Դաս 110
1 Կորնթացիս 13-14
Նախաբան
Պողոսը ուսուցանեց գթության կարևորության մասին: Նա խորհուրդ տվեց Կորնթացի Սրբերին հետևել ու կիրառել գթություն և փնտրել ուրիշ հոգևոր պարգևներ: Պողոսը ուսուցանեց, որ մարգարեության պարգևը ավելի մեծ է, քան լեզուների պարգևը և տրվում է Եկեղեցու անդամներին, որ նրանք կարողանան մյուսներին զորացնել հոգևոր առումով:
Ուսուցման առաջարկներ
1 Կորնթացիս 13
Պողոսն ուսուցանում է գթության կարևորության մասին
Դասւց առաջ հետևյալ հրահանգները գրեք գրատախտակին, կամ թերթիկներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ յուրաքանչյուր սցենարը և խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանցից ուևէ մեկի նկարագիրը համապատասխանում է ընթերցածին։
-
Նմանատիպ վերաբերմունքի ու վարքագծի արդյունքում ինչպիսի՞ վնասակար ազդեցություններ կարող են տեղի ունենալ:
Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին երբ ուսումնասիրում են 1 Կորնթացիս 13-ը որոնք կօգնեն նրանց խուսափել այնպիսի վերաբերմունքներից ու վարքագծերից, որ կարող են վնասել անձնական երջանկությանն ու մյուսների հետ ունեցած հարաբերություններին:
Հիշեցրեք ուսանողներին , որ Կորնթոսի Սրբերը իրենց այնպես էին պահում, որ նրանց վարքագիծը առաջնորդում էր Եկեղեցում վիճաբանության և բաժանումների: Այդ նամակում , Պողոը ուսուցանեց, որ հոգևոր պարգևները տրվում են, որ օգուտ բերեն բոլորին և օգնեն Եկեղեցու անդամներին ծառայել ու զորացնել մեկը մյուսին: Պողոսը խորհուրդ տվեց Սրբերին ջանասիրաբար փնտրել «լավագույն պարգևներ» (տես 1 Կորնթացիս 12.7-31-ում):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 13.1-3-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Հոգու հատկանիշն ու պարգևը, որ Պողոսը շատ գովաբանեց:
-
Հոգու Ինչպիսի՞ հատկանիշ և պարգև Պողոսը շատ գովաբանեց: (Գթություն):
Բացատրեք, որ «գթությունը ամենաբարձր, ամենավեհանձն, ամենաուժեղ սերն է, այլ ոչ պարզապես զգացմունք» (Bible Dictionary, «Charity»):
-
Պողոսը ինչպե՞ս էր նկարագրել նրանց, ովքեր չունեին գթություն, չնայած ունեին ուրիշ հոգևոր պարգևներ:
Բացատրեք, որ արտահայտություններ «ձայն հանող պղինձ» և «հնչեցող ծնծղայ» հատված 1-ում վերաբերում է գործիքների, որոնք արձակում են բարձր կամ դեկորատիվ հնչյուններ: Հատված 1-ի համատեքստում, այդ արտահայտությունները կարող են լինել խոսակցական բառեր, որոնք դառնում են դատարկ կամ անիմաստ, եթե բանախոսը չի առաջնորդվում գթությամբ:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք ոչինչ ենք, եթե մենք չունենք գթություն:
-
Հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը ծախսի իր ողջ ունեցվածքը, որպեսզի կերակրի աղքատներին կամ պատրաստակամորեն մահանա ճշմարտության համար՝ սակայն գթասիրտ չլինի: (Բացատրեք, որ գթությունը ավելին է, քան մի մեծահոգի գործողություն և ավելին, քան ճշմարտության համար մահանալը):
Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին․
Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին: |
Ի՞նչ չէ, կամ ի՞նչ չի անում գթությունը |
---|---|
Բացատրեք, որ Պողոսը բացատրեց գթության հատկանիշներն ու առանձնահատկություններն, որ օգնի Կորնթացի Սրբերին ավելի լավ հասկանալ այդ պարգևը: Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք ուսանողներին կարդալ 1 Կորնթացիս 13.4-8-ը իրենց զույգերի հետ, փնտրելով գթության մասին Պողոսի նկարագրությունը:
Բավականաչափ ժամանակից հետո, հրավիրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և գրել Պողոսի գթության մասին նկարագիրը, համապատասխան վերնագրի տակ՝ աղյուսակի վրա: Պահանջվածի համապատասխան՝ օգնեք ուսանողներին հասկանալ յուրաքանչյուր նկարագիր:
-
Ո՞վ է համապատասխանում գթության այդ բոլոր բնորոշ հատկանիշների նկարագրությանը: (Հիսուս Քրիստոսը):
Ուսանողներին հիշեցրեք, որ մարգարե Մորմոնը ուսուցանեց, թե «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47): Բացատրեք, որ գթությունը կարող է նկարագրվել երկու կարևոր եղանակներով: (1) Քրիստոսի սերը դեպի մեզ և (2) մեր Քրիստոսանման սերը ուրիշների նկատմամբ: Հանձնարարեք ուսանողներին ընտրել գթության մի քանի նկարագիրներ գրատախտակի վրայի ցուցակից և բացատրել դասարանին, թե ինչու ենք նրանց Հիսուս Քրիստոսի լավ նկարագիրներ համարում:
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում հատված 8-ում որ «գթությունը երբեք չի խափանվում»:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
Ճշմարիտ գթությունը կատարելապես և անարատ ձևով ցույց է տրվել Քրիստոսի անխափան, ծայրաստիճան և քավող սիրո միջոցով՝ մեր հանդեպ: …Դա հենց այդ գթությունն է՝ նրա մաքուր սերը մեր հանդեպ, առանց որի մենք ոչինչ կլինեինք, անհույս և թշվառ՝ բոլոր տղամարդկանցից և կանանցից առավել: …
«Կյանքը կիսվում է իր վախերով ու անհաջողություններով: Երբեմն փոփոխություններ են կատարվում։ Երբեմն մարդկանց պատճառով են անհաջողություններ լինում, կամ տնտեսությունների կամ էլ գործարքների ու կառավարությունների: Սակայն մեկ բան ժամանակի և հավերժության մեջ չի անհաջողություն պատճառում մեզ՝ Քրիստոսի անարատ սերը» (Christ and the New Covenant [1997], 337):
-
Ինչո՞վ կարող է օգտակար լինել հիշելը, որ Քրիստոսի անարատ սերը երբեք չի մարի:
-
Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ ենք սովորել 1 Կորնթացիս 13.4–8-ում, ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ մենք ձեռք ենք բերում գթության շնորհը: (Ուսանողները տարբեր ճշմարտություններ կարող են բացահայտել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են, թե որքան մենք փնտրում ենք ձեռք բերել գթության հոգևոր պարգևը, այնքան ավելի ենք նմանվում մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին): Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)
Ամփոփեք 1 Կորնթացիս 13.9-12-ը բացատրելով, որ Պողոսը ուսուցանել է, թե ինչու գիտելիքի ու մարգարեության հոգևոր պարգևը վերջ ի վերջո կանհետանա: Պողոսը նկատեց, որ այս կյանքում հասանելի գիտելիքը ամբողջական չէ և որ մենք կատարյալ գիտելիք ձեռք կբերենք հավերժության մեջ:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 13․13-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Հոգու երեք պարգևները, որոնց մասին Պողոսը ուսուցանել է, որ կհամբերեն, որը նշանակում է տոկալ կամ մնալ անփոփոխ: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:
-
Այն ինչ Պողոսը ուսուցանել էր, արդյո՞ք մեծագույն հոգևոր պարգև է: (Ուսանողները պետք է ասեն հետևյալ ճշմարտությունը. Գթությունը Դա Հոգու ամենամեծ պարգևն է։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):
-
Ի՞նչ կապ կա հավատքի, հույսի և գթության միջև: (Հավատքը հույս է պարգևում, իսկ հույսը առաջնորդում է դեպի գթություն):
-
Հիմնվելով մեր սովորածի վրա 1 Կորնթացիս 13-ում, ձեր կարծիքով ինչո՞ւ է գթությունը համարվում Հոգու մեծագույն պարգևը:
Նշեք Պողոսի խորհուրդը 1 Կորնթացիս 14.1-ում «Սէրին հետեւեցէք»:
-
Մենք ի՞նչ կարող ենք անել «հետեւելու» կամ ձեռք բերելու գթության պարգևը:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Մորոնի 7.48-ը բարձրաձայն։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել փնտրելով, թե ինչ է ուսուցանել Մորմոնը իր մարդկանց անել, որ ձեռք բերեն գթության պարգևը: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:
-
Գթասրտությունը ինչպե՞ս կարող է բարելավել մեր հարաբերությունները ընտանիքի, ընկերների և հասակակիցների հետ:
-
Դուք կարո՞ղ եք նկարագրել մի ժամանակ, երբ դուք ձեր կամ ուրիշների նկատմամբ գթասրտության վկա եք եղել: (Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ):
Հանձնարարեք ուսանողներին թղթերի վրա գրել, թե գթության որ նկարագրություններն են, իրենց զգացածով ամենադժվարը և ինչու: Քաջալերեք ուսանողներին մի նպատակ գրել այն բանի վերաբերյալ, թե նրանք ինչ պիտի անեն, որ շարունակեն աշխատել ձեռք բերելու ավելի շատ գթություն: Հրավիրեք ուսանողներին տեղադրել այն մի տեղ, որտեղ նրանք հաճախ կտեսնեն այն և կհիշեն իրենց նպատակը:
1 Կորնթացիս 14
Պողոսը ուսուցանում է, որ ամենքը մեղանչեցին, և Աստուծոյ փառքիցը պակասուած են.
Նյութեր բերեք դասարան, որոնք կարող են օգտագործվել աշտարակ կառուցելու նպատակով, ինչպես օրինակ կաղապարներ, տուփեր քարտեր կամ գրքեր: Հրավիրեք մի ուսանողի օգտագործել նյութերը, որ դուք բերել եք կառուցելու որքան հնարավոր է բարձր աշտարակ մեկ րոպեում: Ապա, հրավիրեք ուսանողին, որ նա նստի։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 1Կորնթացիս 14․1- 3–ը, ուշադրություն դարձնելով այդ հատվածներում այն բառին, որը կապ ունի աշտարակ կառուցելու ցուցադրմանը:
-
Ո՞ր բառն է հատված 3-ում որ կապ ունի աշտարակ կառուցելու հետ : (Խրատ: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ կերտել նշանակում է «կառուցել», ինչպես զորացնելու մեջ, կամ հոգևոր առումով բարելավվել):
Խնդրեք ուսանողներին փնտրել մի սկզբունք 1 Կորնթացիս 14-ում ուսումնասիրելիս , որը կօգնի նրանց իմանալ, թե ն րանք ինչպես կարող են կերտել ուրիշներին:
Բացատրեք, որ Պողոսը դիմեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին, ովքեր վայելում էին լեզուների պարգևը, կամ ուրիշ լեզուներով խոսելու ունակությունը: Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 14.1-3-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե ինչ հոգևոր պարգև խորհուրդ տվեց Պողոսը Սրբերին փոխարենը փնտրել:
-
Ի՞նչ հոգևոր պարգև խորհուրդ տվեց Պողոսը Սրբերին ցանկանալ և փնտրել:
Բացատրեք, որ «մարգարեությունը բաղկացած է աստվածայնորեն ոգեշնչված խոսքերից կամ գրվածքներից, որը մարդը ստանում է Սուրբ Հոգուց հայտնության միջոցով: Հիսուսի մասին վկայությունը մարգարերության ոգին է (Հայտնություն 19.10): Երբ մի անձնավորություն մարգարեանում է, նա խոսում կամ գրում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ նա իմանա, իր անձնական կամ ուրիշների բարօրության համար» (Guide to the Scriptures, «Prophecy, Prophesy,» scriptures.lds.org):
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Մարգարեություն = ուսուցանել և վկայել ոգեշնչումով
-
Ըստ 3-րդ հատվածի, ինչո՞վ է ոգեշնչումով ուսուցումն ու վկայությունը օգնում մեզ օրհնել ուրիշներին: ( Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Ոգեշնչումով ուսուցանելիս և վկայելիս, կարող ենք օգնել շենացնելու ու սփոփելու մյուսներին:)
-
Ինչպե՞ս եք դուք շենացել և սփոփվել ուրիշ մարդկանց ոգեշնչված ուսմունքներով ու վկայությամբ:
Ամփոփեք 1 Կորնթացիս 14.4-30-ը բացատրելով, որ Պողոսը զգուշացրեց Կորնթացի Սրբերին լեզուներով խոսելու պարգևի մասին: Պողոսը զգուշացրեց, որ եթե օգտագործվի ոչ պատշաճ ձևով, լեզուների պարգևը չի շենացնի Եկեղեցուն և կշեղի անդամներին ավելի օգտակար հոգևոր պարգևներ փնտրելուց:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 14.31, 33,40-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ Պողոսը տվեց Սրբերին մարգարեանալու վերաբերյալ:
-
Պողոսն ի՞նչ խորհուրդ տվեց Սրբերին մարգարեանալու վերաբերյալ: (Երկուստեք՝ տղամարդիկ և կանայք կարող են մարգարեանալ, կամ ուսուցանել և վկայել: Դա պետք է կատարվի կարգով՝ յուրաքանչյուր անգամ մեկ անձնավորության կողմից):
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այդ հատվածներից Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին: (Ուսանողները օգտագործելով իրենց խոսքեը, պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի Եկեղեցում, բոլոր բաները պետք է արվեն կարգով):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Եկեղեցում բոլոր բաները կատարվեն համապատասխան կարգով:
Բացատրեք, որ Պողոսի գրվածքները 1 Կորնթացիս 14.34-35-ում օրինակ են ապահովում, թե նա ինչպես է ուղղություն տալիս Կորնթացի Սրբերին Եկեղեցում կարգ պահպանել: Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Կորնթացիս 14.34-35-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը Կորնթոսի Եկեղեցու անդամներին: Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
Բացատրեք, որ դժվար է հասկանալ Պողոսի խորհրդի նպատակը, քանի որ նա պարզորոշ կերպով չէր արգելել կանանց աղոթել կամ Եկեղեցական հավաքների ժամանակ խոսել (տես 1 Կորնթացիս 11.5-ում): Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ փոխարինվել է բառ խոսել -ը հատվածներ 34 և 35-ում կանոն-իհետ: (Բառի այդ փոփոխությունը նշանակում է, որ հնարավոր է Պողոսը փորձում էր ուղղել մի իրավիճակ, երբ որոշ Կորնթացի կանայք երկրպակության ծառայության ժամանակ կամ անփույթ էին, կամ էլ ոչ պատշաճորեն փորձում էին պատասխանատվություն վերցնել ավելի շուտ առաջներդել, քան ենթարկվել ու հետևել քահանայական առաջնորդներին (տես Նոր Կտակարանի ուսանողական ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 380):
Եզրափակեք դասը՝ վկայելով ճշմարտությունների մասին ուսուցանված 1 Կորնթացիս 13-14ում: