Դաս 28
Մատթեոս 25․1-13
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը Ձիթենյաց սարի վրա Իր աշակերտներին առանձին ուսուցանեց Իր Երկրորդ Գալստյան մասին, Նա ուսուցանեց տաս կույսերի առակը։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 25․1-13
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է տաս կույսերի առակը։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ պատմությունը, որը մի երիտասարդ վերադարձած միսիոների մասին է, ով վկայության ժողովին կիսվեց իր անձնական փորձառությամբ։ Ուսանողներին հրավիրեք պատկերացնել, թե ինչպես կզգային, եթե նրանք լինեին այդ պատմության երիտասարդը։
«Նա … պատմեց այն մասին, որ 18 տարեկանում երեց կարգվելուց շատ չանցած մի օր ժամադրությունից տուն եկավ։ Այդ ժամադրության ժամանակ ինչ-որ բան էր կատարվել, որի համար նա ամաչում էր։ Նա բոլորի մոտ մանրամասներից չխոսեց, որի կարիքը չկար։ Մինչ այսօր ես չգիտեմ, ինչ էր տեղի ունեցել, բայց դա մեծ ազդեցություն էր թողել նրա հոգու և ինքնագնահատականի վրա։
Երբ տան մոտ նա մեքենայի մեջ նստած մտածում էր և ցավում տեղի ունեցածի համար, նրա ոչ անդամ մայրը տնից շնչակտուր վազելով մոտեցավ մեքենային։ Նա արագ պատմեց, որ այդ տղայի փոքր եղբայրը տանն ընկնելով գլուխը ուժեղ հարվածել է և գտնվում է ուշագնացության և ցնցման մեջ։ Ոչ անդամ հայրն անմիջապես շտապ օգնություն էր կանչել, սակայն այն դեռ որոշ ժամանակից տեղ կհասներ։
«Արի ու մի բան արա,—բղավում էր նա, —ձեր Եկեղեցում նման դեպքերում ինչ-որ բան եք անում, չէ՞։ Դու նրանց քահանայությունն ունես։ Արի ու մի բան արա»: …
Չնայած որ այդ գիշեր իր համար շատ սիրելի անձնավորությունն իր հավատքի և ուժի կարիքն ուներ, այդ երիտասարդը չկարողացավ ոչինչ ձեռնարկել։ Հաշվի առնելով այն զգացումները, որոնց հետ նա նոր պայքարում էր և հենց նոր կատարած իր փոխզիջումն այն ամենի հանդեպ, ինչ տեղի ունեցավ, նա չկարողացավ ստիպել իրեն գնալ Տիրոջ առաջ և անհրաժեշտ օրհնությունը խնդրել» («Արժանավորության վստահությունը», Լիահոնա, ապր. 2014, 58–59)։
-
Ի՞նչ մտքեր ձեզ կհամակեին, եթե լինեիք այդ իրավիճակում հայտնված երիտասարդի տեղում։ Ինչո՞ւմ է կայանում միշտ պատրաստ լինելու կարևորությունը։
Ցուցադրեք Տաս կույսերի առակի նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 53, տես նաև LDS.org)։ Հիշեցրեք նրանց, որ երբ Հիսուս Քրիստոսն Իր աշակերտների հետ գտնվում էր Ձիթենյաց սարի վրա, Նա ուսուցանեց նրանց Իր Երկրորդ Գալուստի մասին (տես Մատթեոս 24)։ Այնուհետև նա պատմեց տաս կույսերի առակը, որպեսզի ցույց տա, թե ինչպես պետք է պատրաստ լինենք Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․1-4 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել առակի հիմնական բաղկացուցիչները։ Հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին․
Բացատրեք, որ հրեաների ամուսնության սովորույթների համաձայն փեսան իր մոտ ընկերների ուղեկցությամբ ամուսնության արարողության համար գիշերով գնում է հարսի տուն։ Արարողությունից հետո ամուսնության մասնակիցները գնում են փեսայի տուն՝ խնջույքին մասնակցելու համար։ Շքերթին միացած ամուսնության արարողության հյուրերից ակնկալվում էր, որ նրանք լինեին իրենց լապտերներով կամ լուսամփոփներով, որպեսզի ցույց տան, որ իրենք ամուսնության մասնակիցներ են, և որ փայլ ու գեղեցկություն հաղորդեն իրադարձությանը։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․5-13: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին հինգ իմաստուն կույսերը և ինչ արեցին հինգ հիմար կույսերը։
-
Ի՞նչ արեցին հինգ իմաստուն կույսերը։ Ի՞նչ արեցին հինգ հիմար կույսերը։
Ուշադրություն սևեռեք գրատախտակին գրված առակի բաղադրիչներին։ Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ կարող են խորհրդանշել այդ բաղադրիչները։
Գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոս անունը Փեսայի կողքին։ Բացատրեք, որ «Եւ երբոր փեսան ուշացաւ» (5-րդ հատված) և «կէս գիշերին աղաղակ եղաւ» (6-րդ հատված) արտահայտությունները վերաբերում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
-
Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին այս արտահայտություններից։
Բացատրեք, որ խնջույքին հրավիրված և՛ իմաստուն և՛ հիմար կույսերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին (տես Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign կամ Liahona, May 2004, 8)։ Գրատախտակին գրեք Եկեղեցու անդամներ՝ Իմաստուն և հիմար կույսերի կողքին։
Հրավիրեք ուսանողներին վերանայել Մատթեոս 25․8–9 հատվածները և խորհել, թե ինչու իմաստուն կույսերն իրենց ձեթը չտվեցին հիմար կույսերին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը. Դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչ կարող է խորհրդանշել ձեթը և ինչու այն չի կարելի ուրիշին տալ։
«Դա եսասիրություն չէր, ոչ էլ անբարյացակամություն: Ձեթի այն տեսակը, որն անհրաժեշտ է ճանապարհին լույս տալու և խավարը լուսավորելու համար, հնարավոր չէ կիսել: Ինչպե՞ս կարող է մարդ կիսել տասանորդի սկզբունքին հետևելու հնազանդությունը, արդար ապրելակերպից եկող խաղաղ միտքը, գիտելիքների կուտակումը: Ինչպե՞ս կարելի է կիսվել հավատքով կամ վկայությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել կեցվածքով, մաքրաբարոյությամբ կամ էլ միսիայի փորձառությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել տաճարային արտոնություններով: Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ նմանատիպ ձեթ ձեռք բերի: …
Առակում ձեթը հնարավոր է շուկայում գնել: Մեր կյանքում նախապատրաստության ձեթը հավաքվում է կաթիլ առ կաթիլ՝ արդար ապրելակերպով: … Նվիրվածության և հնազանդության յուրաքանչյուր արարքը մեր ամանի մեջ ավելացված մի կաթիլ ձեթ է» (Faith Precedes the Miracle [1972], 255–56)։
-
Ի՞նչ է խորհրդանշում առակի ձեթը։ (Ուսանողների հետևյալ պատասխանները, ինչպիսիք են՝ հոգևոր պատրաստվածությունը, վկայությունը, հավատքն ու դարձը և փորձառությունը՝ Լապտերներ և ձեթի կողքին։ Որպեսզի իմանաք, թե ուրիշ ինչ է խորհրդանշում ձեթը, կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․56–57 հատվածները և խաչաձև հղում կատարել Մատթեոս 25․8 հատվածի հետ։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այդ առակից և հոգևոր պատրաստվածություն փոխ առնելու Նախագահ Քիմբալի մեկնաբանությունից։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Մենք չենք կարող հոգևոր պատրաստվածություն փոխ առնել ուրիշներից։)
-
Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու մասին առակից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք պատրաստվում են Երկրորդ Գալուստին, երբ ամենօրյա արդարակեցության միջոցով մեծացնում ենք մեր վկայությունը և դարձը։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)
Ուսանողներին տրամադրեք ուղեկցող թերթիկի մեկական օրինակ։ Հրավիրեք նրանց թերթիկների վրա թվարկել, թե ինչպես նրանք կարող են ձեռք բերել հոգևոր պատրաստվածության «ձեթը»։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․10-12 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց փեսան հիմար կույսերին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, Մատթեոս 25․11 հատվածը պարզաբանում է, որ փեսան ասաց․ «Դուք ինձ չեք ճանաչում» (Մատթեոս 25․12, տողատակի գրառում ա)։
-
«Դուք ինձ չեք ճանաչում» արտահայտություն, ի՞նչ է ասում հինգ հիմար կույսերի մասին։ Ինչպե՞ս է Տիրոջը ճանաչելը տարբերվում պարզապես Նրա մասին իմանալուց։
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ պետք է անենք Տիրոջ գալուն պատրաստ լինելու համար։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը․ Որպեսզի պատրաստ լինենք Տիրոջ գալուստին և արժանի լինենք Նրա ներկայության մեջ ապրելուն, մենք պետք է ճանաչենք Նրան։)
-
Վերջին ժամանակներս ինչպե՞ս եք ավելի լավ ճանաչել Փրկչին։
Ուսանողներին հիշեցրեք դասի սկզբում կարդացած պատմության մասին, որը մի երիտասարդ քահանայություն կրողի մասին էր, ով անպատրաստ էր անհրաժեշտության պահին։ Բացատրեք, որ երիտասարդ տղան շուտափույթ կերպով վազեց մի տարեց տղամարդու մոտ, ով իր ծխից էր և ապրում էր մոտիկ։ Այդ տարեց տղամարդը քահանայության օրհնություն տվեց փոքր եղբորը, որից հետո նրա վիճակը կայունացավ, մինչև շտապ օգնությունը կժամաներ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ երիտասարդ տղայի վկայությունը, որը պատմեց Երեց Հոլլանդը․
«Ով չի եղել այն իրավիճակում, որի մեջ հայտնվեցի ես այդ գիշեր, երբեք չի զգա այն ամոթն ու ցավը, որ ես ապրեցի գիտակցելով, որ արժանի չեմ օգտագործելու քահանայությունը, որ ես էի կրում։ Դա նույնիսկ ավելի ցավալի հիշողություն է ինձ համար, քանի որ իմ փոքր եղբայրն իմ կարիքն ուներ և իմ սիրելի ոչ անդամ ծնողներն անչափ վախեցած էին և իրավունք ունեին ինձանից ավելին ակնկալելու։ Բայց այսօր ձեր առջև կանգնած կարող եմ ձեզ հավատացնել, որ ճիշտ է, ես կատարյալ չեմ, սակայն այդ օրվանից ի վեր երբեք չեմ արել մի բան, որն ինձ ետ կպահեր կարիքի դեպքում Տիրոջ առաջ վստահորեն կանգնելուց և Նրա օգնությունը խնդրելուց։ Այս աշխարհում անձնական արժանավորությունը մի պայքար է, որում մենք ներգրավված ենք, բայց դա պայքար է, որը ես հաղթում եմ։ Ես իմ կյանքում զգացել եմ դեպի ինձ ուղղված դատապարտող մատը և չեմ ուզում երբևէ կրկին զգալ դա, եթե կարող եմ ինչ-որ բան անել այդ առումով։ Եվ իհարկե, - եզրափակեց նա,- դրա համար ես կարող եմ ամեն ինչ անել» («Արժանավորության վստահությունը», 59)։
Հորդորեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ պետք է նրանք անեն, որպեսզի հոգևոր առումով պատրաստ լինեն Տիրոջ գալուստին և արժանի մնան Նրա ներկայության մեջ ապրելու համար։ Կարող եք խրախուսել, որ նրանք շրջանակի մեջ առնեն իրենց թերթիկներում թվարկված մեկ կամ մի քանի գործողություն, որոնք կավելացնեն նրանց հոգևոր պատրաստվածությունը։ Հորդորեք նրանց թերթիկներն իրենց հետ տուն տանել, որը կհիշեցնի իրենց դրած նպատակի մասին։