Գրադարան
Դաս 146. Բ Պետրոս 1


Դաս 146

Բ Պետրոս 1

Նախաբան

Պետրոսը խրախուսում է Սրբերին ձգտել նմանվել Հիսուս Քրիստոսին: Պետրոսը հավաստիացնում էր նրանց, որ այս հոգևոր աճը կարող է օգնել իրենց «կոչումն ու ընտրությունը հաստատ» դարձնել (Բ Պետրոս 1․10)։ Պետրոսը նաև խոսեց Կերպարանափոխման սարի իր փորձառության մասին և ընդգծեց, որ այդ սուրբ գրությունը ներշնչված է Աստծո կողմից:

Ուսուցման առաջարկներ

Բ Պետրոս 1.1-11

Պետրոսն ուսուցանում է, թե ինչպես բաժին ունենալ Հիսուս Քրիստոսի աստվածային էությունից

Նախքան դասի սկսվելը գրեք հետևյալ արտահայտությունը գրատախտակին (“The Will Within,” Ensign, May 1987, 68):

«Մեր խնդիրն է դառնալ մեր լավագույն եսը» (Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն):

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք նրանց կարդալ գրատախտակին գրված արտահայտությունը և իրենց զուգընկերների հետ քննարկել հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, Նախագահ Մոնսոնն ի՞նչ նկատի ուներ «մեր լավագույն եսը» ասելով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր դառնալ մեր լավագույն եսը:

  • Ի՞նչը կարող է խանգարել մեզ մեր լավագույն եսը դառնալ:

Հրավիրեք ուսանողներին Բ Պետրոս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություն, որը կարող է օգնել նրանց հասկանալ, թե ինչպես են կարող իրենց լավագույն եսը դառնալ:

Ամփոփեք Բ Պետրոս 1.1-2 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը գրել է Եկեղեցու այն անդամներին, ովքեր ձեռք են բերել հավատք առ Հիսուս Քրիստոսը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.3–4 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ ուսուցանեց, որպեսզի օգներ Սրբերին հավատարիմ մնալ Փրկիչի մասին իրենց վկայությանը:

  • Ըստ այդ հատվածների` Պետրոսն ի՞նչ ուսուցանեց Սրբերին:

  • Ի՞նչ է նշանակում «հաղորդակից լինիք աստուածային բնութեանը»: (4-րդ հատված ):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Բ Պետրոս 1.5-7 հատվածները` ուշադրություն դարձնելով Հիսուս Քրիստոսի հատկանիշներին, որ Պետրոսը հրավիրում էր Սրբերին զարգացնել: Ուսանողներին խնդրեք գրատախտակի վրա թվարկել իրենց գտած հատկանիշները: Կարող եք հրավիրել ուսանողներին բառարանում գտնել այս հատկանիշներից ցանկացածի բացատրությունը, որոնք կամենում են ավելի լավ հասկանալ:

Հրավիրեք ուսանողներին մտածել օրինակների մասին, երբ Փրկիչը դրսևորել է այս աստվածային հատկանիշներից մեկը: Հրավիրեք ուսանողներից մի քանիսին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ սկզբունքը. երբ մենք մեր մեջ զարգացնում ենք աստվածային հատկանիշներ, մենք կարող ենք …

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.8-9 հատվածները: Հրավիրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով այն օրհնությանը, որը կարող ենք ստանալ, երբ զարգացնենք Փրկիչի աստվածային հատկանիշները:

  • Ի՞նչ օրհնություն կարող ենք ստանալ, երբ զարգացնենք աստվածային հատկանիշներ: (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ այն հնչի հետևյալ կերպ. երբ մենք մեր մեջ զարգացնում ենք աստվածային հատկանիշներ, մենք կարողանում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է աստվածային հատկանիշների զարգացումը օգնում մեզ ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.10-11 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով ևս մեկ օրհնություն, որը կարող է տրվել նրանց, ովքեր ջանասեր են աստվածային հատկանիշներ զարգացնելիս:

  • Ինչպիսի՞ օրհնություն կարող է տրվել նրանց, ովքեր ջանասեր են Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները զարգացնելիս: (Բացատրեք, որ «ձեր կոչումը և ընտրութիւնը հաստատ [անել]»[10-րդ հատված] նշանակում է այս կյանքում ստանալ Աստծո հաստատումը, որ դուք կստանաք հավերժական կյանք: Պետրոսը նաև վերագրել է սրան որպես «մարգարէական ավելի հաստատ խօսք» [Բ Պետրոս 1.19): Տես նաև ՎևՈւ 131․5]):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ պետք է ջանասեր լինենք մեր աստվածային ներուժը զարգացնելիս: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ եթե մենք ջանասեր լինենք այս կյանքի ընթացում մեր աստվածային ներուժը զարգացնելիս, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանքի մասին Աստծո հաստատումը: Այս սկզբունքը գրեք գրատախտակին):

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ աստվածային հատկանիշների զարգացումն օգնում է մեզ ճանաչել Հիսուս Քրիստոսին ու նախապատրաստել մեզ հավերժական կյանք ստանալուն:

Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել աստվածային հատկանիշներից մեկը, որն ամենից շատն են ցանկանում զարգացնել: Խնդրեք նրանց գրել մի հատուկ գործողություն, որը կարող են անել այդ հատկանիշը զարգացնելու համար:

Բ Պետրոս 1.12-21

Պետրոսը կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ և ուսուցանում է սուրբ գրությունների մասին

Գրատախտակին կարող եք գրել ներկայիս տարիքով մեծ Առաքյալներից մի քանիսի տարիքը: Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ոմանք ասում են, որ մենք շատ ծեր ենք: Լավ, ճիշտ է, որ Առաքյալներից ինը 80 տարեկանից մեծ են: Ես 85 եմ» (“Be Still, and Know That I Am God” [Church Educational System devotional, May 4, 2014], broadcasts.lds.org):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ քննադատաբար մոտենում մարգարեներից ու առաքյալներից մի քանիսի տարիքին:

  • Ինչպե՞ս կարձագանքեիք այն քննադատությանը, որ մերօրյա մարգարեներն ու առաքյալները շատ ծեր են արդյունավետ լինելու համար:

Հրավիրեք ուսանողներին Բ Պետրոս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություն մարգարեների և առաքյալների մասին, որն ավելի կարևոր է, քան նրանց տարիքը:

Բացատրեք, որ Բ Պետրոս 1.12–19-ում Պետրոսը կիսվեց Հիսուս Քրիստոսի մասին իր ականատեսի վկայությամբ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 1.20-21 հատվածները` ներառյալ Բ Պետրոս 1.20-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը 20-րդ հատվածի ա ծանոթագրությունում: Խնդրեք ուսանողներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ ուսուցանեց «Աստուծոյ [մարդկանց]» դերի մասին` այս դեպքում նկատի ունենալով մարգարեներին:

  • Պետրոսն ի՞նչ ուսուցանեց մարգարեների դերի մասին: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ մարգարեները ստանում են սուրբ գրությունները Սուրբ Հոգու միջոցով: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ, թե ինչ է սուրբ գրությունը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը.

«[Սուրբ գրությունները] Աստծո սուրբ մարդկանց խոսքերն են` թե´ գրավոր, թե´ բանավոր, երբ ներշնչված են Սուրբ Հոգով» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սուրբ գրքեր», scriptures.lds.org; տես նաև ՎևՈւ 68.2–4): Որոշ սուրբ գրություններ համարվում են կանոնական: Կանոնականը «վավերացված, հեղինակություն ստացած սրբազան գրքերի հավաքածու է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում կանոնական գրքերը կոչվում են օրինակելի աշխատություններ և ընդգրկում են Հին և Նոր Կտակարանները, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կանոնական գրքեր», scriptures.lds.org):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքը: Դասարանին հորդորեք ուշադիր լսել նրա վկայությունը, որ այսօր մարգարեները շարունակում են սուրբ գրություններ ստանալ:

Երեց Դալլին Հ. Օուքս

[Մարգարենեըի] միջոցով Աստված անցյալում խոսել է Իր զավակների հետ սուրբ գրությունների միջոցով: Եվ այդ գծով էլ Նա ներկայումս խոսում կենդանի մարգարեների, առաքյալների և այլ ոգեշնչված ղեկավարների տված ուսուցումների ու խորհուրդների միջոցով» («Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 84):

  • Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալ, որ Աստված գործում է այս եղանակով Իր զավակներին սուրբ գրություններ տալու համար:

  • Ինչպե՞ս կարող է այս եղանակի ըմբռնումը ավելի մեծ վստահություն տալ ձեզ հին ժամանակների և մեր օրերի մարգարեների բանավոր և գրավոր խոսքի նկատմամբ:

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցը և հրավիրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Հին մարգարեների կամ մեր օրերի մարգարեների սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են ազդեցություն ունեցել ձեր կյանքում: Ինչպե՞ս եք օրհնվել սուրբ գրությունների այդ հատվածների միջոցով:

Հրավիրեք ուսանողներից մի քանիսին կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Դուք նույնպես կարող եք կիսվել մի օրինակով, թե ինչպես եք օրհնվել սուրբ գրությունների միջոցով:

Հիշատակեք Երեց Օուքսի նախորդ խոսքը և հրավիրեք ուսանողներին Սուրբ Հոգու առաջնորդությամբ վկայել ուրիշներին մարգարեների ու սուրբ գրությունների իսկության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Պետրոս 1.10: «Եղեք ջանասեր ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ անելիս»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է, որ «որևէ մեկի կոչումն ու ընտրությունը հաստատ անել նշանակում է կնքել հավերժական կյանքը նրանց վրա. դա նշանակում է ունենալ սելեստիալ արքայության վերին աստիճանում վեհանալու բացարձակ գրավական … նախքան այն օրը, երբ հավատարիմներն իրականում կմտնեն աստվածային ներկայություն` Քրիստոսի հետ նրա գահին նստելու» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:330–31):

Երեց Մակքոնկին ուսուցանել է հետևյալը.

«Ցանկացած ոք Եկեղեցում, ով նեղ ու անձուկ ճանապարհին է, ով ձգտում, պայքարում ու ցանկանում է անել այն, ինչ ճիշտ է, չնայած այս կյանքում չի հասնում կատարելության, եթե նա հեռանա այս կյանքից, լինելով դեռ նեղ ու անձուկ ճանապարհի վրա, նա կստանա իր Հոր արքայության հավերժական պարգևը:

«… Եթե դուք այդ ճանապարհին եք ու առաջ եք մղվում ու հեռանում եք այս կյանքից, դուք երբեք չեք հեռանա այդ ճանապարհից: … Այն ամենը, ինչ պետք է անեք, Եկեղեցու ընթացքին համահունչ ընթանալն ու Եկեղեցու արդար ու պարկեշտ մարդկանց նման ապրելն է` պահելով պատվիրանները, վճարելով ձեր տասանորդը, Եկեղեցու միավորներում ծառայելը, Տիրոջը սիրելը, նեղ ու անձուկ ճանապարհին մնալը: Եթե դուք այդ ճանապարհին լինեք, երբ մահը ժամանի, քանի որ դա է նշանակված ժամն ու օրը, ու սա փորձվելու ժամանակահատվածն է, դուք երբեք չեք ընկնի այդ ճանապարհից, և բոլոր գործնական նպատակներով ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ է: Այժմ, դա այդ եզրույթի բացատրությունը չէ, սակայն վերջնական արդյունքը նույնը կլինի» (“The Probationary Test of Mortality,” Salt Lake Institute of Religion devotional, Jan. 10, 1982, 12–13):

Բ Պետրոս 1.19: «Մարգարէական ավելի հաստատ խօսք»

Ժամանակակից հայտնությունը հաստատում ու պարզաբանում է «մարգարէական ավելի հաստատ խօսք» արտահայտության նշանակությունը (Բ Պետրոս 1.19): Վարդապետություն և Ուխտեր 131.5 հատվածում ասվում է. «Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է՝ մարդը գիտի, որ ինքը կնքվել է հավերժական կյանքի համար՝ հայտնությամբ ու մարգարեության ոգով, Սուրբ Քահանայության զորությամբ»:

Եկեղեցու հավատարիմ կանայք, ինչպես նաև տղամարդիկ, կարող են իրենց կոչումն ու ընտրությունը հաստատ դարձնելու օրհնությունն ունենալ կամ ստանալ մարգարեական ավելի հաստատ խոսքը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

«Եկեղեցու այն անդամները, ովքեր իրենց ամբողջությամբ նվիրում են արդարակեցությանը` ապրելով Աստծո բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքով, դարձնում են իրենց կոչումը և ընտրությունը հաստատ։ Այսինքն, նրանք ստանում են մարգարեական ավելի հաստատ խոսքը, որը նշանակում է, որ Տերը կնքում է նրանց վեհացումն իրենց վրա, քանի դեռ նրանք գտնվում են այս կյանքում։ Պետրոսն ամփոփել է արդարակեցության այն ուղին, որին Սրբերը պետք է հետևեն, որպեսզի իրենց կոչումը և ընտրությունը հաստատ դարձնեն, ապա (անդրադառնալով Հակոբոսի և Հովհաննեսի հետ Կերպարանափոխության Սարի վրա ունեցած իր փորձառությանը) ասել է, որ այդ երեքը ստացան այդ մարգարեական ավելի հաստատ խոսքը։ (Բ Պետրոս 1)»: (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 109):

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

«Այն բանից հետո, երբ մարդը հավատք է դրսևորում Քրիստոսի հանդեպ, ապաշխարում է իր մեղքերը, մկրտվում է իր մեղքերի թողության համար և ստանում է Սուրբ Հոգին (ձեռնադրմամբ), որն առաջին Մխիթարիչն է, ապա թույլ տվեք, որ նա շարունակի խոնարհեցնել իրեն Աստծո առաջ` ունենալով քաղց ու ծարավ արդարակեցության համար, ապրելով Աստծո յուրաքանչյուր խոսքով, և Տերը շուտով կասի նրան՝ Որդիս դու վեհացում կստանաս։ Երբ Տերը հիմնովին ստուգի նրան և գտնի, որ մարդը վճռական է ծառայելու Իրեն բոլոր վտանգների ժամանակ, ապա մարդն իր կոչումը և ընտրությունը հաստատ է դարձնում, ապա նա արտոնություն կունենա ստանալու մյուս Մխիթարիչին»։ …

«Ո՞վ է այս մյուս Մխիթարիչը»: Դա ոչ ավել, ոչ պակաս Տեր Հիսուս Քրիստոսն Ինքն է. … երբ որևէ մեկը ձեռք է բերում այս վերջին Մխիթարիչը, նա իր հետ կունենա Հիսուս Քրիստոսի ներկայությունը, կամ Նա Իրեն հայտնի կդարձնի նրան» (in History of the Church, 3:380–81):

Բ Պետրոս 1.20-21 «Աստուծոյ մարդիկը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը նշել է Եկեղեցու նախագահող խորհուրդներում հասուն, փորձառու ղեկավարներ ունենալու առավելությունների մասին.

«Եկեղեցու ղեկավարների անձնական և միասնական իմաստության մեջ մի բան կա, որը պետք է որոշ մխիթարություն պարգևի: Մենք զգացել ենք այս ամենը` ներառյալ տարբեր հասարակական օրենքների և քաղաքականությունների հետևանքներ, հիասթափություններ, ողբերգություններ և մահեր մեր սեփական ընտանիքներում: Մենք հեռու չենք ձեր կյանքից:

«Թույլ տվեք նաև ասեմ, որ Տասներկուսից ոչ մեկս էլ նեղացկոտ մանուշակներ չենք: Մեզանից յուրաքանչյուրն ունի խիստ անհատականություն: Այսպիսով, երբ մենք միասնական որոշում ենք կայացնում, դուք կարող եք հանգստանալ` լինելով հավաստիացած, որ մենք խորհրդակցել ենք միասին և հանգել ենք այդ որոշմանը շատ աղոթքից ու խելամիտ քննարկումից հետո: …

«Մենք սրտով երիտասարդ ենք, և Տերն օրհնում է մեզ առաջ տանել Իր գործը հրաշալի ձևով» (“Be Still, and Know That I Am God” [Church Educational System devotional, May 4, 2014], broadcasts.lds.org):