Գրադարան
Դաս 75. Հովհաննես 15


Դաս 75

Հովհաննես 15

Նախաբան

Իր մահկանացու ծառայության վերջին երեկոյի ընթացքում` Վերջին Ընթրիքից հետո, Փրկիչն ուսուցանեց Իր Առաքյալներին, որ Նա է Ճշմարիտ Որթը և Իր աշակերտները ճյուղերն են: Նա պատվիրեց Իր աշակերտներին սիրել միմյանց և նախազգուշացրեց նրանց հալածանքից, որ նրանք տանելու էին Իր հետ ընկերակցելու պատճառով:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 15․1-11

Հիսուսը բացատրում է, որ Նա է Ճշմարիտ Որթը

Մինչև դասի սկսելը գրեք գրատախտակին հաջողակ, դժբախտ, ուրախ, չորացած, արժանի, անպտուղ, պտղաբեր, արդյունավետ, առատ, և անհաջողակ բառերը:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել իրենց՝ նայելով իրենց կյանքին 60 տարի անց:

  • Այս բառերից որը կկամենայիք, որ նկարագրեր ձեր կյանքը: Ինչո՞ւ:

խաղողի որթ

Նկարեք խաղողի որթի մի նկար գրատախտակին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն այդ պատկերն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Բացատրեք, որ Հիսուսն օգտագործել է խաղողի որթի փոխաբերությունը՝ օգնելու Իր աշակերտներին հասկանալ, թե ինչպես ապրել պտղաբեր, արդյունավետ և առատ կյանքով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 15․1-5 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով, թե ինչ է ներկայացնում այս փոխաբերությունը:

  • Ի՞նչ է ներկայացնում որթը։ (Պիտակավորեք գրատախտակին նկարված որթը Հիսուս Քրիստոս:)

  • Ի՞նչ են ներկայացնում ճյուղերը: (Պիտակավորեք ճյուղերը Հիսուս Քրիստոսի աշակերտներ:)

  • Եթե Հիսուս Քրիստոսը որթն է, և մենք Նրա ճյուղերն ենք, ի՞նչ կարող է իրենից ներկայացնել պտուղը: (Պտուղը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի աշակերտների կատարած արդար գործերը և արարքները:) Պիտակավորեք պտուղը Արդար գործեր:)

Նշեք մշակ բառը 1 հատվածում:

  • Ո՞վ է մշակը: (Նա, ով խնամում է խաղողի այգին:)

  • Ըստ 1-2 հատվածների, ինչպե՞ս է Երկնային Հայրը նման մշակի: (Բացատրեք, որ Հայր Աստված տնկեց ճշմարիտ որթը [Հիսուս Քրիստոսին], ումից բոլոր մյուսները սնուցում կվերցնեն:)

Ցույց տվեք դասարանին մի փոքրիկ ճյուղ կամ ոստ, որը դուք կտրել եք ծառից և բացատրեք, թե ինչ ոգևորությամբ եք սպասում այն ժամանակին, երբ կկարողանաք պտուղ քաղել այդ ճյուղից և ուտել այն: Հարցրեք դասարանին, թե նրանց կարծիքով, երբ կկարողանան ուտել այդ ճյուղի պտուղը:

  • Ինչո՞ւ այդ ճյուղը որևէ պտուղ չի տա: (Որովհետև այն կտրված է ծառից, այն չի կարող սնուցում ստանալ պտուղ տալու համար:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 15․4-5 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե ըստ Փրկիչի, ինչ է անհրաժեշտ, որ պտուղն աճի ճյուղի վրա:

  • Ըստ Հիսուսի, ի՞նչ է անհրաժեշտ, որ պտուղն աճի ճյուղի վրա: (Ճյուղը պետք է «կենա» որթում:)

  • Ինչպե՞ս է այս ճյուղը նման ինչ-որ մեկին, ով առանձնացվել է կամ կտրվել Փրկիչից:

Հրավիրեք ուսանողներին նշել յուրաքանչյուր անգամ կենալ կամ մնում է բառերը 4–5 հատվածներում: Բացատրեք, որ կենալ բառը այս հատվածներում նշանակում է մնալ անսասան և ընդմիշտ կառչած Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Կացեք ինձանում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32):

  • Ըստ 5-րդ հատվածի, որո՞նք են մնալու կամ Փրկիչին անսասան կապված լինելու արդյունքը: (Հիսուս Քրիստոսի աշակերտները շատ պտուղ կբերեն:)

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կկենանք Փրկիչի սիրո մեջ և …

Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ ուղիներից մեկը, որով Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ պահել պատվիրանները և կենալ Նրա սիրո մեջ, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն ընթերցել հետևյալ միտքը.

«Նմանապես, Տիրոջ շնորհի միջոցով է, որ անհատները, Հիսուս Քրիստոսի քավության հանդեպ հավատքի և իրենց մեղքերն ապաշխարելու միջոցով, ստանում են ուժ և օգնություն՝ անելու բարի գործեր, ինչը, այլապես, չէին կարողանա անել, եթե ինքնուրույն մնային: Այդ շնորհը զորություն է, որը թույլ է տալիս տղամարդկանց և կանանց ակնկալել հավիտենական կյանք և վեհացում նրանից հետո, երբ գործադրել են իրենց լավագույն ջանքերը (Աստվածաշնչի բառարան «Շնորհ»):

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով Հիսուս Քրիստոսը զորացնում է մեզ՝ պատվիրանները պահելու համար:

Ամփոփեք Հովհաննես 15.6–8-ը բացատրելով, որ Փրկիչն ուսուցանել է, որ նրանք, ովքեր չեն կենում Նրանում, նման են ճյուղին, որը կտրվում է: Այն թառամում է և չորանում, իսկ այն անձինք, ովքեր կենում են Հիսուս Քրիստոսում, առաջ են բերում արդար գործեր, որոնք փառավորում են Աստծուն:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կենանք կամ անսասան կապված լինենք Փրկիչի հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 15․9-11 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Հիսուսն Իր աշակերտներին անել, և ինչ օրհնություններ էին նրանք ստանալու:

  • Հիսուսն ի՞նչ ուսուցանեց անել Իր աշակերտներին:

  • Ինչպե՞ս է պատվիրանները պահելը թույլ տալիս մեզ կենալ Փրկիչի սիրո մեջ: (Բացատրեք, որ չնայած Հայրն ու Որդին սիրում են մեզ կատարյալ և հավիտենական սիրով, Նրանց պատվիրանները պահելը թույլ է տալիս մեզ ստանալ օրհնությունների լրիվությունը, որ Նրանք սիրառատորեն ցանկանում են տալ մեզ [տես 1 Նեփի 17.35, ՎևՈւ 95.12, 130.20–21]:)

  • Համաձայն 11-րդ հատվածի, ինչո՞ւ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին կենալ Իրենում և առաջ բերել արդար գործեր:

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կլրացնեին գրատախտակի անավարտ նախադասությունը որպես սկզբունք, որը հիմնված է 11-րդ հատվածում իրենց կարդացածի վրա: (Օգտագործելով ուսանողների խոսքերը, լրացրեք գրատախտակի միտքը որպեսզի այն արտահայտի հետևյալ սկզբունքը. (Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կկենանք Փրկիչի սիրո մեջև կստանանք ուրախության լիություն:)

  • Ինչո՞ւ եք կարծում որ Փրկիչում կենալը թույլ է տալիս մեզ ստանալ ուրախության լիություն։

Խնդրեք ուսանողներին մտածել մեկի մասին, ում նրանք ճանաչում են, ով ուրախություն ունի, որովհետև կենում է Փրկիչում: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ում մասին են նրանք մտածել, և ինչպես է այդ մարդու օրինակը լավ օրինակ հանդիսացել այս սկզբունքի համար։ Դուք նաև կարող եք հրավիրել ուսանողներին կիսվելու, թե ինչպես Փրկիչում կենալը նրանց ուրախություն է բերել:

Հրավիրեք ուսանողներին խորհել ուղիների մասին, որոնցով նրանք կարող են մնալ անսասան կապված Փրկիչի հետ և այդ պատճառով ստանալ ավելի մեծ ուրախություն:

Հովհաննես 15.12-17

Հիսուսը պատվիրում է Իր աշակերտներին սիրել միմյանց

Գրեք գրատախտակին Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը. (Այս հայտարարությունը կարելի է գտնել “The Mission and Ministry of Jesus Christ,” Ensign, Apr. 2013, 38.)

«Իհարկե Հիսուսին երկրպագելու ամենալավ միջոցը Նրան ընդօրինակելն է» (Նախագահ Ռասսել Մ. Նելսոն):

Ընդգծեք երկրպագել և ընդօրինակել բառերը գրատախտակի նախադասության մեջ: Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ են նշանակում ընդգծված բառերը: (Երկրպագելը մեծ սեր է և հարգանք, իսկ ընդօրինակել նշանակում է նմանվել կամ օրինակ վերցնել:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Հիսուսին ընդօրինակելը լավագույն ուղին է ցույց տալու, որ մենք սիրում ենք և հարգում Նրան:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 15.12 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես է Փրկիչը խնդրում մեզ ընդօրինակել իրեն:

  • Ի՞նչ է Հիսուսը պատվերել մեզ անել: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը: Տերը պատվիրել է մեզ սիրել միմյանց, ինչպես Նա է սիրում մեզ: Խրախուսեք ուսանողներին մտածել այս ճշմարտությունը նշելու մասին հատված 12:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սիրել որևէ մեկին այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է սիրում մեզ:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Հովհաննես 15.13–17 հատվածները, փնտրելով, թե ինչպես Հիսուսը սիրեց մեզ: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, նրանց բաժանեք զույգերի և խնդրեք քննարկել իրենց ընկերակիցների հետ իրենց գտածը։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն հատված 13-ի, ի՞նչ ասաց Փրկիչն այն մասին, թե ինչն է սիրո մեծագույն դրսևորումը:

  • Ինչպե՞ս նա ցույց տվեց այդպիսի սեր:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ ավելի շատ բան, թե ինչ է նշանակում վար դնել մեր կյանքերը, որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստայի հետևյալ հայտարարությունը․

Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստա

«[Հիսուս Քրիստոսը] մեզ տվեց սիրո մեծագույն օրինակ, երբ Նա հայտարարեց. «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» [Հովհաննես 15.13]: Նա հետագայում քավեց մեր բոլոր մեղքերը, և ի վերջո տվեց Իր կյանքը մեզ համար:

Մենք կարող ենք վար դնել մեր կյանքը նրանց համար, ում մենք սիրում ենք, ոչ թե ֆիզիկապես մահանալով նրանց համար, այլ տալով մեր ժամանակը, միշտ ներկա լինելով նրանց կյանքում, ծառայելով նրանց, լինելով քաղաքավարի, քնքուշ և ցույց տալով իսկական սեր նրանց հանդեպ, ովքեր մեր ընտանիքից են և բոլոր մարդկանց հանդեպ, ինչպես սովորեցրել է Փրկիչը» («Վաղվան մի թողեք այն, ինչ կարող եք անել այսօր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 74):

  • Ըստ Երեց Կոստայի, որոնք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք վար դնել մեր կյանքն ուրիշների համար:

  • Ե՞րբ է որևէ մեկը վար դրել իր կյանքը այս ուղիներից մեկով ձեզ համար:

Հրավիրեք ուսանողներին խորհել ուրիշներին սիրելու Փրկիչի պատվիրանի մասին, ինչպես Նա է սիրում մեզ: Մի քանի րոպե ժամանակ տվեք նրանց, որպեսզի իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն ինչ որ մեկի մասին, ում հանդեպ, նրանց կարծիքով, Փրկիչը կցանկանար, որ իրենք սեր ցույց տային և մի պլան, թե ինչպես այդ անեն:

Հովհաննես 15.18–27

Հիսուսը նախազգուշացնում է Իր աշակերտներին այն հալածանքների մասին, որոնք նրանք կտանեն Իր մասին վկայելու համար:

Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին Իրենում կենալու մասին և միմյանց հանդեպ սեր ցույց տալու մասին, սովորեցրեց նրանց, թե ինչ էր պատահելու իրենց հետ այն հատուկ վկայության համար, որ նրանք ունեին Իր մասին և այն պատասխանատվության մասին, որ պետք է կիսվեին դրանով:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 15.18–20-ը և խնդրեք դասարանին փնտրել, թե Հիսուսն ինչ ուսուցանեց այն մասին, թե ինչպես էր աշխարհը վերաբերվելու Իր աշակերտներին: (Բացատրեք, որ այս հատվածներում «աշխարհը» վերաբերվում է մարդկանց, ովքեր մեղսավոր են և հակառակվում են Աստծուն:)

  • Ի՞նչ ուսուցանեց Հիսուսն այն մասին, թե ինչպես աշխարհը կվերաբերվի Իր աշակերտներին:

Դուք կարող եք նշել ուսանողներին, որ քանի որ աշխարհն ատում է Փրկիչի աշակերտներին, ուսանողները հավանաբար կհանդիպեն հակամորմոնական և ատելությամբ լցված լրատվամիջոցների և համացանցային կայքերի: Որոշ ուսանողներ կենթարկվեն հեռացման, ծաղրի և ահաբեկչության, ներառյալ էլեկտրոնային սարքերով ուղարկվող ահաբեկչության:

Եթե հնարավոր է, դուք կարող եք հրահանգել ուսանողներին, թե ինչպես և որտեղ պատասխաններ գտնել Եկեղեցու դեմ ուղղված ատելությամբ լի մեղադրանքներին: Բացի օգնություն որոնելուց վստահված մեծահասակներից, ուսանողները կարող են առցանց ռեսուրսներ գտնել mormonnewsroom.org, lds.org/topics, և seektruth.lds.orgկայքերում:

Ամփոփեք Հովհաննես 15.21–25-ը բացատրելով, որ Հիսուս Քրիստոսը հաստատեց, որ նրանք, ովքեր ատում են Իրեն, ատում են նաև Հորը, և նրանք հաշվետու կլինեն իրենց ընտրությունների համար:

Բացատրեք, որ չնայած Փրկիչի հետևորդների հանդեպ ուրիշների ատելությանը և հալածանքին, Հիսուս Քրիստոսն ապահովել է ուղիներ աշխարհի համար` վկայություն ստանալու Իր մասին: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 15.26–27 հատվածները՝ փնտրելով վկաների, ովքեր աշխարհին կվկայեն Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ ասաց Փրկիչը նրանց մասին, ովքեր կվկայեն Իր աստվածայնության մասին: (Սուրբ Հոգին և Փրկիչի աշակերտները:)

Հրավիրեք ուսանողներին խորհել այս դասի սկզբունքների և ճշմարտությունների մասին: Խրախուսեք նրանց վերհիշել, թե ինչ են նրանք տպավորվել անել և հետևել հուշումներին, որոնք նրանք հավանաբար ստացել են Սուրբ Հոգուց:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 15․4-5: Եթե մենք կենանք Փրկիչում, մենք կկատարենք արդար գործեր:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է, թե ինչ է նշանակում կենալ Փրկիչում.

«Կացեք ինձանում» [Հովհաննես 15.4] բավականին հասկանալի և գեղեցիկ հասկացություն է Թագավոր Հակոբոսի Աստվածաշնչի նրբագեղ անգլերենում, բայց «կենալ»-ը մի բառ է, որը մենք այլևս այնքան էլ շատ չենք օգտագործում: Այսպիսով ես ձեռք բերեցի ավելի մեծ գնահատանք Տիրոջ այս հորդորի համար, երբ ծանոթացա այս հատվածի թարգմանության հետ մեկ ուրիշ լեզվում: Իսպաներենում այդ ծանոթ արտահայտությունը թարգմանվել է «permaneced en mi»: անգլերեն «abide» բայի նման permanecer նշանակում է «մնալ, կենալ», բայց նույնիսկ ինձ նման [անգլերեն խոսողները] կարող են լսել ‘permanence’ համանման արմատը: Ուրեմն սրա իմաստն է «մնացեք, բայց մնացեք հավերժ»: Դա ավետարանի ուղերձի կոչն է «ամեն մեկին» աշխարհում: Եկեք, բայց եկեք, որ մնաք: Եկեք համոզմունքով և տոկունությամբ: Եկեք մշտապես, հանուն ձեզ և հանուն բոլոր սերունդների, ովքեր պետք է հետևեն ձեզ: …

… Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար և մենք պետք է «մնանք» Նրանում ընդմիշտ, համառորեն, անսասան, հավերժ: Որպեսզի ավետարանի պտուղը բողբոջի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կցվենք Նրան՝ մեր բոլորիս Փրկիչին և Նրա այս Եկեղեցուն, որը կրում է Նրա սուրբ անունը: Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և միակ աղբյուրը հավերժական կյանքի» («Կացեք ինձանում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32):

Երեց Ջեյմս Փարամորը Յոթանասունից ուսուցանել է այն մասին, թե ինչպես է Աստված փոխանցում Իր սերը և ուժը նրանց, ովքեր պահում են պատվիրանները.

«Երբ մենք խոնարհաբար փնտրում ենք մեր Երկնային Հորը աղոթքով և սովորելով ու պահելով Նրա պատվիրանները, Նա փոխանցում է մեզ Իր սերը և շատ բաներ Իր զորություններից: Հազարավորներ վկայություն են բերում, որ Նրա խոսքերը` «Եթե իմ պատվիրանքները պահէք, իմ սէրի մէջը կկենաք» (Հովհաննես 15.10), ճշմարիտ են: Այդ ժամանակ մենք, ինչպես Փրկիչն է ասել, սկսում ենք կցվել որպես ճյուղեր «ճշմարիտ որթին» և ստանում նույն ուժը և զորությունը և կարող ենք սպասել նույն պտղին: (Տես Հովհաննես 15.1–6:)» (“Love One Another,” Ensign, May 1981, 54):

Հովհաննես 15.8–14: «Որ շատ պտուղ բերէք»

Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է, որ մենք պետք է խոնարհ լինենք, հավատարիմ, ջանասեր և հնազանդ, եթե մենք պատրաստվում ենք պտղաբեր ճյուղեր լինել.

«Որպես Սուրբ դուք ասում եք. «Կարծում եմ, ես հասկանում եմ իմ պարտականությունը, և ես շատ լավ եմ գործում»: Դա կարող է և այդպես է: Դուք տեսնում եք փոքրիկ ոստը, այն կանաչ է, այն ծաղկում է և կյանքի բուն պատկերն է, այն կրում է իր մասը և բաժինը ծառի վրա և կապված է բնի, ճյուղերի և արմատի հետ, բայց ծառը կարո՞ղ է ապրել առանց դրա: Այո, կարող է: Այն չպետք է պարծենա իրենով և մեծամտանա և ասի. «ինչ կանաչ եմ ես և ինչպես եմ ծաղկում և ինչ առողջ վիճակում եմ, որքան լավ եմ գործում և ես իմ համապատասխան տեղում եմ և ճիշտ եմ գործում»: Բայց դուք կարո՞ղ եք առանց արմատների: Ոչ, դու կրում ես քո համապատասխան մասը և դիրքը ծառի մեջ: Ճիշտ այդպես է և այս ժողովուրդը: Երբ նրանք անում են իրենց մասը, երբ նրանք մեծարում են իրենց կոչումը, ապրում իրենց կրոնով և քայլում Տիրոջ Հոգուն հնազանդ, նրանք ունեն նրա Հոգու մի մաս իրենց տրված՝ ի օգուտ իրենց: Եվ քանի դեռ նրանք խոնարհ են, հավատարիմ, ջանասեր և պահում են Աստծո օրենքներն ու պատվիրանները, նրանք կանգնած են իրենց համապատասխան դիրքում ծառի վրա, նրանք ծաղկում են, բողբոջները, ծաղիկները, տերևները և ամեն ինչ նրանցում կարգին է և նրանք ծառի անբաժան մասն են կազմում» (Deseret News, Dec. 16, 1857, 323):

Հովհաննես 15.13: «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կիսվել է իր զգացումներով Հովհաննես 15.13 հատվածի վերաբերյալ.

«Հիսուսն իմ ընկերն է: Ուրիշ ոչ մեկը չի տվել ինձ այդքան շատ բան: «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Նա տվեց Իր կյանքն ինձ համար: Նա բացեց հավիտենական կյանք տանող ուղին: Միայն Աստված կարող էր անել այս: Հուսով եմ, ես արժանացել եմ Նրա ընկերը լինելուն» (“My Testimony,” Ensign, May 2000, 71):