Տնային ուսումնասիրության դաս
Հովհաննես 7–10 (Մաս 14)
Նախաբան
Մինչ Փրկիչը Երուսաղեմում էր Տաղավարահարաց տոնին, դպիրներից ու փարիսեցիներից ոմանք մի կին բերին Նրա նրան, ով շնության համար էր մեղադրվում, և հարցրեցին, թե արդյոք նա պետք է քարկոծվի: Նա շփոթեցրեց մեղադրողներին և ողորմածություն ցուցաբերեց այդ կնոջ նկատմամբ:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 8․1-11
Շնության մեջ բռնված կնոջը բերեցին Փրկչի մոտ
Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ են նրանք հանդիպել կամ շփվել այնպիսի մարդկանց հետ, ում տեսքը կամ վարքագիծը համահունչ չէ Տիրոջ չափանիշների հետ:
-
Ի՞նչ դժվարությունների առաջ մենք կարող ենք կանգնել, լինելով այնպիսի մարդկանց հետ, ում տեսքը կամ վարքագիծը համահունչ չէ Տիրոջ չափանիշների հետ: (Ուսանողները կարող են պատասխանել, որ մենք կգայթակղվենք՝ անիրավ դատելու այդ անձանց, կամ ոչ բարյացակամ վերաբերվել նրանց:)
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը.
Խրախուսեք ուսանողներին Հովհաննես 8.1–11 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց պատասխանել այս հարցին:
Բացատրեք, որ Տաղավարահարաց տոնից հետո Հիսուս Քրիստոսը մնաց Երուսաղեմում որոշ ժամանակ և տաճարում ուսուցանում էր մարդկանց (տես Հովհաննես 8.1-2):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․3-6 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պատահեց, երբ Հիսուսը ուսուցանում էր մարդկանց:
-
Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսը ուսուցանում էր մարդկանց:
-
Ի՞նչ հարցեր տվեցին Փրկչին դպիրներն ու փարիսեցիները:
-
Ըստ 6-րդ հատվածի, ո՞րն էր դպիրների ու փարիսեցիների մտադրությունը: (Նրանք փորձում էին վարկաբեկել Հիսուսին մարդկանց առաջ և պատճառ գտնել Նրան մեղադրելու, քանի որ նրանք պատճառ էին փնտրում Նրան ձերբակալելու և մահվան դատապարտելու [տես Հովհաննես 7.1, 32]:)
Բացատրեք, որ եթե Հիսուսն ասեր, որ քարկոծեին կնոջը, Նա կսատարեր այն պատիժը, որն ընդունված չէր հրեաների մոտ և արգելված էր հռոմեական օրենքով: Եթե Հիսուսն ասեր, որ չքարկոծեին կնոջը, Նա կմեղադրվեր Մովսեսի օրենքն անտեսելու, կամ անցյալի ավանդույթների հանդեպ անհարգանք ցուցաբերելու մեջ: (Տես Բրյուս Ռ. Մակքոնկի, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:-51:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․7-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ տեսնելով, թե ինչպես արձագանքեց Փրկիչը:
-
Ըստ 7-րդ հատվածի, Հիսուսն ի՞նչ պատասխանեց:
-
Ձեր կարծիքով Փրկիչն ի՞նչ էր ցանկանում, որ այս մարդիկ հասկանային, երբ ասաց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ» (Հովհաննես 8.7):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8․9 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պատահեց, երբ փարիսեցիներն ու դպիրները լսեցին Փրկչի խոսքերը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «իրանց խղճմտանքիցը հանդիմանվեցան» արտահայտությունը:
-
Ի՞նչ ընդունեցին այդ մարդիկ, որոշելով հեռանալ այդտեղից:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից՝ մյուսներին դատապարտելուց խուսափելու վերաբերյալ: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն հավաստիացեք, որ հասկացել են հետևյալ սկզբունքը. Մեր սեփական անկատարություններն ընդունելը կօգնի մեզ խուսափել ուրիշներին դատելուց: Գրեք այս սկզբունքը գրատախտակին գրված հարցի տակ:)
-
Ձեր կարծիքով, մեր սեփական անկատարություններն ընդունելը ինչպե՞ս է օգնում մեզ խուսափել ուրիշներին դատելուց:
Հիշեցրեք ուսանողներին, որ այդ կինը մեղավոր էր շնություն գործելու մեջ, ինչը չափազանց լուրջ մեղք է (տես Ալմա 39.3-5):
-
Ձեր կարծիքով ի՞նչ կարող էր զգալ այդ կինը, երբ իր մեղքը բացահայտվել էր Հիսուսի և մարդկանց մի մեծ բազմության առաջ:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 8.10-11 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչ ասաց Փրկիչն այդ կնոջը:
-
Ինչպե՞ս Փրկիչը սեր և ողորմածություն ցուցաբերեց այդ կնոջ հանդեպ:
-
Ի՞նչ հրահանգներ տվեց Փրկիչն այդ կնոջը:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը թողություն տվեց կնոջ մեղքին, խնդրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.
«Նրան տված հրահանգը հետևյալն էր․ «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»: Նա ուղղորդեց մեղավոր կնոջը՝ գնալ իր ճանապարհով, հրաժարվել իր սխալ կյանքից, այլևս մեղք չգործել, փոխել իր կյանքը: Նա ասաց. «Գնա, կին, և սկսիր քո ապաշխարությունը» և նա ցույց տվեց նրան առաջին քայլը. հրաժարվել իր զանցանքներից» (The Miracle of Forgiveness [1969], 165):
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Փրկչի մասին Հովհաննես 8.10–11 հատվածներից: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ՝ մեզ ապաշխարելու հնարավորություն տալով: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին գրված հարցի տակ։)
-
Այս ճշմարտությունն իմանալը ինչպե՞ս է օգնում մեզ, երբ մեղք ենք գործում:
-
Այս դասին մեր հայտնաբերած երկու ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ճիշտ վարվել այն իրավիճակներում, երբ մենք ուրիշների հետ ենք, ում տեսքը կամ վարքագիծը համահունչ չէ Տիրոջ պատվիրաններին և չափանիշներին:
Կիսվեք Հովհաննես 8.11 հատվածի վերաբերյալ հետևյալ ավելացումով՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից. «Եվ կինը փառաբանեց Աստծուն այդ ժամից և հավատաց նրա անվանը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 8.11 [Հովհաննես 8.11, ծանոթագրություն գ]):
-
Համաձայն Հովհաննես 8.11-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ Փրկչի ողորմածությունն այդ կնոջ վրա:
Խնդրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ զգացումներ ունեն իրենք Փրկչի հանդեպ նրա շնորհիվ, որ Նա պատրաստակամ է ողորմածություն ցուցաբերել մեր հանդեպ և հնարավորություն է տալիս մեզ ապաշխարելու: Կարող եք ժամանակ տալ ուսանողներին՝ կիսվելու նրանով, ինչ գրել են: Կիսվեք նաև ձեր վկայությամբ այս դասին բացահայտած սկզբունքների վերաբերյալ:
Հաջորդ Մաս (Հովհաննես 11-15)
Քաջալերեք ուսանողներին Հովհաննես 11-15 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել հետևյալ հարցերի պատասխանները. Ի՞նչ կլինի, երբ տեսնենք, որ մահացածը կենդանանում է: Ինչո՞ւ են սուրբ գրությունները գրում, որ «Հիսուսը արտասվեց» (Հովհաննես 11.35): Ի՞նչ է արել Հիսուսն Իր Առաքյալների համար, որ սովորաբար ծառաներն են անում: Ի՞նչ է Փրկիչը խոստացել, որ Իր աշակերտները կստանան և որը կմխիթարի նրանց Իր գնալուց հետո: