Դաս 98
Գործք Առաքելոց 27-28
Նախաբան
Մինչ Պողոսը որպես բանտարկյալ Հռոմ էր ճամփորդում, նա կղզում նավաբեկության է ենթարկվում։ Կղզում օձը խայթում է նրան, սակայն նա չի վնասվում, և ինքը բժշկում է շատերին։ Պողոսին ի վերջո տանում են Հռոմ, որտեղ նա երկու տարի ապրում է տնային կալանքի տակ, ուսուցանում և վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 27
Հռոմ ճամփորդելիս Պողոսը նավաբեկության է հանդիպում
Նախքան դասի սկսվելը հետևյալ հայտարարությունները գրեք գրատախտակին։ (Այս հայտարարությունները գտնվում են Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկում, 2011], 4, 11, 16։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ գրատախտակին գրված հայտարարությունները։
-
Ինչո՞ւ որոշ երիտասարդներ իրենց ընտրությամբ կարող են ականջ չդնել նախազգուշացումների և խորհուրդների այդ հայտարարություններին։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 27 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց ամրացնել իրենց հավատը՝ ականջ դնելու Տիրոջ ծառաների նախազգուշացումներին ու խորհրդին։
Հիշեցրեք ուսանողներին, որ Պողոսին կեղծ մեղադրանք են ներկայացնում պետական դավաճանության մեջ և բանտարկում։ Այդ գործի հետ կապված Պողոսը բողոք է ներկայացնում Հռոմ` Կեսարին, որի իրավունքը նա ուներ` որպես Հռոմի քաղաքացի։ Ամփոփեք Գոր․ 27․1–8 հատվածները, բացատրելով, որ այլ բանտարկյալների հետ միասին Պողոսը նավով ճամփորդում էր դեպի Հռոմ՝ հռոմեացի հարյուրապետի խնամակալության տակ (հռոմեական բանակի սպա, ում ղեկավարության տակ գտնվում էին 50-100 տղամարդ)։ Երկար նավարկելուց հետո նրանք կանգ են առնում Կրետե կղզու նավահանգստում։ Երբ նրանք պատրաստվում էին հեռանալ նավահանգստից, Պողոսը նախազգուշացրեց ուղևորներին, որ նրանք չպետք է շարունակեին իրենց ճամփորդությունը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 27.9-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե Պողոսն ինչ գիտեր այն մասին, թե ինչ տեղի կունենար, եթե նա և նավի մյուս ուղևորները շարունակեին իրենց ուղևորությունը դեպի Հռոմ։ Կարող եք բացատրել, որ ծոմ բառն այս համատեքստում նշանակում է կամավոր հրաժարվել ուտելիքից։ Այս պարագայում «ծոմը» հավանաբար վերաբերում էր հրեաների սուրբ օրվան, որը կոչվում էր Քավության օր, որով նշվում էր այն ժամանակաշրջանի սկիզբը, որի ընթացքում հիմնականում վտանգավոր էր համարվում ճամփորդել Միջերկրական ծովում սաստիկ փոթորիկների պատճառով։
-
Ըստ 10-րդ հատվածի, Պողոսն ի՞նչ նախազգուշացրեց և մարգարեացավ սպասվելիք վտանգների մասին, եթե նրանք շարունակեին իրենց ճամփորդությունը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 27.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե հռոմեացի հարյուրապետը և ուրիշներն ինչպես արձագանքեցին Պողոսի նախազգուշացումներին։
-
Պողոսի նախազգուշացումներին ականջ դնելու փոխարեն հարյուրապետն ո՞ւմ վստահեց։
-
Ձեր կարծիքով, հարյուրապետի համար ինչո՞ւ էր ավելի հեշտ նավապետին հավատալ, քան Պողոսին։
-
Ըստ 12-րդ հատվածի, ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունն ուշադրություն չդարձրեց Պողոսի նախազգուշացումներին։ (Բացատրեք, որ նավահանգիստ բառը նշանակում է նավակայան, իսկ անհարմար բառը նշանակում է համապատասխան պայմաններ չունեցող։)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 27․13-21: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ նավը շարունակեց ճանապարհը դեպի Հռոմ։
-
Ի՞նչ պատահեց, երբ նավը շարունակեց ճանապարհը դեպի Հռոմ։
-
Երբ տեսան «հարաւի քամին մեղմօրէն փչեց» (հատված 13), նավում գտնվող մարդիկ ի՞նչ կարող էին մտածել Պողոսի և նրա տված նախազգուշացումների մասին։
-
Ըստ 20-րդ հատվածի, ի՞նչ զգացողություններ ունեցան նրանք, ովքեր փոթորիկի ժամանակ նավի վրա էին։
-
Ինչպես լուսաբանում է 21-րդ հատվածի Պողոսի հայտարարությունը, ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք անտեսենք Տիրոջ ծառաների նախազգուշացումներն ու խորհուրդը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անտեսում ենք Տիրոջ ծառաների նախազգուշացումները և խորհուրդը, ապա մենք մեզ դնում ենք վտանգի տակ։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Բացատրեք, որ վտանգը կարող է ներառել զրկում օրհնություններից , որոնք մենք այլապես կարող էինք ստանալ։)
Ուսանողների հետ վերնայեք պատճառները, թե ինչու հարյուրապետը և նավի վրա գտնվող այլ մարդիկ անտեսեցին Պողոսի նախազգուշացումն ու խորհուրդը (տես Գոր․ 27․11–12)։
-
Ինչպե՞ս կարող են մարդիկ այսօր նմանատիպ պատճառներ բերել Տիրոջ ծառաների նախազգուշացումներն ու խորհուրդն անտեսելու համար։
Օգտվելով «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից կամ վերջին համաժողովի ելույթներից, բերեք մարգարեների նախազգուշացումների և խորհրդի լրացուցիչ օրինակներ, որոնց կարիքը, ձեր կարծիքով, ուսանողներն ունեն։
-
Մարդիկ ի՞նչ վտանգների կարող են ենթարկել իրենց՝ անտեսելով մարգարեների նախազգուշացումներն ու խորհուրդը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 27.22-26 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ասաց նավում գտնվող մարդկանց։
-
Եթե դուք նավի մեջ լինեիք սարսափելի փոթորիկի ժամանակ, Պողոսի ո՞ր խոսքերը կմխիթարեին ձեզ։
-
Ըստ Պողոսի մարգարեության, ի՞նչ էր պատահելու մարդկանց և նավի հետ։
Ամփոփեք Գոր․ 27․27–30 հատվածները, բացատրելով, որ փոթորիկի 14-րդ գիշերը նավավարները չորս խարիսխ ձգեցին ծովը, որպեսզի կանխեին ժայռերի հետ բախումը։ Ապա նավավարները շարժվեցին դեպի նավի առաջնամասը և, թվում էր, պատրաստվում էին ավելի շատ խարիսխներ ձգել ծովը։ Սակայն նրանք իրականում պատրաստվում էին լքել նավը և փախչել փոքրիկ նավակով, քանի որ վախենում էին, որ նավը կխորտակվի։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 27.31-32 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով նաշազգուշացումը, որը Պողոսը տվեց հարյուրապետին և զինվորներին։ Բացատրեք, որ դրանք բառը 31-րդ հատվածում վերաբերում է նավավարներին, ովքեր փորձում էին փախչել։
-
Ինչի՞ մասին նախազգուշացրեց Պողոսը հարյուրապետին և զինվորներին։
-
Զինվորներն ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի նախազգուշացմանը և խորհրդին: (Նրանք ականջ դրեցին նրա նախազգուշացմանը և կանխեցին նավավարների փախուստը՝ փոքրիկ նավակների կապերը կտրելով և թույլ տալով, որ դրանք դատարկ հեռու քշվեն։)
Բացատրեք, որ հաջորդ առավոտ Պողոսն աղաչում էր նավավարներին, ովքեր ծոմ էին պահել, որ ուտեն (տես Գոր․ 27․33–34)։ Նա մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ նրանցից ոչ մեկը չէր մահանա։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 27.35-36 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել նրան։
-
Նավավարներն ինչպե՞ս արձագանքեցին Պողոսի խորհրդին։
Ամփոփեք Գոր․ 27․37-41 հատվածները, բացատրելով, որ մոտենալով Մալթա կղզուն նավը նավաբեկության ենթարկվեց։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 27․42-44 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ նավում գտնվողների հետ։
-
Ի՞նչ պատահեց նավում գտնվող մարդկանց հետ։
Հիշեցրեք ուսանողներին Գոր․ 27․22-26 հատվածներում տրված Պողոսի մարգարեության մասին, որ չնայած նավը կկործանվեր, ոչ ոք չէր մահանա։
-
Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք ականջ դնենք Տիրոջ ծառաների խորհրդին և նախազգուշացումներին։ (Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքները. Եթե մենք ականջ դնենք Տիրոջ ծառաների խորհրդին և նախազգուշացումներին, ապա Տերը կիրականացնի մեզ տրված Իր խոստումները։ Եթե մենք ականջ դնենք Տիրոջ ծառաների խորհրդին և նախազգուշացումներին, ապա մենք կարող ենք դիմակայել վտանգներին, որոնք սպառնում են մեզ։ Այս սկզբունքը գրեք գրատախտակին։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Գոր․ 27-ում ներկայացված սկզբունքները, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ արտահայտությունը․
«Ամեն անգամ, երբ ես կյանքում իմ ընտրությամբ հետաձգել եմ ոգեշնչված խորհրդին հետևել կամ որոշել եմ, որ ես բացառություն եմ կազմում, հայտնաբերել եմ, որ ինքս ինձ դրել եմ ինձ վտանգավոր ուղու վրա։ Ամեն անգամ, երբ ես լսել եմ մարգարեների խորհուրդը, զգացել եմ դրա հաստատումն աղոթքի մեջ և հետևել դրան, ես պարզել եմ, որ շարժվում եմ դեպի ապահովություն» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25):
-
Ականջ դնելով Տիրոջ ծառաների նախազգուշացումներին և ոգեշնչված խորհրդին, ինչպե՞ս եք օգնել ձեզ դիմակայել վտանգներին, որոնք սպառնում են ձեր հոգևոր և ֆիզիկական ապահովությանը։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք կարող են ուսումնասիրել Տիրոջ ժամանակակից մարգարեների խորհուրդը Եկեղեցու ամսագրերում, ինչպես նաև «Երիտասարդներին զորացնելու համար» ամսագրերում։)
Հրավիրեք ուսանողներին խորհել՝ արդյոք իրենք անտեսում են Տիրոջ ծառաների նախազգուշացումները կամ խորհուրդը և մտածել այն եղանակների մասին, որոնցով նրանք կարող են ավելի լավ ականջ դնել իրենց ստացած նախազգուշացումներին և խորհրդին։ Հրավիրեք ուսանողներին գրի առնել մի նպատակ, թե ինչպես կարող են ավելի լավ ականջ դնել այդ խորհրդին։
Գործք Առաքելոց 28
Պողոսին տանում են Հռոմ, որտեղ նա վկայում և ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին
Ուսանողներին ցույց տվեք պտտահողմ կամ փոթորիկ պատկերող մի նկար (կամ նկարեք գրատախտակին)։
Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը կյանքի մարտահրավերները և փորձություններն անվանել է «Հոգևոր պտտահողմեր» (տես «Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18–21)։
-
Ի՞նչ դժվարություններ և փորձություններ կան, որոնք կարող ենք նմանեցնել պտտահողմերի:
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 28 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց հավատարմությամբ դիմանալ «Հոգևոր պտտահողմերին», որոնց հանդիպում են։
Բացատրեք, որ Գոր․ 28 գլխում մենք կարդում ենք կղզում Պողոսի ունեցած փորձառությունների, դեպի Հռոմ նրա շարունակվող ճամփորդության և Հռոմում նրա բանտարկության մասին։
Դասարանը բաժանեք երեք կամ ավելի խմբերի՝ կախված ձեր դասարանի անդամների քանակից։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք սուրբ գրությունների հատվածներից մեկը․ Գոր․ 28․1–6, Գոր․ 28․7–14 և Գոր․ 28․16–24, անհրաժեշտության դեպքում մի քանի խմբերի կարող եք տալ նույն սուրբ գրության հատվածները։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել իրենց հանձնարարված սուրբ գրությունների հատվածները, ապա անել հետևյալը (այս հրահանգները գրեք գրատախտակին)․
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբին հրավիրեք զեկուցել: (Եթե կան երեքից ավելի խմբեր, հրավիրեք նույն հատվածներն ուսումնասիրած խմբերին միաժամանակ ներկայացնել իրենց նկարներն ու վերնագրերը և դրանց հետ կապված մտքերը։)
-
Պողոսն ի՞նչ փորձությունների հանդիպեց, երբ ճամփորդում էր դեպի Հռոմ և ապրում էր այնտեղ։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 28.30-31 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը, անկախ տնային կալանքի տակ գտնվելուց, ինչ էր կարողանում անել Հռոմում։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:
-
Ի՞նչ արեց Պողոսը, որը ցույց էր տալիս, որ նա հավատարիմ էր մնում Աստծուն` անկախ իրեն հանդիպած փորձություններից։
-
Ի՞նչ օրհնություններ տրվեցին Պողոսի փորձությունների արդյունքում, մինչ նա ծովում էր, մինչ նավաբեկության հանդիպեց և մինչ բանտարկված էր Հռոմում։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք հավատարիմ ենք, Աստված կարող է օգնել մեզ մեր փորձությունները դարձնել օրհնություններ մեզ և ուրիշների համար:)
-
Ի՞նչ օրինակներ կբերեք, երբ Աստված կարող է օգնել մարդկանց փորձությունները դարձնել օրհնություններ իրենց և ուրիշների համար:
-
Ե՞րբ է Աստված օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին փորձությունը օրհնություն դարձնել ձեր կամ ուրիշների համար։ (Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։)
Խրախուսեք ուսանողներին հետևել Պողոսի օրինակին և ընտրել հավատարիմ մնալ, երբ հանդիպում են փորձությունների, որպեսզի Աստված կարողանա օգնել նրանց այդ փորձություններն օրհնություններ դարձնել իրենց և ուրիշների համար։