Դաս 136
Եբրայեցիս 5-6
Նախաբան
Պողոսն ուսուցանում էր, որ քահանայություն ստացողները պետք է կանչված լինեն Աստծուց, և որ Հիսուս Քրիստոսը «Աստուածանից [կանչվեց] անուանուելով Քահահանայապետ Մելքիսեդեկի կարգի պէս» (Եբրայեցիս 5.10): Աստծո խոստումները ստանալու համար Պողոսը Եկեղեցու անդամներին խրախուսում էր ունենալ ջանասիրություն, հավատք, համբերություն և հույս:
Ուսուցման առաջարկներ
Եբրայեցիս 5
Պողոսն ուսուցանում է, որ քահանայություն ստացողները պետք է կանչված լինեն Աստծուց
Դասից առաջ առանձին թղթերի վրա գրեք հետևյալ կոչումները. Բժիշկ և Իրավապահ մարմնի աշխատակից: Հրավիրեք երկու ուսանողի գալ և կանգնել դասարանի առջև և նրանցից յուրաքանչյուրին տվեք այդ թղերից մեկը: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Չնայած այս ուսանողները պահում են թղթերը, որոնք ցույց են տալիս իրենց հատուկ կոչումները, ինչպիսի՞ մտահոգություն կունենայիք, եթե ձեզ հետ պատահած վթարից հետո [օգտագործեք այն ուսանողի անունը, ով պահում է «Բժիշկ» թուղթը] փորձեր վիրահատել ձեզ:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե [օգտագործեք այն ուսանողի անունը, ով պահում է «իրավական մարմնի աշխատակից» թուղթը] փորձեր տուգանքի կտրոն տալ ձեզ:
-
Ինչո՞ւ այս ուսանողների` իրենց վրա վերցված կոչումների հետ առնչվող պարտականություններն իրականացնելու հարցում դուք դժկամություն կցուցաբերեիք: (Այս ուսանողների մոտ բացակայում է այդ պարտականությունները կատարելու լիազորությունն ու ունակությունը):
Բացատրեք, որ ինչպես հասարակությունն է հաստատել որոշակի պատասխանատվություններ իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ու լիազորություն ստանալու եղանակները, Աստված հաստատել է անհրաժեշտ որակավորումները (ինչպես օրինակ` հավատարմություն և արժանավորություն) և Իր Եկեղեցում որոշակի պատասխանատվություններ իրականացնելու համար լիազորություն ստանալու եղանակները: Հրավիրեք ուսանողներին Եբրայեցիս 5-րդ գլուխն ուսումնասիրելիս փնտրել այս լիազորությունը ստանալու` Աստծո կողմից հաստատված եղանակը:
Հիշեցրեք ուսանողներին, որ ինչպես հիշատակված է Եբրայեցիս 4.14-16-ում, Պողոսը Փրկիչին նկարագրում էր որպես «մեծ քահանայապետ» (14-րդ հատված): Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 5.1-3 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ուսուցանեց Իսրայելի ժողովրդի մեջ քահանայապետի դերի մասին:
-
Ո՞րն էր քահանայապետի դերն Իսրայելի ժողովրդի մեջ:
Բացատրեք, որ այս հատվածներում հիշատակված քահանայապետի կոչումը, համաձայն Մովսեսի օրենքի, Ահարոնյան Քահանայության մեջ նախագահող կոչում է: Ահարոնը` Մովսեսի եղբայրը, «Ահարոնյան կարգի առաջին քահանայապետն էր»: Այդ կոչումն անցնում էր ժառանգաբար. Ահարոնի ժամանակներից ի վեր քահանայապետն ընտրվում էր Ահարոնի ու նրա որդիների առաջնեկ հետնորդներից: Սովորաբար քահանայապետը ծառայում էր իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ի վերջո չար մարդիկ խլում էին այդ կոչումը: «Քահանայապետերը նշանակվում էին անպատշաճ կերպով ու հեռացվում էին Հերովդեսի և նաև Հռովմեացիների ցանկությամբ: Ք.Ծ.Ա. 37 և Մ.Թ. 68 թ.թ.-ների միջև ընկած ժամանակահատվածում այս կոչումը զբաղեցվել է 28 տարբեր մարդկանց կողմից» (Bible Dictionary, «High Priest»):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 5.4: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է քահանայապետն ընտրվում:
-
Ինչպե՞ս էր քահանայապետն ընտրվում:
Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ, թե Ահարոնն ինչպես էր «Աստուածանից կանչուած» (4-րդ հատված), ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ելից 28.1-ը: Նախքան ուսանողը կկարդա այդ հատվածը, բացատրեք, որ այս փոխգործակցությունը տեղի ունեցավ Աստծո և Մովսեսի միջև Սինա լեռան վրա:
-
Ահարոնն ինչպե՞ս էր Աստծո կողմից կարգվել որպես քահանա:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ Տերն այս ցուցումը տվեց Մովսեսին, այլ ոչ թե մեկ ուրիշին: (Մովսեսը մարգարե էր և հետևաբար լիազորված էր նման հայտնություն ստանալ ու ղեկավարել քահանայության օգտագործումը երկրի վրա):
-
Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի մեկը կարգվի որպես քահանա։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ նրանք, ովքեր կարգվում են որպես քահանա, պետք է կանչվեն Աստծուց` Նրա լիազորված ծառաներին տրված հայտնության միջոցով: Դուք կարող եք բացատրել, որ այսօր Եկեղեցում քահանայության լիազորված ղեկավարները պետք է հարցազրույց անցկացնեն կարգման ենթակա յուրաքանչյուր թեկնածուի հետ ու փնտրեն Սուրբ Հոգու առաջնորդությունը` քահանայության կարգման համար թեկնածուի պատրաստ լինելն ու արժանելիությունը որոշելու համար: Տես նաև Հովհաննես 15.16):
-
Ինչպե՞ս է այս ճշմարտությունը կապված մարդկանց Եկեղեցու կոչումներում ծառայության կանչելու հետ:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հավատո հինգերորդ հանգանակը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Եբրայեցիս 5.4-ում բացահայտված ճշմարտությունն ինչպես է արտահայտված հավատո հինգերորդ հանգանակում: Բացատրեք, որ մարգարեությունը վերաբերում է հայտնությանը:
-
Համաձայն հավատո այս հանգանակի` էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի մեկը լիազորված լինի «Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար»:
Ցուցադրեք Մովսեսը Քահանայություն է տալիս Ահարոնին նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 15, տես նաև LDS.org)։ Նշեք, որ և՛ Հին, և՛ Նոր Կտակարանները հիշատակում են, որ մարգարեները, քահանայություն կրողներն ու ավետարանի ուսուցիչները ստանում էին իրենց կոչումները լիազորված քահանայություն կրողների կողմից ձեռնադրման միջոցով (տես Թվոց 27.18-23, Գործք Առաքելոց 6.6, 13.2-3, Ա Տիմոթէոս 4.14):
-
Այսօր մարդկանց Եկեղեցու կոչումներում ծառայության կանչելն ինչպե՞ս է արտացոլում սուրբ գրություններում հաստատված օրինակը:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ քահանայության իշխանությունը կարելի է ստանալ միայն այս ձևով։
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 5.5-6: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ով տվեց Փրկիչին Իր իշխանությունը: Նշեք, որ 5-րդ հատվածը վկայակոչում է Սաղմոս 2.7-րդ հատվածը, իսկ 6-րդ հատվածը վկայակոչում է Սաղմոս 110.4-րդ հատվածը:
-
Ո՞վ տվեց Փրկիչին Իր իշխանությունը: (Երկնային Հայրը):
-
Ի՞նչ քահանայություն է կրում Հիսուս Քրիստոսը։ (Մելքիսեդեկյան Քահանայություն: Նշեք, որ այս քահանայությունը սկզբնապես կոչվում էր Փրկիչի անունով [տես ՎևՈւ 107.2-4]):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 5.7-10: Դասարանին խնդրեք հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ դարձավ Հիսուս Քրիստոսը: Բացատրեք, որ Եբրայեցիս 5.7-8-րդ հատվածները վերաբերում են Մելքիսեդեկին` մարգարե ու թագավոր, ով ապրում էր Աբրահամի ժամանակներում: Այնուամենայնիվ, քանի որ Մելքիսեդեկը Քրիստոսանման անձնավորություն էր, այս հատվածները վերագրվում են նաև Փրկիչին (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:157):
-
Ըստ Եբրայեցիս 5.9-ի` ի՞նչ դարձավ Փրկիչը:
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հանդիսանում «յավիտենական փրկութեան պատճառ» բոլոր նրանց համար, ովքեր հնազանդվում են Իրեն:
Ամփոփեք Եբրայեցիս 5.11-14-րդ հատվածները` բացատրելով, որ Պողոսն այս թեմայի մասին ավելին ուսուցանելու ցանկություն արտահայտեց, սակայն մարդկանց մոտ հոգևոր ըմբռնումն ու հասունությունը բացակայում էր ավելի բարձր ուսմունք հասկանալու համար:
Եբրայեցիս 6
Աստծո խոստումները ստանալու համար Սրբերին խրախուսվում էր ունենալ ջանասիրություն, հավատ, համբերություն և հույս:
-
Որո՞նք են օրհնությունների այն օրինակները, որոնք Աստված խոստացել է Իր զավակներին: (Հնարավոր պատասխանները ներառում են խաղաղություն, երջանկություն, ներողամտություն, աղոթքի պատասխաններ, հայրապետական օրհնության մեջ նշված օրհնություններ, հարություն և հավերժական կյանք: Նշեք, որ որոշ օրհնություններ պայմանավորված են մեր կատարած ընտրությունների հետ):
-
Որո՞նք են այն իրավիճակների օրինակները, երբ մենք մտածում ենք` արդյո՞ք երբևէ կստանանք խոստացված որոշակի օրհնություն:
Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ թղթի վրա գրել խոստացված օրհնություն, որը նրանք ակնկալում են ստանալ: Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել Եբրայեցիս 6-ի ճշմարտություններին, որը կարող է օգնել նրանց ստանալ Աստծո խոստացած օրհնությունները:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 6.1–3 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի ուսմունքի, Սրբերն ինչ նպատակով պետք է առաջ ընթանան: Նշեք, որ Եբրայեցիս 6.1-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունն (Եբրայեցիս 6.1, ծանոթագրություն ա) ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խօսքը չթողելով» (շեղատառերն ավելացված են), և որ Եբրայեցիս 6.3-ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունն (Աստվածաշնչի ուղեցույցում) ասում է. «Եվ կգնանք դեպի կատարելագործում, եթե Աստված թույլ տա»:
-
Ըստ 1-ին հատվածում նշված Պողոսի ուսմունքի` Սրբերն ի՞նչ նպատակով պետք է առաջ ընթանային: (Բացատրեք, որ կատարելությունը վերաբերում է «ամբողջական, լրիվ կամ լիովին դրսևորված» լինելու վիճակին: … Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են կատարյալ դառնալ Նրա շնորհի ու Քավության միջոցով» [Սուրբ գրությունների ուղեցույց, «Կատարյալ» scriptures.lds.org]):
-
Այս հատվածներում նշված ո՞ր վարդապետություններն են կազմում այն հիմքը, որի վրա մենք պետք է կառուցենք` դեպի կատարելություն ձգտելիս:
Ամփոփեք Եբրայեցիս 6.4-8` բացատրելով, որ Պողոսը նկարագրում էր կորստի որդիներին, ովքեր ունեն կատարյալ գիտելիք Աստծո մասին և հեռանում են այս ճշմարտությունից, ըմբոստանում են Փրկիչի դեմ ու հրաժարվում են ապաշխարել (տես նաև ՎևՈւ 29.44-45; 76.31-38): Պողոսը համեմատում էր այս անհատներին հավատարիմ Սրբերի հետ, ում նա դիմում էր այդ նամակում:
Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Եբրայեցիս 6․9-10 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսը հրեա Սրբերի ինչն էր գովաբանում: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ գտան:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 6.11-15 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ էր փափագում Սրբերից։
-
Պողոսն ի՞նչ էր փափագում Սրբերից:
Բացատրեք, որ «նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ» (11-րդ հատված) արտահայտությունը նշանակում է լինել ջանասեր, մինչև որ կստանանք Աստծո խոստացված օրհնությունները:
-
Ինչպե՞ս էր Աբրահամը հանդիսանում ջանասիրության, հավատքի ու համբերության օրինակ Աստծո խոստացած օրհնությունները փնտրելիս:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ պետք է անենք Աստծո խոստացած օրհնությունները ժառանգելու համար: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ մինչև վերջ ջանասիրության, Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատի ու համբերության միջոցով մենք կարող ենք ժառանգել Աստծո խոստացած օրհնությունները: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
Ընդգծեք գրատախտակի վրա գրված ջանասիրություն, հավատ և համբերություն բառերը: Խնդրեք ուսանողներին գրել այս բառերի բացատրությունն իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներից մի քանիսին խնդրեք ներկայացնել իրենց գրածը։
-
Ի՞նչը կարող է դժվարացնել այս որակների ցուցաբերումը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս որակներն անհրաժեշտ մեզ «դեպի կատարեալը գնալու» համար: (Եբրայեցիս 6.1):
-
Ե՞րբ եք ստացել խոստացված օրհնություն ջանասիրության, Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատքի ու համբերության շնորհիվ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 6.16–20 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ուսուցանեց հույսի ու Աստծո խոստումների մասին: Կարող եք բացատրել, որ անփոփոխելի (18-րդ հատված) նշանակում է հաստատուն:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հույսի մասին Պողոսի ուսմունքներից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Աստծո խոստումների նկատմամբ մեր հավատքը հոգևոր խարիսխ է մեր հոգիների համար: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)
Բացատրեք, որ ինչպես ասվում է սուրբ գրություններում, հույս նշանակում է «արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Հույս» scriptures.lds.org):
-
Համաձայն 17-18-րդ հատվածներում Աստծո մասին Պողոսի ուսմունքների` մենք ինչո՞ւ պետք է վստահություն ունենանք Աստծո խոստումների նկատմամբ:
-
Ինչպե՞ս կարող է Աստծո խոստումների նկատմամբ մեր հույսը օգնել մեզ լինել ջանասեր, համբերատար ու ունենալ հավատք, հատկապես, երբ դժվարություններ ենք ունենում:
Հրավիրեք ուսանողներից մեկին գրատախտակի վրա խարիսխ նկարել:
-
Ի՞նչ է անում խարիսխը նավի համար:
-
Ինչպե՞ս է Աստծո խոստումների նկատմամբ ձեր հույսը եղել հոգևոր խարիսխ ձեզ համար:
Հրավիրեք ուսանողներին գրի առնել մի այնպիսի նպատակ, որը կօգնի նրանց ավելի շատ ջանասիրություն, հավատ, համբերություն և հույս զարգացնել: Դուք կարող եք խրախուսել նրանց սկսել` կազմելով ծրագիր այս հատկանիշներից մեկի զարգացման համար, իսկ այնուհետև կենտրոնանալ ևս մեկ հատկանիշի ձևավորման վրա: Խրախուսեք նրանց կիրառել իրենց գրածը։