Դաս 12
Մատթեոս 7
Նախաբան
Հիսուս Քրիստոսը շարունակում է Լեռան Իր Քարոզը՝ ուսուցանելով Իր աշակերտներին արդարությամբ դատել։ Նա նաև ուսուցանեց անձնական հայտնության ստացման և Երկնային Հոր կամքը կատարելու մասին։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 7․1-5
Շարունակելով Լեռան Իր Քարոզը, Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին արդարությամբ դատել։
Նախքան դասի սկսվելը հետևյալ հարցերը գրեք գրատախտակին. Արդյոք պե՞տք է, թե պետք չէ դատել ուրիշներին։ Դասը սկսելուց հետո ուսանողներին հրավիրեք պատասխանել այդ հարցին։
Ցույց տվեք այն նկարը, որը կոչվում է՝ Լեռան քարոզը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր․ 39, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ երբ Հիսուսը շարունակեց Լեռան Իր Քարոզը, Նա Իր աշակերտներին ուսուցանեց դատելու մասին։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7․1 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ Փրկիչն ուսուցանեց դատելու մասին։ Նշեք, որ 1-ին հատվածը հաճախ սխալ է հասկացվում և ենթադրվում է, որ մենք երբեք չպետք է դատենք։ Հանձնարարեք մի ուսանողի կարդալ Մատթեոսի 7․1, տողատակի գրառում ա։
-
Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը դատելու մասին։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում արդարությամբ դատել:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7․2 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի մեզ՝ ելնելով ուրիշներին դատելու մեր վերաբերմունքից։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք ուրիշներին արդարությամբ դատենք։ (Ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Եթե մենք արդարությամբ դատենք ուրիշներին, Աստված նույն ողորմածությամբ ու արդարությամբ կհասնի մեզ։)
Հնարավորության դեպքում, հետևյալ հայտարարության մեկական օրինակ Հավատքին հավատարիմ գրքույկի մեկական օրինակ բաժանեք յուրաքանչյուր ուսանողի։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Դասարանի մի կեսին հրավիրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես մենք պետք է դատենք կամ ինչպես չպետք է դատենք։ Խնդրեք դասարանի մյուս կեսին ուշադրություն դարձնել, թե ինչպես մենք կարող ենք արդարությամբ դատել:
-
Ի՞նչ տեսակի դատողություններ պետք է անենք։
-
Ինչպե՞ս կարող ենք արդարությամբ դատել։
Ցույց տվեք փայտյա տաշեղի մի կտոր և երկար ու հաստ մի փայտի կտոր։ Բացատրեք, որ Իր աշակերտներին դատելու մասին ուսուցանելիս, Նա փայտյա տաշեղի կտորն անվանեց շյուղ, իսկ երկար փայտի կտորը՝ գերան։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.3 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք ուրիշներին դատելու Փրկչի ուսմունքներին։
-
Փրկչի բերած այս համանմանության մեջ, ի՞նչ էին խորհրդանշում շյուղն ու գերանը։
-
Ինչպե՞ս կվերասահմանեիք հատված 3-ի Տիրոջ ուսմունքը։
Երկու ուսանողների հանձնարարեք գալ և կանգնել դասարանի առջև։ Հանձնարարեք որևէ ուսանողի գերանը պահել իր աչքերից վեր։ Երկրորդ ուսանողին հարցրեք․
-
Կցանկանայի՞ր, որ գերանը բռնող քո դասընկերը հեռացներ փայտյա տաշեղը քո աչքից։ Ինչո՞ւ ոչ:
Հարցրեք գերանը բռնող ուսանողին․
-
Ի՞նչ պետք է անես, որպեսզի կարողանաս պարզորոշ տեսնել և հեռացնել փայտյա տաշեղը քո դասընկերոջ աչքից։
Հրավիրեք գերանը բռնող ուսանողին կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.
«Գերանի ու շյուղի այդ գործը, կարծես թե, սերտորեն կապված է մեզ պարզորոշ դիտելու անկարողության հետ: Չգիտեմ, որն է պատճառը, որ ուրիշների հիվանդություններն ախտորոշելիս ու բուժում առաջարկելիս մենք շատ ունակ ենք, մինչդեռ մեր հիվանդությունները հաճախ դժվարությամբ ենք տեսնում» («Միթե՞ ես եմ Տեր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 56):
Խնդրեք, որ ուսանողները նստեն։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.4-5 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրա վրա, թե համաձայն Փրկչի խոսքերի, ում սխալների մասին մենք պետք է անհանգստանանք։
-
Արդյո՞ք մենք պետք է մտահոգվենք ու ուղղենք ուրիշների սխալները, թե մեր իսկ անձնական սխալները։ Ինչո՞ւ:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից, որոնք մեզ կարող են օգնել ձեռնպահ մնալու ուրիշներին անարդարությամբ դատելուց։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք կենտրոնանանք մեր անձնական մեղքերը և թուլությունները հեռացնելու վրա, ապա քիչ հավանական է, որ մենք ուրիշներին անարդարությամբ դատենք։)
-
Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեզ, երբ մենք սխալ ենք տեսնում ուրիշի մեջ։
Ուսանողներին կարող եք փոքրիկ փայտիկներ նվիրել՝ որպես հիշեցում այս սկզբունքի։ Հրավիրեք ուսանողներին խորհել այն սխալների և թուլությունների մասին, որոնք նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից։ Իրենց սխալները հեռացնելիս հորդորեք նրանց փնտրել Տիրոջ օգնությունը՝ ուրիշներին անարդարությամբ դատելու փոխարեն։
Մատթեոս 7․6-14
Փրկիչն ուսուցանում է անձնական հայտնություն փնտրելու մասին
Ամփոփեք Մատթեոսի 7․6 հատվածները և բացատրեք, որ այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը կանչեց Իր աշակերտներին գնալու և քարոզելու աշխարհով մեկ։ Նրանք պետք է ապաշխարություն ուսուցանեին, բայց իրենց պահեին արքայության խորհուրդները։ Այլ խոսքերով, նրանք չպետք է սրբազան բաներ քննարկեին այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ չէին դրանք ստանալու համար։ (Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոսի 7․9–11 [Աստվածաշնչի հավելվածում]։)
Բացատրեք, որ համաձայն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Մատթեոսի 7․7 հատվածը սկսվում է, (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 7․12 [Աստվածաշնչի հավելվածում]) «Գնացեք աշխարհ, ասելով բոլորին» արտահայտությամբ։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 7-րդ հատվածը՝ սկսելով այս արտահայտությամբ։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկչի խոսքերի, ինչ պետք է ուսուցանեին Իր աշակերտները։
-
Ի՞նչ պետք է աշակերտներն ասեին այն մարդկանց, ովքեր ցանկանում էին գիտելիք ստանալ Աստծուց։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել 7-րդ հատվածից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք հասկանալ Աստծո սրբազան գիտելիքը։ (Ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Երբ մենք խնդրում, որոնում և դուռը թակում ենք ճշմարտության փնտրտուքի ժամանակ՝ Երկնային Հայրը պատասխանում և օրհնում է մեզ անձնական հայտնությամբ։)
-
Անձնական հայտնություն ստանալու համար, ի՞նչ են հուշում խնդրել, որոնել և դուռը թակել բառերը։
Ուսանողներից մի քանիսին հրավիրեք կիսվելու այն մասին, երբ նրանց խնդրելու, որոնելու և դուռը թակելու արդյունքում նրանք ստացել են անձնական հայտնություն։
Ամփոփեք Մատթեոսի 7․9–11 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ուսուցանել է, որ ինչպես սիրող հայրը հաց և ձուկ ուզելու փոխարեն քար կամ օձ չի տա իր որդուն, այնպես էլ Երկնային Հայրը չի մերժի անձնական հայտնություն պարգևել Իր զավակներին, ովքեր խնդրում են այն։
Հորդորեք ուսանողներին հավատքով խնդրել, որոնել և դուռը բախել, որպեսզի ստանան անձնական հայտնություն և հասկանան ավետարանը։ Վկայեք, որ եթե նրանք անեն այդ հավատքով և համբերությամբ, Երկնային Հայրը կպատասխանի իրենց։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.12-14 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ ճշմարտություններին, որոնք Փրկիչը հանձնարարեց Իր աշակերտներին ուսուցանել։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Մատթեոսի 7. 15-27
Փրկիչը փրկություն է խոստանում նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը
Խնդրեք ուսանողներին գրատախտակին թվարկել որոշ գաղափարներ, որոնք լայնորեն ընդունված են աշխարհի կողմից, սակայն հակառակ են Երկնային Հոր ծրագրին։
-
Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի կարողանանք ճանաչել, երբ անհատը կամ խումբը առաջ է քաշում մի գաղափար, որը հակառակ է Երկնային Հոր ծրագրին։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.15 հատվածը։ Այնուհետև հարցրեք.
-
Ինչի՞ մասին Տերը զգուշացրեց աշակերտներին: Համաձայն Նրա խոսքերի, ինչպե՞ս են քողարկված կեղծ մարգարեները։
Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը նախազգուշացրել է մեր օրերի կեղծ մարգարեների մասին, որոնց թվին են պատկանում «այն տղամարդիկ և կանայք, ովքեր ինքնանշանակմամբ քարոզում են Եկեղեցու վարդապետությունները», ինչպես նաև «նրանք, ովքեր խոսում և հրատարակում են ընդդեմ Աստծո ճշմարիտ մարգարեների և ակտիվորեն քարոզում են ուրիշներին՝ անխոհեմ կերպով արհամարելով այն մարդկանց հավերժական բարեկեցությունը, ում խաբեության մեջ են գցում» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63)։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.16-20 հատվածները։ Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան՝ փնտրելով այն եղանակներից մեկը, որի միջոցով մենք կարող ենք տարբերակել, թե արդյոք այդ մարդը կեղծ մարգարե կամ կեղծ ուսուցիչ է։
-
Ո՞րն է այն եղանակներից մեկը, որի միջոցով մենք կարող ենք տարբերակել, թե արդյոք այդ մարդը կեղծ մարգարե կամ կեղծ ուսուցիչ է։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք կեղծ մարգարեներին տարբերակել իրենց պտուղներով։)
Ուսանողներին ցույց տվեք երկու տեսակի պտուղ։ Հարցրեք ուսանողներին, թե որ տեսակի բույսերից են դրանք աճում։ Բացատրեք, որ բույսերն ըստ պտուղների զանազանելու նման մենք կարող ենք ճանաչել կեղծ մարգարեներին և կեղծ ուսուցիչներին՝ իրենց ուսմունքներից, գործերից և մտքերից։
-
Համաձայն այս ճշմարտության, ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն մարդկանց կամ խմբերին, որոնցից մենք պետք է զգուշանանք։
-
Ինչպե՞ս են գրատախտակին գրված մտքերը կապված այս ճշմարտության հետ։
Ամփոփեք Մատթեոսի 7․21–23 հատվածները և բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը բարձրաձայնող ոչ բոլոր մարդիկ կմտնեն Նրա արքայությունը, այլ միայն նրանք, ովքեր կատարում են Երկնային Հոր կամքը և ճանաչում Նրան։
Ցուցադրեք քար և մի սկուտեղ ավազ։ Հարցրեք ուսանողներին, թե նրանք իրենց տունը կկառուցեին քարի՞, թե ավազի վրա։ Հարցրեք նրանց պատճառը։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 7.24-27 հատվածները։
-
Համաձայն 24-րդ հատված-ում Տիրոջ խոսքերի, ի՞նչ քայլեր կձեռնարկի այն մարդը, ով իմաստուն մարդու նման կկառուցի ժայռի վրա։
-
Համաձայն 26-րդ հատված-ում Տիրոջ խոսքերի, ի՞նչ քայլեր կձեռնարկի այն մարդը, ով անխելք մարդու նման կկառուցի ավազի վրա։
-
Ձեր կարծիքով, այս համանմանությունների մեջ, ի՞նչ էին խորհրդանշում անձրևը, վարար գետերը և քամիները։ (տես 27-րդ հատված, տես նաև Հելաման 5․12)։
-
Տիրոջ ուսմունքներով ապրելու ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս համանմանություններից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքները․ Եթե մենք լսենք ու ապրենք Տիրոջ ուսմունքներին համաձայն, ապա Նա կզորացնի մեզ, որպեսզի դիմանանք մեր փորձություններին։ Եթե մենք լսենք Տիրոջ ուսմունքները, բայց չհետևենք դրանց, ապա փորձությունների ժամանակ մենք աջակցություն չենք ստանա։)
Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ ուսուցանեց Տերը Լեռան Քարոզում (տես Մատթեոս 5–7)։ Հորդորեք նրանց իմաստուն մարդու նման ապրել այն սկզբունքներով, որոնք Փրկիչն ուսուցանեց։ Կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի նրանք գրեն, թե ինչպես կարող են կիրառել այս դասի, կամ նախորդ երեք դասերի սկզբունքներից որևէ մեկը կամ մի քանիսը։