Գրադարան
Դաս 138. Եբրայեցիս 11


Դաս 138

Եբրայեցիս 11

Նախաբան

Պողոսն ուսուցանեց Եկեղեցու անդամներին հավատի մասին: Նա հիշատակել է Հին Կտակարանի արդար տղամարդկանց ու կանանց օրինակների մասին, ովքեր հավատ են գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ ու հետևաբար հրաշքներ գործել, դիմացել դժվարություններին և մեծ օրհնություններ ստացել:

Ուսուցման առաջարկներ

Եբրայեցիս 11․1-6

Պողոսն ուսուցանում է Եկեղեցու անդամներին հավատի մասին

Կարդացեք Ֆիլիպիններից մի երիտասարդ կնոջ մասին հետևյալ պատմությունը: Հրավիրեք ուսանողներին ուշադիր լսել, թե ինչպես էր այդ երիտասարդ կինը հավատք գործադրում:

Մի երիտասարդ կին Ֆիլիպիններից բացատրում է, որ իր հայրը ամռանը պիտի մեկներ հեռու վայր աշխատելու: Երբ նա ստանում էր իր աշխատավարձը, տուն էր ուղարկում այն իր ընտանիքին: Մի շաբաթ օր ընտանիքն օգտագործել էր ողջ գումարը, բացի երկու թղթադրամից` յուրաքանչյուրը 20 պեսո արժողությամբ: Երբ երիտասարդ կինը նայում է իր ընտանիքին անհրաժեշտ իրերի ցանկին, գիտակցում է, որ իրենք բավարար գումար չունեն, որպեսզի գնեն բոլոր իրերը, իսկ հաջորդ օրն իր ընտանիքը եկեղեցի գնալիս կարողանա վճարել ուղեվարձը: Նա հարցրեց իր մայրիկին, թե ինչ պետք է անի: Նրա մայրն ասաց, որ նա գնի իրերը, իսկ Աստված փոխադրամիջոցի համար միջոց կտրամադրի:

Երիտասարդ կինն աղոթեց, որպեսզի նա կարողանար գնել ցուցակում նշված իրերը ու դեռ բավարար գումար մնար հաջորդ օրը եկեղեցի գնալու ուղեվարձի համար: Առաջին հերթին նա պետք է գներ փայտածուխ, որ իր ընտանիքը սնունդ պատրաստելու համար վառելիք ունենար: Նա ցնցվեց, երբ տեսավ, որ մի պարկ փայտածուխի արժեքը կրկնապատկվել էր 5 պեսոյից 10 պեսո: Իմանալով, որ իր ընտանիքը սնունդ պատրաստելու համար վառելիքի կարիք ունի, 20 պեսո վճարելով` նա գնեց երկու պարկ փայտածուխ: Այս երիտասարդ կինը նույնիսկ ավելի ջերմեռանդ աղոթեց, որպեսզի իր ընտանիքը դեռ կարողանար եկեղեցի գնալ: Երբ նա աղոթեց, ինչ-որ բան հուշեց նրան. «Գնա և գնիր այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ է»: Այսպիսով, նա շարունակեց իր ճանապարհը միայն 20 պեսոյով: (Գրի է առնված “Pure and Simple Faith,” տեսանյութից LDS.org):

  • Այս երիտասարդ կինն ինչպե՞ս գործադրեց իր հավատը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11.1, ինչպես նաև Եբրայեցիս 11.1-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն (Եբրայեցիս 11.1-ի բ ծանոթագրությունում): Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ուսուցանեց հավատքի մասին:

  • Համաձայն 1-ին հատվածի` ի՞նչ է հավատը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ հավատքը ակնկալվող բաների հավաստիացումն է և անտեսանելի բաների ապացույցը):

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի երեք հիմնական տարրերը բացատրելու համար կիրառել է Եբրայեցիս 11.1 հատվածը, ինչպես նաև այլ աղբյուրներ (Ալմա 32.21, Դասախոսություններ հավատի մասին): Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի հետևյալ խոսքը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Այս ուսմունքներն ընդգծում են հավատքի երեք հիմնական տարրերը. (1) հավատքը որպես ակնկալվող բաների հավաստիացում, որոնք ճշմարիտ են, (2) հավատքը որպես անտեսանելի բաների ապացույց և (3) հավատը որպես գործողության սկզբունք բոլոր բանական էակների մոտ: Ես նկարագրում եմ Փրկիչի հանդեպ հավատի այս երեք բաղադրիչները որպես` միևնույն ժամանակ հայացք գցելով դեպի ապագան, հետադարձ հայացք դեպի անցյալը և սկսելով գործողություն ներկայում» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 62):

Գրատախտակին գրեք հետևյալը. հավաստիացում` հայացք գցել դեպի ապագան, ապացույց` հետ նայել դեպի անցյալը, գործողություն` սկսել գործել ներկայում: Բացատրեք, որ Երեց Բեդնարն ուսուցանել է, որ հավատի այս երեք տարրերը` հավաստիացումը, ապացույցը և գործողությունը գործում են միասին, երբ մենք հայացք ենք գցում դեպի ապագան, հետ ենք նայում դեպի անցյալն ու գործում ենք ներկայում:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելն ինչպե՞ս է տարբերվում պարզապես Նրան հավատալուց:

  • Ինչպե՞ս է ֆիլիպինցի երիտասարդ կնոջ պատմությունը ցույց տալիս Երեց Բեդնարի նկարագրած հավատքի երեք տարրերը:

  • Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ մենք հավատ ենք գործադրում Քրիստոսի հանդեպ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11.2–5: Դասարանի անդամներին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով Պողոսի կիրառած օրինակներին, որոնք ցույց էին տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդիկ հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ այս մարդիկ հավատք գործադրեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Եբրայեցիս 11․6-ը` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ ուսուցանեց հավատքի վերաբերյալ:

  • Պողոսն ի՞նչ ուսուցանեց հավատքի վերաբերյալ:

  • Համաձայն Պողոսի ուսուցանածի` ի՞նչ պետք է անենք Աստծուն հաճոյանալու համար: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն հավաստիացեք, որ Աստծուն հաճոյանալու համար մենք պետք է գործադրենք մեր հավատքը` մոտենալով Նրան , հավատալով Նրան ու հավատալով, որ Նա հատուցում է նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը 6-րդ հատվածում

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ ֆիլիպինցի երիտասարդ կնոջ պատմության ավարտը: Խնդրեք դասարանին ուշադրությամբ լսել, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ երիտասարդ կինը հավատ գործադրեց Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Երբ երիտասարդ կինը պատրաստվում էր վճարել մյուս իրերի համար, նա ձեռքը մտցրեց իր գրպանն ու այնտեղ թղթի մի մեծ գունդ զգաց: Երբ նա բացեց այն, տեսավ ևս հինգ թղթադրամ` յուրաքանչյուրը 20 պեսո արժողությամբ` փաթաթված իր մոտ մնացած 20 պեսո արժողությամբ թղթադրամով: Այդ պահին նա գիտեր, որ բավականաչափ գումար կար իր մոտ իր ընտանիքի համար անհրաժեշտ իրերը գնելու և Եկեղեցի գնալու ուղեվարձը վճարելու համար: Այս երիտասարդ կինը բացատրեց, որ այդ փորձառության ընթացքում նա զգացել է Աստծո օգնությունն ու սերն իր նկատմամբ: Երբ նա տուն հասավ, նա այդ հրաշքի համար իր երախտագիտությունը հայտնեց Երկնային Հորը: (Գրի է առնված “Pure and Simple Faith,” տեսանյութից LDS.org):

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ այս երիտասարդ կինը հավատք գործադրեց Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ինչպե՞ս կարող է այս փորձառությունն օգնել այդ երիտասարդ կնոջը հավատք գործադրել ապագայում: (Քանի որ նա ճանաչեց Աստծո` իրեն օգնելու փաստն այս փորձառության ընթացքում, նա կարող է հավաստիանալ, որ Աստված իրեն կօգնի նաև ապագայում: Նրա ձեռք բերած ապացույցի ու հավաստիության շնորհիվ նա կարող է հավատ ունենալ ներկայում գործելու համար: Եթե նա շարունակի գործել, ապա հավատով գործելու այս ընթացքը կշարունակվի, ու նրա հավատը կամրանա):

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք հավատք են գործադրել: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

  • Այդ փորձառությունն ինչպե՞ս է ձեզ փաստել, որ Աստված ձեզ կօգնի ապագայում:

Եբրայեցիս 11․7-40

Պետրոսը հիշատակում է Հին Կտակարանի արդար մարդկանց մասին, ովքեր հավատ են գործադրել

  • Որո՞նք են որոշ իրավիճակները, որոնց մեջ դուք գտնվում եք հիմա կամ կգտնվեք ապագայում, որոնք կպահանջեն ձեզանից հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Եբրայեցիս 11.7-40 հատվածներն ուսումնասիրելիս, հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք կարող են օգնել նրանց տեսնել այն օրհնությունները, որոնք կարող են ստանալ, երբ հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Գրատախտակին գրեք հավատով և հավատի միջոցով բառերը և բացատրեք, որ Պողոսը հիշատակում էր Հին Կտակարանի արդար մարդկանց օրինակները, ովքեր հավատ էին գործադրում, որպեսզի հավաստիացնեին իրենց լսողներին, որ նրանք նույնպես կօրհնվեն` հավատք գործադրելով: Հրավիրեք ուսանողներին մտքում արագ կարդալ Եբրայեցիս 11 գլուխը` ուշադրություն դարձնելով «հավատքով» և «հավատքի միջոցով» արտահայտություններին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11․7 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Նոյն ինչպես հավատ գործադրեց Աստծո հանդեպ: (Դուք կարող եք բացատրել, որ «երկիւղած լինել» արտահայտությունը նշանակում է, որ Նոյը գործում էր Աստծո առաջնորդության նկատմամբ հույսով ու հավաստիացմամբ [տես բ և գ ծանոթագրությունները]):

  • Նոյն ինչպե՞ս էր հավատ գործադրում Աստծո հանդեպ:

  • Երեց Բեդնարի նկարագրած հավատքի տարրերից (հավաստիացում, ապացույց և գործողություն) ո՞րոնք են դրսևորվում Նոյի այս պատմության մեջ:

  • Ինչպես են դրանք դրսևորվում:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները․ Եբրայեցիս 11.8–10, 11–12, 17–19, 20–22, 23–28, 29–31: Դասարանը բաժանեք վեց խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մեկական հղում: (Եթե ձեր դասարանը փոքր է, յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մեկ հղում կամ ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի հանձնարարեք ավելի քան մեկ հղում): Հրավիրեք յուրաքանչյուր խմբի միասին կարդալ իրենց հանձնարարված հղումը` փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին (կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին)․

Ովքե՞ր հավատ գործադրեցին:

Ինչպե՞ս էին դրսևորվում հավատքի երեք տարրերը (հավաստիացում, ապացույց և գործողություն) :

Ինչպիսի՞ իրավիճակների առջև ենք կանգնում մեր օրերում, որոնք պահանջում են նման հավատք:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկ ուսանողի դասարանի հետ իրենց պատասխաններով կիսվելու համար։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11.13–16 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող ենք սովորել հավատք գործադրելու մասին Աբրահամի, Սառայի և մյուսների օրինակներից: Բացատրեք, որ «մի քաղաք» արտահայտությունը (16-րդ հատված) վերաբերում է հավերժական կյանքին:

  • Համաձայն 13-րդ հատվածի` ի՞նչ տեղի ունեցավ Աբրահամի ու նրա կին Սարրայի, ինչպես նաև մյուս հավատարիմ մարդկանց հետ:

  • Ինչո՞ւ նրանք հավատարիմ մնացին` չնայած չստացան Աստծո խոստացած բոլոր օրհնություններն այս կյանքում: (Կարող եք բացատրել, որ խոստացված օրհնությունները «հեռուանց տեսնել» նշանակում է օրհնություններն այս կյանքից հեռանալուց հետո ստանալու հույս ու վստահություն ունենալ):

  • Նրանց օրինակներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ արտահայտությունը. երբ մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք … Հրավիրեք ուսանողներին գրել այս արտահայտությունն իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11.32-40 հատվածները: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 11.35-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը (Եբրայեցիս 11.35-ի բծանոթագրությունում), իսկ մյուս ուսանողին հրավիրեք կարդալ Եբրայեցիս 11.40-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը (Եբրայեցիս 11.40-ի ածանոթագրությունում): Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող են ավարտել իրենց գրած արտահայտությունը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում ընդգծեն կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք մեծ տպավորություն են գործում նրանց վրա:

Հրավիրեք ուսանողներին ավարտել արտահայտությունը համաձայն 32-40 հատվածների։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով: Ամփոփեք ուսանողների պատասխանները` գրատախտակի վրա գրելով հետևյալ սկզբունքը. երբ մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք դիմանալ տառապանքին, գործել հրաշքներ, ստանալ աստվածային խոստումներ, ամրացնել մեր վկայությունը Նրա մասին և առաջ ընթանալ դեպի կատարելություն:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որի միջոցով կարող եք հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ինչպիսի՞ օրհնություններ եք տեսել, որ ինչ-որ մեկը ստացել է հավատ գործադրելու շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին կրկին խորհել այնպիսի իրավիճակների մասին, որոնք նրանցից պահանջում են կամ կպահանջեն հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Խրախուսեք նրանց նման իրավիճակներում Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու նպատակ դնել: Հրավիրեք ուսանողներին գրի առնել այդ նպատակը` ավարտելով «հավատքի միջոցով ես …» արտահայտությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եբրայեցիս 11.6: «Հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը` և չերևացող բաների ապացոյցն է»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է հավատքի երեք հիմնական տարրերը.

«Պողոս Առաքյալը հավատը բնութագրել է որպես «յուսացած բաների հաստատութիւնը` և չերևացող բաների ապացոյցը» (Եբրայեցիս 11.1): Ալման հայտարարել է, որ հավատքը կատարյալ գիտելիք չէ, հետևաբար, եթե մենք հավատք ունենք, մենք «հույս [ունենք] բաների համար, որոնք տեսանելի չեն, [սակայն] որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21): Ավելին, հավատքի մասին քարոզներից մենք սովորում ենք, որ հավատքը «հայտնի դարձած կրոնի առաջին սկզբունքն է ու ողջ արդարության հիմքը» և այն նաև «բոլոր բանական էակների գործողության սկզբունքն է» [Lectures on Faith (1985), 1]:

«Այս ուսմունքներն ընդգծում են հավատի երեք հիմնական տարրերը. (1) հավատքը որպես ակնկալվող բաների հավաստիացում, որոնք ճշմարիտ են, (2) հավատքը որպես անտեսանելի բաների ապացույց և (3) հավատքը որպես գործողության սկզբունք բոլոր բանական էակների մոտ: Ես նկարագրում եմ Փրկիչի հանդեպ հավատքի այս երեք բաղադրիչները որպես` միժամանակյա հայացք դեպի ապագան, հետադարձ հայացք դեպի անցյալը ու սկզբնական գործողություն ներկայում» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 62):

Հավատը,ք որպես ակնկալված բաների հավաստիացում, նայում է դեպի ապագան: …

«Հավատը Քրիստոսի հանդեպ անքակտելիորեն կապված է և ծնում է հույս Քրիստոսի հանդեպ` մեր քավության ու վեհացման համար: Իսկ հավաստիացումն ու հույսը մեզ համար հնարավոր են դարձնում քայլել մինչև լույսի խավարելը ու մի քանի քայլ կատարել մթության մեջ` ակնկալելով ու վստահելով, որ լույսը կշարժվի ու կլուսավորի ճանապարհը [տես Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 54]: Հավաստիացման ու հույսի միասնությունը գործողություն են սկսում ներկայում:

«Հավատը, որպես անտեսանելի բաների ապացույց, հայացք է գցում դեպի անցյալը և հաստատում է մեր վստահությունն Աստծո հանդեպ ու մեր վստահությունը անտեսանելի բաների ճշմարտացիության նկատմամբ: Մենք քայլեցինք մթության մեջ հավաստիացմամբ ու հույսով, և մենք ապացույց ու հաստատում ստացանք, երբ լույսն իրականում շարժվեց և ապահովեց մեզ անհրաժեշտ լուսավորությունը: Մեր հավատի փորձությունից հետո ստացած վկայությունը (տես Եթեր 12.6) ապացույց է, որը մեծացնում ու ամրացնում է մեր հաստատուն լինելը:

«Հավաստիացումը, գործողությունը և ապացույցն ազդում են միմյանց վրա շարունակաբար» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61):

Եբրայեցիս 11.4: «Աբելը … ավելի լավ պատարագ մատուցեց Աստծուն»

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե ինչու էր Աբելի զոհաբերությունն ընդունելի Աստծո համար, իսկ Կայենինը` ոչ. «Հավատալով այդ քավությանը կամ փրկագնման ծրագրին, Աբելն ընդունելի ընծա մատուցեց Աստծուն, այսինքն` իր հոտերի առաջնեկներին»: Կայենը հողի բարիքներից ընծա մատուցեց, որը չընդունվեց, որովհետև հավատքով չարեց այն. Նա չէր կարող հավատք ունենալ կամ չէր կարող երկնքի ծրագրին հակառակ հավատք գործադրել: Միածնի արյուն թափելով է, որ քավություն է գալիս մարդուն, քանի որ դա էր փրկագնման ծրագիրը, և առանց արյուն թափելու թողություն չկար: Եվ քանի որ զոհաբերությունը հաստատվել էր որպես օրինակ, որով մարդը պետք է նկատեր այն մեծ Զոհաբերությունը, որն Աստված պատրաստել էր, դրան հակառակ զոհաբերություն անելը չէր կարող հավատքի գործադրում լինել, որովհետև դրանով հնարավոր չէր փրկագին վճարել, ոչ էլ քավությունը կարող էր ուժ ձեռք բերել այդ կարգով. Հետևաբար, Կայենը չէր կարող հավատք ունենալ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 52)” (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 486):