Դաս 70
Հովհաննես 10
Նախաբան
Հիսուսն ուսուցանեց, որ Նա է Բարի Հովիվը, և որ Նա վար կդնի Իր կյանքը Իր ոչխարների համար: Նա նաև վկայեց, որ Երկնային Հայրը Նրան իշխանություն էր տվել մահվան վրա: Որոշ մարդիկ մեղադրեցին Հիսուսին աստվածանարգության մեջ, երբ Նա հայտարարեց, որ Աստծո Որդին է:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 10․1-24
Հիսուսն ուսուցանեց, որ Ինքն է Բարի Հովիվը, և որ Նա վար կդնի Իր կյանքը Իր ոչխարների համար:
Մի ուսանողի խնդրեք կանգնել դասարանի առջև: Կապեք ուսանողի աչքերը, իսկ հետո հավաքեք սուրբ գրությունների մի քանի հավաքածուներ, ներառյալ աչքերը կապած ուսանողի հավաքածուն: Խնդրեք աչքերը կապած ուսանողին շոշափել սուրբ գրությունների յուրաքանչյուր հավաքածուն և փորձել որոշել, թե որն է պատկանում իրեն: Ուսանողի փորձելուց հետո հարցրեք.
-
Ինչո՞ւ կարողացաք կամ (չկարողացաք) որոշել, որն է ձեր սուրբ գրությունների հավաքածուն:
-
Եթե ես խնդրեի ձեզ շոշափել ձեր դասընկերներից յուրաքանչյուրի դեմքը, ձեզանից քանի՞սը, ձեր կարծիքով, կկարողանային ճշտորեն որոշել: (Մի խնդրեք ուսանողին իրականում դա անել:)
Հանձնարարեք ուսանողին հանել աչքերի կապը և վերադառնալ իր տեղը: Բացատրեք, որ մի անգամ Միջին Արևելքում մի հովվի հարցրեցին, թե որքան լավ գիտեր նա իր ոչխարներին: Նա պատասխանեց.«Եթե դուք կապեք իմ աչքերը և բերեք որևէ ոչխար և միայն թույլ տաք դնել ձեռքերս նրա երեսին, ես կարող եմ ասել մի րոպեում` դա իմն է, թե ոչ» (G. M. Mackie, Bible Manners and Customs [n.d.], 35):
-
Եթե դուք հովիվ լինեիք, ինչ եք կարծում, ի՞նչ կպահանջվեր հոտի միջից ոչխարին այնպես լավ ճանաչելու համար, ինչպես այդ հովիվն արեց:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Հովհաննես 10.14 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչպես անվանեց Ինքն Իրեն: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին: Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է:
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է «բարի հովիվը» պատշաճ տիտղոս Փրկիչի համար:
Քաջալերեք ուսանողներին որոնել ճշմարտությունները, երբ նրանք ուսումնասիրեն Հովհաննես 10-րդ գլուխը, որն ուսուցանում է մեզ, թե ինչպես է Փրկիչը մեր Բարի Հովիվը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մշակութային միջավայրը Հովհաննես 10.1–5-ում, բացատրեք, որ Փրկիչի օրերում հովիվներն օրվա ընթացքում տանում էին իրենց հոտերը արածեցնելու, ջրելու և ապաստանավայր : Գիշերը մի քանի հովիվներ հավաքում էին իրենց անձնական հոտերը մի ընդհանուր փարախում: Փարախը մի քարայր է կամ ցանկապատված տեղ, որը շրջապատված է քարե պատերով, որոնք սուր փշեր ունեն` դրված դրանց գագաթներին՝ խոչընդոտելու վայրի կենդանիներին մտնել այնտեղ:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգին միասին բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.1-5 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է անում բարի հովիվը: Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գտածով: Գրեք նրանց պատասխանները գրատախատակին Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվ է վերնագրի ներքո: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. Նա մտնում է դռնով, Նա կանչում է Իր ոչխարներին անունով, Նա գնում է իր ոչխարների առջևից:)
-
Ըստ 3-րդ հատվածի, ինչպե՞ս է հովիվը փարախից դուրս առաջնորդում իր ոչխարներին:
-
Համաձայն հատվածներ 4-5-ի, ինչո՞ւ են ոչխարները հետևում միայն իրենց հովվին:
-
Ինչպե՞ս կոչեց Փրկիչը նրանց, ովքեր փորձում էին մտնել փարախը ոչ թե դռնով, այլ ուրիշ ուղիներով:
Բացատրեք, որ փարիսեցիները այն խմբի մարդկանց մեջ էին, որոնց մասին խոսում էր Հիսուսը (տես Հովհաննես 9.41):
-
Ինչո՞վ էին փարիսեցիները նման փարախի գողերին, ավազակներին և օտարականներին:
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Հովհաննես 10.6-ը`գտնելով փարիսեցիների պատասխանը Փրկիչի ուսմունքներին: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին:
Բացատրեք, որ ինչպես արձանագրված է Հովհաննես 10.7–16-ում, Փրկիչը շարունակեց ուսուցանել Իր և փարիսեցիների միջև տարբերությունների մասին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հատվածներ 7-10-ը` ներառյալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն հատված 8, ծանոթություն ա-ն: Խնդրեք ուսանողներինհետևել`այդ հատվածներում փնտրելով Հիսուսի ուսմունքները:
-
Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ է տալիս գողերի մասին հատված 8-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց. «Ես եմ դուռը» (հատվածներ 7, 9):
Բացատրեք, որ «հովիվները» Իսրայելում կանգնում էին փարախի մուտքի մոտ և զննում էին յուրաքանչյուր ոչխարին, երբ այն մտնում էր` կարիքի դեպքում բժշկելով վնասվածքները: Երբ ոչխարները գիշերը հավաքվում էին փարախում, հովիվը պառկում էր քնելու մուտքի մոտ, փակելով ճանապարհը, որպեսզի գիշատիչները կամ գողերը չկարողանային վնասել ոչխարներին» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 231–32):
-
Ինչո՞վ է այս հովիվների գործողությունները նման նրան, ինչ Փրկիչն է անում մեզ համար:
-
Ի՞նչ եք կարծում, ինչպես է Փրկիչը, «էլ ավելի» կյանք տալիս (Հովհաննես10.10) նրանց, ովքեր հետևում են Իրեն:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.11–15 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` ընթացքում, փնտրելով, թե Փրկիչն ուրիշ ի՞նչ էր ասում, որ բարի հովիվներն անեն: Նշեք, որ վարձկանը մի մարդ է, որի աշխատելու հիմնական պատճառը պարզապես վարձատրվելն է:
Հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և Հիսուս Քրիստոսը բարի հովիվն է վերնագրի տակ գրել որևէ այլ բան, որ նրանք գտել են բարի հովվի վերաբերյալ: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. Նա տալիս է Իր կյանքը Իր ոչխարների համար, Նա գիտի Իր ոչխարներին և Նա ճանաչվում է Իր ոչխարների կողմից:)
-
Ի՞նչ է հովիվը պատրաստ անել, որը վարձկանը չի անում:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածներից Փրկիչի մասին: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն հավաստիացեք, որ նրանք ճանաչեն հետևյալ ճշմարտությունը. Որպես Բարի Հովիվ Հիսուս Քրիստոսը գիտի մեզանից յուրաքանչյուրին և Նա վար դրեց Իր կյանքը մեզ համար: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին Հիսուս Քրիստոսը բարի հովիվն է:)
Հիշեցրեք ուսանողներին Միջին Արևելքի հովվի մասին, ով այնքան լավ գիտեր իր ոչխարներին:
-
Ձեր կարծիքով, որքա՞ն լավ գիտի Փրկիչը ձեզ:
-
Ինչպե՞ս կարող է ձեր յուրաքանչյուր օրվա ապրելակերպը ազդեցություն կրել այն հասկացողությունից, որ Փրկիչը գիտի ձեզ և հոժարակամ էր վար դնել Իր կյանքը ձեզ համար:
Բացատրեք, որ հետո, երբ Նա ուսուցանեց, որ կկամենար վար դնել Իր կյանքը մեզ համար, Փրկիչն արտահայտեց մեկ ուրիշ բան , որ Ինքը կկամենար անել: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.16 հատվածը: Խնդրեք դասարանին փնտրել, թե Փրկիչն էլ ինչ ասաց, որ Նա անելու էր Իր ոչխարների (նշանակում է Իր ժողովրդի) համար:
-
Ի՞նչ ասաց Փրկիչը, որ Նա կանի Իր ոչխարների համար:
-
Ի՞նչ է արտահայտում այս հատվածը Նրա ոչխարների տեղակայման մասին:
Բացատրեք, որ Փրկիչը Երուսաղեմում ուսուցանում էր հրեաներին , որ Նա այցելելու էր Աստծո զավակներին ուրիշ երկրներում, ուսուցանելու նրանց Իր ավետարանը և բերելու նրանց Իր հոտը (Իր Եկեղեցին): Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը լույս է սփռում այս հատվածի վրա:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 15.15–17, 21, 16.1–3 հատվածները: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս հղումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Հովհաննես 10.16-ի կողքին կամ որ նրանք նշեն հատված 16-ը, ծանոթություն ա-ն:
-
Այս պատասխանն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 10.16 հատվածը: («Մյուս ոչխարները» վերաբերում է Նեփիացիներին և կորած ցեղերին, ոչ թե հեթանոսներին:)
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 10.17–18-ը` փնտրելով որևէ վարդապետություն Փրկիչի մասին: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Որպես Աստծո բառացի Որդի, Հիսուս Քրիստոսն ուներ զորություն վար դնելու Իր կյանքը և կրկին այն վերցնելու: Քաջալերեք ուսանողներին նշել այն բառերը, որոնք ուսուցանում են այս վարդապետությունը այս հատվածներում։)
-
Ինչո՞ւ Փրկիչն ուներ ինչպես մահանալու, այնպես էլ մահանալուց հետո կրկին բարձրանալու կարողությունը: Իր մորից՝ Մարիամից, մահկանացու մի կնոջից, Քրիստոսը ժառանգել էր մահկանացու էություն կամ մահանալու կարողություն: Էլոհիմից՝ Իր Հորից, Նա ժառանգել էր անմահություն՝ հավերժ ապրելու զորությունը: Այսպիսով Նա ժառանգել էր մահանալու և կրկին բարձրանալու կարողությունը, որոնք անհրաժեշտ էին Հիսուսի համար, որ կարողանար կատարել Քավությունը: [Տես դասը Մատթեոս 1-2-ի վերաբերյալ։])
Ամփոփեք Հովհաննես 10.19–24-ը` բացատրելով, որ երբ Փրկիչը այս բաները բացատրեց, մարդիկ բաժանվեցին իրենց կարծիքներով այն բանի վերաբերյալ, թե ով էր Հիսուսը: Նրանք մոտեցան Հիսուսին տաճարում և ճնշում գործադրեցին Նրա վրա, որ հայտարարի Իր իսկական ինքնությունը որպես Քրիստոս:
Հովհաննես 10.25-42
Հիսուսը հայտարարում է, որ Ինքն Աստծո Որդին է
Մի ուսանողի խնդրեք կանգնել դասարանի առջև: Այդ ուսանողի աչքերը կապեք, իսկ հետո հրահանգեք մի քանի այլ ուսանողների հերթով ասել մի որոշակի բառ (օրինակ՝ «հովիվ»): Խնդրեք աչքերը կապած ուսանողին լսել յուրաքանչյուր անձնավորության, որ կասի այդ բառը և որոշել, թե արդյոք կարող է ճանաչել, թե ով է խոսում այդ անձնավորության ձայնով:
-
Ինչո՞ւ է որոշ ձայներ ավելի հեշտ տարբերել, քան մյուսները:
Հանձնարարեք ուսանողին հանել աչքերի կապը և վերադառնալ իր տեղը: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 10.25–30-ը: Դասարանին հանձնարարեք ընթացքում հետևել, փնտրելով մարդկանց կողմից ուղղված հարցին Փրկիչի պատասխանը. արդյոք Նա Քրիստոսն էր։
-
Ինչպե՞ս Փրկիչը նկարագրեց Իր ոչխարներին: (Փրկիչի ոչխարները լսում են Նրա ձայնը, և հետևում են Նրան:)
-
Համաձայն 28-րդ հատվածի, ի՞նչ կստանան նրանք, ովքեր լսում են Փրկիչի ձայնը և հետևում Նրան:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն շեշտեք հետևյալը. Եթե մենք սկսենք ճանաչել Բարի Հովիվի ձայնը և հետևենք Նրան, Նա կառաջնորդի մեզ դեպի հավերժական կյանք: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է վերնագրի ներքո: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Հովհաննես 10.27-28 հատվածի կողքին:)
Հիշեցրեք դասարանին աչքերը կապած երկրորդ ուսանողի մասին և դասընկերների ձայները ճանաչելու նրա ունակության մասին:
-
Ի՞նչ կարող ենք անել, որ սկսենք ճանաչել Փրկիչի ձայնը: [Sես նաև ՎևՈւ 18.34–36:)
-
Ի՞նչ եք արել դուք ավելի լավ ծանոթանալու Փրկիչի ձայնին:
-
Մենք ի՞նչ կերպ կարող ենք ցույց տալ, որ հետևում ենք Փրկիչին:
Ժամանակ տվեք ուսանողներին խորհելու, թե նրանք ինչպես կարող են ավելի լավ լսել Փրկիչի ձայնը և հետևել Նրան: Սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում հրավիրեք նրանց գրել կամ (1) նպատակ՝ ավելի ուշադիր լսելու Փրկիչի ձայնին և որոշակի ուղիներ այդ անելու համար, կամ (2) նպատակ՝ ավելի լավ հետևելու Նրա ձայնին և ինչպես են նրանք ծրագրում այդ անել:
Ամփոփեք Հովհաննես 10.31-42-ը` բացատրելով, որ հետո, երբ Փրկիչը վկայեց, որ Նա և Նրա Հայրը մեկ են, հրեա առաջնորդները փորձում էին քարկոծել Նրան աստվածանարգության համար: Սակայն Նա պատասխանեց նրանց մեղադրանքին` մեջբերելով Սաղմոս 82.6-ը, որն ասում է, «Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ Բարձրելոյ որդիք»: Այնուհետև Փրկիչը հարցրեց հրեաներին, թե ինչու են նրանք մեղադրում Իրեն աստվածանարգության մեջ, երբ Նա ասաց, որ Ինքը Աստծո Որդին է, ինչպես սուրբ գրքերում է ասվում` մենք Աստծո որդիներն ենք, և կարող ենք ինքներս աստվածներ լինել:
Եզրափակեք՝ վկայելով Հովհաննես 10-ում ուսուցանված ճշմարտությունների և սկզբունքների մասին և խրախուսեք ուսանողներին կիրառել դրանք։