Գրադարան
Դաս 89. Գործք Առաքելոց 10–11


Դաս 89

Գործք Առաքելոց 10-11

Նախաբան

Տեսիլքի միջոցով Աստված հայտնում է Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Պետրոսն ուսուցանում է ավետարանը Կոռնելիոսին և նրա ընտանիքին, որից հետո վեճի բռնվում հրեա Սրբերի հետ՝ հեթանոսներին ավետարանը քարոզելու վերաբերյալ։ Տիրոջ աշխատանքն առաջ է շարժվում՝ անկախ հալածանքից։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 10

Տեսիլքի միջոցով Աստված հայտնում է Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ իրենց ընկերը հարցնում է․ «Ես լսել եմ, որ 1978 թվականին ձեր եկեղեցին փոխեց իր դիրքորոշումը, թույլ տալով բոլոր տղամարդկանց ստանալ քահանայություն՝ անկախ ռասայից։ Եթե դուք հավատում եք, որ ձեր եկեղեցին ղեկավարվում է Աստծո կողմից, իսկ Աստված անփոփոխ էակ է, ինչպե՞ս է դա հնարավոր»։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե ինչպես նրանք կպատասխանեին այդ ընկերոջ հարցին: (Ուշադրություն․ Համոզվեք, որ ուսանողները պատասխանում են Եկեղեցու գործելակերպը փոխելու հարցին, այլ ոչ թե շահարկում քահանայության սահմանափակումների հնարավոր պատճառները։ Նաև մի շահարկեք այն հարցը, թե ինչու էր անհրաժեշտ քահանայության սահմանափակումը, քանի որ այդ պատճառները հայտնի չեն դարձվել [տես Պաշտոնական hայտարարություն 2]:)

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Գործք Առաքելոց 10-11 գլուխները, հրավիրեք նրանց փնտրել վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց պատասխանել նմանատիպ հարցերի․ ինչպես է Տերն առաջնորդում, ղեկավարում, փոփոխություններ մտցնում և ուղղորդում Իր Եկեղեցին։

Բացատրեք, որ մինչև Նոր Կտակարանի ժամանակների այս պահը, ավետարանը մի քանի բացառություններով հանդերձ, քարոզվել էր միայն հրեաներին, ինչպես պատվիրել էր Փրկիչը (տես Մատթեոս 10․5–6)։ Սակայն Փրկիչը նաև ասել էր Իր աշակերտներին, որ երբ Սուրբ Հոգին իջներ նրանց վրա, նրանք պիտի քարոզեին ավետարանը «մինչեւ երկրի ծայրերը» (Գոր․ 1․8Գործք Առաքելոց 10-ում մենք կարդում ենք Եկեղեցու գործելակերպի նշանակալից փոփոխության մասին, որը պիտի նպաստեր դրան։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․10.1–2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և փնտրել մանրամասներ Կոռնելիոս անունով հեթանոսի մասին։ (Կարող եք շեշտել, որ Կոռնելիոսը «աստվածավախ» մարդ էր (հատված 2)։ Աստվածավախ էին կոչվում այն հեթանոսները, ովքեր երկրպագում էին Տիրոջը, սակայն նորադարձներ կամ հրեական հավատում դարձի եկածներ չէին, ուստի չէին ապրում Մովսեսի ամբողջ օրենքով։)

  • Ի՞նչ մասնագիտություն ուներ Կոռնելիոսը: (Նա հռոմեական բանակի բարձրաստիճան զինվորական էր, ով պատասխանատու էր հարյուր զինվորների համար:)

Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ այդ հեթանոսները չէին կարող միանալ Քրիստոսի Եկեղեցուն, մինչև նախ դարձի չգային դեպի հուդայիզմը, քանի որ ավետարանը քարոզվել էր միայն հրեաներին։

  • Չնայած Կոռնելիոսը չէր կարող միանալ Եկեղեցուն որպես հեթանոս, ինչպե՞ս նա ցույց տվեց իր հավատն առ Աստված։

Հրավիրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 10․3-6: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ տեղի ունեցավ Կոռնելիոսի հետ։ (Բացատրեք, որ «օրուայ իբրեւ իններորդ ժամին» [հատված 3], դա մոտավորապես ժամը 15․00-ն է։)

  • Համաձայն 4-րդ հատվածի, հրեշտակն ի՞նչ ասաց Կոռնելիոսին իր աղոթքների և ողորմությունների մասին։

  • Հրեշտակը Կոռնելիոսին ի՞նչ պատվիրեց անել։

Ամփոփեք Գոր․ 10․7-8 հատվածները, բացատրելով, որ Կոռնելիոսը երեք մարդ ուղարկեց Հոպպե՝ Պետրոսին գտնելու համար։ (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ հեռավորության վրա են գտնվում Կեսարիան և Հոպպեն, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել «Սուրբ երկիրը Նոր Կտակարանի ժամանակ» [Աստվածաշնչյան քարտեզներ, հ. 11] քարտեզի վրա։)

Բացատրեք, որ մինչ այդ մարդիկ ուղևորվում էին դեպի Հոպպե, Պետրոսը մի ուշագրավ տեսիլք տեսավ, մինչ մնում էր Սիմոն անունով մի մարդու տանը։ Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ։ Հրավիրեք նրանց մտքում կարդալ Գոր․ 10.9-16 հատվածները և նկարել Պետրոսի տեսիլքը, ինչպես այն նկարագրված է այս հատվածներում։ Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին իրենց նկարի օգնությամբ բացատրել դասընկերներից մեկին, թե ինչ տեղի ունեցավ Պետրոսի տեսիլքում։ Այնուհետև հարցրեք․

  • Տեսիլքում Պետրոսին ի՞նչ պատվիրվեց ուտել։

  • Ըստ 14-րդ հատվածի, ինչպիսի՞ն եղավ Պետրոսի առաջին արձագանքը։ (Բացատրեք, որ Մովսեսի օրենքով հրեաներին արգելված էր ուտել կենդանիներ, որոնք համարվում էին պիղծ կամ անմաքուր [տես Ղևտացոց 11]։)

  • Համաձայն 15-րդ հատվածի, Տերն ի՞նչ ասաց անմաքուր կենդանիների մասին, որ Պետրոսին պատվիրել էր ուտել։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 10.17-20 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, մինչ Պետրոսը խորհում էր իր տեսիլքի նշանակության մասին։

  • 17-րդ հատվածի որ արտահայտությունն է նշում այն փաստը, որ Պետրոսը սկզբում չհասկացավ այս տեսիլքի իմաստը։

  • Ի՞նչ տեղի ունեցավ, մինչ Պետրոսը խորհում էր իր տեսիլքի շուրջ:

  • Հոգին ի՞նչ հանձնարարեց Պետրոսին անել։

Ամփոփեք Գոր․ 10․21-24 հատվածները, բացատրելով, որ երեք մարդ պատմեցին Պետրոսին Կոռնելիոսի տեսիլքի մասին։ Հաջորդ օրը Պետրոսը և այլ աշակերտներ նրանց հետ միասին գնացին Կոռնելիոսին տեսնելու։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 10.25-28: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ արեց Պետրոսը, երբ հասավ Կոռնելիոսի տան մոտ։

  • Համաձայն 28-րդ հատվածի, Պետրոսն ի՞նչ ասաց հրեաների և հեթանոսների փոխհարաբերությունների մասին։

  • Ի՞նչ էր Պետրոսն այժմ հասկանում։

Ամփոփեք Գոր․ 10․29-33 հատվածները, բացատրելով, որ Կոռնելիոսը պատմեց Պետրոսին իր տեսիլքը։ Կոռնելիոսը նաև հավաքել էր իր ընտանիքին և ընկերներին, որպեսզի Պետրոսը կարողանար ուսուցանել նրանց։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 10.34-35 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ սովորեց Պետրոսը։

  • Ինչպե՞ս դուք կամփոփեք Պետրոսի սովորածը։

Ամփոփեք Գոր․ 10․36-43 հատվածները, բացատրելով, որ Պետրոսն ուսուցանեց Կոռնելիոսին և նրա ընտանիքին Հիսուս Քրիստոսի և Նրա բարի գործերի, Խաչելության և Հարության մասին։ Պետրոսը վկայեց, որ ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, նրանց մեղքերը կներվեն։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 10.44-48 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պետրոսի ուսմունքներն ինչ ազդեցություն թողեցին այս հեթանոսների վրա։ Բացատրեք, որ «թլփատութիւնիցն էին» (հատված 45) արտահայտությունը վերաբերում է հրեա աշակերտներին, ովքեր Պետրոսի հետ եկել էին Հոպպեից։

  • Համաձայն 44-46 հատվածների, ի՞նչ ազդեցություն ունեցան Պետրոսի ուսմունքները Կոռնելիոսի ընտանիքի վրա։

  • Ինչո՞ւ հրեաները, որոնք ներկա էին այս իրադարձությանը, զարմացան։

  • Գործք Առաքելոց 10-ում գրառված Պետրոսի փորձառությունների միջոցով Տերն ի՞նչ հայտնեց նրան հեթանոսների մասին։ (Ավետարանը պետք է քարոզվեր հեթանոսներին և նրանք կարող էին մկրտվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցում։)

handout iconՈրպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել վարդապետությունները, որոնք կարող ենք սովորել Գործք Առաքելոց 10-ից, բաժանեք նրանց երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերի։ Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկի պատճենը կամ այս հարցերը գրեք գրատախտակին։ Ուսանողներին հրավիրեք աշխատել իրենց խմբերում և պատասխանել հարցերին։

թերթիկ

Գործք Առաքելոց 10

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ—Դաս 89

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պետրոսի և Կոռնելիոսի պատմությունից այն մասին, թե ինչպես է Տերը ղեկավարում Իր Եկեղեցին։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն փաստից, որ Տերը ճշմարտությունը հայտնում էր Պետրոսին ժամանակի ընթացքում, այլ ոչ թե ամբողջը միանգամից:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ կարող է Տերն անել այն հրահանգների հետ, որոնք տվել է նախկինում։

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների գալ գրատախտակի մոտ և գրել այն ճշմարտությունները, որոնք բացահայտել են իրենց խմբերը։ Համոզվեք, որ հետևյալ ճշմարտություններն արտահայտված լինեն նրանց գրածներում․

Աստված ղեկավարում է Իր Եկեղեցին, հայտնություններ տալով Իր մարգարեին՝ ավագ Առաքյալին։

Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջը, կարող ենք հայտնություն և հասկացողություն ստանալ աստիճանաբար։

Աստված կարող է փոխել կամ ավելացումներ անել հրահանգներին, որոնք տվել է նախկինում, համաձայն Իր իմաստության և Իր զավակների կարիքների։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Ուսանողներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է իրենց ներկայացրած երրորդ ճշմարտությունը ներկայացվում Երեց Քրիստոֆերսոնի ելույթում․

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Պետրոսին տրված այս փորձառությամբ և հայտնությամբ Տերը փոխեց Եկեղեցու գործունեությունը և հայտնեց ավելի ամբողջական վարդապետական ըմբռնում Իր աշակերտներին։ Եվ այսպիսով, ավետարանի քարոզումը տարածվեց՝ ընդգրկելով ողջ մարդկությունը» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 88)։

Ուսանողներին ժամանակ տվեք իրենց գրածը վերանայելու համար, թե ինչպես կպատասխանեին իրենց ընկերոջ հարցին։ Խրախուսեք նրանց գրել լրացուցիչ մտքեր, որոնք նրանք ունեցան Գոր․ 10-րդ գլուխն ուսումնասիրելիս և թույլ տվեք դասարանի հետ կիսվել այդ մտքերով։

Դուք կարող եք շեշտել, որ չնայած Աստված կարող է փոխել Եկեղեցու գործունեությունը և ավելացնել մեր վարդապետական հասկացողությունը շարունակվող հայտնության միջոցով (տես Հավատո Հանգանակ 1․9), Նրա աստվածային էությունը, հատկանիշները, ուխտերը, վարդապետությունները և ծրագիրը երբեք չեն փոխվում։ Սա կարող է օգնել մեզ հավատ ունենալ առ Աստված և վստահել, որ Նա կառաջնորդի Իր Եկեղեցին՝ համաձայն Իր կամքի և Իր զավակների կարիքների։

Գործք Առաքելոց 11․1–18

Պետրոսը վեճի բռնվեց հրեա Սրբերի հետ՝ հեթանոսներին ավետարանը քարոզելու վերաբերյալ

  • Ձեր կարծիքով, ի՞նչ զգացին Եկեղեցու հրեա անդամներից մի քանիսը, երբ լսեցին Պետրոսի և հեթանոսների հարաբերությունների մասին։ (Պետրոսի շփումը հեթանոսի հետ մեծ փոփոխություն էր մտցնում նախկին սովորույթի մեջ։ Որոշ անդամներ դժվարանում էին ընդունել այս փոփոխությունը։)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 11.1-3 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին Պետրոսի կատարած գործին։

  • Աշակերտներն ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսի գործերին։

Ամփոփեք Գոր․ 11․4-15 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը նկարագրեց աշակերտներին իր և Կոռնելիոսի տեսիլքները։ Նա ասաց նրանց, որ Կոռնելիոսը և նրա ընտանիքը ընդունել էին Հիսուս Քրիստոսի ուսմունքները, որից հետո զգացել էին Սուրբ Հոգու զորությունը նույն կերպ, ինչպես Պետրոսը և մյուս աշակերտները։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 11.16-17 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` փնտրելով աշակերտներին հղած Պետրոսի վերջին մեկնաբանությունները։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, երբ ասաց. «Ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել» (հատված 17): (Պետրոսը չէր հակառակվի Աստծո կամքին, որ հեթանոսներին հնարավորություն տար ստանալ ավետարանը, ապաշխարել և մկրտվել։)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 11․18 հատվածը, փնտրելով, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին Պետրոսի մեկնաբանություններին։

  • Աշակերտներն ինչպե՞ս արձագանքեցին, երբ իմացան, որ Պետրոսն առաջնորդվել էր Աստծո կողմից։

  • Ի՞նչ սկզբունք է ուսուցանում այս պատմությունն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աջակցել և հետևել նրանց, ովքեր նախագահում են Եկեղեցում։ (Ուսանողները կարող են ներկայացնել զանազան սկզբունքներ, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք գիտենք, որ նրանք, ովքեր նախագահում են Եկեղեցում, առաջնորդվում են Աստծո կողմից, մենք կարող ենք վստահաբար աջակցել և հետևել նրանց։ Այս սկզբունքը հաստատվել է մեր օրերի սուրբ գրություններում, որտեղ գրառված է, որ Աստված հայտնել է Իր կամքը նրանց, ովքեր կրում են նախագահող քահանայության բանալիները [տես ՎևՈւ 28․2, 7, 42․11, 107․65–66]։)

  • Ինչպե՞ս եք իմացել, որ Եկեղեցում նախագահողներն առաջնորդվում են Աստծո կողմից:

  • Մարգարեների ո՞ր խորհրդին եք դուք ընտրել հետևել, քանի որ գիտեք, որ մարգարեներն առաջնորդվում են Աստծո կողմից։

Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել ավելի ամուր վկայություն ձեռք բերելու համար, որ Եկեղեցում նախագահողներն առաջնորդվում են Աստծո կողմից:

Գործք Առաքելոց 11․19–30

Տիրոջ աշխատանքն առաջ է շարժվում՝ անկախ հալածանքից

Ամփոփեք Գործք Առաքելոց 11․19-30 հատվածները, բացատրելով, որ հալածանքների պատճառով մի քանի աշակերտներ ցրվեցին ողջ տարածաշրջանում, սակայն հավատարմությամբ քարոզեցին Հիսուս Քրիստոսի ավետարանն ամենուրեք։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 10․21–24 Կոռնելիոսը պետք է մարդիկ ուղարկեր Պետրոսին բերելու համար, որպեսզի ստանար ավետարանի արարողությունները

«Հրեշտակ տեսնելը կամ երկնքից այցելություն ստանալը փրկություն չի բերում․ պատվիրանները պահելը՝ բերում է։ Կոռնելիոսը փրկություն էր փափագում, իսկ այն ձեռք բերելու համար նա պետք է հնազանդվեր դրա ցուցումներին։ Հրեշտակը, որը հայտնվեց և նախնական հրահանգներ տվեց Կոռնելիոսին, կարող էր ասել նրան, թե ինչ անել, սակայն նա ուղարկեց նրան Պետրոսի մոտ, ով կրում էր երկրային իշխանությունը։ Սա օրինաչափություն է Աստծո թագավորությունում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն այս հարցի կապակցությամբ ասել է․ … «Հրեշտակը պատվիրեց բարի ծեր Կոռնելիոսին, որ մարդ ուղարկի Պետրոսի հետևից, որպեսզի սովորի` ինչպես փրկվել․ Պետրոսը կարող էր մկրտել, իսկ հրեշտակները՝ ոչ, այնքան ժամանակ, քանի դեռ օրինական պաշտոնյաներ կային մարմնում, որոնք կրում էին արքայության բանալիները կամ քահանայության իշխանությունը» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 117, շեղագրերն ավելացված են]» (The Life and Teachings of Jesus and His Apostles [Church Educational System manual, 1979], 252

Գործք Առաքելոց 10․45 Սուրբ Հոգու պարգևը

Գոր․ 10․45-ում «Սուրբ Հոգու պարգևը» արտահայտությունը վերաբերում է Սուրբ Հոգու զորությանը, որը եկել էր այդ հեթանոսների վրա։ Սա տարբերվում է Սուրբ Հոգու պարգևից, որը մենք ստանում ենք հաստատման արարողության միջոցով մկրտությունից հետո [տես Գոր․ 8․14–17, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 102

Գործք Առաքելոց 11 Աստված ղեկավարում է Իր Եկեղեցին՝ հայտնություններ տալով Իր մարգարեին՝ ավագ Առաքյալին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերին խոսել է կարգի մասին, որով հայտնություն է ստացվում Եկեղեցու համար․

«Գոյություն ունի կարգ, որի համաձայն Տերը մարդկությանը հայտնում է Իր կամքը։ Մենք բոլորս իրավունք ունենք խնդրել Տիրոջը և ոգեշնչում ստանալ Նրա Հոգու միջոցով՝ մեր լիազորության սահմաններում։ Ծնողները կարող են հայտնություն ստանալ իրենց իսկ ընտանիքի համար, եպիսկոպոսը՝ իրեն հանձնարարված տարածքի համար, և Առաջին Նախագահությունը՝ ողջ Եկեղեցու համար։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող հայտնություն ստանալ մեկ ուրիշի լիազորության սահմաններում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

«Աստվածային համակարգին հակառակ է այն, որ Եկեղեցու որևէ անդամ կամ ոչ անդամ հրահանգներ ստանա նրանց համար, ովքեր իրենցից բարձր իշխանություն ունեն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 210]» (“We Believe All That God Has Revealed,” Ensign or Liahona, Nov. 2003, 85–86)։

Գործք Առաքելոց 11 Հայտնությունը հաճախ գալիս է աստիճանաբար, երբ մենք գործում ենք ըստ մեր իմացածի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը աստիճանաբար ստացվող հայտնությունը նմանեցրել է արևածագին։

«Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28․30)։ Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության։ Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «իջնում են [մեր հոգիների] վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121․45)։ Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում» («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 88)։