Դաս 121
Եփեսացիս 2-3
Նախաբան
Պողոսն ուսուցանեց Եփեսոսի Սրբերին, որ բոլոր մեղավորները կարող են փրկվել Աստծո շնորհով, որ հրեաներն ու հեթանոսները կդառնան մեկ Աստծո ընտանիքում։ Պողոսն ուսուցանեց նաև, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա և կիսվեց իր ցանկությամբ, որ Սրբերը զգան Հիսուս Քրիստոսի սերը։
Ուսուցման առաջարկներ
Եփեսացիս 2
Պողոսն ուսուցանում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի արյունը փրկում հրեային և հեթանոսին։
Երբ դասը սկսվի, հրավիրեք մեկ կամ մի քանի ուսանողների (կախված ուսանողների քանակից) նստել գետնին՝ դասարանի մյուս կողմում։ Այդ ուսանողների և դասարանի մյուս կեսի միջև ժապավենով կամ թելով սահմանագիծ գծեք և ասացեք մեկուսացված ուսանողներին, որ նրանք չեն կարող (դեռևս) բանավոր մասնակցել դասին։ Հարցրեք դասարանի մյուս կեսին․
-
Ի՞նչ է այս իրավիճակը ցույց տալիս ձեր և մեկուսացված ուսանողների հարաբերությունների մասին։ (Որ խումբն է արտոնյալ մյուսից։)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզգան իրենց մեկուսացված ուսանողները։ Ինչո՞ւ:
Հարցրեք ուսանողներին, թե իրենց կյանքի ընթացքում երբևէ ունեցել են այդպիսի զգացողություն։
Գրեք Հեթանոսներ և Հրեաներ բառերը գրատախտակին՝ կազմավորելով երկու սյունակներ։
-
Ելնելով նրանից, ինչ դուք սովորեցիք Պողոսի ծառայության ընթացքում Եկեղեցու որոշ ճյուղերի սոցիալական իրավիճակի մասին, ո՞ր անունը կհամապատասխանի մեկուսացված ուսանողներին։ (Հեթանոսներ) Ո՞ր անունը կհամապատասխանի դասարանի մնացած կեսին։ (Հրեաներ)
-
Ի՞նչը կարող էր այդ բաժանման պատճառ հանդիսանալ։ (Հրեաներից ոմանք մտածում էին, որ, լինելով ծննդով իսրայելացիներ և լինելով թլպատված, նրանք արտոնված էին Աստծո կողմից և գերակայություն ունեին հեթանոս նորադարձների վրա։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել, թե ինչպես է Պողոսը նկարագրել հեթանոս Սրբերի («դուք» և «գնում էիք» հատվածներ 1–2) և հրեա Սրբերի հոգևոր վիճակը («մենք» հատված 3), նախքան նրանց դեպի Փրկիչը և Նրա Եկեղեցին դարձի գալը։ Բացատրեք, որ «օդի իշխանութեան իշխանի պէս» արտահայտությունը 2-րդ հատվածում վերաբերում է դևին և աշխարհով մեկ նրա տարածած ազդեցությանը։
-
Ըստ 1–2 հատվածների, ինչպե՞ս Պողոսը նկարագրեց հեթանոսներին՝ մինչև նրանց դարձի գալը։ (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակի այն սյունակում, որը կոչվում է «Հեթանոսներ»։)
-
Ըստ 3-րդ հատվածի, ինչպե՞ս Պողոսը նկարագրեց իրեն և հրեաներին՝ մինչև իրենց դարձի գալը։ (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակի այն սյունակում, որը կոչվում է «Հրեաներ»։)
Նշեք, որ հեթանոսները և հրեաները հոգևոր առումով մեռած կամ մեկուսացված էին Աստծուց իրենց մեղքերի պատճառով (տես հատված 1)։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․4–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով հեթանոս և հրեա Սրբերի հոգևոր վիճակին նրանց դարձի գալուց հետո։ Նշեք, որ կենդանի արավ նշանակում է կենդանացրեց, իսկ երկնավորներումը վերաբերում է երկնքի այն թագավորություններին, որոնք մարդիկ կժառանգեն։
-
Պողոսն ինչպե՞ս նկարագրեց Սրբերին նրանց դարձի գալուց հետո։ (Տերը նրանց կենդանի արեց կամ կենդանացրեց հոգևոր մահից և մեղսավոր վիճակից։ Հիշեցրեք ուսանողներին, որ մենք դրան անվանում ենք հոգևոր վերածնունդ [տես Մոսիա 27․24–26]։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․7–10 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչը առաջ բերեց այդ փոխակերպումը հեթանոսների և հրեաների մեջ։
-
Այդ երկու խումբ Սրբերի մոտ ի՞նչն առաջացրեց այդ փոխակերպումը։ (Հիսուս Քրիստոսի շնորհը։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ կարող է անել Հիսուս Քրիստոսի շնորհը Աստծո բոլոր զավակների համար։ Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով ողջ մարդկությունը կփրկվի Նրա հանդեպ հավատի շնորհիվ։)
Նշեք, որ Պողոսն ընդգծեց, որ մենք չենք կարող փրկվել միայն մեր գործերով, անկախ նրանից, թե որքան լավն են դրանք (տես 8–9-րդ հատվածներ)։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ վերը նշված ճշմարտությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը․
«Քանի որ բոլորը «մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են» [Հռովմեացիս 3․23] և քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո արքայությունը» [1 Նեփի 15․34], մեզանից ոչ ոք արժանի չէ վերադառնալ Աստծո ներկայություն: …
… Մենք չենք կարող վաստակել մեր ճանապարհը դեպի երկինք, արդարադատության պահանջները կանգնած են որպես խոչընդոտ, որը մենք անզոր ենք հաղթահարել ինքներս:
Սակայն ամեն ինչ կորած չէ:
Աստծո շնորհը մեր մեծ և անսահման հույսն է:
Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ողորմության ծրագիրը բավարարում է արդարադատության պահանջները [տես Ալմա 42․15], և «առաջ բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» [Ալմա 34․15]։
Որքան էլ որ մեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կարող են դառնալ [տես Եսայիա 1․18]։ Քանի որ մեր սիրելի Փրկիչը «իր անձը ամենի համար փրկանք տվավ» [1 Տիմոթեոս 2․6], Նրա հավիտենական արքայության մուտքը բաց կլինի մեզ համար [տես Բ Պետրոս 1․11]։
Դարպասը բաց է։ …
Այս փառքը ժառանգելու համար մենք բաց դարպասի կարիքն ունենք, մենք պետք է մտնենք այս դարպասով սրտի փոխվելու ցանկությամբ, փոփոխությունն այնպես ողբերգական է, որ սուրբ գրությունները նկարագրում են դա ինչպես «վերստին ծնվեն. Այո, Աստծուց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը» [Մոսիա 27․25]։ …
Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը, դա մեր մահկանացու ձեռքը պարզելն է՝ մեր Երկնային Հորից այս սուրբ պարգևը ստանալու համար» («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108, 110)։
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի գործադրումը և մեր մեղքերից ապաշխարումն օգնում մեզ ստանալ շնորհի պարգևը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հրեաների և հեթանոսների միջև հարաբերությունների պատմական ենթատեքստը նախքան ավետարանի քարոզումն Աստծո բոլոր զավակներին, ցույց տվեք Երուսաղեմի բակի կողմի «բաժանող պատի» ուղեկցող նկարը (Եփեսացիս 2․14) (կամ հանձնարարեք ուսանողներին բացել Աստվածաշնչյան լուսանկարներ, հմր. 9, «Հերովդեսի տաճարը»)։ Բացատրեք, որ հեթանոսներին, ովքեր ուխտեր չէին կապել Տիրոջ հետ, արգելված էր գնալ այդ պատից այն կողմ՝ տաճարի ավելի սուրբ տեղերը և նրանց վերաբերվում էին որպես «օտարների» և «պանդուխտների» (Եփեսացիս 2․19)։ Այդ բաժանող պատը խորհրդանշում էր այն հոգևոր բաժանումը, որը գոյություն ուներ հրեաների և հեթանոսների միջև, նախքան Պետրոսի այն հայտնությունը, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսների մեջ։
Հանձնարարեք դասարանում առանձնացված ուսանողներից մի քանիսին հերթով բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․12–15։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Փրկիչը հրեաների և հեթանոսների միջև գոյություն ունեցող պատնեշի հետ։ Նշեք, որ թշնամություն բառը նշանակում է «հակակրանք, ոխ և ատելություն» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Թշնամանք», scriptures.lds.org)։
-
Ի՞նչը հաշտեցրեց հեթանոսներին և հրեաներին։ (Հեթանոսներին և հրեաներին հոգևոր առումով բաժանող պայմանական պատը հեռացվեց և նրանք դարձան «նոր մարդ» [Եփեսացիս 2․15], կամ մեկ միասնական մարմին Քրիստոսում։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ճաշակելով Նրա շնորհը, մենք դառնում ենք միասնական Աստծո Սրբերի հետ։)
Հեռացրեք ուսանողներին բաժանող ժապավենը կամ թելը և մեկուսացված ուսանողներին հրավիրեք միանալ դասարանի մյուս կեսին։ Խրախուսեք, որպեսզի հրեաներին ներկայացնող ուսանողները հրավիրեն մեկուսացված ուսանողներին նստելու իրենց հետ։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․16–19։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք ավելի են ընդգծում այն ճշմարտությունը, որ գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ճաշակելով Նրա շնորհը, մենք կարող ենք միավորվել Աստծո Սրբերի հետ։
-
Ո՞ր արտահայտություններն ենավելի ընդգծում այն ճշմարտությունը, որ գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ճաշակելով Նրա շնորհը, մենք կարող ենք միավորվել Աստծո Սրբերի հետ։
-
Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս ճշմարտությունը և կիրառել Եկեղեցում։
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին դառնալ կամ Եկեղեցում նորից իրենց զգալ «քաղաքացիներ» (verse 19), այլ ոչ օտարականներ։
-
Ե՞րբ է ինչ-որ մեկն օգնել ձեզ, որ դուք ձեզ զգաք Սրբերի հետ ինչպես քաղաքացի, այլ ոչ օտարական։ Ե՞րբ եք օգնել որևէ մեկին ունենալ այդ զգացումը։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․20–22 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչն է հանդիսանում Եկեղեցու հիմքը։
-
Այդ հատվածներում ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Պողոսը Տիրոջ Եկեղեցու կառուցվածքի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն օգնեք, որ նրանք հասկանան, որ Տիրոջ Եկեղեցին հիմնված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա և Հիսուս Քրիստոսը նրա գլխավոր անկյունաքարն է։)
-
Ի՞նչ է անկյունաքարը։ (Հիմքի անկյունում տեղադրված մի մեծ քար, որը ուժ ու կայունություն է հաղորդում ամբողջ համալիրին։)
Անկյունաքարի մի պարզ նկար նկարեք, որը միացնում է երկու պատերը։
-
Հիսուսը Քրիստոսն ինչպե՞ս է հանդիսանում Եկեղեցու գլխավոր անկյունաքարը: Համաձայն հատված 21-ի, ի՞նչ է պատահում մնացած Եկեղեցուն այդ անկյունաքարի շնորհիվ։
-
Առաքյալներն ու մարգարեները ինչպե՞ս են Եկեղեցու հիմքի մնացած մասը կազմում։
-
Ինչպե՞ս է այդ հիմքը նպաստում Եկեղեցու կայունությանը և պաշտպանում այն դևի հարձակումներից։
Եփեսացիս 3
Պողոսը Եփեսոսի Սրբերի վերաբերյալ արտահայտում է իր ցանկությունները
Ամփոփեք Եփեսացիս 3․1–16 և բացատրեք, որ Պողոսը քարոզեց Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանեց, որ Նրա միջոցով հեթանոսները կարող են լինել Իսրայելի «ժառանգակիցները» (6 հատվածի) Աստծո խոստումների մասնակիցները։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եփեսացիս 3․14–19։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել, թե ուրիշ ինչ ցանկացավ Պողոսը, որ Սրբերը ճանաչեն ու զգան։
-
Ըստ այդ հատվածների, Պողոսն ի՞նչ ցանկացավ, որ Սրբերը ճանաչեն ու զգան։
Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Առաքյալներն ու մարգարեները ձգտում են օգնել Աստծո զավակներին, որ նրանք ճանաչեն և զգան Հիսուս Քրիստոսի սերը։
Ցույց տվեք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարը ամենավերջին գերագույն համաժողովի Ensign կամ Լիահոնա ամսագրերի համարից։
-
Ինչպե՞ս են առաքյալներն ու մարգարեները ձգտում օգնել Աստծո զավակներին, որ նրանք ճանաչեն և զգան Հիսուս Քրիստոսի սերը։
-
Ե՞րբ են առաքյալների ու մարգարեների ուսմունքներն օգնել ձեզ, որ դուք ավելի լավ ճանաչեք ու զգաք Հիսուս Քրիստոսի սերը։
Կարող եք եզրափակել այս դասը և ձեր վկայությամբ կիսվել դասի ժամանակ քննարկված ճշմարտությունների վերաբերյալ և հրավիրել ուսանողներին գործել ըստ այդ ճշմարտությունների։