Գրադարան
Պողոս Առաքյալի երկրորդ թուղթը առ Թեսաղոնիկեցիս. նախաբան


Պողոս Առաքյալի երկրորդ թուղթը առ Թեսաղոնիկեցիս. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Թեսաղոնիկեցիներին ուղղված իր երկրորդ թղթում Պողոսը խորհուրդներ և պարզաբանումներ է տալիս Եկեղեցու անդամներին, ովքեր սխալ էին հասկացել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ որոշ դրույթներ։ Ուսումնասիրելով նրա ուսմունքները, ուսանողները կհասկանան Ուրացության էությունը և կիմանան, թե ինչպես պատշաճ ձևով պատրաստվել Տիրոջ վերադարձին։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոսն է գրել Բ Թեսաղոնիկեցիս (տես Բ Թեսաղոնիկեցիս 1․1, տես նաև Բ Թեսաղոնիկեցիս 2․5, 3․17)։ Թղթի սկզբում գրված է Շիղայի և Տիմոթեոսի ողջույնի խոսքերը (Բ Թեսաղոնիկեցիս 1․1

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

«Թեսաղոնիկեցիներին ուղղված իր թղթերը Պողոսը գրել է Կորնթոսից՝ իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ», մոտ Ք․ծ․հ․ 50–51թթ․ (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org

Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:

Բ Թեսաղոնիկեցիս թուղթը Պողոսը գրեց Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների համար։ Ա Թեսաղոնիկեցիս և Բ Թեսաղոնիկեցիս գրքերի նյութը նույնն է, ենթադրվում է, որ Պողոսը գրեց Բ Թեսաղոնիկեցիս թուղթը, որպեսզի պարզաբանում և լրացում մտցնի առաջին թղթի մեջ։ Պարզվում է, որ Թեսաղոնիկեցիները կեղծ նամակ էին ստացել, որը պնդում էր, որ այն Պողոսից էր, և այդ նամակի պատճառով որոշ մարդիկ հավատացին, որ Երկրորդ Գալուստն արդեն տեղի էր ունեցել (տես Բ Թեսաղոնիկեցիս 2․2

«Երկու թղթերը գրելու միջև ընկած կարճ ժամանակաշրջանում Եկեղեցին ենթարկվեց հալածանքների (Բ Թեսաղ. 1․4), Տիրոջ մոտալուտ վերադարձի հեռանկարն անառողջ մթնոլորտի պատճառ հանդիսացավ (2․2)» (Bible Dictionary, “Pauline Epistles”)։ Պողոսը գրեց Բ Թեսաղոնիկեցիս թուղթը, որպեսզի ամրացնի այդ անդամների հավատը և ուղղի վարդապետական սխալները։

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թուղթը կարևոր մանրամասներ է հաղորդում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ։ Կարծիքներ պարունակող օրինակներից են այն, որ Տերը կվերադառնա «կրակի բոցով», և որ ամբարիշտները « պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը» (Բ Թեսաղոնիկեցիս 1․8–9

Այս թղթի մեջ կարդում ենք, որ Պողոսը նաև մարգարեացավ մեծ ուրացության մասին և ուսուցանեց, որ Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ Եկեղեցին կենթարկվի ավետարանի «ապստամբության» (տես Բ Թեսաղոնիկեցիս 2․2–12)։ Ուրացության վերաբերյալ Պողոսի ուսմունքները հիշեցնում են Եկեղեցու ներկայիս անդամներին, թե ինչու էր ավետարանի վերջին օրերի Վերականգնումն անհրաժեշտություն։

Համառոտ շարադրանք

Բ Թեսաղոնիկեցիս 1-ում Պողոսը ողջունում և գովում է Թեսաղոնիկեի Սրբերին։ Նա ուսուցանում է, որ անաստվածները կենթարկվեն Տիրոջ վրեժխնդրությանը Երկրորդ Գալստյան ժամանակ։

Բ Թեսաղոնիկեցիս 2 Պողոսն ուղղում է այն կեղծ կարծիքը, որ Երկրորդ Գալուստն արդեն տեղի է ունեցել և մարգարեանում է, որ Տիրոջ գալուց առաջ ուրացության կլինի։ Նա խրախուսում Թեսաղոնիկեի Սրբերին մնալ հավատարիմ։

Բ Թեսաղոնիկեցիս 3-ում Պողոսը խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին աշխատել և ապահովել իրենց նյութական կարիքները և չձանձրանալ բարիք գործելուց։