Գրադարան
Դաս 156․ Հայտնություն 12-13


Դաս 156

Հայտնություն 12-13

Նախաբան

Հովհաննեսը տեսավ մի տեսիլք, որտեղ վիշապը սպառնում էր մի կնոջ և նրա երեխային, որը խորհրդանշում է սատանայի փորձերը՝ կործանելու Տիրոջ Եկեղեցին և նրա հավատարիմ անդամներին։ Հովհաննեսը գրեց երկնքում տեղի ունեցող պատերազմի և աշխարհի թագավորությունների մասին, ովքեր կպատերազմեն Աստծո հետևորդների հետ։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 12

Հովհաննեսին ցույց է տրվում, որ սատանան և նրա հրեշտակները մշտապես պատերազմել են Տիրոջ և Նրա Եկեղեցու դեմ։

Դասից առաջ արտագրեք հետևյալ համընկնումների վարժությունը գրատախտակին։ Դասը սկսվելուց հետո հանձնարարեք մի քանի ուսանողների որպեսզի ձախ կողմում գրված սպառնալիքները գծերով միացնեն աջ կողմում թվարկված այդ սպառնալիքների դեմ պայքարելու եղանակների հետ։

Սպառնալիքներ

Սպառնալիքների դեմ պայքարելու եղանակներ

Արևայրուք

Հայտնություն 12 գլխի ճշմարտությունները

Թշնամու զորքեր

Դեղամիջոց կամ հանգիստ

Հիվանդություն

Արևապաշտպան քսուք

Մեղք և հանցանք

Ապաշխարություն և վստահություն առ Հիսուս Քրիստոսը

Սատանայի ազդեցությունները

Պատերազմի զենքեր

  • Վերջերս այդ սպառնալիքներից ո՞ր մեկի հետ եք պայքարել։ Ձեր կարծիքով, ո՞ր մեկն է ամենավտանգավորը։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք ուսանողներին Հայտնություն 12 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնց օգնությամբ կարող են պայքարել սատանայի ազդեցությունների դեմ։ Բացատրեք, որ Հայտնություն 12–14 գլուխներն արձանագրում են ընդմիջում կամ դադար՝ յոթերորդ կնիքի իրադարձությունների Հովհաննեսի տեսիլքից առաջ։ Միգուցե Տերը ցանկանում էր, որ Հովհաննեսը հասկանար Հայտնություն 11․15 հատվածի «այս աշխարհի թագավորությունները» և «մեր Տիրոջ թագավորությունները» արտահայտությունների իմաստը։

woman with dragon

Ուսանողներին ցույց տվեք կնոջ և նրա հետևում կանգնած վիշապի ուղեկցող նկարը։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են ներկայացնել այս խորհրդանիշերը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 12․1–2, 5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ այդ կնոջ հետ։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ 5-րդ հատվածը գալիս է անմիջապես 2-րդ հատվածից հետո։

  • Ի՞նչ պատահեց այդ կնոջ հետ։ (Նա ծնեց մի որդի, ով «պիտի բոլոր ազգերին հովուէ» [5-րդ հատված]։)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ» (հատված 5): (Երեխան կօգտագործի երկաթե գավազան, որը կարող է խորհրդանշել ավետարանը, քահանայությունը և Աստծո խոսքն ու զորությունը, որպեսզի արդարությամբ ղեկավարի աշխարհի ազգերին [տես Բրյուս Ռ․ Մակքոնկի Doctrinal New Testament Commentary, 3 vols. (1965–73), 3:517]։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 12․3–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այդ հատվածներում նկարագրված խորհրդանիշերին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող են ներկայացնել 1–5 հատվածների խորհրդանիշերը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12․7–8 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)։ Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ են խորհրդանշում վիշապը, կինը և երեխան։

  • Ըստ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12․7–8 հատվածների, ի՞նչ են խորհրդանշում Հովհաննեսի տեսիլքի վիշապը, կինը և երեխան։ (Վիշապը խորհրդանշում է սատանային [տես հատված 8], կինը խորհրդանշում է «Աստծո եկեղեցին», իսկ երեխան խորհրդանշում է «մեր Աստծո և նրա խաչի թագավորությունը» [հատված 7], որն այն քաղաքական թագավորությունն է, որը Տերը կհաստատի հազարամյակի ընթացքում և որի շնորհիվ Նա կղեկավարի բոլոր ազգերին։ [Տես New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 550–52, այս հատվածների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար։])

  • Ըստ Հայտնություն 12․4, ո՞րն էր վիշապի մտադրությունը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր սատանան այդքան ջանասիրաբար փորձում կործանել Աստծո և խաչի թագավորությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 12․6 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ արեց կինը վիշապի սպառնալիքների պատճառով։

  • Ի՞նչ պատահեց այդ կնոջ հետ։ Ի՞նչ կարող է դա խորհրդանշել։ (Կնոջ փախուստն անապատ խորհրդանշում է Եկեղեցին, որն ընկնում է մեծ Ուրացության մեջ և խորհրդանշում է Առաքյալների մահից հետո քահանայության հեռացումը երկրի վրայից [տես նաև ՎևՈւ 86․3]։)

Բացատրեք, որ երբ Հովհաննեսը տեսավ կնոջն ու երեխային սպառնացող վիշապին, նա ականատես եղավ սատանայի և Աստծո Սրբերի միջև Երկնքում տեղի ունեցող պատերազմին։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12․6–11 (Աստվածաշնչի հավելվածում)։ Դասարանի մի կեսին հանձնարարեք փնտրել, թե ինչ պատահեց սատանայի հետ երկնքում տեղի ունեցող պատերազմում, իսկ մյուս կեսին հանձնարարեք փնտրել, թե ինչպես Աստծո Սրբերը հաղթեցին սատանային և նրա հետևորդներին։

  • Ի՞նչ պատահեց սատանային և նրա հետևորդներին։ (Կարող եք նշել, որ Հայտնություն 12․4 ասում է, որ վիշապի պոչը «քաշում է երկնքի աստղերի երրորդ բաժինը»։ Սա փոխաբերական իմաստով Երկնային Հոր հոգևոր զավակների մի մեծ բազմություն է, ովքեր հետևեցին սատանային։ Կարող եք նաև բացատրել, որ «Միքայելն ու նրա հրեշտակները» [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12․6] Ադամն ու Աստծո մյուս արդարակյաց հոգևոր զավակներն են։)

  • Համաձայն 11-րդ հատվածի, երկնքի բազմությունն ինչպե՞ս հաղթեց սատանային։ («Գառի արյունով» կամ Փրկիչի քավության միջոցով և հավատարիմ մնալով ավետարանի վերաբերյալ իրենց վկայություններին։ Այդ պատասխանները գրեք գրատախտակին)։

  • Ըստ 8-րդ հատվածի, որտե՞ղ ուղարկվեցին սատանան և նրա հետևորդները ապստամբությունից հետո։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 12․12, 17 (Աստվածաշնչի հավելվածում): Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե երկնքից դուրս նետվելուց հետո ո՞ւմ հետ սատանան սկսեց պատերազմել։

  • Երկնքից դուրս նետվելուց հետո ո՞ւմ հետ սատանան սկսեց պատերազմել։

  • Համաձայն 11-րդ հատվածի մեր սովորածից, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր օրերում կարողանանք հաղթահարել սատանայի հարձակումներն ու ազդեցությունը։ (Ուսանողներին օգնեք հասկանալ նմանատիպ մի սկզբունք․ Մենք կարող ենք հաղթահարել սատանայի ազդեցությունը՝ Փրկիչի քավության շնորհիվ և հավատարիմ մնալով ավետարանի վերաբերյալ մեր վկայություններին։ Այս սկզբունքը գրեք գրատախտակին):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջեյմս Ջ․ Համուլայի հետևյալ հայտարարությունը։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչպես է սատանան հարձակվում նրանց սերնդի վրա։

Երեց Ջեյմս Ջ. Համուլա

«Այս վերջին օրերին ծնվելու և մեր Հոր ու Նրա Որդու համար աշխատելու նպատակով պահվածները մեր Հոր առավել խիզախ և ազնվաբարո որդիներից և դուստրերից են։ Նրանց խիզախությունն ու ազնվաբարոյությունը դրսևորվել են Սատանայի դեմ մղած նախաերկրային պայքարում։ …

Քանի որ Աստծո արքայությունը վերականգնվել է երկրի վրա, և դուք մուտք եք գործել այս աշխարհ, սատանան գիտի, որ ունի միայն «շատ կարճ ժամանակ» [Հայտնություն 12․12]։ Հետևաբար, Սատանան իր ունեցած ամեն միջոց օգտագործում է ձեզ մեղքի մեջ ներքաշելու համար։ Նա գիտի, որ եթե կարողանա ձեզ մեղքի մեջ ներքաշել, կարող է խանգարել, որ դուք ծառայեք լիաժամկետ միսիայում, ամուսնանաք տաճարում և հավատով ապահովեք ձեր երեխաների ապագան՝ այն ամենը, ինչ թուլացնում է ոչ միայն ձեզ, այլ նաև Եկեղեցին։ Նա նաև գիտի, որ ոչինչ չի կարող հաղթել Աստծո արքայությանը, «բացի [իր] ժողովրդի օրինազանցությունից» [Մոսիա 27․13]։ Սխալներ մի կատարեք, նրա պատերազմը կենտրոնացած է այժմ ձեզ վրա» («Հաղթել չարի դեմ պատերազմում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 50, 51)։

  • Սատանան և նրա հետևորդներն ինչպե՞ս են փորձում թուլացնել մեզ։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես է սատանան պատերազմ մղում անձամբ իրենց դեմ։

  • Որո՞նք են այն բաները, որոնց միջոցով կարող ենք մեծացնել մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ամրացնել Նրա մասին մեր վկայությունները։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Բարձրաձայն կարդացեք հետևյալ երկու հայտարարությունները և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանցից մեկին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

  1. Գրեք մի փորձառության մասին, երբ ձեր վկայությունը և հավատն առ Փրկիչի Քավությունն օգնել է ձեզ պայքարել սատանայի ազդեցությունների դեմ։

  2. Գրեք Հիսուս Քրիստոսի քավության մասին ձեր վկայությունը և բացատրեք, թե ինչպես կարող է Քավությունն օգնել մեզ սատանայի և նրա հետևորդների դեմ մեր պատերազմում։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով:

Խրախուսեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված գաղափարներից մեկը կամ մի քանիսը և կիրառել դրանք սատանայի ու նրա հետևորդների դեմ իրենց պայքարում։

Հայտնություն 13

Հովհաննեսը գրում է երկրի թագավորությունների մասին, որոնք զորություն կստանան սատանայից

Ամփոփեք Հայտնություն 13 հատվածը և հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ բաժնի ամփոփումը։ (Եթե նախընտրում եք, ապա կարող եք բացատրել, որ Հովհաննեսը տեսիլքում տեսավ սարսափելի տեսքով գազանների, ովքեր խորհրդանշում են երկնային ամբարիշտ թագավորությունները, որոնց վերահսկում է սատանան։ Հովհաննեսը նաև տեսավ, որ այդ թագավորությունների միջոցով սատանան կեղծ հրաշքներ և նշաններ կգործի, որպեսզի մոլորեցնի երկրի բնակիչներին։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն

Սեմինարիայի վերջին շաբաթվա ընթացքում կարող եք ուսանողներին հանձնարարել սուրբ գրությունների սերտման հատվածների ավարտական ստուգարք։ Կարող եք ուսանողներին խնդրել սովորել տանը կամ անմիջապես ստուգարքից առաջ։ Ստորև բերված են ստուգարքի որոշ տարբերակներ, որոնք դուք կարող եք օգտագործել (այդ մտքերը կարող եք հարմարեցնել ուսանողների կարիքներին)։

Հղումների ստուգարք․ Ուսանողներին սուրբ գրությունների սերտման հատվածներից հուշումներ տվեք։ Այդ հուշումները կարող են լինել հիմնական բառեր, վարդապետություններ կամ սկզբունքներ կամ հատվածների ամփոփումներ։ Յուրաքանչյուր հուշումից հետո հրավիրեք ուսանողներին հատվածների հղումները գրել թղթի վրա։

Վարդապետության ստուգարք․ Գրատախտակին թվարկեք հիմնական վարդապետությունները։ Հանձնարարեք ուսանողներին թվել սուրբ գրությունների սերտման հատվածների համապատասխան հղումները յուրաքանչյուր վարդապետության տակ։ Դա կարող են անել սուրբ գրությունների սերտման հատվածները հիշելով կամ սուրբ գրությունների սերտման հատվածների ցուցակի օգնությամբ։

Հիշողության ստուգարք․ Հրավիրեք ուսանողներին սուրբ գրությունների սերտման հատվածներից մտաբերած բառերի և սկզբունքների օգնությամբ բացատրել հիմնական վարդապետություններից մի քանիսը։ Հրավիրեք նրանց գրի առնել իրենց բացատրությունները և կարդալ դրանք դասարանի առաջ։

Չմոռանաք գովել ձեր դասարանին այդ հիմնական սուրբ գրությունների սերտման հատվածները և հիմնական վարդապետությունները սովորելու համար։ Վկայեք այն հոգևոր ուժի և վկայության մասին, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե սովորենք սուրբ գրությունների սերտման հատվածները և վարդապետությունները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 13 Սարսափելի տեսքով գազաններ

Բացի նրանից, որ գազանները ներկայացնում են աշխարհիկ թագավորությունները, մենք Տիրոջից չունենք որևէ այլ մեկնաբանություն գազանների մասին։ Հայտնության գրքի գաղտնիքների մասին խոսելիս, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալն է ասել․

«Ամեն անգամ, երբ Աստված որևէ պատկերի, գազանի կամ կերպարի տեսիլք է շնորհում, Նա միշտ պատասխանատու է լինում և հայտնության կամ մեկնաբանության միջոցով մեկնաբանում է դրա իմաստը, հակառակ դեպքում` մենք պատասխանատու կամ հաշվետու չենք դրան հավատալ։ …

«… Երբեք մի խառնվեք կենդանիների տեսիլքների և թեմաների մեջ, որոնք դուք չեք հասկանում» (History of the Church, 5:343, 344)։

Հայտնություն 13․8 «Գառ, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է»

«Գառ, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» արտահայտությունը (Հայտնություն 13․8) վերաբերում է Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը։ «Աշխարհքի սկզբիցը հետէ» արտահայտությունը վերաբերում է նախաերկրային կյանքին՝ նախքան երկրի ստեղծումը։ Հետևաբար, այդ հատվածից հասկանում ենք, որ Փրկչի Քավության հետևանքները գործում էին նույնիսկ նախքան Հիսուսի ծնունդը։ Օրինակ, Քրիստոսի ժամանակներից առաջ ծնված մարդիկ կարող էին գործադրել հավատ առ Քրիստոսը, ապաշխարել և Նրա Քավության շնորհիվ ներում ստանալ իրենց մեղքերին, նույնիսկ, երբ Փրկիչը դեռևս չէր ծնվել (տես ՎևՈւ 20․25–26