Գրադարան
Դաս 95. Գործք Առաքելոց 18–19


Դաս 95

Գործք Առաքելոց 18-19

Նախաբան

Կորնթոսում Պողոսը մերժվում է շատ հրեաների կողմից, սակայն այնտեղ հաջողության է հասնում հեթանոսների մեջ։ Մի արդարակյաց ամուսնական զույգ՝ Ակյուղասը և Պրիսկիղան, օգնում են Ապողոսին հասկանալ Աստծո ճանապարհը։ Պողոսը քարոզում է Սուրբ Հոգու մասին, գործում է հրաշքներ և խուսափում է Եփեսոսոսի թատրոնում հավաքված անկարգապահ ամբոխից։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 18․1–17

Պողոսն ուսուցանում է Կորնթոսում

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

  • Ինչպե՞ս եք դուք մասնակցել Տիրոջ աշխատանքին։

  • Ի՞նչ դժվարություններ եք ունեցել, երբ փորձել եք կատարել Տիրոջ աշխատանքը։

Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց պատասխաններով։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․18 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց, մինչ նրանք կփորձեն կատարել Տիրոջ աշխատանքը։

Ամփոփեք Գործք Առաքելոց 18․1-4 հատվածները, բացատրելով, որ Պողոսը հեռացավ Աթենքից և ուղևորվեց Կորնթոս, որտեղ ժողովարանում ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ (Կարող եք հրավիրել ուսանողներին բացել Աստվածաշնչյան քարտեզները, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները» և գտնել Աթենքն ու Կորնթոսը։)

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 18.5-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով դժվարությունները, որոնց Պողոսը հանդիպեց, մինչ Կորնթոսում հրեաներին ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ դժվարությունների հանդիպեց Պողոսը։

  • Ի՞նչ որոշեց անել Պողոսը, երբ հրեաները ժողովարանում մերժեցին նրա ուղերձը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 18.7-10 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, որը քաջալերեց Պողոսին։

  • Ի՞նչ տեղի ունեցավ, որը քաջալերեց Պողոսին։

  • Համաձայն 10-րդ հատվածի, Տերն ի՞նչ խոստացավ Պողոսին, եթե նա քարոզեր ավետարանը։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե Տերն ինչ կանի նրանց համար, ովքեր արժանապատվորեն կատարում են Իր աշխատանքը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք արժանապատիվ կյանքով ենք ապրում, Տերը մեզ հետ կլինի, երբ մենք կատարենք Նրա աշխատանքը:)

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Տերը ձեզ հետ կլինի, եթե դուք կատարեք Նրա աշխատանքը։

Խնդրեք ուսանողներից մեկին` բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

President Thomas S. Monson

«Ձեզանից ոմանք, հնարավոր է, ամաչկոտ են էությամբ կամ իրենց համարում են անհամապատասխան՝ կոչումն ընդունելու համար։ Հիշեք … դա Տիրոջ աշխատանքն է, իսկ երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք: Հիշեք, որը Տերը կամրացնի մեր մեջքը՝ կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա» («Սովորել, կատարել, լինել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 62):

  • Ե՞րբ է Տերը եղել ձեզ հետ, երբ դուք կատարել եք Նրա աշխատանքը: Ինչպե՞ս եք դուք իմացել, որ Նա ձեզ հետ է:

Ամփոփեք Գոր․ 18․11–17 հատվածները, բացատրելով, որ Պողոսը շարունակեց մեկ ու կես տարի քարոզել Կորնթոսում (և հավանական է, որ այս ժամանակահատվածում է գրել թեսաղոնիկեցիներին գրված թղթերը)։ Մինչ նա Կորնթոսում էր, որոշ հրեաներ փորձեցին դատ հարուցել Պողոսի դեմ իր ուսմունքների համար, սակայն փոխանորդ բդեշխը մերժեց գործը։

Գործք Առաքելոց 18․18–28

Ակյուղասը և Պրիսկիղան օգնում են Ապողոսին հասկանալ Աստծո ճանապարհը

Ամփոփեք Գոր․ 18․18-23 հատվածները, բացատրելով, որ Ակյուղաս և Պրիսկիղա ամուսիններն ուղեկցեցին Պողոսին մինչև Եփեսոս։ Զույգին թողնելով Եփեսոսում, Պողոսը ուղևորվեց Երուսաղեմ, ապա դեպի հյուսիս՝ Անտիոք։ Անտիոքում նա ավարտեց իր երկրորդ միսիոներական ճամփորդությունը, որը տևեց երեք տարի, և նա անցավ մոտ 3000 մղոն (մոտ 4828կմ)։ Որոշ ժամանակ անց նա հեռացավ Անտիոքից և սկսեց իր երրորդ միսիոներական ճամփորդությունը՝ շրջելով ճյուղերում, որոնք նա էր նախապես հիմնել և ամրապնդելով անդամներին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 18.24–25 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել , ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ Եփեսոսում Պողոսի հեռանալուց հետո։

  • Ի՞նչ պատահեց Եփեսոսում Պողոսի հեռանալուց հետո։

  • Ապողոսն արդեն ի՞նչ էր հասկանում «Տիրոջ ճանապարհի» մասին։ (հատված 25):

  • Ի՞նչ գիտելիք էր պակասում Ապողոսին։ («Միայն Յովհաննէսի մկրտութիւնը» իմանալով [հատված 25], Ապողոսին պակասում էր Փրկիչի ավետարանի կատարյալ հասկացողությունը։)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 18․26 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ արեցին Ակյուղասը և Պրիսկիղան, երբ լսեցին Ապողոսի ուսմունքները։

  • Ի՞նչ արեցին Ակյուղասը և Պրիսկիղան, երբ լսեցին Ապողոսի ուսմունքները։

  • Ի՞նչ է նշանակում, որ նրանք «էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան» (հատված 26): (Ակյուղասը և Պրիսկիղան ավելին ուսուցանեցին Ապողոսին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, որով ավելացրին Ապողոսի գիտելիքը և հասկացողությունը։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 18.27-28 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով փաստեր, որ Ակյուղասը և Պրիսկիղան օգնեցին Ապողոսին ավելի ստույգ հասկանալ Աստծո ճանապարհը։

  • Այս հատվածների ո՞ր արտահայտություններն են շեշտում, որ Ակյուղասը և Պրիսկիղան օգնեցին Ապողոսին ավելի ստույգ հասկանալ Աստծո ճանապարհը։

Գործք Առաքելոց 19․1–20

Պողոսը շնորհում է Սուրբ Հոգու պարգևը և հրաշքներ է գործում

Բացատրեք, որ մի շարք վայրերում ճամփորդելուց հետո Պողոսը վերադարձավ Եփեսոս։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 19.2-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչպես օգնեց Եփեսոսի մարդկանց ավելի ստույգ հասկանալ Աստծո ճանապարհը։

  • Պողոսի օգնությամբ ո՞ր վարդապետությունը սկսեցին ավելի լավ հասկանալ Եփեսոսի աշակերտները։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի գլխավորությամբ հրատարակված հետևյալ հայտարարությունը: Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այս մարդիկ ինչու պետք է վերամկրտվեին։

«Թվում է … որ որոշ աղանդավոր հրեաներ մկրտում էին Հովհաննես [Մկրտիչի] նման, բայց մոռանում էին տեղեկացնել նրանց, որ կար Հիսուս Քրիստոս անունով մեկը, ում պետք է հետևեին, մկրտեին կրակով և Սուրբ Հոգով, ինչն էլ ցույց տվեց այդ նորադարձներին, որ նրանց առաջին մկրտությունը եղել է անօրինական, և երբ նրանք լսեցին սա, ուրախությամբ մկրտվեցին, որից հետո ձեռքեր դրվեցին նրանց վրա և նրանք ստացան պարգևներ՝ համաձայն խոստումի» («Մկրտություն», հոդվածը լույս է տեսել Times and Seasons ամսագրում 1842թ․ սեպտեմբերի 1-ին, էջ 904, ուղղագրությունն արդիականացված է, Ջոզեֆ Սմիթը եղել է պարբերականի խմբագիրը)։

  • Եփեսոսի որոշ մարդիկ ինչո՞ւ վերամկրտվելու կարիք ունեին:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Գոր․ 19․2–6-ից: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, օգնեք նրանց նշել հետևյալ ճշմարտությունը. Մկրտությունը պետք է կատարվի Աստծո լիազորված ծառայի կողմից: Մկրտությունը ամբողջական դարձնելու համար դրան պետք է հաջորդի Սուրբ Հոգու ընդունումը։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մի մարդ մկրտեք, թե մի պարկ ավազ, տարբերություն չի լինի, եթե դա չարվի մեղքերի թողության և Սուրբ Հոգին ստանալու համար։ Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 102

Ամփոփեք Գոր․ 19․7-10 հատվածները, բացատրելով, որ Պողոսը շարունակեց քարոզել Եփեսոսում ավելի քան երկու տարի։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 19.11-12 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ հրաշքներ տեղի ունեցան Եփեսոսում, մինչ Պողոսն այնտեղ էր։

  • Ի՞նչ հրաշքներ գործեց Աստված Պողոսի միջոցով։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե Աստված ինչ է անում Իր լիազորված ծառաների միջոցով։ (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է ներկայացնեն մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Ուղիներից մեկը, որով Աստված հայտնի է դարձնում Իր զորությունը, Նրա լիազորված ծառաների միջոցով է։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 19.13-16 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ որոշ հրեաներ փորձեցին դևեր հանել, ինչպես Պողոսն էր արել։

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ քահանայապետի յոթ որդիները փորձեցին հանել չար ոգուն։

  • Չար ոգին ո՞ւմ էր պաշտոնապես ընդունում։ Չար ոգին ո՞ւմ պաշտոնապես չէր ընդունում։

  • Չար ոգին ինչո՞ւ պաշտոնապես չէր ընդունում Սկևայի որդիներին։ (Քանի որ նրանք լիազորված չէին ծառայելու Հիսուս Քրիստոսի անունով։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 19.17-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին շատ մարդիկ, երբ իմացան այս իրադարձության մասին։ Բացատրեք, որ «կախարդութեան» (հատված 19) ասելով նկատի ունեն հմայությունները և այլ չար սովորությունները։

  • Այս իրադարձությունից հետո շատ մարդիկ ի՞նչ արեցին, որպեսզի ցույց տան իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ (Նրանք խոստովանեցին և հրաժարվեցին իրենց չար սովորություններից, այրելով իրենց գրքերը, որոնք կապված էին այդ սովորությունների հետ։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող ենք ցույց տալ մեր հավատն առ Հիսուս Քրիստոս։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Խոստովանելով և խուսափելով չար սովորություններից, մենք ցույց ենք տալիս մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը:)

  • Ի՞նչ զոհաբերություն պիտի անենք, որպեսզի թողնենք մեր խոստովանած մեղքը։

Վկայեք, որ կարևոր է ցույց տալ մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր մեղքերը խոստովանելու, այլ նաև ցանկացած բան թողնելու միջոցով, որը մեզ կարող է հետ տանել դեպի այդ մեղքերը։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենց կյանքում կա մի բան, ինչը Տերը կցանկանար, որ նրանք դադարեցնեին։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման, որը կստանան այս դասի ընթացքում:

Գործք Առաքելոց 19․21–40

Կեղծ աստվածուհի Արտեմիսին երկրպագողները ամբաստանում են Պողոսին և իրարանցում ստեղծում քաղաքում

Ամփոփեք Գոր․ 19․21-40 հատվածները, բացատրելով, որ Եփեսոսի տնտեսական վիճակը կախված էր Արտեմիսին երկրպագելուց, որը հռոմեական կեղծ աստվածուհի էր։ Կեղծ աստվածների դեմ ուղղված Պողոսի քարոզի արդյունքում Արտեմիսի համար սրբավայրեր և կուռքեր կառուցող արհեստավորները ժողովրդին տրամադրեցին Պողոսի դեմ։ Շփոթված ժողովուրդը աղմուկ աղաղակով հավաքվեց քաղաքի թատրոնում (որտեղ տեղավորվում էր 24000 մարդ)։ Պողոսը ցանկանում էր խոսել ամբոխի հետ, սակայն որոշ աշակերտներ և գլխավոր պաշտոնյաներ համոզում էին նրան չմտնել թատրոն։ Ատենադպիրը հանդարտեցնում է ամբոխին, և նրանք ցրվում են։ Շեշտեք, որ Պողոսի պաշտպանվելը օրինակ է, թե ինչպես Աստծո աշխատանքը չի խափանվել նույնիսկ ամբարիշտ ամբոխներին հանդիպելիս։ (Այդ ժամանակ էր, որ Պողոսը Եփեսոսում [մոտավորապես մ.թ. 57թվին] գրեց Ա Կորնթացիս գիրքը։)

Ամփոփեք, ձեր վկայությունը բերելով այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Գոր․ 18․11–12 Կարո՞ղ է մարդը բժշկվել միայն թաշկինակի միջոցով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

«Բժշկությունները տեղի են ունենում հավատքի զորությամբ․ ոչ մի հագուստի մաս կամ այլ առարկա չունեն բժշկելու զորություն՝ լինեն դրանք Պողոսինը, Հիսուսինը կամ էլ մեկ ուրիշինը։ Սակայն ծեսերն ու առարկաները կարող են օգտագործվել հավատը զորացնելու համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:169):

Գոր․ 18․18 «Գլուխը խուզեց․ որ ուխտ ունէր»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկին հետևյալն է ուսուցանել այս հատվածի մասին.

«Որպես անձնական արդարակեցության ավելի մեծ շարժառիթ, օգտակար և պատշաճ է, որպեսզի սրբերը հաճախ ուխտեր կապեն Տիրոջ հետ։ Սրանք լուրջ խոստումներ են՝ կատարելու որոշակի պարտականություն, հեռու մնալու որոշակի մեղքից, պահելու որոշակի պատվիրան կամ առաջ շարժվելու ավելի մեծ ծառայություն կատարելով արքայությունում։ Այդպիսով, Հակոբը ուխտ կապեց Եհովայի հետ, որ կընդուներ Նրան որպես իր Աստված և ազնիվ տասանորդ կվճարեր (Ծննդոց 28․20–22), իսկ Աննան ուխտ կապեց, որ Սամուելին պետք է տար Տիրոջը՝ Նրան ծառայելու համար։ (Ա Թագավորաց 1․9-18։)

«Սրբերն իրենց խոստումներն արդարությամբ պիտի տան թե Տիրոջ օրը, թե բոլոր օրերում (ՎևՈւ 59․8–12), և երբ դրանք տրվում են, պետք է պահվեն։ (ՎևՈւ 108․3, Թվոց 30․2, Ժողովող․ 5․4-5։) …» (Mormon Doctrine, 2nd ed., p. 825։)

Թե ինչում էր կայանում Պողոսի խոստումը, պարզ չէ։ Ելնելով այն փաստից, որ նա խուզեց իր գլուխը, ենթադրվում է, որ նա հետևում էր հրեաների սովորույթներին, ինչը վերաբերում էր նազարեթցիներին։ (Թվոց 6։) Եթե դա այդպես է, ապա նա կատարում էր ավելորդ և ոչ պատշաճ ծիսակարգ՝ ակնհայտ ձևով ծաղրելով կամ Եկեղեցու հրեական համայնքին, կամ հետագա հրեա նորադարձներին, կամ երկուսին էլ։ Համեմատեք Գոր․ 21․17–26» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:165)։

Գոր․ 19․13 «Եւ թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին հետևյալն է ուսուցանել կեղծ քահանաների մասին.

«Ընդօրինակելով ճշմարիտ կարգին, որով դևեր են հանվում մարդկանցից, կեղծ ծառաները (իրականում չունենալով քահանայության զորություն) փորձում են քշել չար ոգիներին։ Այս անաստված սովորույթը հավանաբար ավելի տարածված էր հին ժամանակներում, քան հիմա, քանի որ քչերն են այսօր հավատում հրաշքների կամ դևերին քշելուն։ Բայց տարիների ընթացքում հազվադեպ չեն եղել այն դեպքերը, երբ այսպես կոչված քահանաները փորձել են հանել չար ոգիներին մարդկանց միջից կամ որևէ տարածքից հմայումների և կախարդությունների միջոցով» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 259)։