Դաս 130
Ա Տիմոթեոս
Նախաբան
Պողոսը գրեց Տիմոթեոսին` Եփեսոսի մի քահանայության ղեկավարի, և ցուցում տվեց նրան հավաստիանալ, որ ճշմարիտ վարդապետությունն է ուսուցանվում։ Նա շարադրեց եպիսկոպոսների և սարկավագների որակավորումները և պատվիրեց Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալների համար։ Պողոսը հորդորեց սրբերին հոգ տանել աղքատների և այրիների մասին։ Նա իր թուղթն ավարտեց հետևյալ ուսմունքով, որ «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթեոս 6․10)։
Ուսուցման առաջարկներ
Ա Տիմոթեոս 1-3
Պողոսը հրահանգում է Տիմոթեոսին Եկեղեցին վերահսկելու իր պարտականությունների մասին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Հիշում եմ տարիներ առաջ պատահած մի դեպքի մասին, երբ ծառայում էի որպես Եպիսկոպոս։ Մի կիրակի առավոտ մեր քահանայության ժողովի բացման ժամանակ մենք պատրաստվում էինք մի երիտասարդ տղայի կարգել քահանայի պաշտոնում։ Այդ օրը մեր ծխում հյուրընկալվում էր մի բարձրագույն խորհրդական, ով նաև տաճարային աշխատող էր։ Երբ պատրաստվում էի այդ երիտասարդին նստեցնել դեմքով դեպի ներկաները, որպեսզի սկսեինք կարգման գործընթացը, բարձրագույն խորհրդականը կանգնեցրեց ինձ և ասաց․ «Եպիսկոպոս, ես միշտ կարգվող մարդկանց նստեցնում եմ դեմքով դեպի տաճարը»։ Նա փոխեց աթոռի դիրքը, որպեսզի երիտասարդ տղան դեմքը ուղղի դեպի տաճարը։ Ես անմիջապես նկատեցի չլիազորված կիրառում» (“Opening Remarks” [worldwide leadership training meeting, Nov. 2010], lds.org/broadcasts)։
Բացատրեք, որ որպես Եպիսկոպոս՝ Նախագահ Մոնսոնը, այլ ոչ թե բարձրագույն խորհրդականն էր լիազորված նախագահելու իր ծխում Տիրոջ աշխատանքի վրա։
-
Ո՞րն է հնարավոր վտանգը, որ եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը թույլ տան նման չլիազորված կիրառում։
Բացատրեք, որ Պողոս Առաքյալը մի թուղթ գրեց Տիմոթեոսին, որը Եփեսոսում մի երիտասարդ քահանայության ղեկավար էր։ Եկեղեցու այն ճյուղում, որտեղ Տիմոթեոսը նախագահում էր, նա բախվեց նմանատիպ դժվարությունների, որոնք ունեցավ Նախագահ Մոնսոնը։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ա Տիմոթեոս 1․3–7։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ պատասխանատվություն դրեց Տիմոթեոսի վրա։ Բացատրեք, որ առասպելներ բառը (հատված 4) վերաբերում է կեղծ ուսմունքներին, մտիկ չտան «ազգահամարների» (հատված 4) վերաբերում է կեղծ ավանդույթներին, որ փրկությունը գալիս է միայն Աբրահամի ընտրյալ սերունդին, ովքեր նաև հայտնի են իրենց անվերջանալի կամ վերջ չունեցող ազգահամարներին, իսկ «ունայն խոսքեր» (հատված 6) վերաբերում է անտեղի քննարկմանը (տես 6-րդ հատվածի ծանոթագրություն գ)։
-
Ըստ 3–4 հատվածների, Պողոսը ի՞նչ պատասխանատվություն դրեց Տիմոթեոսի վրա։
-
Ըստ 6–7 հատվածների, ինչո՞ւ էր կարևոր, որ Տիմոթեոսը կատարեր իր պարտականությունը։
-
Մենք ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Տիմոթեոսին տրված Պողոսի ցուցումից՝ քահանայության ղեկավարների պարտականության վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի ճշմարտություն․ Քահանայության ղեկավարները պարտավոր են հավաստիանալ, որ ճշմարիտ վարդապետություն և ճիշտ սովորույթներ են ուսուցանվում: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)
Հիշեցրեք ուսանողներին այն դեպքը, որին որպես Եպիսկոպոս ականատես էր եղել Նախագահ Մոնսոնը։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ պատմության մնացած մասը։ Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե Նախագահ Մոնսոնն ինչպես պատասխանեց բարձրագույն խորհրդականին․
«Ես տեսնում էի, որ հնարավոր էր այդ սովորույթն ավելի լայն տարածում գտներ։ Եվ չնայած ես ավելի երիտասարդ էի, քան բարձրագույն խորհրդականը, ես գիտեի, թե ինչ պետք է արվեր։ Ես կրկին աթոռը շրջեցի, որպեսզի այն դեմքով նայեր դեպի ներկաները և ասացի նրան․ «մեր ծխում մենք նայում ենք ներկաներին»(“Opening Remarks,” lds.org/broadcasts)։
-
Ինչպե՞ս ենք օրհնված այն քահանայության ղեկավարների կողմից, ովքեր հավաստիանում են, որ ճշմարիտ վարդապետություն և ճիշտ սովորույթներ ուսուցանվեն Եկեղեցում։
Ամփոփեք Ա Տիմոթեոս 1․8–11 հատվածները և բացատրեք, որ Պողոսը զգուշացրեց այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում էին ուսուցանել Աստծո օրենքը, սակայն ճշգրիտ հասկացողություն չունեն այդ մասին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Տիմոթեոս 1.12-16 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչու Պողոսն իր երախտագիտությունը հայտնեց Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Ինչո՞ւ Պողոսն իր երախտագիտությունը հայտնեց Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Ըստ 15–16 հատվածների, ինչպե՞ս է Պողոսը «օրինակ» հանդիսանում այն բոլոր մարդկանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։
Ամփոփեք Ա Տիմոթեոս 1․17–Ա Տիմոթեոս 3 և բացատրեք, որ Պողոսը պատվիրեց Տիմոթեոսին պահել իր հավատը։ Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը մեր միջնորդն է և նա պատվիրեց Եկեղեցու անդամներին, թե ինչպես դրսևորել իրենց։ Նա նաև շարադրեց եպիսկոպոսների ու սարկավագների որակավորումները։
Ա Տիմոթեոս 4-5
Պողոսը նկարագրում է հավատարիմ ծառայող Հիսուս Քրիստոսի բնութագրերը։
Ձեր հետ դասարան բերեք մի ամրակ, մի կտոր թել, կպչուն ժապավեն և մագնիս։ Թելի մի ծայրը կապեք ամրակին, իսկ մյուս ծայրը կպչուն ժապավենի միջոցով ամրացրեք գրասեղանին կամ սեղանին։ Մագնիսը պահեք ամրակի մոտ` առանց դիպչելու ամրակին։ Մագնիսական ուժի շնորհիվ ամրակը կթեքվի մագնիսի ուղղությամբ։ Պտտեք մագնիսը շրջանաձև և տեսեք, թե ինչպես է այն ազդում ամրակի շարժման վրա։
-
Եթե ամրակը խորհրդանշում է մարդուն, ի՞նչ է խորհրդանշում մագնիսը։
Խնդրեք ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես են մագնիսի նման եղել և ազդել ուրիշների վրա։ Հրավիրեք ուսանողներին Ա Տիմոթեոս 4 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի սկզբունք, որն ուսուցանում է, թե ինչպես մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա։
Ամփոփեք Ա Տիմոթեոս 4․1–11 հատվածները և բացատրեք, որ Պողոսը մարգարեացավ, որ «յետին ժամանակներում» (հատված 1) Եկեղեցու որոշ անդամներ կհեռանան հավատքից և կհետևեն կեղծ ուսմունքներին ու սովորույթներին, ինչպես օրինակ «ամուսնանալուց կարգելեն» (հատված 3)։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին սնուցել Սրբերին ճշմարիտ վարդապետությամբ։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ա Տիմոթեոս 4․12 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի ցուցումի, ինչպես պետք է վարվեր Տիմոթեոսը։ Բացատրեք, որ վարք բառն այս հատվածում վերաբերում է վարքագծին (տես հատված 12, ծանոթագրություն գ)։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «օրինակ հավատացյալներին»: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունն իրենց սուրբ գրություններում:)
-
Պողոսն ի՞նչ եղանակներով պատվիրեց Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալներին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Տիմոթեոս 4․13–16 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել Պողոսի տված լրացուցիչ խորհրդին, որը կօգնի Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալների համար։
-
Պողոսի տված ո՞ր հավելյալ խորհուրդը կարող էր օգնել Տիմոթեոսին օրինակ լինել հավատացյալների համար։
-
Ըստ 15-րդ հատվածի, ինչո՞ւ Պողոսն ասաց Տիմոթեոսին խորհել այն վարդապետությունների շուրջ, որոնք ինքն ուսուցանեց և ամբողջովին նվիրվել ու ապրել դրանցով։ (Որպեսզի մյուսները տեսնեն, որ Տիմոթեոսն առաջադիմել էր։)
-
Ելնելով 16-րդ հատվածի Պողոսի ուսմունքներից, ի՞նչ կարող է հետևել, եթե մենք ձգտենք օրինակ ծառայել Հիսուս Քրիստոսի հավատացյալների համար։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքի նման մեկ սկզբունք․ Եթե մենք օրինակ հանդիսանանք Հիսուս Քրիստոսի հավատացյալների համար, մենք փրկություն կբերենք ինքներս մեզ և ուրիշներին։)
-
Մի մարդու օրինակը, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին, ինչպե՞ս կարող է փրկություն բերել ուրիշներին։
Հրավիրեք ուսանողներին վերանայել գրատախտակին թվարկված ցուցակը և մտածել, թե ինչպես պիտի Տիմոթեոսը «օրինակ լիներ հավատացյալներին»(Ա Տիմոթեոս 4․12)։ Խնդրեք դասարանին նկարագրել այն եղանակները, թե ինչպես մարդը կարող է օրինակ հանդիսանալ այդ յուրաքանչյուր ոլորտում։
-
Ե՞րբ է ինչ-որ մեկը ձեզ համար հավատացյալի օրինակ ծառայել Պողոսի նկարագրած եղանակներով։ (Կարող եք նաև կիսվել ձեր անձնական կյանքի փորձառությամբ։)
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մի նպատակ, թե ինչպես կարող են օրինակ լինել Հիսուս Քրիստոսի հավատացյալներին և այդպիսով փրկություն բերել իրենց և մյուսներին։
Ամփոփեք Ա Տիմոթեոս 5 գլուխը և բացատրեք, որ Պողոսը ցուցում տվեց Տիմոթեոսին, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեին կարիքավորների մասին, այդ թվում՝ այրիների։
Ա Տիմոթեոս 6
Պողոսը հորդորում է Տիմոթեոսին օգնել մյուսներին գտնելու հավերժական հարստությունները
Դասարանին ցուցադրեք որևէ թղթադրամ։
-
Ձեր կարծիքով, փողն ավելի շատ կարող է չարի՞ք բերել, թե՞ բարիք։ Ինչո՞ւ:
Բացատրեք, որ Ա Տիմոթեոս 6 գլխում Պողոսը փողի վերաբերյալ խորհուրդ է տալիս Տիմոթեոսին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Տիմոթեոս 6.6-10 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե հարստության վերաբերյալ Պողոսն ինչ սովորեցրեց և ինչի մասին զգուշացրեց։
-
Պողոսի ո՞ր ուսմունքը կամ զգուշացումը դուր եկան ձեզ։ Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ունի «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» արտահայտությունը։ (Ա Տիմոթեոս 6․10)
-
Ըստ 9–10 հատվածների, ինչի՞ է հանգեցնում սերը փողի հանդեպ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Սերը փողի հանդեպ հանգեցնում է անիրավության և ուրացության։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սերը փողի հանդեպ հանգեցնում անիրավության և ուրացության։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ միայն «սերը» փողի հանդեպ, այլ ոչ թե փողն է ինքնին հանգեցնում անիրավության, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը․
«Իր էությամբ ոչ մի վատ բան չկա փողի մեջ։ Բարի Սամարացին նույն մետաղադրամի օգնությամբ ծառայեց իր մերձավորին, մինչդեռ Հուդան դա օգտագործեց իր Փրկիչին դավաճանելու համար: «Արծաթասիրութիւնն [է], [որ] ամեն չարիքների արմատն է»։(Ա Տիմոթ․ 6․10, շեղագիրն ավելացված է։) Կարևոր տարբերությունը մեր հոգևոր մակարդակի տատանումն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում, գնահատում և օգտագործում այս աշխարհի բաները» (“Spirituality,” Ensign, Nov. 1985, 63)։
Սուրբ գրությունների հետևյալ հատվածներն ու հարցերը գրեք գրատախտակին կամ տրամադրեք այն թերթիկների տեսքով․
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք ուսանողներին կարդալ հղումները և քննարկել հարցերն իրենց զուգընկերոջ հետ: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով։
-
Եթե Սրբերն ապավինեն Աստծուն և բարի գործերով հարստանան, ըստ Պողոսի խոսքերի նրանք ինչ ձեռք կբերեն համաձայն 19-րդ հատվածի։
-
Պողոսի ուսմունքներից ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ կարող ենք անել հավերժական կյանք ձեռք բերելու համար։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, կարևոր է, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք ապավինենք կենդանի Աստծուն և բարի գործերով հարստանանք, ապա մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք։)
-
Եթե Աստծուն ապավինելը և արդարությանը հետամուտ լինելը մեր ամենամեծ առաջնահերթություններն են, ինչպե՞ս կարող է դա ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք վերաբերվում, ձգտում և կիրառում հարստությունը։
Ավարտեք՝ վկայելով, որ հավերժական կյանքը մարդուն դարձնում է իսկապես հարուստ։ Խրախուսեք ուսանողներին, որ արդարությանը հետամուտ լինելը դարձնեն իրենց ամենամեծ առաջնահերթությունը, որպեսզի կարողանան ձեռք բերել հավերժական կյանքի իսկական հարստությունները։