Դաս 44
Ղուկաս 2
Նախաբան
Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին Բեթլեհեմ, որտեղ ծնվեց Հիսուսը: Հովիվները հնազանդվեցին հրեշտակների հրահանգներին`գտնել նորածին Հիսուսին, իսկ հետո նրանք հռչակեցին Հիսուսի ծնունդը ուրիշներին: Սիմեոնը օրհնեց Հիսուսին տաճարում, իսկ Աննան կիսվեց իր վկայությամբ այն մասին, որ Քավիչն է ծնվել: Հիսուսը մեծանում էր «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստծոյ և մարդկանց մոտ» (Ղուկասի 2.52):
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 2.1-20
Հիսուսն է ծնվել Բեթլեհեմում
Կարող եք խնդրել, որ դասարանը երգի “Joy to the World” (Hymns, no. 201) կամ մեկ այլ Սուրբ Ծննդյան հիմն` որպես հոգևոր երեկոյի մաս:
Ցուցադրեք «Հովսեփն ու Մարիամը ճամփորդում են Բեթլեհեմ» (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 29, տես նաև LDS.org): Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ գիտեն Փրկիչի ծնունդը շրջապատող իրադարձությունների մասին:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել Ղուկասի 2․1-20 հատվածները, հրավիրեք նրանց անցկացնել «ճի՞շտ է, թե՞ սխալ» վիկտորինան: (Դասից առաջ յուրաքանչյուր ուսանողի համար նախապատրաստեք վիկտորինայի մի օրինակ:)
Ուսանողներին հրավիրեք գտնել վիկտորինայի պատասխանները, երբ նրանք ուսումնասիրեն Ղուկասի 2-րդ գլուխը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.1-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հովսեփն ու Մարիամն ինչու ճամփորդեցին Բեթլեհեմ:
-
Հովսեփն ու Մարիամն ինչո՞ւ ճամփորդեցին Բեթլեհեմ: (Նշեք, որ Ղուկասի 2.1, ծանոթագրությունբ հստակեցնում է, որ Կեսարը ցանկանում էր գրանցել կամ հաշվել մարդկանց: Սա արվում էր հարկերի գանձման նպատակով:)
Հրավիրեք ուսանողներին Աստվածաշնչի քարտեզների վրա գտնել հմր. 11-ը, «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում», որը գտնվում է Աստվածաշնչի հավելվածում: Ուսանողներին խնդրեք գտնել Նազարեթը և Բեթլեհեմը քարտեզի վրա և օգտագործելով բանալին, հաշվեք, թե մոտավորապես ինչքան էին ճամփորդել Հովսեփն ու Մարիամը: Ուսանողների պատասխանից հետո բացատրեք, որ հեռավորությունը Նազարեթի և Բեթլեհեմի միջև մոտ 137-145 կիլոմետր էր և առնվազն հինգ օր կպահանջվեր ոտքով գնալու համար, իսկ Հովսեփի ու Մարիամի համար ավելի երկար` հաշվի առնելով Մարիամի վիճակը:
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ըստ նրանց, որո՞նք են համապատասխան հանգամանքները աշխարհի Արարիչի և Փրկիչի ծնունդի համար։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.6-7 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Հիսուսի ծնունդի հանգամանքները:
-
Չնայած Հիսուսի բացառիկ կարևոր կարգավիճակին` որպես Աստծո Միածին Որդին մարմնում, որո՞նք էին Նրա ծնունդի հանգամանքները:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 2․8-14 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպես հայտարարվեց Փրկիչի ծնունդը։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ գտան: Ցուցադրեք «Հրեշտակը հայտնվում է հովիվներին» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 31, տես նաև LDS.org)։
-
Համաձայն հատված 10-ի, մենք ի՞նչ կարող ենք զգալ, քանի որ ծնվել էր Փրկիչը: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Քանի որ Փրկիչը ծնվեց երկրի վրա, մենք կարող ենք մեծ ուրախություն ապրել:)
Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Ղուկասի 2-րդ գլուխը, հրավիրեք նրանց փնտրել օրինակներ այն բանի վերաբերյալ, թե Փրկիչի ծնունդի մասին իմացությունը ինչպիսի ուրախություն բերեց ուրիշներին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.15-20 հատվածը։ Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե հովիվներն ինչպես արձագանքեցին հրեշտակների ուղերձին:
-
Ո՞ր արտահայտություններն են բացահայտում, թե հովիվներն ինչպես արձագանքեցին հրեշտակների ուղերձին: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «եկեք գնանք» արտահայտությունը հատված 15-ում և «շտապելով եկան» արտահայտությունը 16-րդ հատվածում։)
-
Ի՞նչ ապացույց կամ վկայություն ստացան հովիվները, քանի որ նրանք ականջ դրեցին այս ուղերձին:
-
Հովիվներն ի՞նչ արեցին, երբ ստացան իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ձեր կարծիքով, հովիվներն ինչո՞ւ ուրիշների հետ կիսվեցին իրենց զգացածով:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ստանում ենք մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք ստանում ենք մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, մենք ցանկանում ենք մեր վկայությամբ կիսվել ուրիշների հետ:)
Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք ցանկացել են ուրիշների հետ կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իրենց վկայությամբ։ Քաջալերեք նրանց գործել իրենց գրածների համաձայն: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:
Ղուկաս 2.21–39
Սիմեոնն ու Աննան հայտարարում են, որ Հիսուսը պետք է լինի աշխարհի Փրկիչը
Ամփոփեք Ղուկասի 2.21-24 հատվածները` բացատրելով, որ Հիսուսի ծնունդից հետո Մարիամն ու Հովսեփը ներկայացրին Նրան տաճարում` ըստ հրեական օրենքի (տես Ելից 13.2)։ Երկու մարդ տաճարում այդ օրը ճանաչեցին մանուկ Հիսուսին որպես Մեսիա: Հրավիրեք դասարանի երիտասարդ տղամարդկանց մտքում կարդալ Սիմեոնի պատմությունը Ղուկասի 2․25-32 հատվածներից։ (Բացատրեք, որ «սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը» արտահայտությունը հատված 25-ում վերաբերում է Մեսիայի գալստյան սպասումին:) Հրավիրեք երիտասարդ կնոջը մտքում կարդալ Աննայի պատմությունը Ղուկասի 2.36-38 հատվածներում (և եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ «ութսուն»-ը հատված 37-ում նշանակում է 80). Երբ ուսանողները կարդան իրենց հանձնարարված հատվածները, հրավիրեք նրանց փնտրել հետևյալ հարցերի պատասխանները․
-
Փրկիչի ծնունդի մասին գիտելիքը ի՞նչ ուրախություն բերեց այս մարդուն:
-
Նա ինչպե՞ս վկայեց Հիսուս Քրիստոսի մասին:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք մի երիտասարդ տղամարդու ոտքի կանգնել, ամփոփել իր կարդացածը և հաղորդել իր պատասխանները նախորդ հարցերին։ Ցուցադրեք «Սիմեոնը երկրպագում է մանուկ Քրիստոսին» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 32, տես նաև LDS.org)։
Ամփոփեք Ղուկասի 2.33-35 հատվածները` բացատրելով, որ Սիմեոնը օրհնեց նաև Մարիամին ու Հովսեփին։
Խնդրեք մի երիտասարդ կնոջ ոտքի կանգնել, ամփոփել իր կարդացած պատմությունը և հաղորդել իր պատասխանները նախորդ հարցերին:
Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե Փրկիչի ծննդյան մասին իմացությունը ինչպես կարող է ուրախություն բերել մեզ։ Հրավիրեք ուսանողներին ցանկության դեպքում դասարանի հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ:
Ամփոփեք Ղուկասի 2.39 հատվածը` բացատրելով, որ այս իրադարձություններին հաջորդիվ Մարիամը, Հովսեփն ու Հիսուսը վերադարձան Նազարեթ։
Ղուկաս 2.40 -52
Պատանի Հիսուսը ուսուցանում է տաճարում
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել մի ոլորտ, որտեղ նրանք կկամենային կատարելագործվել։ Հրավիրեք մի քանի ուսանողների` ցանկության դեպքում կիսվել իրենց գրածով: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)
-
Իմանալով, թե ինչպիսին էր Հիսուսը, երբ պատանի էր, կարո՞ղ է օգնել ձեզ` որպես երիտասարդի:
Բացատրեք, որ մենք քիչ մանրամասներ ունենք Հիսուսի պատանեկության մասին, բայց եղածները մեծ օրհնություն և ուղեցույց կարող են լինել մեզ համար, երբ ջանում ենք կատարելագործվել: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ղուկասի 2-րդ գլխի մնացած մասը, հրավիրեք նրանց ուշադրությունը այն ճշմարտությունների վրա, որոնք կարող են օգնել մեզ իմանալ, թե որ ոլորտների վրա պիտի կենտրոնանք, երբ փորձում ենք կատարելագործվել:
(Ցուցադրեք «Հիսուսը աղոթում է Իր Մոր հետ» նկարը [Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 33, տես նաև LDS.org]:) Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.40 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Ղուկասն ինչպե՞ս է նկարագրել Հիսուսի մանկությունը։ Բացատրեք, որ զորանալ բառը նշանակում է մեծանալ կամ աճել։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ գտան:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.41-47 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ի՞նչ արեց, երբ 12 տարեկան էր:
-
Ինչո՞ւ էր Հիսուսը ետ ընկել ու մնացել տաճարում: (Հրավիրեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 2.46 հատվածը, որը գտնվում է Ղուկաս 2.46, ծանոթագրություն գ,-ում` փնտրելով, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում, թե Հիսուսն ինչ էր անում տաճարում, և այս պարզաբանումն ինչպես է ավելի լավ համապատասխանում Ղուկասի 2.47-ում տրված նկարագրությանը:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 2.48-50 հատվածները։ Հանձնարարեք ուսանողներին հետևել` փնտրելով այն խնդիրը, որը ծագեց, քանի որ ժողովուրդը հետևեց Հիսուսին։
-
Հիսուսն ի՞նչ ասաց Մարիամին և Հովսեփին, երբ ծնողները գտան Նրան:
-
Այս պատմությունն ի՞նչ է բացահայտում Հիսուսի` Իր իսկական ինքնության վերաբերյալ գիտելիքի մասին և որպես պատանի` Նրա բնավորության մասին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 2.51-52 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, բացահայտելով, թե ինչպես էր մեծանում Հիսուսը։
-
Ի՞նչ է նշանակում «[զարգանում էր] իմաստութիւնով»: (Դրսևորել իմաստություն:) Մեծանալ «հասակո՞վ»: (Զարգանալ ֆիզիկապես:) Զարգանալ «շնորհքով Աստուծոյ մո՞տ»: (Աճել հոգեպես:) Զարգանալ «շնորհքո … մարդկանց մո՞տ»: (Զարգանալ սոցիալապես:)
-
Հիմնվելով հատված 52-ի վրա, ինչպե՞ս կձևակերպեիք այն սկզբունքը, որը կարող է առաջնորդել մեզ Հիսուսի օրինակին հետևելիս։ (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին` ձեռք բերելով իմաստություն և աճելով ֆիզիկապես, հոգեպես ու սոցիալապես:)
-
Մեզ համար ինչու՞ է կարևոր զարգանալ այս չորս ոլորտներից յուրաքանչյուրում: (Որպեսզի մենք դառնանք հավասարակշռված մարդիկ:)
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ փորձել եք հետևել Հիսուսի օրինակին` զարգանալով այս ոլորտներում:
Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը և հրավիրեք ուսանողներին արտագրել դրանք իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում. Մտավորապես, ֆիզիկապես, հոգևոր առումով և սոցիալապես: Խնդրեք ուսանողներին այս կատեգորիաներից յուրաքանչյուրի տակ գրել մի նպատակ անձնական զարգացման համար: Խրախուսեք ուսանողներին գործել ըստ այդ նպատակների: Ավարտեք` կիսվելով ձեր վկայությամբ այս դասի ընթացքում բացահայտված սկզբունքների վերաբերյալ:
(Այս վիկտորինայի պատասխաններն են. 1. Ճիշտ է, 2. Սխալ է, 3. Ճիշտ է, 4. Սխալ է, 5. Ճիշտ է, 6. Սխալ է:)
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում
Կրկնողությունն օգնում է ուսանողներին հիշել սուրբ գրությունների սերտման հատվածների տեղադրությունը: Օգտագործեք սուրբ գրությունների սերտման քարտերը կամ խնդրեք ուսանողներին ստեղծել իրենց սեփական քարտերը` գրելով հիմնաբառերը կամ իմաստները քարտերի դատարկ երեսին կամ թղթի վրա, իսկ հղումները` մյուս երեսին: Ուսանողներին բաժանեք զույգերի։ Խնդրեք նրանց ստուգել միմյանց գիտելիքները` օգտագործելով քարտերը: Հրավիրեք ուսանողներին օգտագործել այս քարտերը` ստուգելով իրենց և միմյանց գիտելիքները: Կարող եք օգտագործել քարտի հիմնաբառերը սուրբ գրությունների որոնման վարժությունը դասարանի հետ (տես «սուրբ գրությունների որոնում» այս ձեռնարկի հավելվածում):