Դաս 6
Մատթեոս 1-2
Նախաբան
Մատթեոսը տալիս է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը և հրեշտակը հայտարարում է Հիսուսի աստվածային սերումը Հովսեփից։ Արևելքից մոգեր եկան երկրպագելու մանուկ Հիսուսին։ Հովսեփին երազում ասվեց, որ նա վերցներ իր ընտանիքին և գնար Եգիպտոս, որպեսզի խուսափեր Բեթլեհեմում Հերովդեսի կազմակերպած երեխաների ջարդին։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 1․1-17
Հիսուսի ծագումնաբանությունը
Ցույց տվեք ձեր ծնողների լուսանկարը և հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են նրանք գտնել այն դիմագծերը, որոնք դուք ժառանգել եք նրանցից։ Կարող եք նաև խնդրել ուսանողներից մի քանիսին բերել իրենց ծնողների լուսանկարները, իսկ դասարանին խնդրեք գուշակել, թե ում ծնողներն են նրանք։ Ուսանողներին հանձնարարեք քննարկել իրար հետ այն գծերը, որոնք նրանք ժառանգել են իրենց ծնողներից (ինչպես օրինակ՝ աչքերի գույնը, մազերի գույնը կամ հասակը)։
Հրավիրեք ուսանողներին Մատթեոսի 1–2 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել Փրկչի ծնողների այնպիսի համապատասխանություններ և գծեր, որոնք Նա ժառանգել է նրանցից։ Այդ վարժությունը կնախապատրաստի ուսանողներին հասկանալու այն ճշմարտությունները, որ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի հոգևոր Որդին է և Հոր Միածինն է՝ կենդանի մարմնով։
Բացատրեք, որ Մատթեոսի 1․1–17 հատվածները թվարկում են Փրկչի նախնիներին։ Մատնանշեք, որ 1-ին հատվածը նշում է, որ Հիսուս Քրիստոսը Դավթի և Աբրահամի հետնորդն է։
Բացատրեք, որ Հին Կտակարանի մարգարեությունները հայտնում են, որ Մեսիան կլինի Դավթի հետնորդը (տես 2․ Թագավորաց 7․12–13, Եսայիա 9․6–7, Երեմիա 23․5–6) և Աբրահամի սերունդը կօրհնի «Երկրի բոլոր ազգերը» (Ծննդոց 22․18, տես նաև Աբրահամ 2․11)։ Մատթեոսը ցանկանում էր, որ ընթերցողն իմանա, որ Հիսուսն իրականացրեց Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի մասին (տես Մատթեոս 1․22–23, 2․5, 15, 23, 26․55–56)։ Մատթեոսի 1․1–17 հատվածներում գրված ծագումնաբանությունը ցույց է տալիս, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր և Դավթի գահի օրինական ժառանգորդը։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 1.16 հատվածը։ Ուսանողներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Հիսուսին տրված կոչմանը և կիսվել իրենց սովորածով։
Բացատրեք, որ Քրիստոս բառը արամերեն Մեսիա բառի հունարեն տարբերակն է, որը նշանակում է «օծյալը»։
-
Նախաերկրային կյանքում ինչի՞ համար էր Հիսուս Քրիստոսը օծվել կամ ընտրվել։ (Նա օծվել էր Երկնային Հոր կողմից՝ լինելու մեր «Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ» [Սուրբ Գրքերի Ուղեցույց «Մեսիա», scriptures.lds.org, տես նաև Bible Dictionary (Աստվածաշնչի բառարան), «Օծյալ մեկը»]։)
Մատթեոս 1.18-25
Հրեշտակը հայտարարում է Հիսուսի աստվածային սերումը Հովսեփից։
Նշեք նաև, որ Մատթեոսի 1․16 հատվածում ասվում է նաև, որ Մարիամը Հովսեփի կինն էր։ Ըստ Մատթեոսի 1․18 հատվածի, Հովսեփը և Մարիամը նշանված էին։ Դա նշանակում է, որ նրանք նշանված էին և օրինական կերպով կապված էին իրար, սակայն դեռևս որպես ամուսին և կին չէին ապրում միասին։ Սակայն, նախքան ամուսնությունը Հովսեփն իմանում է, որ Մարիամը հղի է։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 1.19 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե Հովսեփն ինչպես էր ցանկանում վարվել։
-
Ինպե՞ս էր Հովսեփը ցանկանում վարվել, երբ իմացավ, որ Մարիամը հղի էր։ (Բացատրեք, որ «ծածուկ արձակել նրան» նշանակում էր, որ Հովսեփը մտադիր էր թաքուն չեղյալ համարել նշանադրությունը՝ չստիպելով Մարիամին ենթարկվել հասարակության նվաստացմանը կամ հնարավոր տուգանքին՝ քարկոծմանը։)
-
Հովսեփի բնավորության մասին, ի՞նչ է ուսուցանում այս հատվածը։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 1.20 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց Հովսեփին, երբ նա մտածում էր Մարիամի հետ նշանադրությանը վերջ դնելու մասին։
-
Ինչո՞ւ հրեշտակը Հովսեփին ասաց չվախենալ կնության առնել Մարիամին։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հատվածների «Սուրբ Հոգիիցն է» արտահայտության իմաստը (Մատթեոս 1․18, 20), հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը․
«Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը Մարիամի որդին է, այնպես էլ Նա հանդիսանում է Աստծո՝ Հավերժական Հոր իրական ժառանգը։ … Մատթեոսի «Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ» արտահայտությունը ճշգրիտ կերպով թարգմանվելուց հետո պետք է հնչի՝ «Նրան գտան հղի վիճակում՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մատթ. 1․18)։ … Ալման հրաշալի կերպով նկարագրում է մեր Տիրոջ միտքը և ծնունդը հետևյալ մարգարեությամբ․ Քրիստոսը «պետք է ծնվի Մարիամից … նա լինելով կույս, արժանավոր և ընտրյալ անոթ, որը պիտի լինի հովանիով ծածկված, և հղիանա Սուրբ Հոգու զորությամբ, և բերի մի որդի, այո, այսինքն՝ Աստծո Որդուն» (Ալմա 7․10)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:82)։
-
Այս ուսմունքներից, ի՞նչ ենք մենք իմանում Հիսուսի ծնողների մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի հոգևոր Որդին է։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս վարդապետությունն իրենց սուրբ գրություններում՝ Մատթեոսի 1․18-25 հատվածների կողքի լուսանցքում։)
Անդրադարձեք ձեր ծնողների լուսանկարին և վերահաստատեք այն որոշ գծերը, որոնք դուք ժառանգել եք նրանցից։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի․ Թալմիջի հետևյալ միտքը։ Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչու է կարևոր հասկանալ, որ Հիսուս Երկնային Հոր և Մարիամի հոգևոր Որդին է։
«Մարիամից ծնված այդ երեխան Էլոհիմի՝ Հավերժական Հոր, միածինն էր։ … Նրա էության մեջ պետք է միավորվեին աստվածայնության զորությունները և մահկանացու կյանքի ունակությունը և հնարավորությունները։ … Մանուկ Հիսուսը պետք է ժառանգեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր գծեր, հակումներ և ուժեր, որոնք բնորոշ էին Իր ծնողներին, որոնցից մեկը անմահ և փառավորված Աստվածն էր, իսկ մյուսը մարդկային էակ՝ կին» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 81)։
-
Ի՞նչ գծեր Հիսուսը ժառանգեց Իր Հորից: Ի՞նչ գծեր Նա ժառանգեց Իր մորից:
Բացատրեք, որ լինելով անմահ Հոր և մահկանացու մոր Որդին, Հիսուսը ունակություն ուներ ցանկության դեպքում հավերժ ապրելու կամ ունակություն՝ մահանալու։ Այդ աստվածային էությունը եզակի կերպով որակավորում էին Նրան տառապել մեր մեղքերի, մեռնել խաչի վրա և հարություն առնել։
Մատթեոս 2․1-12
Մոգերը առաջնորդվում են Հիսուսի մոտ
Դասարանի առջև ցույց տվեք փաթեթավորված երեք ընծա, կամ գրատախտակին նկարեք փաթեթավորված երեք ընծայի նկար։
-
Փրկչի ծնունդից հետո ո՞վ ընծաներ մատուցեց Նրան։
Բացատրեք, որ Մատթեոսի ավետարանը միակ ավետարանն է, որն ընդգրկում է մոգերի պատմությունը։ Հետևյալ ստուգողականը բաժանեք թերթիկների տեսքով կամ դասից առաջ գրեք հարցերը գրատախտակին։ Հարցերը կարդալու և պատասխանելու համար ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 2․1–12 հատվածները՝ փնտրելով ստուգողականի հարցերի պատասխանները։
Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել մոգերի մասին իրենց սովորածով: 11 և 16 հատվածների մանրամասները վկայում են, որ հնարավոր է անցել էր երկու տարի Հիսուսի ծնունդից հետո, երբ մոգերն առաջնորդվեցին դեպի այդ սուրբ ընտանիքը (մոգերը Հիսուսին գտան տանը, այլ ոչ թե մսուրում, և Նա «երեխա» էր, ոչ թե մանուկ)։ Նշեք, որ Հերովդեսը ցանկանում էր, որ մոգերն ասեին Մեսիայի գտնվելու վայրը, որպեսզի նա սպաներ Նրան (տես Մատթեոս 2․13)։
-
Մոգերն ինչպե՞ս իմացան, թե որտեղ գտնեն Մեսիային։
-
Փրկչին փնտրելու մոգերի օրինակից ի՞նչ կարող ենք մենք սովորել ։ Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե մենք անկեղծորեն ու ջանասիրաբար փնտրենք Փրկչին, մենք կառաջնորդվենք դեպի Նա։)
-
Ինչպե՞ս կարող ենք ջանասիրաբար փնտրել Փրկչին։
-
Ի՞նչ արեցին մոգերը, երբ գտան Փրկչին։ Ինչո՞ւ: (Ընծաները Փրկչին տալու նպատակներից մեկը Նրան երկրպագելն էր։)
-
Փրկչին ընծաներ մատուցելու մոգերի օրինակից ի՞նչ ենք մենք սովորում։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք կարող ենք Տիրոջը երկրպագել՝ իմաստալից ընծաներ մատուցելով Նրան։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող ենք իմաստալից ընծաներ մատուցել Փրկչին, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը․
«Հին ժամանակներում, երբ մարդիկ ցանկանում էին երկրպագել Տիրոջը և որոնել Նրա օրհնությունները, նրանք հաճախ ընծա էին բերում: …
Արդյո՞ք կա ձեր կյանքում մի բան, որն անմաքուր կամ անարժան է։ Երբ դուք ազատվում եք դրանից, այդ կերպով դուք ընծա եք մատուցում Փրկչին։ Արդյո՞ք կա ձեր կյանքում մի լավ սովորություն կամ հատկանիշ, որում դուք թերանում եք։ Երբ դուք ձեռք եք բերում այն և դարձնում ձեր բնավորության մի մասը, դուք ընծա եք մատուցում Տիրոջը։ Երբեմն դա դժվար է, բայց արդյո՞ք ապաշխարության և հնազանդության ձեր ընծաներն արժանի ընծա կլինեին, եթե ոչինչ չարժենային ձեզ համար» (“When Thou Art Converted,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 12)։
-
Ի՞նչ իմաստալից ընծաներ կարող ենք մատուցել Փրկչին։
Հրավիրեք ուսանողներին խորհել Երեց Քրիստոֆերսոնի ասածների շուրջ և մտածել, թե, իրենց կարծիքով, ինչ ընծաներ նրանք պետք է մատուցեն Փրկչին։ Իրենց մտքերը գրելու համար տրամադրեք նրանց թղթեր։ Հրավիրեք նրանց պլանավորել, թե ինչպես կարող են այդ նվերները մատուցել Քրիստոսին։
Մատթեոս 2․13–23
Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը փախչում են Եգիպտոս
Բացատրեք, որ համաձայն Մատթեոսի 2․13–23 հատվածների Հերովդեսը զայրացավ, երբ մոգերը «գնացին իրենց երկիրը» (Մատթեոս 2․12) առանց նրան հայտնելու Մեսիայի տեղը։ Ցանկանալով սպանել Մեսիային, նա հրամայեց, որ Բեթլեհեմի և շրջակա տարածքների երկու տարեկան և ցածր բոլոր երեխաներին սպանեն։
Բարձրաձայն կարդացեք Մատթեոսի 2․13–14 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին հետևել՝ ուշադրություն դարձնելով նրան, թե Հովսեփն ինչպես կարողացավ փրկել իր ընտանիքը։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Որտե՞ղ տարավ Հովսեփը Մարիամին ու Հիսուսին։
Ամփոփեք Մատթեոսի 2․15–23 հատվածները և բացատրեք, որ Հովսեփը, Մարիամը և Հիսուսը մնացին Եգիպտոսում մինչև Հերովդեսի մահը։ Երազում Աստված հրահանգեց Հովսեփին վերադառնալ ընտանիքով Իսրայել և հաստատվել Նազարեթ քաղաքում։
-
Հոգևոր բաների հանդեպ Հովսեփի զգայունությունն ինչպե՞ս օրհնեց այլոց կյանքը։
-
Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Հովսեփից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք զգայուն ենք Հոգու հանդեպ, մենք կարող ենք հայտնություն և առաջնորդություն ստանալ։)
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել Հոգու հանդեպ ավելի զգայուն լինելու համար։ Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ գործելու ըստ նրանց ստացած ցանկացած հուշման։