Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Եբրայեցիս 5-Հակոբոս 1 (Մաս 28)


Տնային ուսումնասիրության դաս

Եբրայեցիս 5-Հակոբոս 1 (Մաս 28)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Եբրայեցիս 5-Հակոբոս 1 (մաս 28) ուսումնասիրելու ընթացքում ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Ձեր ուսանողների կարծիքների շուրջ խորհելիս հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:

Օր 1 (Եբրայեցիս 5-6)

Քահանայության իշխանության մասին Պողոսի արձանագրություններից ուսանողները սովորեցին, որ նրանք, ովքեր կարգվում են որպես քահանա, պետք է կանչվեն Աստծո կողմից` Նրա լիազորված ծառաներին տրված հայտնության միջոցով: Ուսանողները նաև սովորեցին հետևյալ ճշմարտությունները. մինչև վերջ ջանասիրության, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ու համբերության միջոցով մենք կարող ենք ժառանգել Աստծո խոստացած օրհնությունները: Աստծո խոստումների նկատմամբ մեր հույսը հոգևոր խարիսխ է մեր հոգիների համար:

Օր 2 (Եբրայեցիս 7-10)

Եբրայեցիս 7-10 ուսումնասիրելիս` նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսն ընծայել է Իր սեփական կյանքը որպես զոհաբերություն մեր մեղքերի համար, և որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մտնել սելեստիալ արքայություն, եթե ամուր կառչենք Նրա հանդեպ մեր հավատքից:

Օր 3 (Եբրայեցիս 11)

Հավատքի մասին Պողոսի խոսքն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին, որ հավատքը ակնկալված բաների հավաստիացումն է և անտեսանելի բաների ապացույցը: Նրանք նաև սովորեցին հետևյալը. Աստծուն հաճոյանալու համար մենք պետք է գործադրենք մեր հավատքը Նրան մոտենալով, Նրան հավատալով ու հավատալով, որ Նա հատուցում է նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: Երբ մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք դիմանալ տառապանքին, գործել հրաշքներ, ստանալ աստվածային խոստումներ, ամրացնել մեր վկայությունը Նրա մասին և առաջ ընթանալ դեպի կատարելություն»:

Օր 4 (Եբրայեցիս 12Հակոբոս 1):

Եբրայեցիներին ուղղված Պողոսի թղթի վերջին մասն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին, որ երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, մենք կարողանում ենք մեր մեղքերը մի կողմ դնելու և հակառակությանը համբերությամբ դիմակայելու ուժ գտնել: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք հնազանդվենք Երկնային Հոր խրատներին, մենք ավելի կնմանվենք Նրան ու կունենանք արդարակեցությունից բխող խաղաղությունը: Հակոբոսի 1-ի ուսումնասիրության ընթացքում նրանք սովորեցին, որ Աստված առատությամբ տալիս է իմաստություն նրանց, ովքեր խնդրում են Նրան հավատքով:

Նախաբան

Հակոբոս Առաքյալը ցրված իսրայելացիներին խորհուրդ տվեց լինել խոսքը կատարողներ, ծառայել ուրիշներին ու հոգեպես մաքուր մնալ:

Ուսուցման առաջարկներ

Նշում. Ուսանողները սովորեցին սուրբ գրությունների սերտման երկու հատված այս մասում. Եբրայեցիս 12.9 և Հակոբոս 1.5-6: Դուք կարող եք ողջ դասարանով միասին կարդալ կամ արտասանել այս հատվածները և հրավիրել ուսանողներին բացատրել այս հատվածների ուսուցանած վարդապետություններն ու սկզբունքները:

Հակոբոս 1.22–27

Հակոբոսը հրավիրում է իր ընթերցողներին լինել խոսքը լսողներ ու կատարողներ և ծառայել ուրիշներին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերը.

Երեց Քվենթին Լ. Քուք

«Ես վերջերս հանդիպեցի մի լավ պատանու: Նրա նպատակներն էին՝ գնալ միսիա , ստանալ կրթություն, ամուսնանալ տաճարում և ունենալ հավատարիմ ու երջանիկ ընտանիք: Ինձ շատ դուր եկան նրա նպատակները: Սակայն հետագա խոսակցության ընթացքում ակնհայտ դարձավ, որ նրա վարքը և կատարած ընտրությունները չէին համապատասխանում նրա նպատակներին: Ես զգացի, որ նա իսկապես ուզում էր գնալ միսիա և խուսափում էր լուրջ օրինազանցություններից, որոնք արգելք կհանդիսանային միսիայի համար, սակայն նրա ամենօրյա վարքը չէր նախապատրաստում նրան ֆիզիկական, էմոցիոնալ, հասարակական, ինտելեկտուալ և հոգևոր մարտահրավերներին, որոնց նա կհանդիպեր: Նա չէր սովորել ջանասիրաբար աշխատել: Նա լուրջ չէր վերաբերվում ուսմանը և սեմինարիային: Նա հաճախում էր եկեղեցի, սակայն չէր կարդացել Մորմոնի Գիրքը: Նա շատ ժամանակ էր վատնում տեսախաղերի ու հասարակական լրատվամիջոցների վրա: Կարծես նա մտածում էր, որ բավական կլիներ պարզապես միսիա գնալը» («Կատարել իմաստուն ընտրություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 47):

  • Եթե դուք լինեիք Երեց Քուքի փոխարեն, ինչպիսի՞ մտահոգություն կունենայիք այս երիտասարդ տղամարդու միսիոներական նախապատրաստության պակասի մասին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.22 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ էր ուսուցանում, որ կարող էր օգնել Երեց Քուքի պատմության մեջ նկարագրված երիտասարդ տղամարդուն:

  • Հակոբոսն ի՞նչ էր ուսուցանում, որ կարող էր օգնել այդ երիտասարդ տղամարդուն:

Բացատրեք, որ ինչպես հիշատակված է Հակոբոս 1.23-24 հատվածներում, Հակոբոսը խոսքը լսողին, սակայն չանողին նմանեցնում էր մի մարդու հետ, ով իրեն տեսնում է հայելու մեջ, սակայն անցնելով մոռանում է, թե ինչ տեսք ուներ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.25 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր ընտրում են գործել համաձայն իրենց լսած ճշմարտությունների:

  • Ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր ոչ միայն լսողներ են, այլ նաև կատարողներ: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. եթե մենք լսենք ու գործենք համաձայն Աստծո խոսքի, Նա կօրհնի մեզ մեր գործերում):

Հրավիրեք ուսանողներին գնահատել իրենց որպես Աստծո խոսքը լսողներ ու անողներ` խորհելով հետևյալ հարցերի շուրջ: Կարող եք այդ հարցերը բարձրաձայն կարդալ կամ գրել դրանք գրատախտակին։

  • Որքանո՞վ եմ հավատում այն ճշմարտություններին, որոնք սովորում եմ սուրբ գրություններից, տանը, եկեղեցում և սեմինարիայում:

  • Որքա՞ն հաճախ եմ դնում հոգևոր նպատակներ` համաձայն իմ սովորած ճշմարտությունների գործելու համար: Որքա՞ն հաճախ եմ նվաճում դրանք: Որքա՞ն հաճախ եմ մոռանում դրանք:

  • Ի՞նչ կարող եմ անել, որ լինեմ ոչ միայն լսող, այլև կատարող:

Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք գործում ենք համաձայն մեր սովորածի:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.26-27 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով Հակոբոսի խորհրդներին այն մասին, թե ինչպես պետք է ապրենք համաձայն մեր կրոնի:

  • Համաձայն Հակոբոսի` որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնց միջոցով կարող ենք ապրել համաձայն մեր հավատքի կամ ցույց տալ մեր նվիրվածությունն Աստծո հանդեպ:

Բացատրեք, որ 27-րդ հատվածում Հակոբոսն օգտագործեց կարիքի մեջ գտնվող «որբերին ու այրիներին այցելելու» միտքը որպես ուրիշների մասին հոգ տանելու մի օրինակ, իսկ «իր անձն աշխարհքից անարատ պահել» նշանակում է հոգեպես մաքուր մնալ, նույնիսկ մի աշխարհում, որտեղ իշխում է չարիքը:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Հակոբոսի 1.27-ից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ մենք ցույց ենք տալիս մաքուր հավատք, երբ հոգ ենք տանում ուրիշների մասին ու մեզ հոգեպես անարատ ենք պահում: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կարող է ուրիշների մասին հոգ տանելն ու մեզ հոգեպես անարատ պահելը լինել Աստծո հանդեպ մեր նվիրվածության կարևոր արտահայտում:

  • Ո՞ւմ եք ճանաչում, ով իր առօրյայում «մաքուր հավատք» ցույց տալու լավ օրինակ է հանդիսանում: Ի՞նչ է անում այդ մարդը, որը ոգեշնչում է ձեզ:

Հրավիրեք ուսանողներին թղթի վրա գրել մեկ կամ երկու արարք, որ նրանք կանեն գալիք շաբաթվա ընթացքում կարիքի մեջ գտնվող մեկին օգնելու կամ իրենց «աշխարհքից անարատ պահելու» համար: Հրավիրեք նրանց լինել Աստծո խոսքը կատարողներ` կիրառելով այս սկզբունքն իրենց կյանքում:

Հաջորդ մասը (Հակոբոս 2 Ա. Պետրոս 5)

Ուսանողներին բացատրեք, որ երբ նրանք ուսումնասիրեն Հակոբոս 2-Ա. Պետրոս 5, կիմանան հետևյալ հարցերի պատասխանները. Հակոբոսը Սրբերին ի՞նչ խորհուրդ տվեց անել, եթե նրանք տեսնեին մի եղբոր կամ քրոջ, ով «մերկ լինի կամ օրուայ կերակրին կարօտ»: ( Հակոբոս 2.15): Ի՞նչ կարող է պատահել, եթե մենք ոչինչ չանենք կարիքավորներին օգնելու համար: Հակոբոսն ինչո՞ւ է ասել, որ «հավատքն առանց գործերի մեռած է»: ( Հակոբոս 1.26): Ըստ Հակոբոսի` մարմնի ո՞ր մասն է, որ «կրակ» է ու կարող է «բոլոր մարմինն [ապականել]»: (Հակոբոս 3.6)։ Ի՞նչ օրհնություններ են սպասվում նրանց, ովքեր օգնում են մեղավորին «իր մոլորութեան ճանապարհիցը» դարձնել: ( Հակոբոս 5.26): Պետրոսն ի՞նչ հիմք ներկայացրեց ավետարանը մահացածներին քարոզելու համար: Հրավիրեք ուսանողներին սուրբ գրությունների հաջորդ հատվածներն ուսումնասիրելիս փնտրել այս հարցերի պատասխանները: