Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Մարկոս 10-Ղուկաս 4 (Մաս 9)


Տնային ուսումնասիրության դաս

Մարկոս 10Ղուկաս 4 (Մաս 9)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Մարկոս 10Ղուկաս 4 գլուխներից (մաս 9) ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Մարկոս 10–16)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին Փրկիչի հրավերը, որով Նա փոքր երեխաներին հրավիրում էր գալ Իր մոտ, նրանք իմացան, որ եթե մենք ընդունենք ավետարանն ինչպես փոքր երեխաներ, մենք կպատրաստվենք մտնելու Աստծո արքայությունը: Երբ նրանք կարդացին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես էր հանդիմանում հարուստ երիտասարդ կառավարչին, նրանք սովորեցին, որ քանի որ Տերը սիրում է մեզ, կօգնի մեզ իմանալ, թե մեր ջանքերում ինչն է պակասում, որպեսզի հետևենք Նրան, և եթե մենք խնդրենք Տիրոջը, Նա կուսուցանի մեզ, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի ժառանգենք հավերժական կյանքը: Այրի կնոջ տված երկու լումայի և Մարիամի կողմից Տիրոջ ոտքերն օծելու մասին պատմություններն օգնեցին ուսանողներին իմանալ, որ եթե մենք պատրաստ ենք Տիրոջը տալ այն ամենն, ինչ ունենք, Նա կընդունի մեր նվիրաբերությունը, նույնիսկ եթե այն փոքր թվա ուրիշների նվիրաբերությունների համեմատ, և որ Տերը գոհ է, երբ Նրան ենք տալիս մեր ողջ ունեցածը:

Օր 2 (Ղուկաս 1)

Այս դասում ուսանողներն ուսումնասիրեցին, թե ինչպես Գաբրիել հրեշտակը խոստացավ Զաքարիային և Եղիսաբեթին, որ որդի կունենան: Նրանք նաև սովորեցին, որ Գաբրիելը Մարիամին ասաց, որ նա լինելու էր Աստծո Որդու մայրը: Այս սուրբ գրություններից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Իր ծառաների միջոցով տրված Տիրոջ խոստումները կկատարվեն իրենց ժամանակին: Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո Որդին է: Աստուծո հետ ոչ մի բան անհնարին չէ: Եթե մենք փորձենք հավատարմորեն կատարել այն դերերը, որոնք Տերն ունի մեզ համար, Նա կարող է մեծ բաներ կատարել մեր կյանքում:

Օր 3 (Ղուկաս 2)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հիսուս Քրիստոսի ծնունդը, նրանք իմացան, որ քանի որ Փրկիչը ծնվեց երկրի վրա, մենք կարող ենք մեծ ուրախություն ապրել: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք ականջ դնենք աստվածային հրահանգներին, մենք կարող ենք ստանալ մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, իսկ երբ ստանանք մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, մենք կցանկանանք դրանով կիսվել ուրիշների հետ: Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Հիսուս Քրիստոսի պատանեկությունը, նրանք իմացան, որ մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին` ձեռք բերելով իմաստություն և աճելով ֆիզիկապես, հոգեպես ու սոցիալապես:

Օր 4 (Ղուկաս 3–4)

Այս դասում ուսանողները սովորեցին Հովհաննես Մկրտիչի և Հիսուս Քրիստոսի մկրտության մասին: Նրանք նաև սովորեցին, որ Նազարեթում Հիսուսը հայտարարեց, որ Ինքը Մեսիան է: Այս պատմություններից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Հիսուս Քրիստոսը բաժանում է արդարներին ամբարիշտներից: Հիսուսը Մեսիան է, ով ուղարկվեց բժշկելու սրտով կոտրվածներին և ազատելու հոգով գերվածներին: Երբ մենք ցուցադրենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք ականատես կլինենք հրաշքների:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը տառապեց` որպես Իր Քավության մաս: Բացի դրանից ուսանողները կհասկանան պատճառներից մի քանիսը, թե Փրկիչն ինչու տառապեց մեզ համար:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 14.10–16.20

Հիսուսը սկսում է Իր Քավությունը, երբ Նա տառապում է Գեթսեմանում մեր մեղքերի համար, Նա մատնվում է Հուդա Իսկարիովտացու կողմից և մեղադրվում հրեա ղեկավարների առջև

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ոչ-ոք չի հասկանում ձեզ կամ ինչի միջով եք դուք անցնում:

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր անցյալի մեղքերը ձեզ չեն կարող ներվել:

Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 14 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց, ովքեր, հնարավոր է, ունեն այս զգացումները:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 14.32-34 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ էր զգում Գեթսեմանի պարտեզում:

  • Փրկիչն ինչպե՞ս էր զգում Գեթսեմանի պարտեզում:

Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները. զարհուրել, տխրել, խիստ տրտմած

Բացատրեք, որ այս արտահայտությունները վերաբերում են այն տառապանքներին, որոնք Հիսուս Քրիստոսը տարավ` որպես Իր Քավության մաս:

  • Այս արտահայտությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Որպես Իր Քավության մաս Հիսուս Քրիստոսը տառապեց ու տրտմեց Գեթսեմանի պարտեզում:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ միտքը.

Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Գեթսեմանում տառապող Հիսուսը սկսեց դառնալ «զարհուրած» (Մարկոսի 14.33) կամ հունարենով` «սարսափահար» և «ապշած»:

Պատկերացրե՜ք, Եհովան` այս և այլ աշխարհների Արարիչը, «ապշած»: …Նա նախկինում երբեք անձնապես ծանոթ չէր եղել քավության անսովոր ու ծանր ընթացքին: Ուստի, երբ հոգևարքի գագաթնակետն էր, անգամ Նա իր յուրահատուկ բանականությամբ, երբևէ չէր պատկերացրել դրա ողջ սարսափազդու ուժգնությունը: Զարմանալի չէ, որ մի հրեշտակ եկավ Նրան ուժ տալու համար: (Տես Ղուկաս 22.43:)

Ողջ մարդկային մեղքի ծանրությունը` անցյալ, ներկա և ապագա, ճնշում էր այդ կատարյալ, անմեղ և զգայուն Հոգին: Մեր բոլոր թուլություններն ու տկարություններն ինչ-որ կերպ կազմում էին Քավության սոսկալի թվաբանության մասը: (Տես Ալմա 7.11–12, Եսայիայի 53.3–5, Մատթեոսի 8.17:) …

Հնարավո՞ր է, որ այս ծայրահեղ իրավիճակում Նա «մացառներից փրկարար խոյի» հույս ուներ: Ես չգիտեմ։ … Նրա տառապանքը, ինչպես որ այն եղել է, իր հրեշավորությամբ բազմապատկված անսահմանությամբ, հարուցեց ավելի ուշ խաչի վրա Նրա հոգու աղաղակը, իսկ դա լքված լինելու աղաղակ էր: (Տես Մատթեոս 27.46:) …

Հրաշալի ու փառավոր Քավությունը ողջ մարդկության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է: Դա մի առանցք էր, որի շուրջ պտտվում էր այն ամենը, որն ի վերջո կարևոր էր: Բայց այն պտտվում էր Հիսուսի հոգևոր հնազանդության շուրջ» (“Willing to Submit,” Ensign, May 1985, 72–73):

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 14.35-42 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ արեց Իր ուժգին տառապանքների պատճառով:

  • Ի՞նչ արեց Փրկիչն Իր ուժգին տառապանքների պատճառով: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուսի տառապանքն այնքան դաժան էր, որ Նա հարցրեց` արդյոք հնարավոր էր, որ Ինքը չկրեր այն:)

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հիսուս Քրիստոսը տառապեց … որպեսզի Նա…

Բացատրեք, որ այլ ավետարանական հատվածներ կարող են օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի տառապանքը, և թե ինչու էր Նա պատրաստ տառապել մեզ համար:

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները. Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13: Ուսանողներին բաժանեք զույգերի և հրավիրեք նրանց միասին կարդալ հատվածները` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ տանջանքներ կրեց և ինչո՞ւ Նա տառապեց: Խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել, թե ինչպես կավարտեին գրատախտակին գրված արտահայտությունը` օգտագործելով իրենց սովորածը Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13 հատվածներից։ (Կարող եք բացատրել, որ սատարել բառը Ալմայի 7.12 հատվածում նշանակում է շտապել` ազատում բերելով ինչ-որ մեկին, կամ հասնել օգնության։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին` կիսվել, թե ինչպես են ավարտել արտահայտությունը: Ուսանողների պատասխանները պիտի նման լինեն հետևյալին. Հիսուս Քրիստոսը տառապեց մեր ցավերով, դժբախտություններով, փորձություններով, հիվանդություններով, թուլություններով ու վշտերով, որպեսզի իմանար, թե ինչպես սատարեր մեզ: Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի կարողանար ջնջել մեր հանցանքները: Հիշեցրեք ուսանողներին, որ մարդկության համար Փրկիչի տառապանքները սկսվեցին Գեթսեմանում և շարունակվեցին ու ավարտվեցին Նրա Խաչելությամբ:

video iconՈրպեսզի օգնեք ուսանողներին զգալ այն ճշմարտության կարևորությունը, որ որպես Իր Քավության մի մաս Հիսուս Քրիստոսը տառապեց ու վշտացավ Գեթսեմանի պարտեզում, ցուցադրեք տեսանյութ` «Հատուկ վկայություն. Երեց Հոլանդ» (2:38), որտեղ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Հոլանդը վկայում է Գեթսեմանում Փրկիչի տառապանքի մասին: Այս ֆիլմը առկա է mormonchannel.org կայքում:

  • Ի՞նչ տառապանքներ կրեց Փրկիչը և ինչո՞ւ Նա տառապեց. այս գիտելիքն ինչպե՞ս կօգնի ձեզ դիմակայել փորձություններին, ցավերին ու դժբախտություններին: (Տես ՎևՈւ 45.3-5:)

  • Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը սատարել է ձեզ ցավի, հիվանդության կամ վշտի ժամանակ:

  • Ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ ապաշխարեցիք և զգացիք, որ ձեր մեղքերը ջնջվել են (կամ մաքրվել են) Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ամփոփեք Մարկոսի 14.43-16.20 հատվածները` բացատրելով, որ Հիսուսին տարան Սանհեդրինի (հրեական ղեկավարների) առաջ` անօրինական դատավարության համար և դատապարտեցին մահվան: Խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Նա հայտնվեց Իր Առաքյալներին և ուղարկեց նրանց քարոզելու` խոստանալով, որ նշաններն ուղեկցում են նրանց, ովքեր հավատում են: (Նշում. Հիսուս Քրիստոսի մահը, թաղումը և Հարությունը նախապես մանրամասն լուսաբանվել է, երբ ուսանողները ուսումնասիրում էին Մատթեոսի 27-28 գլուխները:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 16.15 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ առաջադրանք տվեց Իր Առաքյալներին:

  • Դուք ինչպե՞ս կարող եք օգնել կատարել ավետարանը «բոլոր աշխարհքին» քարոզելու առաջադրանքը մեր օրերում և ապագայում:

Կարող եք եզրափակել այս դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։

Հաջորդ մասը (Ղուկասի 5.1-10.37)

Խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք երբևէ հետաքրքրվել են` նրանց մեղքերը կարո՞ղ են ներվել իրենց: Բացատրեք, որ երբ հաջորդ շաբաթ նրանք ուսումնասիրեն Ղուկասի 5.1–10.37 հատվածները, նրանք կսովորեն իրենց մեղքերը ներելու Փրկիչի պատրաստակամության և այն մասին, թե նրանք ինչ կարող են անել ներում ստանալու համար: