Գրադարան
Հովհաննեսի առաջին ընդհանրական թղթի նախաբանը


Հովհաննեսի առաջին ընդհանրական թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Այս նամակում Հովհաննեսն անդրադարձել է Եկեղեցու հավատափոխ ազդեցությունների վտանգավոր տարածմանը։ Նա նախազգուշացրեց Սրբերին հաղորդություն չունենալ խավարի հետ և ապահով մնալ ավետարանի լույսի ներքո։ Ա Հովհաննեսի ուսումնասիրության շնորհիվ ուսանողներն ավելի լավ կկարողանան տարբերակել Հիսուս Քրիստոսի մասին կեղծ ուսմունքները և, հետևելով Հովհաննեսի խորհրդին, և մնալով ճշմարտության մեջ, կկարողանան մոտ հաղորդություն ունենալ Տիրոջ հետ։ Բացի դրանից, այս գրքի ուսումնասիրության շնորհիվ ուսանողները կճանաչեն այն մեծ սերը, որը Երկնային Հայրը տածում է Իր բոլոր զավակների հանդեպ, և որը Նա դրսևորեց՝ զոհաբերելով Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես զոհաբերություն ողջ մարդկության համար։

Ո՞վ է գրել այս գիրքը:

«Այս երեք թղթերի հեղինակն իրեն չի նշում անունով, սակայն ավանդույթը դրանք վերագրում է Հովհաննեսին», ով առաջին Տասներկու Առաքյալներից էր (Bible Dictionary, “John, Epistles of”

Հովհաննեսի թղթերի հեղինակն անձամբ տեսել էր հարություն առած Փրկիչին, որը անշուշտ ճշմարիտ է Հովհաննես Առաքյալի դեպքում (տես Ա Հովհաննես 1․1–4, 4․14

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Ա Հովհաննեսի գրելու վայրը և տարեթիվն անհայտ են: Հավանաբար, այն գրվել էր ք․ծ․հ առաջին դարի վերջին։

Չնայած Հովհաննեսն իր կյանքի վաղ շրջանի հիմնական մասն անցկացրեց Պաղեստինում, ք․ծ․հ 70թ-ին Երուսաղեմի և դրա տաճարի կործանումից հետո մարդիկ թշնամաբար էին վերաբերվում քրիստոնյաներին և հրեաներին։ Ըստ ավանդույթի, Հովհաննեսն իր կյանքի վերջին օրերին հեռացավ Պաղեստինից և ապրեց Եփեսոսում։ Եթե դա այդպես է, Հովհաննեսը կարող էր նամակը գրել Եփեսոսում ք․ծ․հ 70-100 թվականների միջև։

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ։

Ա Հովհաննեսի լսարանը հստակ նշված չէ, սակայն նրա գրություններից պարզվում է, որ Հովհաննեսը գրել է հավատացյալներին (տես Ա Հովհաննես 1․3–4, 2․12–14), գուցե Փոքր Ասիայում ապրող մարդկանց (ներկայիս Թուրքիա), որտեղ որոշ պատմական աղբյուրների հավաստմամբ, Հովհաննեսն ապրել ու ծառայել է ք․ծ․հ առաջին դարի վերջին։

Այդ ժամանակ կեղծ ուսուցիչները պառակտում կամ բաժանություն էին առաջացրել Սրբերի մեջ (տես Ա Հովհաննես 2․18–19, 22, 26, 4․1), և ուրացությունը տարածվում էր Եկեղեցում։ Մի յուրահատուկ փիլիսոփայություն Դոսետիզմ անունով մեծ ժողովրդականություն էր ձեռք բերում։ Դոսետիզմը մի մեծ շարժման մաս էր կազմում, որը կոչվում էր Գնոստիցիզմ։ Գնոստիցիզմի հիմնական ուսմունքն այն էր, որ հոգին ամբողջովին բարի էր, և որպես այդպիսին, ֆիզիկական մարմինն ամբողջովին չար էր։

Գնոստիցիզմի հետևորդները համոզված էին, որ փրկությունը չէր գալիս մեղքերի ազատումից, այլ՝ հոգին նյութից կամ ֆիզիկական մարմնից ազատելուց։ Նրանք նաև հավատում էին, որ փրկությունը ձեռք է բերվում հատուկ գիտելիքի (գնոզիս) միջոցով, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով։

Դոսետիզմի հետևորդները չափազանցնում էին Հիսուսի հոգևոր բնույթն այնքան, որ հերքում էին այն գաղափարը, որ Նա իրականում երկիր էր եկել ֆիզիկական մարմնով։ Նրանք հավատում էին, որ Աստված աներևույթ, անմահ, ամենագետ և անմարմին է և մտածում էին, որ նյութական աշխարհը և ֆիզիկական մարմինը գռեհիկ ու չար են։ Հետևաբար, նրանք հավատում էին, որ Հիսուսը, լինելով Աստծո հոգևոր Որդին, չէր կարող սահմանափակման մեջ գտնվել ու լինել մարդ էակ։ Նրանց կարծիքով, Հիսուս Քրիստոսը բառիս բուն իմաստով չէր ծնվել մարմնում և չէր բնակվում շոշափելի մարմնում, չէր արյունահոսում, չէր տառապել, մահացել կամ բարձրացել հարություն առած մարմնով․ Նրա արարքներն էին միայն թվացյալ։ Դոսետիզմը սերում է հունարեն dokeō բառից, որը նշանակում է «թվալ» կամ «թվացյալ»։

Թեև Ա Հովհաննեսի թուղթը հերքում է այդ կեղծ ուսմունքները, նրանք շարունակում էին տարածվել Եկեղեցու անդամների մեջ։ Այդ և մյուս կեղծ վարդապետությունները հանգեցրին Մեծ Ուրացությանը։

Որո՞նք են այս գրքին բնորոշ մի քանի առանձնահատկությունները:

Լինելով Հիսուս Քրիստոսի առաջին առաքյալներից մեկը, Հովհաննեսը հարություն առած Փրկիչի հատուկ վկա էր։ Հովհաննեսն այդ նամակը սկսում է այն հայտարարությամբ, որ նա անձամբ տեսել, լսել ու դիպչել է Հիսուս Քրիստոսին։ Ընդլայնելով այս անձնական վկայությունը, Հովհաննեսը հրավիրում է ընթերցողներին «հաղորդություն ունենալ … Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ» (Ա Հովհաննես 1․3)։ Սերը հանդիսանում է Հովհաննեսի առաջին թղթի առանցքային թեման։ Հովհաննեսը շեշտեց, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ սիրում են Աստծուն, սակայն այդ սերը չեն ցուցաբերում շրջապատողների հանդեպ, ստախոս են (տես Ա Հովհաննես 4․20–21

Համառոտ շարադրանք

Ա Հովհաննես 1–3 Հովհաննեսն ուսուցանում է, որ հնազանդության միջոցով մենք կարող ենք ճանաչել Աստծուն, հաղորդություն ունենալ Նրա հետ և նմանվել Նրան։ Վերջին օրերին հակաքրիստոսներ կհայտնվեն։ Մեր հանդեպ Փրկիչի սերը դրսևորվում է Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ։

Ա Հովհաննես 4–5 Հովհաննեսը խրախուսում է Սրբերին որոշել, թե արդյոք ուսուցիչն Աստծուց է։ Աստված սեր է, և մեր հանդեպ Նրա մեծ սիրո շնորհիվ Նա ուղարկեց Իր Որդուն տառապելու մեզ համար։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, կպահեն Նրա պատվիրանները։ Նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ծնվել են Աստծուց, կհաղթեն աշխարհին։