիտեր Տերը գիտեր Եփեսոսի Սրբերի մասին։
-
Ուրիշ ի՞նչ գիտեր Տերը Եփեսոսի Սրբերի մասին։
Նշեք, որ Տերը ուղղում էր անում Սրբերին իրենց կատարած մեղքերի պատճառով։ Գրատախտակին գրված նախադասությունն ավարտեք այնպես, որ կարդացվի․ Քանի որ Տերը ճանաչում է բոլորիս, Նա կարող է մեզ անհատապես գովել և ուղղում անել։
-
Մենք ինչպե՞ս կարող ենք անհատական գովասանք և ուղղում ստանալ Տիրոջից։ (Մեր անձնական աղոթքների, սուրբ գրությունների ուսումնասիրության, Եկեղեցու ղեկավարներից և ծնողներից խորհուրդների և հայրապետական օրհնությունների միջոցով։)
-
Իմանալով, որ Տերն անհատապես կարող է գովել ու ուղղել մեզ, ինչպե՞ս կարող ենք բարելավել սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունն ու աղոթքը։ Ինչպե՞ս կարող է դա ազդել նրա վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում Եկեղեցու ղեկավարներին և ծնողներին։
-
Ինչո՞ւ մենք պետք է անհատական գովասանք և ուղղում փնտրենք Տիրոջից։
-
Ե՞րբ եք զգացել, որ Տերն անհատական գովասանք և ուղղում է տալիս ձեզ։ Այդ փորձառության ժամանակ ինչպե՞ս համոզվեցիք, որ Տերն անձնապես ճանաչում է ձեզ։ (Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն սուրբ կամ խիստ անձնական փորձառություններով։ Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։)
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենց կարծիքով, Տերն ինչ արարքների համար կարող է նրանց գովել և ինչ մտքերի ու վարքագծի համար կարող է նրանց ուղղել։ Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ապաշխարել, երբ Տերն ուղղում է նրանց։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 2․7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կհաղթեն կամ հավատարմորեն կդիմանան մինչև վերջ։
-
Տերն ի՞նչ է խոստացել նրանց, ովքեր կհաղթեն կամ հավատարմորեն կդիմանան մինչև վերջ։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ուտել կյանքի ծառից»։ (հատված 7)։
-
Անհատական ուղղումից հետո այդ խոստացված օրհնությունն ինչպե՞ս օգտակար եղավ Եփեսոսի Սրբերի համար։
Հիշեցրեք ուսանողներին, որ բացի Եփեսոսի եկեղեցու անդամներին դիմելուց, Տերը նաև դիմեց Փոքր Ասիայի այլ Եկեղեցիներին։
Դասարանը բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք հետևյալ հղումները․
-
Հայտնություն 2․18–29, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 2․26–27 (Աստվածաշնչի հավելվածում)
-
Հայտնություն 3․1–6, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 3․1 (Հայտնություն 3․1, տողատակի գրառում ա), Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 3․2 (Հայտնություն 3․2, տողատակի գրառում ա)
Հանձնարարեք ուսանողներին խմբերով կարդալ իրենց հանձնարարված հատվածները և փնտրել այն խորհուրդը, որը Տերը տվեց Սրբերին և այն օրհնությունները, որոնք նրանք կստանան, եթե անեն դա։ Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է, որ Հայտնություն 2․17 հատվածում նշված «Թաքցրած մանանան» «կյանքի հացն է, Աստծո բարի խոսքն է և Նրա վարդապետություններն է, ով կյանքի հացն է՝ այն ամենն, ինչ թաքցրած է հեշտասեր [կամ աշխարհիկ] մտքից։ Նրանք, ովքեր ուտում են այն, երբեք չեն քաղցի, և ի վերջո հավերժական կյանքը նրանց ժառանգությունը կդառնա» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:451)։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանող կարող է կիսվել իր խմբի մտքերով։ Հանձնարարեք որևէ ուսանողի գրատախտակին գրել (Հայտնություն 2․7 հատվածի խոստացված օրհնության տակ) յուրաքանչյուր խմբի բացահայտած խոստացված օրհնությունը (տես Հայտնություն 2․11, 17, 26, 3․5, 12)։ Բոլոր օրհնությունները նշելուց հետոընդգծեք, որ այդ խոստումներից յուրաքանչյուրը վերաբերում է վեհացման օրհնությունների ստանալուն, որը տեղի կունենա, եթե մենք հավատարմորեն համբերենք մինչև վերջ։
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ պետք է անենք վեհացման օրհնությունները ստանալու համար։ (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք հաղթենք, ապա կստանանք վեհացման օրհնությունները։)
Բացատրեք, որ վեհացման օրհնությունները ստացող մարդիկ նրանք են, ովքեր Աստծո շնորհի միջոցով հաղթահարում են բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են նրանց վերադառնալ Նրա մոտ։ Դրանց թվում են աշխարհիկ լինելը, փորձությունները, մեղքը և մահը։
Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ պետք է հաղթահարեն իրենց կյանքում։ Հրավիրեք նրանց աղոթել և օգնություն խնդրել Երկնային Հորից, որպեսզի հաղթահարեն այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել նրանց՝ վերադառնալու Նրա մոտ։ Վկայեք, որ Երկնային Հայրը կարող է օգնել հաղթահարել ցանկացած խոչընդոտ։
Հաջորդ մասը (Հայտնություն 12–22)
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ մտածել են Վերջին դատաստանի և այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախաերկրային կյանքում։ Հովհաննես Առաքյալն ի՞նչ է գրել Երկնային պատերազմի մասին։ Որքա՞ն մարդ դուրս նետվեց սատանայի հետ։ Ինչպիսի՞ն կլինի Վերջին դատաստանը։ Ինչի՞ համար կդատվենք, երբ կանգնենք Աստծո առաջ։ Ինչպե՞ս Հովհաննեսը նկարագրեց սելեստիալ շքեղությունը։ Բացատրեք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայտնություն 12–22 գլուխներն ուսումնասիրելիս նրանք կիմանան այդ հարցերի պատասխանները։