Գրադարան
Դաս 5. Նոր Կտակարանի համատեքստը և համառոտ ակնարկը


Դաս 5

Նոր Կտակարանի համատեքստը և համառոտ ակնարկը

Նախաբան

Այս դասի ընթացքում ուսանողները կիմանան Նոր Կտակարանի պատմական և մշակութային համատեքստի մասին, այդ թվում այն գործոնների մասին, որոնք դեր խաղացին հրեաների կողմից Հիսուսի՝ որպես Մեսիայի ու Փրկիչի մերժման մեջ։ Ուսանողները կիմանան նաև Նոր Կտակարանի կառուցվածքի մասին։

Ուսուցման առաջարկներ

Նոր Կտակարանի համատեքստը

նկարի հատված, Ստեփանոս
Ստեփանոսը տեսնում է Հիսուսին` Աստծո աջ կողմում

Ցուցադրեք` «Ստեփանոսը տեսնում է Հիսուսին` Աստծո աջ կողմում կանգնած»նկարի մի մասը (Ավետարանի նկարների գիրք [2009], h.63, տես նաև LDS.org), օգտագործելով թուղթ կամ մի այլ առարկա՝ նկարում փակելու ամեն ինչ, բացի Ստեփանոսից (կապույտ գլխարկով մարդը)։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բացատրել, թե ինչ է տեղի ունենում նկարում։ Հարցրեք նրանց, թե նրանց կարծիքով, ինչու է այդ մարդը գետնին և առաջ մեկնում իր ձեռքը։ Ուսանողների պատասխաններից հետո ցույց տվեք ամբողջ նկարը։

  • Ինչպե՞ս է ողջ պատկերի դիտումը օգնում ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Հրավիրեք ուսանողներին կարդալ Գործք 7 գլխի վերնագիրը, որպեսզի հասկանան, որ այս նկարը ցուցադրում է Ստեփանոսին՝ Հիսուս Քրիստոսի աշակերտին` քարկոծվելիս մինչև մահը, ով տեսնում է Հիսուսին` Աստծո աջ կողմում կանգնած։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք նմանեցնել այս պատկերի բացահայտումը սուրբ գրությունների հասկանալու հետ։

Բացատրեք, որ այս գործողությունը նկարագրում է սուրբ գրությունների համատեքստը հասկանալու կարևորությունը։ համատեքստ բառը վերաբերում է այն իրավիճակներին, որոնք շրջապատում կամ տալիս են որոշակի սուրբ գրության հատվածի, իրադարձության կամ պատմության, նախապատմությունը։ Նշեք, որ ծանոթանալով Նոր Կտակարանի պատմական և մշակութային համատեքստի հետ, ուսանողներ կարող են ավելի լավ հասկանալ և կիրառել դրա ուսմունքները։

Հրեա կրոնական առաջնորդներ Փրկիչի ծառայության ժամանակ

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 10.3-5: Խնդրեք դասարանին հետևել` գտնելով այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք Հակոբ մարգարեն օգտագործեց Փրկիչի ծառայության ժամանակ որոշ հրեաների հոգևոր վիճակը նկարագրելու համար։

  • Ի՞նչ բառեր ու արտահայտություններ օգտագործեց Հակոբ մարգարեն որոշ հրեաների հոգևոր վիճակը նկարագրելու համար։ (Բացատրեք, որ քահանանենգություն բառը 5-րդ հատվածում վերաբերում է այն քարոզին, որը ձգտում է «շահ և գովասանք ստանալ աշխարհից», այլ ոչ թե ապահովել Աստծո մարդկանց բարեկեցությունը [2 Նեփի 26.29]: Նրանք, ովքեր քահանանենգության մեղքը գործեցին, հիմնականում մի քանի հրեական ամբարիշտ կրոնական առաջնորդներ էին, որոնք մարդկանց տանում էին դեպի մոլորություն)։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 23.16, 24 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Փրկիչն ինչպես նկարագրեց այս հրեա կրոնական առաջնորդներին Իր ծառայության ժամանակ:

  • Ինչպե՞ս Փրկիչը նկարագրեց այս հրեա կրոնական առաջնորդներին:

  • Փրկիչն ի՞նչ էր սովորեցնում այս առաջնորդների մասին` կոչելով նրանց «կույր առաջնորդներ»:

Մովսեսի օրենքի լրացումներ և այլ կեղծ փիլիսոփայություններ

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են կրոնական առաջնորդները տանում մարդկանց դեպի մոլորություն, գրատախտակի վրա գծեք մի շրջան և կենտրոնում գրեք Մովսեսի օրենք։ Գծեք մեկ այլ շրջան առաջին շրջանի շուրջը և կոչեք այն Բանավոր օրենք։

Բացատրեք, որ մարգարեների բացակայության պատճառով հրեա ուսուցիչներն ու առաջնորդներն այս օրենքի մեջ ավելացրին իրենց սեփական կանոնները և մեկնաբանությունները։ Տարբեր անվանումների տակ հայտնի բանավոր օրենքը, բանավոր ավանդույթը կամ երեցների ավանդույթները, այս ավելացված կանոններն ու մեկնաբանությունները նախատեսված էին կանխարգելել Աստծո օրենքի խախտումը։ Այս կանոններից մեկը ներկայացնելու համար հրավիրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առաջ: Տվեք յուրաքանչյուրին հանգույցով պարան։ Խնդրեք մի ուսանողի արձակել հանգույցը միայն մեկ ձեռքով, իսկ մյուսին խնդրեք արձակել հանգույցը երկու ձեռքերով։ Փորձելուց հետո հրավիրեք նրանց նստել։

Բացատրեք, որ բանավոր օրենքի համաձայն, արգելված էր Հանգստության օրն արձակել հանգույցը երկու ձեռքերով։ Դրա կատարումը դիտվում էր որպես աշխատանք, ուստի՝ Հանգստության օրվա խախտում։ Սակայն հանգույցի արձակումը մեկ ձեռքով թույլատրված էր։

  • Ի՞նչ վտանգ կարող է լինել Աստծո պատվիրանները մարդու կողմից ստեղծված կանոններով լրացնելուց:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը որոշ հրեա կրոնական առաջնորդների վերաբերյալ.

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Նրանք վերցրին մաքուր կրոնի պարզ ու հասարակ բաները և դրանց ավելացրին իրենց բազմազան մեկնաբանությունները։ Նրանց հավելումները ներառում էին ծեսեր և ծիսակատարություններ։ Նրանք վերցրին երկրպագելու երջանկացնող, ուրախալի ձևը և վերածեցին այն ծեսերի ու ծիսակատարությունների սահմանափակող, կրճատող և ճնշող համակարգի։ Տիրոջ օրենքի կենդանի ոգին նրանց ձեռքերում դարձավ հրեա ծիսակատարողական համակարգի մեռած տառը» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 1:238):

  • Երեց ՄակՔոնկիի համաձայն, ի՞նչ էին արել հրեա կրոնական առաջնորդները Աստծո օրենքի հետ` իրենց կողմից ավելացված մեկնաբանություններով։

Նշեք, որ Հիսուսի օրոք հրեաները գտնվում էին ուրացության մեջ: Թեև Ահարոնյան քահանայության իշխանությունը և արարողությունները շարունակվեցին կիրառվել նրանց մեջ, շատ հրեաներ հեռացան իրենց կրոնի ճշմարիտ դավանանքից, ինչպես Աստված հայտնեց Մովսեսին (տես ՎևՈւ 84.25–28): Երեցների ավանդույթը դարձավ առաջնահերթ` համեմատած մաքուր կրոնի և Աստծո գրված օրենքի հետ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 12.14 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե փարիսեցիներն ի՞նչ ցանկացան անել Հիսուսի հետ այն պատճառով, որ Նա արհամարհեց նրանց իշխանությունը և նրանց որոշ բանավոր ավանդույթները։

  • Ի՞նչ էին այս կրոնական առաջնորդները դավադրում անել Հիսուսի դեմ։

Բացատրեք, որ ի լրումն հրեա ուխտադրուժ ավանդույթների, այլ կեղծ փիլիսոփայություններ ազդեցին ժողովրդի՝ Հիսուս Քրիստոսին Նրա Հարությունից հետո մերժելու վրա։ Օրինակ հունական կուլտուրայի տարածումը համոզեց շատ մարդկանց հրաժարվել ֆիզիկական հարության իրականությունից (տես 1 Կորնթացիս 15.12)։ Այսպիսով, երբ Առաքյալները վկայություն բերեցին հարություն առած Փրկիչի մասին Նրա Խաչելությունից հետո, շատերը մերժեցին նրանց վկայությունները։

Օտարերկրյա իշխանությունը և Մեսիայի ակնկալիքը, որ Նա կազատի Իսրայելը

Գրատախտակին գրեք հետևյալ բառերը. Բաբելոն, Պարսկաստան, Մակեդոնիա (Հունաստան) և Հռոմ:

  • Ինչ վերաբերում է հրեաներին, ի՞նչ ընդհանուր բան ունեին այս հին կայսրությունները։ (Դրանք նվաճել և իշխել էին հրեաների վրա):

handout iconՈւսանողներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկը։

Բացառությամբ անկախության մի ժամանակաշրջանի, մինչև Նոր Կտակարանի ժամանակները հրեաներն ապրում էին որպես նվաճված ժողովուրդ ավելի քան 500 տարի։ Ապստամբությունը Մակաբայեցիների՝ հրեա հայրենասերների ընտանիքի գլխավորությամբ, հանգեցրեց անկախությանը շուրջ 160 տարի` մինչև Քրիստոսի ծնունդը։ Սակայն մինչև Քրիստոսի ծնունդը` Հռոմն արդեն նվաճել էր Իսրայելը։ Հերովդես թագավորը (հայտնի է նաև որպես Հերովդես Մեծը), ով ամուսնացած էր Մակաբայեցիների ընտանիքից մի կնոջ հետ, նշանակված էր կառավարել Իսրայելը Հռոմի կողմից։ Հրեաները թշնամանք ունեին Հռոմեական տիրապետության հանդեպ և անհամբեր սպասում էին խոստացված Մեսիային, ով, ըստ նրանց հավատամքի, կփրկեր նրանց Հռոմեացիներից։ Քանի որ շատ հրեաներ ակնկալում էին այն Մեսիային, ով կփրկեր իրենց օտարերկրյա տիրապետությունից, նրանք մերժեցին Հիսուս Քրիստոսին` որպես իրենց Փրկիչի։

Հրավիրեք ուսանողներին կարդալ թերթիկը և քննարկել հետևյալ հարցերն իրենց խմբերում (դուք կարող եք հարցերը գրել գրատախտակին).

  • Ի՞նչ էին ակնկալում էին եկող Մեսիայից շատ հրեաներ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս անհույս սպասումները դրդեցին շատ հրեաների մերժել Հիսուսին` որպես Մեսիայի։

Բացատրեք, որ մինչ որոշ հրեաներ մերժեցին Քրիստոսին, մյուսները, որոնք խոնարհ և հոգևորապես զգայուն էին, ճանաչեցին Նրան` որպես Մեսիայի և Փրկիչի։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկաս 2.25–33 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և գտնել, թե ինչ արեց և ասաց Սիմոն անվամբ արդար մարդը, երբ Հովսեփն ու Մարիամը նորածին Հիսուսին բերեցին տաճար։

  • Համաձայն հատվածներ 30–32-ի, ինչո՞ւ Հիսուսը ուղարկվեց երկիր: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը ուղարկվեց` բերելու փրկություն բոլոր մարդկանց

  • Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան փրկվել։

Ցուցադրեք դասի սկզբում ցուցադրված Ստեփանոսի նկարը: Խրախուսեք ուսանողներին հիշել քննարկված մշակութային և պատմական համատեքստը Նոր Կտակարանն ուսումնասիրելիս։ Այդպես վարվելով` նրանք ավելի լավ կհասկանան Փրկիչի և Նրա Առաքյալների ուսմունքները։ (Նոր Կտակարանի պատմական և մշակութային համատեքստին վերաբերող լրացուցիչ տեղեկության համար տես «Միջկտակարանային Ժամանակաշրջան» և «Նոր Կտակարանի Միջավայր» Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ–ում ([Եկեղեցու Կրթական Համակարգի Ձեռնարկ, 2014], 1–3)։ Այս նյութն ընդգրկում է համառոտ բացատրություններ խմբերի մասին, ինչպես օրինակ՝ Սամարացիներ, Փարիսեցիներ, Սադուկեցիներ, Սինեդրիոն և դպիրներ):

Նոր Կտակարանի համառոտ ակնարկ

Քրիստոսը բժշկում է անդամալույծին Բեթհեզդայի մոտ

Ասեք ուսանողներին, որ դուք նրանց ցույց կտաք մի նկար 10 վայրկյանով և այնուհետև կհրավիրեք նրանց մանրամասն նկարագրել այն գրավոր ձևով։ Ուսանողներին ցույց տվեք Քրիստոսը բժշկում է անդամալույծին Բեթհեզդայի մոտ նկարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 42, տես նաև LDS.org)։ Տասը վայրկյան անց հեռացրեք նկարը և հրավիրեք ուսանողներին գրել իրենց նկարագրությունները։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանին կարդալ իրենց նկարագրությունները։

  • Չնայած դուք բոլորդ տեսաք միևնույն նկարը, ձեր նկարագրություններն ինչո՞ւ էին տարբեր միմյանցից։

  • Ինչո՞ւ է օգտակար ունենալ որևէ իրադարձության մեկից ավելի վկաներ:

Գրատախտակին գրեք չորս Ավետարանների գրողների անունները. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, և Հովհաննես: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի այս աշակերտներից յուրաքանչյուրը գրանցեց իրադարձություններ և ուսմունքներ Փրկիչի կյանքից։ Նրանց գրանցումները կոչվում են Ավետարաններ։ Ավետարան բառը նշանակում է բարի լուր: Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում յուրաքանչյուր ավետարանի վերնագիրը վկայություն բառով, օրինակ՝ «Սուրբ Մատթեոսի վկայությունը»։

  • Ինչո՞ւ օգտակար է ունենալ Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեկից ավելի ավետարան կամ վկայություն։

Բացատրեք, որ թեև չորս Ավետարանները տարբերվում են որոշ մանրամասնություններով ու տեսանկյունով, դրանք բոլորը պատմում են Փրկիչի կյանքի իրադարձությունների և հրեաների մեջ երկրային ծառայության մասին։ Բոլոր չորս Ավետարանները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը (տես Աստվածաշնչի բառարան «Ավետարաններ»

handout iconԴուք կարող եք տալ ուսանողներին «Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը մի հայացքով» աղյուսակի կրճատ տարբերակի պատճեները դասի վերջում։ Այս աղյուսակի ամբողջական տարբերակը գտնվում է այս ձեռնարկի հավելվածում։ Հրավիրեք ուսանողներին օգտվել աղյուսակից, որպեսզի բացահայտեն մի քանի կարևոր իրադարձություններ Փրկիչի մահկանացու ծառայությունից։

  • Ըստ աղյուսակի, որքա՞ն ժամանակ տևեց Փրկիչի մահկանացու ծառայությունը։

  • Որտե՞ղ էր Փրկիչն Իր ծառայության մեծ մասի ընթացքում։

Հրավիրեք ուսանողներին օգտվել այս աղյուսակից, որպեսզի ավելի լավ հասկանան չորս Ավետարանների համատեքստը Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում։

Ուսանողներին հանձնարարեք բացել Աստվածաշնչի գրքերի ցանկը։ Բացատրեք, որ մինչ Ավետարանները պատմում են Փրկիչի ծառայության մասին, Գործք Առաքելոցից մինչև Հայտնություն, գրքերում գրանցված է Քրիստոսի հին Առաքյալների ծառայությունը Նրա Խաչելությունից, Հարությունից և Համբարձումից հետո։ Այս Առաքյալները ճանապարհորդեցին ողջ Իսրայելով և Հռոմեական կայսրությունով մեկ՝ քարոզելով ավետարանը և հիմնելով Եկեղեցու ճյուղերը։ Ուսումնասիրելով այս Առաքյալների գործերը և գրվածքները, մենք կարող ենք ամրացնել մեր հավատքն առ Փրկիչ և սովորել, թե ինչպես ստանալ Նրա Քավության օրհնությունները։ Մենք կարող ենք նաև տեսնել, թե որքան սերտորեն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին զուգահեռներ անցկացնում Հիսուս Քրիստոսի հին եկեղեցու հետ։

Բերեք վկայություններ Նոր Կտակարանից բացահայտած ձեր ճշմարտությունների մասին։ Հրավիրեք ուսանողներին փնտրել ճշմարտություններ, որոնք կօրհնեն նրանց` Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում այս տարի։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հին և Նոր Կտակարանի միջև ընկած ժամանակաշրջանը

(Նոր Կտակարանի պատմական և մշակութային համատեքստին վերաբերող լրացուցիչ տեղեկության համար տես Ս. Քենթ Բրաուն և Ռիչարդ Նայցել Հոլզափֆել, “The Lost 500 Years: From Malachi to John the Baptist,” Ensign, դեկ. 2014, 56–60, Ռոբերտ Լ. Միլեթ, “Looking beyond the Mark: Why Many Did Not Accept the Messiah,” Ensign, հուլիս 1987, 60–64, և Ռիչարդ Դ. Դրեյփեր, “The Reality of the Resurrection,” Ensign, ապրիլ 1994, 32–40։

Չորս ավետարանները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, թե ինչպես են ավետարանները գրվել տարբեր ունկնդիրների համար, սակայն ծառայել են Հիսուս Քրիստոսի Աստվածայնության մասին սովորեցնելու միևնույն նպատակին.

«Ճիշտ է, որ Նոր Կտակարանի չորս ավետարանները ներկայացնում են Մեր Տիրոջ անձնավորության և ուսմունքների տարբեր կողմերը։ Պարզվում է, որ Մաթևոսը ուղղում էր իր ավետարանը հրեաներին։ Նա ներկայացնում է Քրիստոսին` որպես խոստացված Մեսիայի և քրիստոնեությունը` որպես Հուդաիզմի իրականացում։ Մարկոսը, ըստ երևույթին, գրել է Հռոմեական կամ հեթանոսական մտածելակերպ կրողների ուշադրությունը գրավելու նպատակով։ Ղուկասը Վարդապետին ներկայացնում է հույներին և նրանց, ովքեր մշակույթի և նրբաճաշակության միջավայրից էին։ Իսկ Հովհաննեսի ավետարանը պատմում է սրբերի մասին։ Նրա ավետարանը բացառապես Եկեղեցու համար է՝ ովքեր հասկանում են սուրբ գրությունները և դրանց խորհրդանիշերը, և ովքեր հետաքրքրվում են հոգևոր ու հավերժ բաներով։ Ակնհայտ է, որ այդպիսի տարբեր մոտեցումներն ունեն տարբեր մշակույթների ժողովուրդներին փրկության ճշմարտությունները ներկայացնելու մեծ առավելություն։ Սակայն պարզ փաստն այն է, որ ավետարանի բոլոր հեղինակները գրել էին ներշնչմամբ, և բոլորը ունեին միևնույն նպատակները. 1. Վկայել մեր Տիրոջ աստվածային Որդիության մասին, և 2. Սովորեցնել փրկության ծրագրի ճշմարտությունները» Mormon Doctrine, 2-րդ խմբ. [1966], 336)։

Գործք Առաքելոցից մինչև Հայտնություն գրքերը

Գործք Առաքելոց գիրքը գրանցում է Առաքյալների որոշ կարևոր միսիոներական գործողությունները։ Հռովմայեցիս գրքից մինչև Հուդայի գիրքը թղթեր են կամ նամակներ, որոնք գրվել են Պողոսի և Եկեղեցու այլ առաջնորդների կողմից՝ Սրբերին խրատելու և շենացնելու համար։ Պողոսի թղթերը դասավորված են «ըստ երկարության, նվազման կարգով՝ ամենաերկար (Հռովմայեցիս) թղթից մինչև ամենակարճը (Ֆիլիմոն)։ Բացառությունը կազմում է Եբրայեցիներ թուղթը, որը տեղադրվեց վերջում, քանի որ ոմանք կասկածի տակ են առել` արդյոք դա գրվել է Պողոսի կողմից, թե ոչ» (Աստվածաշնչի բառարան «Պողոսի թղթերը»)։ Հակոբոսից մինչև Հուդայի թղթերը կոչվում են Ընդհանուր թղթեր, «որովհետև դրանք ուղղված չեն որևէ անձի կամ Եկեղեցու հատուկ ճյուղի» (Աստվածաշնչի բառարան, «Ընդհանուր թղթեր»): Հայտնություն գիրքը, որը նաև կոչվում է Ապոկալիպսիս, պարունակում է Հովհաննես Սիրելիի հատուկ խորհուրդը Ասիայում գտնվող Եկեղեցու յոթ ճյուղերին, ինչպես նաև հայտնությունը՝ հիմնականում աշխարհի պատմության, հատկապես վերջին օրերի մասին։

Որո՞նք են չորս Ավետարանները:

Չորս Ավետարանները կազմում են Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը։ Գրված լինելով Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի կողմից, դրանք պարունակում են Հիսուսի մահկանացու կյանքի մասին չորս վկայությունները և այն իրադարձությունները, որոնք վերաբերում են Նրա ծառայությանը։ Շատ առումներով 3 Նեփի գիրքը Մորմոնի գրքում նման է այս Ավետարաններին և երբեմն կոչվում է «Հինգերորդ Ավետարան»։

«Նոր Կտակարանի գրքերը ի սկզբանե գրվել են հունարեն։ Ավետարան բառը հունարեն նշանակում է բարի լուր: Բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարել է քավություն, որը մահից կփրկագնի ողջ մարդկությանը և յուրաքանչյուրին կվարձատրի իր գործերի համեմատ» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ավետարաններ», scriptures.lds.org

Որտե՞ղ ես կարող եմ գտնել չորս Ավետարանների պատմությունների ներդաշնակությունը։

Ավետարանի չորս պատմությունների ներդաշնակությունը՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի և վերջին օրերի հայտնության գրքերում գրանցված Հիսուս Քրիստոսի ուսմունքների համեմատական աղյուսակով, կարելի է գտնել Աստվածաշնչի հավելվածում։

Քրիստոսի մահկանացու կյանքի ժամանակահատվածը