Գրադարան
Դաս 106. Ա Կորնթացիս 7-8


Դաս 106

Ա Կորնթացիս 7-8

Նախաբան

Պողոսը ուսուցանեց Կորնթոսի Եկեղեցու միայնակ և ամուսնացած անդամներին ամուսնության և միսիոներական աշխատանքի մասին: Պատասխանելով կուռքերին առաջարկվող միսը ճաշակելու վերաբերյալ հարցին, Պողոսը ուսուցանեց Սրբերին ուրիշների հետ իրենց անձնական փորձի ազդեցությունը դիտարկել և պատրաստ լինել հրաժարվել որոշ գործողություններից, եթե դրանք կարող են ուրիշի հոգևոր սայթաքման պատճառ դառնալ:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 7

Պողոսը ամուսնության մասին խորհուրդ է տալիս Եկեղեցու ամուսնացած և ամուրի անդամներին:

Գծեք հետևյալ գծապատկերը գրատախտակին:

սլաքային գծապատկեր

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ա Կորնթացիս 7-ի, բովանդակությանը, հիշեցրեք նրանց, որ ինչպես մենք, Կորնթոսի Եկեղեցու անդամները նույնպես ապրել են մի հասարակությունում, որը ուներ շփոթեցնող և բախումնային գաղափարներ ամուսնության ու ֆիզիկական կամ սեռական մտերմության մասին:

  • Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ եք հիշում Ա Կորնթացիս 5-6-ի ձեր սովորածից, որո՞նք էին որոշ կեղծ համոզմունքները սեռական հարաբերությունների մասին, որոնք գերիշխող էին Կորնթոսում:

Ուսանողների պատասխանից հետո գրեք այդ սկզբունքը գրատախտակի գծապատկերի ձախակողմյան քառակուսու մեջ «Կեղծ համոզմունք»-ի տակ. Ընդունելի է սեռական մտերմություն ունենալ ցանկացած մարդու հետ:

Բացատրեք, որ Կորնթոսի Եկեղեցու անդամները գրել են Պողոս Առաքյալին՝ խնդրելով ուղղորդություն սեռական անարատության Տիրոջ չափանիշների վերաբերյալ:

Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Ա Կորնթացիս 7․1-ը բարձրաձայն և խնդրեք դասարանին փնտրել այն հարցը, որ կորնթացի Սրբերը տվեցին Պողոսին:

  • ի՞նչ հարց տվեցին կորնթացի Սրբերը Պողոսին։

Բացատրեք, որ «լավ է մարդիս որ կնկայ չմօտենայ» հատված 1-ում արտահայտությունը նշանակում է, որ կորնթացի Սրբերը հարցեր ունեին այն մասին, թե արդյոք սեռական մտերմությունը համապատասխան էր և երբ: Ոմանք հավանաբար հարցրել են, թե արդյոք ամուսնացած մարդիկ նույնպես պետք է ունենային սեռական մտերմություն: Գրեք այս սկզբունքը գրատախտակի գծապատկերի աջակողմյան քառակուսու մեջ «Կեղծ համոզմունք»-ի տակ: Բնավ ընդունելի չէ ֆիզիկական մտերմություն ունենալ, նույնիսկ ամուսնական կապերի մեջ եղածների համար:

Նշեք, որ գծապատկերում գրի առնված կեղծ համոզմունքներից երկուսն էլ ներկայացնում են ծայրահեղ տեսանկյուններ, որոնք տարբերվում են սեռական մտերմության Աստվածային չափանիշից:

Խնդրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 7.2-3-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց կորնթացիներին սեռական մտերմության մասին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ապօրինի կենակցությունը վերաբերում է ամուսնական կյանքից դուրս սեռական հարաբերություններին և շնորհիվ բարյացկամության արտահայտությունը վերաբերում է ամուսնու և կնոջ միջև սիրուն ու մտերմությանը):

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ հայտարարությունը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից.

«Ֆիզիկական մտերմությունը ամուսնու և կնոջ միջև գեղեցիկ է և սուրբ: Աստծո կողմից այն կարգված է երեխաներ ունենալու և ամուսնու ու կնոջ միջև սիրո արտահայտման համար: Աստված պատվիրել է, որ սեռական մտերմությունը պետք է պահպանվի ամուսնության համար» («Երիտասարդներին զորացնելու համար» [գրքույկ, 2011], 35):

  • Մենք հենց նոր որտեղի՞ց ընթերցեցինք, թե ինչ կարող ենք սովորել սեռական մտերմության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գծապատկերի վրա «Ճշմարտության» տակ. Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը կարգված է Աստծո կողմից:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ Փաքերի հետևյալ խոսքերը։ Դասարանին խնդրեք լսել, թե ամուսնության մեջ մտերմությունը ինչո՞ւ է սահմանված Աստծո կողմից:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ծննդաստեղծ զորությունը պատահական մաս չէ երջանկության ծրագրում, դա երջանկության ծրագիրն է, դա երջանկության բանալին է:

Մարդկության զուգավորման ցանկությունը մշտական է և շատ ուժեղ: Մեր երջանկությունը մահկանացու կյանքում, ուրախությունն ու մեծարումը կախված են այն բանից, թե ինչպես ենք մենք պատասխանում այդ կայուն, գերող ֆիզիկական բաղձանքներին» («Երջանկության ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 26):

  • Որո՞նք են ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմության նպատակները:

  • Ինչո՞ւ է սերնդի ստեղծումը` մահկանացու կյանք ստեղծելու ունակությունը, այդքան կարևոր Երկնային Հոր ծրագրում:

Ամփոփեք Ա Կորնթացիս 7.4-24-ը` բացատրելով, որ Պողոսը ուսուցանեց, որ ամուսնական զույգերը սովորաբար չպիտի խուսափեն միմյանց նկատմամբ ամուսնական ջերմություն ցուցադրել, որ Եկեղեցուամուսնալուծված ու այրիացած անդամներին թույլատրվում է կրկին ամուսնանալ ցանկության դեպքում, և որ Եկեղեցու անդամը պետք է «մնայ Աստուծոյ առաջին» ինչպիսի հանգամանքներում էլ որ լինի: Պողոսը չէր քաջալերում նաև բաժանությունը:

handout icon Որպեսզի օգնեք ուսանողներին գտնել մեկ այլ ճշմարտություն Պողոսի գրվածքներից Ա Կորնթացիս 7-ում, ուսանողներին բաժանեք երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերի և ապահովեք յուրաքանչյուր խմբին հետևյալ թերթիկի մեկ օրինակով.

 Թերթիկ

Ա Կորնթացիս 7.12-17

Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի ուսուցման դասագիրք. Դաս 106

Կորնթոսում կային Եկեղեցու անդամներ, որոնց ամուսնական զույգերը Քրիստոնյա չէին:

  • Ի՞նչ դժվարություններ կունենան տարբեր հավատ ունեցող ամուսնական զույգերը :

Բարձրաձայն ընթերցեք Պողոսի խորհուրդը այդ մասնակի անդամներով ընտանիքներին Ա Կորնթացիս 7.12-17-ում, փնտրելով ճշմարտությունները, որ Պողոսը ուսուցանեց, և որոնք կարող են օգնել մասնակի անդամներով ընտանիքներին այսօր:

Հետևյալ տեղում ամփոփեք, թե ինչ է Պողոսը ուսուցանել այն ազդեցության վերաբերյալ, որ Եկեղեցու հավատարիմ անդամները կարող են ունենալ իրենց ընտանիքների վրա: .

  • Ի՞նչ օրինակներ եք տեսել, որտեղ Եկեղեցու անդամը դրական ազդեցություն է ունեցել ընտանիքի անդամների վրա, ովքեր կամ Եկեղեցու անդամներ չեն կամ էլ Եկեղեցում ակտիվ չեն:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին զեկուցել ճշմարտությունը, որ նրանք բացահայտել են Ա Կորնթացիս 7.12–17-ում: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն նրանք պիտի արտահայտեն նմանատիպ մի սկզբունք. Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները սրբագործող ազդեցություն ունեն իրենց ընտանիքների վրա:

Ցանկության դեպքում հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել այն Եկեղեցու անդամների օրինակներով, ովքեր դրական ազդեցություն էին ունեցել իրենց ընտանիքի անդամների վրա, որոնք Եկեղեցու անդամներ չէին կամ էլ ակտիվ չէին եղել Եկեղեցում:

Ամփոփեք Ա Կորնթացիս 7.25–40-ը բացատրելով, որ Պողոսն իր կարծիքն էր արտահայտել միայնակ անդամների վերաբերյալ, ովքեր «Կանչվել էին ծառայության» (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Ա Կորնթացիս 7.29 [Աստվածաշնչյան հավելվածում]) և բացատրել, որ իրենց հանգամանքները թույլ էին տալիս նրանց ծառայել Տիրոջը «առանց արգելքի» (հատված 35-ում) կամ առանց ընտանիքի ապահովությանը վերաբերող աշխարհիկ մտահոգությունների: Ինչևէ, նա նրանց չէր արգելում ամուսնանալ:

Ա Կորնթացիս 8

Պողոսը պատասխանում է կուռքերին առաջարկվող միսը ճաշակելու հարցին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերիի հետևյալ հայտարարությունը․

Երեց Լ. Թոմ Փերի

«Ես աշխատել եմ հանրախանութների գործարարության ոլորտում: Քանի որ ես կառավարող թիմի անդամ էի, ինձ համար կարևոր էր հասարակական հաղորդակցություն ունենալ տեղական գործարար կազմակերպությունների հետ: Այդ կազմակերպություններից շատերի հետ հանդիպումները միշտ սկսվում էին պաշտոնական հավաքույթով [որի ընթացքում ավանդաբար մատուցվում են ոգելից խմիչքներ]: Դա մի հավաքույթ էր` հաղորդակցվելու և ծանոթանալու այն մարդկանց հետ, ովքեր կազմակերպության անդամ էին: Ես միշտ անհարմար եմ զգացել այդ հասարակական հավաքույթների ժամանակ: Սկզբում ես սկսում էի` խնդրելով կիտրոնով սոդայաջուր: Շուտով հայտնաբերեցի, որ կիտրոնով սոդայաջուրը նման է մյուս խմիչքներից շատերին: Չէի կարող տպավորություն ստեղծել, որ ոգելից խմիչքներ չեմ օգտագործում, մաքուր սոդայաջուր բռնելով ձեռքիս: (“The Tradition of a Balanced, Righteous Life,” Ensign, Aug. 2011, 48–49):

  • Ի՞նչ կարող էր տեղի ունենալ,, եթե Երեց Փերին շարունակեր խմել մաքուր սոդա կոկտեյլի ժամերին:

  • Ուրիշ ի՞նչ իրավիճակներ գիտեք, որոնց ընթացքում մեր օրինակը կարող է բացասաբար ազդել մյուսների վրա, նույնիսկ, եթե մենք որևէ սխալ չենք անում:

Բացատրեք, որ Կորնթոսի Եկեղեցու անդամները հետաքրքրվում էին, թե արդյոք ընդունելի էր իրենց համար ճաշակել այնպիսի ուտելիք, որը առաջարկվել էր կուռքերին կամ հեթանոս աստվածներին:

Նշեք, որ Պողոսը խոստովանեց, թե Եկեղեցու անդամները կարող էին մտածել, որ դա ընդունելի էր, քանզի նրանք գիտեին, որ հեթանոս աստվածները իրականում գոյություն չունեին (տես Ա Կորնթացիս 8.4-6-ը):

Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 8.1-ը և խնդրեք ուսանողներին փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց կորնթացի Սրբերին:

  • Չնայած մարդիկ գիտեին, որ կուռքերը իրական չէին, Պողոսը ի՞նչ ասաց, որն ավելի կարևոր էր, քան այն, ինչ նրանք գիտեին: (Բարեգործությունը կամ անձնվեր սերը ուրիշների նկատմամբ):

  • Համաձայն այդ հատվածի, ինչի՞ կարող էր հանգեցնել գիտելիքը:: (Դառնալ հպարտ կամ ամբարտավան): Ո՞րն է բարեգործության արդյունքը: (Իր կամ ուրիշների զարգացումն ու զորացումը:)

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 8.7-10-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե կորնթացի Սրբերը երբ չպիտի ճաշակեին միսը, որը հավանաբար առաջարկվել էր կուռքերին: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ տկար բառը այդ հատվածներում վերաբերում է տկարություն հասկացությանը, իսկ ազատությունը [հատված 9-ում] վերաբերում է Եկեղեցու անդամների` մսից օգտվելու ազատությանը , որը կարող է առաջարկվել կուռքերին):

  • Ըստ 9-րդ հատվածում տրված Պողոսի խոսքերի, նրանք ինչ պայմաններում չպիտի ճաշակեին կուռքերին առաջարկված միսը: (Հնարավոր է, որ այն լինի գայթակղության քար մեկի համար, ով ունի թույլ վկայություն կամ չունի ավետարանի մասին գիտելիք):

  • Պողոսը ի՞նչ օրինակ բերեց հատված10-ում այն մասին, որ կուռքերին միակողմանիորեն զոհաբերված միսը ճաշակելը կարող է լինել գայթակղության քար: (Եթե թույլ հավատ ունեցող Եկեղեցու անդամը տեսնի մի ուրիշ անդամի` տեղական հեթանոսական տաճարի հետ կապ ունեցող ճաշասրահում ճաշելիս, նա կարող է հավատալ, որ ոչ մի վատ բան չկա կռապաշտության մեջ: )

Խնդրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 8.11-13-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել և գտնել Պողոսի պատասխանը՝ կուռքերին առաջարկվող ուտելիքը ճաշակելու հարցին։

  • Համաձայն հատված 13-ի, ի՞նչ էր Պողոսը ասում, որ կլինի այդ իրավիճակում իր սեփական գործողությունը: Ինչո՞ւ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ վիրավորել բառը այդ հատվածում նշանակում է հոգևոր առումով սայթաքել, մեղանչել, կամ հավատը կորցնել):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք խուսափել ուրիշներին դեպի հոգևոր առումով սայթաքման տանելուց: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք բարեգործություն անել ուրիշներին՝ խուսափելով գործողություններից, որոնք կարող են առաջնորդել նրանց հոգևոր առումով սայթաքել):

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Երեց Փերիի պատմության շարունակությունը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Երեց Փերին ինչպես կիրառեց այդ սկզբունքը.

Երեց Լ. Թոմ Փերի

«Ես որոշեցի, որ պիտի խմեմ մի խմիչք, որը ցայտունկընդգծի, որ ես ոգելից խմիչք չեմ օգտագործում: Ես գնացի բարմենի մոտ և խնդրեցի մի բաժակ կաթ: Բարմենից երբեք նմանատիպ բան չէին խնդրել: Նա խոհանոց գնաց և մի բաժակ կաթ գտավ ինձ համար: Այժմ ես մի խմիչք ունեի, որը շատ էր տարբերվում ոգելից խմիչքներից, որ մյուսները խմում էին: …

«Կաթը դարձավ կոկտեյլի ժամանակ իմ ընտրած խմիչքը: Շուտով բոլորն իմացան, որ ես Մորմոն եմ: Հարգանքը, որ ստանում էի, իրապես զարմացնում էր ինձ, որպես մի հետաքրքիր դեպք, որը տեղի է ունենում: Շուտով ուրիշներն էլ միացան ինձ` ըմպելով անարատ կաթով կոկտեյլ»: (“The Tradition of a Balanced, Righteous Life,” 49).

  • Որո՞նք են այլ օրինակները, թե ինչպե՞ս մենք պետք է գթություն ցուցադրենք մյուսների նկատմամբ՝ խուսափելով այնպիսի արարքներից, որոնք կստիպեն ուրիշներին հոգևոր առումով սայթաքել։

Վկայեք այն ճշմարտությունների մասին, որ ուսանողները հայտնաբերել են այսօր և քաջալերեք ուսանողներին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ նրանք ջանք են գործադրում ապրել այդ ճշմարտությունների համաձայն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 7.1–5): Ինտիմ փոխհարաբերություն ամուսնության մեջ

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը ուսուցանել է, որ ամուսնու և կնոջ միջև գթառատ վարքագիծը Տիրոջ չափանիշն է համարվում:

«Քնքշությունը և հարգանքը,և ոչ երբեք եսասիրությունը պետք է լինեն առաջնորդող սկզբունքները ամուսնու և կնոջ միջև եղած ինտիմ փոխհարաբերություններում» («Being a Righteous Husband and Father,» Ensign, նոյ. 1994, 51): (Տես նաև Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [ Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 368):

Ա Կորնթացիս 7. 8, 25-35: Պողոսը դե՞մ էր ամուսնությանը:

Հիմնվելով հատվածներ Ա Կորնթացիս 7.8, 25-35-ի վրա, որոշ մարդիկ կարող են սխալմամբ եզրակացնել, որ Պողոսը դեմ էր ամուսնությանը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նաև պարզաբանում է, որ այս հատվածներում Պողոսը դիմեց նրանց, ովքեր շուտով «պետք է ուղարկվեին ծառայության» կամ միսիոներական ծառայության (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Կորնթացիս 7.29 [Աստվածաշնչյան հավելված]): Այդ լույսի տակ Նրա խորհուրդը նման էր Եկեղեցու առաջնորդների այսօրվա տրված խորհրդին, ովքեր երիտասարդ միսիոներներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ժամադրությունից կամ ռոմանտիկ հարաբերություններ ձևավորելուց միսիայում ծառայելիս: Այլ առիթներով Պողոսը բարի կամեցողությամբ է գրել ամուսնության մասին (տես Ա Կորնթացիս 9.1–5, 11.11, 1 Տիմոթեոս 3.2, Եբրայեցիս 13.4-ը): Պողոսի խոսքերը գրի առնված Ա Կորնթացիս 7-ում ամուսնության վերաբերյալ Պողոսի տեսանկյան ամբողջական պատկերը չէր, սակայն նպատակ ուներ ցուցադրել այն մարդկանց ժամանակավոր կյանքը, ովքեր կանչվել էին ծառայելու միսիայում:

Ա Կորնթացիս 7.14: Պողոսի խորհրդի վերաբերյալ Վերջին օրերի գաղափարները

Վարդապետություն և Ուխտեր 74-ը պարունակում է հավելյալ գաղափար Պողոսի խոսքերի մասին Ա Կորնթացիս 7.14: (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր և Եկեղեցու պատմության սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2013], 260–61):