Գրադարան
Դաս 134․ Փիլիմոն


Դաս 134

Փիլիմոն

Նախաբան

Պողոսը գովեց Փիլիմոնին իր հավատի, Հիսուս Քրիստոսի և իր ընկերակից Եկեղեցու անդամների հանդեպ սիրո համար։ Պողոսը խորհուրդ տվեց Փիլիմոնին նրանից փախած ծառա Ոնեսիմոսին հետ ընդունել որպես եղբայր ավետարանում։

Ուսուցման առաջարկներ

Փիլիմոն 1

Պողոսը խորհուրդ է տալիս Փիլիմոնին նրանից փախած ծառա Ոնեսիմոսին հետ ընդունել որպես եղբայր ավետարանում։

Խնդրեք ուսանողներին մտովի պատկերացնել իրենց ծխի կամ ճյուղի երիտասարդներին։ Նշեք, որ որպես Եկեղեցու անդամներ, մենք պարտավոր ենք սերտ շփում ունենալ մեզանից տարբեր մարդկանց հետ։

  • Ինչպե՞ս են ձեր ծխերի և ճյուղերի երիտասարդները տարբեր մեկը մյուսից։ (Հիշեցրեք ուսանողներին հարգանքով խոսել միմյանց մասին։)

Նշեք, որ որպես Եկեղեցու անդամներ, մենք նաև հաճախ հանդիպում ենք նոր մարդկանց հետ։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ինչ-որ մեկը միանում է իրենց ծխին կամ ճյուղին։

  • Ի՞նչ սոցիալական դժվարությունների է մարդը բախվում, երբ միանում է Եկեղեցուն կամ փոխում իր ծուխը կամ ճյուղը։ (Եթե ուսանողներից որևէ մեկը վերջերս է միացել Եկեղեցուն կամ փոխել իր ծուխը կամ ճյուղը, հրավիրեք նրանց նկարագրել իրենց ունեցած սոցիալական դժվարությունները։)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ․

  • Ինչպե՞ս եք դուք վերաբերվում Եկեղեցու այն անդամներին, ովքեր ունեն տարբեր վարքագիծ, տարբեր հետաքրքրություններ կամ պատկանում են սոցիալական տարբեր խմբերի։

  • Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ծխերի կամ ճյուղերի նոր անդամներին։

Հրավիրեք ուսանողներին Պողոսի թուղթն առ Փիլիմոնին ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունը, որը կկարգավորի նրանց հարաբերությունները իրենց ընկերակից անդամների հետ։

Բացատրեք, որ Պողոսը գտնվում էր բանտում, երբ գրեց Փիլիմոնին, ով, հավանաբար, հույն նորադարձ էր։ Ամփոփեք Փիլիմոն 1․1-3 հատվածները և բացատրեք, որ Պողոսը սկսեց իր թուղթը՝ ողջունելով Փիլիմոնին և ուրիշներին, այդ թվում Փիլիմոնի տանը հավաքվող մարդկանց։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիմոն 1․4–7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու Պողոսը փառաբանեց Փիլիմոնին։ Բացատրեք, որ այս համատեքստում հաղորդակցությունը վերաբերում է մասնակցությանը և անդամությանը (տես հատված 6, տողատակի ծանոթագրություն ա), իսկ «պտղաբեր լինի» արտահայտությունը նշանակում է ակտիվ դառնալ կամ ազդեցություն թողնել (տես հատված 6, ծանոթագրություն բ

  • Ի՞նչու Պողոսը փառաբանեց Փիլիմոնին։ (Փիլիմոնի հավատի և Հիսուս Քրիստոսի ու իր ընկերակից Եկեղեցու անդամների հանդեպ սիրո շնորհիվ։ Կարող եք բացատրել, որ երբ Պողոսն ասաց, որ «Սրբերի սրտերը քեզանով հանգիստ [գտան]» [հատված 7], նա նկատի ուներ, որ նրանց սրտերը վերակենդանացվեցին Փիլիմոնի կողմից։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ տեղեկություններն այս թղթում գտնվող մի իրավիճակի մասին, որին Պողոսն անդրադարձավ․

Փիլիմոնը Ոնեսիմոս անունով մի ծառա կամ ստրուկ ուներ, ով փախել էր և գուցե ինչ-որ բան էր գողացել Փիլիմոնից (տես Փիլիմոն 1․18)։ Ստրկությունը չէր դիտվում որպես չարիք Նոր Կտակարանի հրեա-քրիստոնեական մշակույթում և աջակցվում էր հռոմեական օրենքով։ Փախած ստրուկներին պատժում էին` դաժանաբար ծեծի ենթարկելով, ճակատին դրոշմակնիք դնելով և նույնիսկ սպանելով։ Փախչելուց հետո Ոնեսիմոսը հանդիպել էր Պողոս Առաքյալին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիմոն 1․8–12 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խնդրեց կամ միջնորդեց Փիլիմոնին անել։ Կարող եք բացատրել, որ 8-րդ հատվածում հրամայել բառը նշանակում է պատվիրել, իսկ արժան բառը նշանակում է պատշաճ կամ համապատասխան։

  • Պողոսն ի՞նչ խնդրեց Փիլիմոնին անել։

  • Եթե լինեիք Փիլիմոնի փոխարեն, ի՞նչ կմտածեիք կամ զգայիք, եթե ստանայիք Պողոսի խնդրանքը։

Մատնանշեք «ծնեցի իմ կապանքներում» արտահայտությունը (հատված 10)։ Բացատրեք, որ ծնել բառի իմաստը ինչ-որ մեկին կյանք պարգևելն է։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսն այդ արտահայտությամբ։ (Բանտում գտնվելու ժամանակ Պողոսն օգնեց Ոնեսիմոսին նոր կյանք սկսել և հետևել Հիսուս Քրիստոսին։)

Ամփոփեք Փիլիմոն 1․13–14 հատվածները և բացատրեք, որ Պողոսը ցանկացավ Ոնեսիմոսին պահել իր մոտ, որպեսզի նա օգներ իրեն, սակայն Պողոսը դա չէր ցանկանում անել առանց Փիլիմոնի համաձայնության։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիմոն 1․15–16 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչպես խրախուսեց Փիլիմոնին վերանայել իր հարաբերությունները նորադարձ Ոնեսիմոսի հետ։

  • Ըստ 16-րդ հատվածի, ինչպե՞ս պետք է Փիլիմոնը վերաբերվեր Ոնեսիմոսին։

  • Փիլիմոնի համար ինչո՞ւ էր դժվար Ոնեսիմոսին վերաբերվել որպես «իր սիրելի եղբոր»։ (Պատասխանները կարող են լինել այն, որ նրանք պատկանում էին տարբեր սոցիալական և տնտեսական դասերի, և որ Ոնեսիմոսը, ըստ տեղի սովորույթների, անարդար էր վարվել Փիլիմոնի հետ։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 16-րդ հատվածից ավետարանի շնորհիվ ուրիշների հետ ունեցած մեր հարաբերությունների մասին։ (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Մենք եղբայրներ և քույրեր ենք ավետարանում։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ի՞նչն է մեզ եղբայրներ և քույրեր դարձնում ավետարանում։

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ մենք բոլորս Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք (տես Եբրայեցիս 12․9) և այդպիսով, բոլորս էլ եղբայրներ և քույրեր ենք։ Բացի դրանից, մկրտության և հաստատման արարողությունների, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շարունակական կիրառման, հնազանդության և մշտական ապաշխարության միջոցով մենք հոգևոր առումով վերստին ծնվել ենք։ Այսպիսով, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը (տես Մոսիա 5․7), և հետևաբար,Նրա ուխտյալ ընտանիքում դառնում ենք եղբայրներ և քույրեր։ Անկախ մեր սեռից, տարիքից, անցյալից կամ սոցիալական դրությունից, մենք դառնում ենք հավասար Աստծո արքայությունում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը. Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե իրենց նոր բացահայտած ճշմարտությունն ինչպես կարող է ազդել միմյանց, հատկապես Եկեղեցու նոր անդամների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

President Spencer W. Kimball

«Միշտ ազնիվ զգացումներ եմ ապրել, երբ կարդացել եմ Պողոսի թուղթն առ Փիլիմոնին։ Այն մեզ ուսուցանում է մի սկզբունք և հոգի ավետարանի եղբայրության վերաբերյալ։ …

Ոգևորիչ և ուրախալի է տեսնել, թե ինչպես է այդ նույն հոգին աշխատում Եկեղեցով մեկ, տեսնել, թե ինչպես են Սրբերը գրկախառնվում, օգնում, աջակցում և աղոթում նրանց համար, ովքեր ամեն օր մտնում են Տիրոջ արքայություն։ Շարունակեք հասնել իրար և շատերին, ովքեր կմտնեն Եկեղեցի։ Ողջունեք նրանց, սիրեք և ընկերացեք նրանց հետ։

Ցավոք, եղել են հազվադեպ դեպքեր, երբ մեզանից ոմանք այդպես չեն վարվել, ովքեր մերժել են նրանց, ում Տերն ընդունել է մկրտության միջոցով։ Եթե Տերը «ամոթ չի համարում նրանց եղբայր կոչել» (Եբր. 2․11), ապա թույլ տվեք … բռնել մեր եղբայրների և քույրերի ձեռքը և բարձրացնել նրանց մեր մտահոգության և սիրո շրջանակները» (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 4)։

  • Համաձայն Նախագահ Քիմբալի, ինչպե՞ս պետք է ավետարանով եղբայրներն ու քույրերը վերաբերվեն միմյանց։

Հիշեցրեք ուսանողներին այն հարցերի մասին, որոնց շուրջ նրանց խնդրել էիք մտածել դասի սկզբում, որոնք վերաբերում էին այն բանին, թե ինչպես են նրանք վերաբերվում Եկեղեցու այն անդամներին, ովքեր տարբերվում են իրենցից, կամ ովքեր նոր են իրենց ծխում, կամ ճյուղում։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որպեսզի հասկանանք, որ մենք եղբայրներ և քույրեր ենք ավետարանում։

  • Ե՞րբ եք նկատել, որ ինչ-որ մեկը մյուսներին վերաբերվել է որպես եղբայրների և քույրերի ավետարանում։

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին բացահայտել Փիլիմոնին ուղղված Պողոսի թղթում լուսաբանված մեկ այլ ճշմարտություն, խնդրեք նրանց վերհիշել իրենց կյանքից մի դրվագ, երբ ինչ-որ մեկը վիրավորել կամ նեղացրել է իրենց։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիմոն 1․17 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց Փիլիմոնին։

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը Փիլիմոնին։

Բացատրեք, որ Պողոսը խնդրում էր Փիլիմոնին, որպեսզի նա Ոնեսիմոսին ընդուներ նույն կերպ, ինչպես Փիլիմոնը կընդուներ Պողոսին։ Այդ հրահանգներին հետևելով, Փիլիմոնը պետք է հրաժարվեր այն խիստ պատիժներից, որոնց սովորաբար ենթարկում էին փախած ստրուկներին։

  • Ինչպես լուսաբանված է Փիլիմոնին ուղղված Պողոսի ցուցումներում, ի՞նչ պատասխանատվություն ունեն Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտներն այն մարդկանց հանդեպ, ովքեր վիրավորել կամ նեղացրել են իրենց։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի աշակերտները ողորմածություն ու ներողամտություն են ցուցաբերում ուրիշների նկատմամբ։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

  • Ինչու՞ է երբեմն դժվար ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ։

Նշեք, որ ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերելով այն մարդկանց նկատմամբ, ովքեր նեղացրել են մեզ, դեռևս չի նշանակում անհետևանք թողնել նրանց գործողությունները, ոչ էլ դա նշանակում է, որ պետք է անմիջապես վերականգնենք նրանց հանդեպ մեր վստահությունը։ Փոխարենը, դա նշանակում է, որ մենք կարեկցանքով ենք վերաբերվում ուրիշներին և հեռացնում ենք ցանկացած վիրավորանք, զայրույթ կամ ցավ, որը մենք պահում ենք մեր մեջ։ Երբ նպատակահարմար է, մենք նաև թույլ ենք տալիս մեզ նեղացնողներին կրկին ձեռք բերել մեր վստահությունը։ Թեպետ ուրիշներին ներելը կարող է դժվար լինել, մենք կարող ենք Երկնային Հորից օգնություն խնդրել և Նա կօգնի մեզ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիմոն 1․18–21 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ առաջարկեց անել ի օգուտ Ոնեսիմոսի ։

  • Պողոսն ի՞նչ առաջարկեց անել ի օգուտ Ոնեսիմոսի։ (Հատուցել Փիլիմոնին այն գումարները, որոնք Փիլիմոնը կորցրել էր Ոնեսիմոսի պատճառով։)

  • Ինչպե՞ս է Պողոսի արարքը ի օգուտ Ոնեսիմոսի, նման ի օգուտ մեզ կատարած Փրկիչի արարքին։ (Ճիշտ այնպես, ինչպես Պողոսը բարեխոսեց Ոնեսիմոսի օգտին, Հիսուս Քրիստոսը բարեխոսեց մեր օգտին և Երկնային Հոր առաջ պաշտպանեց մեր դատը [տես ՎևՈւ 45․3–5]։ Հիսուս Քրիստոսը նաև վճարեց այն հոգևոր պարտքը, որը մենք պարտական էինք մեր մեղքերի համար։)

  • Ինչպե՞ս կարող է մեր օգտի համար Հիսուս Քրիստոսի կատարած գործերի հիշողությունն օգնել մեզ ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ:

handout iconՈւսանողներին բաժանեք երեք կամ չորս հոգանոց խմբերի (կամ այդ վարժությունը կատարեք դասարանով, եթե չունեք բավականաչափ ուսանողներ խմբերի բաժանելու համար)։ Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ հրահանգներից մեկական օրինակ՝ թերթիկների տեսքով։

handout

Փիլիմոն 1

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 134

Ձեր խմբի հետ քննարկեք հետևյալ հարցերը։ Պատասխանելիս համոզվեք, որ չեք կիսվել անձնական կամ գաղտնի տեղեկություններով։

  • Ե՞րբ եք Փիլիմոնի նման ցանկացել ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերել որևէ մեկի հանդեպ։ Ինչպե՞ս կարողացաք ողորմածություն ցուցաբերել ու ներել այդ անձնավորությանը։ Ինչպե՞ս եք օրհնվել դրա արդյունքում։

  • Ե՞րբ եք Ոնեսիմոսի նման հույս ունեցել ողորմածություն ու ներողամտություն ստանալ մեկ այլ մարդուց։ Ինչպե՞ս եք ջանացել ողորմածություն ու ներողամտություն ստանալ այդ անձնավորությունից։ Ինչպե՞ս եք օրհնվել դրա արդյունքում։

  • Ե՞րբ եք Պողոսի նման միջնորդ հանդիսացել ներում փնտրող և ողորմածություն ու ներողամտություն շնորհող մարդկանց միջև։ Ինչպե՞ս եք օգնել սխալ արարք կատարողին ներում ստանալ, իսկ տուժողին` ներել այդ մարդուն։

Երբ ուսանողներն այդ հարցերը քննարկեն իրենց խմբերում, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեքդասարանի հետ կիսվել այդ իրավիճակներից մեկի մասին իրենց փորձառությունով կամ խմբի անդամներից որևէ մեկի փորձառությունով (խմբի անդամի համաձայնության դեպքում)։ (Մեկ այլ մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հարցերի մեկական օրինակ կամ փակցնեք հարցերը գրատախտակին և հրավիրեք ուսանողներին պատասխանել այդ հարցերին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք կամավոր մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչ կարող են անել, որպեսզի ողորմածություն և ներողամտություն ցուցաբերեն ուրիշների նկատմամբ։ Խրախուսեք ուսանողներին կիրառել իրենց գրածները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Փիլիմոն 1 Ստրկություն

Գրելով Փիլիմոնին` հետ ընդունել փախած ստրուկ Ոնեսիմոսին, Պողոսն ուղղակիորեն չմեկնաբանեց ստրկության համակարգը, որը լայնորեն ընդունված էր այն հասարակության մեջ, որտեղ նրանք ապրում էին։ Սակայն ժամանակակից հայտնության մեջ Տերը նշել է, որ «արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի» (ՎևՈւ 101․79

Երբ Պողոսը խնդրեց Փիլիմոնին, որ նա Ոնեսիմոսին ընդունի «ոչ ևս ինչպես ծառա» (Փիլիմոն 1․16), դա կարող էր նշանակել, որ Պողոսը ցանկանում էր, որ Փիլիմոնն ազատ արձակեր Ոնեսիմոսին, իսկ հետո հետ ուղարկեր նրան, որպեսզի Պողոսին օգներ իր ծառայության մեջ (տես 13–14 հատվածներ

Փիլիմոն 1․7, 12, 20 «Սրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել»

Աստվածաշնչի անգլերեն տարբերակում «սրտերը» բառը թարգմանված է, որպես bowels, որը վերաբերում է մարդու ներքին աշխարհին։ Փոխաբերական իմաստով այն վերաբերում է մարդու զգացմունքների, համակրանքի և կարեկցանքի կենտրոնին։ Երբեմն նույն կերպ օգտագործվում է սիրտ բառը։

Փիլիմոն 1․11 «Անպիտան» և «պիտանի»

Ոնեսիմոս անունը նշանակում է օգտակար կամ «պիտանի» (հատված 11) (see Arthur A. Rupprecht, “Philemon,” in The Expositor’s Bible Commentary, ed. Frank E. Gaebelein, 12 vols. [1976–1992], 11:461)։ Հնարավոր է, Ոնեսիմոսն «անպիտան» էր եղել (հատված 11) Փիլիմոնին, որովհետև Ոնեսիմոսը փախավ և չկարողացավ կատարել իր պարտականությունները կամ միգուցե նա փախչելուց ինչ-որ բան էր գողացել Փիլիմոնից (տես հատված 18)։ Սակայն, Պողոսն ասաց, որ Ոնեսիմոսը հիմա «պիտանի» էր և Փիլիմոնին, և Պողոսին (հատված 11)։ Հնարավոր էր, Պողոսի դեպքում Ոնեսիմոսը պիտանի էր գտնվել, քանի որ կարողացել էր աջակցել Պողոսին բանտում գտնվելու ժամանակ (տես հատված 13