Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Գործք Առաքելոց 13–19 (Մաս 19)


Տնային ուսումնասիրության դաս

Գործք Առաքելոց 13–19 (Մաս 19)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Գործք Առաքելոց 13-19 գլուխներում (մաս 19) ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Գործք Առաքելոց 13–14)

Մինչ ուսանողներն ուսումնասիրեցին Պողոսի և Բառնաբասի հանդիպումը մոգի հետ, նրանք սովորեցին, որ Աստծո զորությունն ավելի մեծ է, քան դևի զորությունը։ Մինչ Պողոսն ուսուցանում է Փրկիչի և փորձությունների մասին, ուսանողները նկատում են հետևյալ սկզբունքները․ Մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող ենք արդարացվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Մինչ մենք հավատարմությամբ կանցնենք փորձությունների միջով, մենք կնախապատրաստվենք սելեստիալ արքայություն մտնելու համար:

Օր 2 (Գործք Առաքելոց 15)

Ուսումնասիրելով, թե ինչպես էին Եկեղեցու ղեկավարները միասին որոշումներ կայացնում, ուսանողները սովորեցին, որ մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը Նրա ապրող մարգարեների և առաքյալների, սուրբ գրություններն ուսումնասիրելու և Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով։ Նրանք նաև սովորեցին, որ միասին խորհրդակցելու և Աստծուց հայտնություն փնտրելու միջոցով Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում են ստանում դժվարին խնդիրների լուծման վերաբերյալ։

Օր 3 (Գործք Առաքելոց 16-17)

Պողոսի և Շիղայի միսիայի պատմությունից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունը․ Երբ հետևում ենք Աստծո տված հայտնությանը, մենք կարող ենք առաջնորդվել դեպի նրանց, ովքեր պատրաստ են ստանալու ավետարանը։ Փրկությունը պահանջում է հավատալ Հիսուս Քրիստոսին, և մենք ցուցադրում ենք Նրա հանդեպ ունեցած մեր հավատը մկրտվելու միջոցով։ Եթե մենք ստանում ենք Աստծո ծառաների խոսքերը մտքի պատրաստակամությամբ և ամեն օր ուսումնասիրում սուրբ գրությունները, ապա նրանց խոսքերի հանդեպ մեր հավատը կամրապնդվի։

Օր 4 (Գործք Առաքելոց 18-19)

Պողոսին ուղղված Տիրոջ հավաստիացումների միջոցով, որոնք տրվեցին նրան Կորնթոսի ժողովրդից հիասթափվելու ժամանակ, ուսանողները սովորեցին, որ եթե մենք արժանապատվորեն ապրենք, Տերը մեզ հետ կլինի, երբ մենք կատարենք Նրա աշխատանքը։ Մինչ ուսանողներն ուսումնասիրեցին Պողոսի ուսմունքները և բժշկումները Եփեսոսում, նրանք սովորեցին հետևյալը․ Մկրտությունը վավեր համարվելու համար այն պետք է կատարվի Աստծո լիազորված ծառայի կողմից: Մկրտությունը ամբողջական դարձնելու համար դրան պետք է հաջորդի Սուրբ Հոգու ընդունումը։ Աստված Իր զորությունը հայտնի է դարձնում նաև Իր լիազորված ծառաների միջոցով։ Խոստովանելով չար արարքները և խուսափելով դրանցից, մենք արտահայտում ենք մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը:

Նախաբան

Աթենքում Արիսպագոսի մեջ Պողոսն ուսուցանեց մարդկանց Աստծո էության մասին։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ Երկնային Հոր որոշ հատկանիշները և Նրա հետ իրենց փոխհարաբերությունները:

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 17․16–34

Պողոսն ուսուցանում է Արիսպագոսում

Հրավիրեք ուսանողներին բացել Աստվածաշնչի լուսանկարները, համար 29, «Աթենք», Աստվածաշնչի հավելվածում։ Նշեք, որ այս լուսանկարում պատկերված է Աթենքի մի քանի տաճարներից մեկը, որ օգտագործվում էին կեղծ աստվածներին երկրպագելու համար։ Տաճարների մեջ գտնվում էին այդ աստվածներին պատկերող ձեռակերտ արձաններ։ Դրսում գտնվում էին զոհասեղաններ, որոնց վրա զոհեր էին մատուցվում այս կեղծ աստվածներին։

Բացատրեք, որ Թեսաղոնիկեում թշնամանքով լցված հրեաների խմբից Պողոսին պաշտպանելու համար Եկեղեցու անդամները նրան ուղարկեցին Աթենք (տես Գոր․ 17․13–15Գործք Առաքելոց 17․16-21 հատվածներում մենք կարդում ենք, որ Պողոսին լուրջ անհանգստացնում էր Աթենքի կռապաշտությունը, և նա ուսուցանում էր ժողովարանում և փողոցներում։ Այդ ժամանակ փիլիսոփաները հրավիրեցին Պողոսին բացատրելու իր «նոր վարդապետութիւնը» (Գոր․ 17․19) հրեական խորհրդին, որը հանդիպում էր Արիսպագոսում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 17․22–23 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսն ինչ նկատեց Աթենքի զոհասեղաններից մեկի վրա։

  • Պողոսն ինչ նկատեց Աթենքի զոհասեղաններից մեկի վրա։

Բացատրեք, որ Գոր․ 17․22 հատվածում գրված է, որ Պողոսը գովում է աթենացիներին, ասելով, որ նրանք «կրօնասէր» են, նկատի ունենալով, որ նրանք մեծ տեղ էին տալիս կրոնին կամ նրբանկատ էին աստվածային բաների հանդեպ (Գոր․ 17․22, ծանոթագրություն ա)։ «Անծանոթ աստծուն» (Գոր․ 17․23) նվիրված զոհասեղան կառուցելով, աթենացիները փորձում էին մեղմել անծանոթ աստծո կամ այն աստծո զայրույթը, որի անունը նրանք չգիտեին։ Ակնհայտ էր, որ նրանք չէին կամենում վիրավորել կամ անտեսել որևէ աստծու։

Մատնանշեք Գոր․ 17․23-ի վերջին նախադասությունը և ապա հարցրեք․

  • Պողոսն ինչո՞ւ անդրադարձավ «անծանոթ աստծուն» նվիրված այս զոհասեղանին։ (Նա օգտագործեց այն՝ ճշմարիտ Աստծուն, Երկնային Հորը նրանց ներկայացնելու համար, այն Աստծուն, որին նրանք չէին ճանաչում։)

Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի։ Հրավիրեք խմբերից յուրաքանչյուրին Գոր․ 17․24–31 հատվածներում գտնել որքան հնարավոր է շատ ճշմարտություններ այն Աստծո մասին, որն անծանոթ էր Աթենքի մարդկանց։ Մինչ նրանք ուսումնասիրում են, գրատախտակին գրեք այդ հատվածներից յուրաքանչյուրի համարը (24–31)։

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և համապատասխան հատվածի կողքին գրել իրենց բացահայտած ճշմարտությունները։ (Որպեսզի օգնեք ուսանողներին ճշմարտություն գտնել Գոր․ 17․27-ում, դուք կարող եք հուշել նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն Գոր․ 17․27, ծանոթագրություն բ։)

Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն ճշմարտություններից յուրաքանչյուրը։ Գրատախտակին գրված ճշմարտությունները կարող են ներառել հետևյալը․

  • Հատված 24. Աստված արարեց երկիրը։

  • Հատված 25. Աստված է ամեն արարածի կյանք տվողը։

  • Հատված 26. Աստված է տնօրինում բոլոր կյանքերը։

  • Հատված 27. Եթե մենք կամենանք փնտրել Աստծուն, մենք կտեսնենք, որ Նա հեռու չէ մեզանից։

  • Հատված 28. Մենք Աստծո ազգիցն ենք։

  • Հատված 29. Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով:

  • Հատված 30. Աստված պատվիրում է բոլորին ապաշխարել։

  • Հատված 31. Աստված կդատի մեզ, Աստված ողջ մարդկությանը հարություն կտա։

Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված ճշմարտություններից մեկը, որը մեծ նշանակություն ունի նրանց համար։ Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց ընտրած ճշմարտությամբ և ասել, թե ինչու է այն կարևոր իրենց համար:

Նշեք Գոր․ 17․28-ի հետևյալ ճշմարտությունը․ «Մենք Աստծո ազգիցն ենք»։

  • Ի՞նչ է նշանակում լինել Աստծո «ազգիցը»: (Մենք Երկնային Հոր հոգեղեն զավակներն ենք:)

  • Ինչո՞ւ է շատ կարևոր հասկանալ այս վարդապետությունը: (Դա կօգնի մեզ հասկանալ, թե որքան թանկ ենք Երկնային Հոր համար և նաև հասկանալ Նրա նման դառնալու մեր ներուժը։)

  • Ի՞նչ խնդիրներ կամ շփոթմունք կարող է առաջ գալ այս վարդապետությունը չհասկանալուց:

Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ խոսքերը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն։ Ուսանողներին հանձնարարեք լսել կամ փնտրել ուղիներ, թե ինչպես կարող ենք հիշել, որ մենք նախ և առաջ և ամենակարևորը Աստծո զավակներն ենք։

Երեց Դալլին Հ. Օուքս

«Զգույշ եղեք, երբ բնութագրում եք ինքներդ ձեզ։ Ձեզ բնութագրելիս մի նշեք որևէ աշխարհիկ առանձնահատկություն։ Մեզ բնութագրող միակ առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մենք Աստծո որդին կամ դուստրն ենք։ Այդ փաստը գերազանցում է մնացած բոլոր հատկանիշներին՝ ներառելով ազգությունը, մասնագիտությունը, ֆիզիկական հատկանիշները, լավ համբավը կամ նույնիսկ կրոնական պատկանելությունը» (“How to Define Yourself,” New Era, June 2013, 48)։

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ մենք առաջին հերթին և ամենակարևորը Աստծո զավակներն ենք։

Անդրադարձեք Գոր․ 17․27-ի ճշմարտությանը․ «Եթե մենք կամենանք փնտրել Աստծուն, մենք կտեսնենք, որ Նա հեռու չէ մեզանից»։

  • Ի՞նչ ուղիներով մենք կարող ենք ճանաչել և մոտենալ Աստծուն։

  • Աստծո հետ ունեցած մեր կապի ըմբռնումն ինչպե՞ս է ազդում Նրան փնտրելու մեր ցանկության վրա։

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Երկնային Հայրը մոտ է ձեզ։

Ամփոփեք Գոր․ 17․32–34 հատվածները, բացատրելով, որ աթենացիները տարբեր կերպով արձագանքեցին, երբ Պողոսն ակնարկեց «մեռելների հարության» մասին (Գոր․ 17․32)։ Ոմանք ծաղրեցին Պողոսին, ոմանք էլ ցանկացան ավելին լսել, իսկ ոմանք էլ հավատացին։

Դուք կարող եք վկայել, որ ուսանողները կարող են ճանաչել և հասկանալ Աստծուն, չնայած Նա անծանոթ է շատ մարդկանց։ Հրավիրեք ուսանողներին թերթիկի կամ քարտի վրա գրել Անծանոթ աստծուն և թվարկել ուղիներ, որոնց միջոցով նրանք կարող են փնտրել և հարաբերություններ զարգացնել Աստծո հետ։ Խրախուսեք նրանց փակցնել այս թերթիկն այնպիսի մի տեղ, որ հիշեցնի իրենց նպատակների մասին։

Հաջորդ Մասը (Գործք Առաքելոց 20Հռովմայեցիս 7)

Բացատրեք, որ հաջորդ մասում ուսանողները կգտնեն «Պողոսն ո՞ւմ հարուցանեց մեռելներից» և «Ի՞նչ պայմաններում մահացավ այդ մարդը» հարցերի պատասխանները: Հրավիրեք նրանց պատկերացնել, որ սխալմամբ ձերբակալվում են, նավաբեկության են ենթարկվում, և ապա օձը խայթում է նրանց ։ Հարցրեք, թե ի՞նչ կարող էին սովորել այդպիսի փորձություններից։ Խնդրեք ուսանողներին փնտրել այն թագավորին, ով Պողոսին դատավարության ժամանակ ասաց. «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ» (Գոր․ 26․28): Խրախուսեք նրանց, որ Գործք Առաքելոցի մնացած գլուխներն ուսումնասիրելիս փնտրեն, թե ինչպես կարող են դժվարություններն օգնել մեզ ավելի մոտենալ Փրկիչին։ Ասեք նրանց, որ նրանք նաև կարդալու են այն նամակի մի մասը, որը Պողոս Առաքյալը գրել էր Հռոմի Եկեղեցու անդամներին։