Տնային ուսումնասիրության դաս
Գործք 20–Հռովմայեցիս 7 (մաս 20)
Նախաբան
Որպես բանտարկյալ` ձմեռային ամիսներին Պողոսին ծովով տարան Հռոմ: Մեկնելուց առաջ Պողոսը զգուշացրեց, որ ճանապարհը լինելու էր «նեղությունով եւ շատ վնասով» (Գործք 27.10): Մի փոթորկի ժամանակ Պողոսը մարգարեացավ, որ չնայած նավը պիտի կործանվեր, ուղևորները ողջ կմնային: Պողոսի մարգարեությունն իրականացավ։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 27
Պողոսին Հռոմ տանելու ընթացքում նա նավաբեկության է ենթարկվում
Նախքան դասի սկսվելը, հետևյալ հարցերը գրեք գրատախտակին: (Այս հայտարարությունները կարող եք գտնել «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում [գրքույկ, 2011], 4, 11,16):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ գրատախտակին գրված հայտարարությունները:
-
Ինչո՞ւ որոշ երիտասարդներ նախընտրում են ուշադրություն չդարձնել այդ զգուշացումներին և խորհրդին :
Խնդրեք ուսանողներին ուսուցման ընթացքում փնտրել ճշմարտությունները Գործք 27-ում, որը կօգնի նրանց ամրացնել Տիրոջ ծառաների զգուշացումներին և խորհրդին ուշադրություն դարձնելու հավատը:
Հիշեցրեք ուսանողներին, որ Պողոսին կեղծ մեղադրանք էր ներկայացվել պետական դավաճանության մեջ, և նա բանտարկվել էր: Նա, որպես Հռոմի քաղաքացի, իրավունք ուներ և իր գործը բողոքարկեց Հռոմի Կեսարին: Ամփոփեք Գործք 17.1-8-ը բացատրելով, որ Պողոսը հռոմեական պահակախմբի հսկողությամբ, այլ բանտարկյալների հետ նավով ճամփորդեց դեպի Հռոմ: Երկար օրեր նավարկելուց հետո նրանք կանգ առան Կրետե կղզու նավահանգստում: Երբ նավահանգստից հեռանում էին, Պողոսը նավի վրա գտնվողներին զգուշացրեց, որ նրանք չպետք է շարունակեին իրենց ճանապարհորդությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Գործք 27.9-10-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե Պողոսը ինչի մասին էր զգուշացրել, եթե նա և նավի վրա գտնվող մյուս մարդիկ շարունակեին իրենց ճանապարհը դեպի Հռոմ: Կարող եք բացատրել, որ ծոմ բառը օգտագործված հատված 9-ում, վերաբերում է կամավոր չուտելուն։ Տվյալ դեպքում «ծոմը» հավանաբար վերաբերում է հրեական Քավության օր կոչված սուրբ օրվան,որով սովորաբար սկիզբ էր դրվում Միջերկրական ծովով ճամփորդելու մի անապահով եղանակի: Քավության Օրը սովորաբար սկսվում էր սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Բացատրեք, որ բարձել բառը 10-րդ հատվածում վերաբերում է նավի բեռին:
-
Համաձայն Գործք 27.10-ի, Պողոսն ի՞նչ զգուշացրեց և մարգարեացավ, որ կպատահեր, եթե նրանք շարունակեին իրենց ուղևորությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Գործք 27.11-12-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե հռոմեացի հարյուրապետը և նավի վրա գտնվող այլ մարդիկ ինչպես պատասխանեցին Պողոսի զգուշացմանը:
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ հարյուրապետի համար ավելի հեշտ կլիներ հավատալ նավի տիրոջը, քան Պողոսին:
-
Համաձայն հատված 12-ի, ինչո՞ւ նավի վրա գտնվող մարդկանց մեծամասնությունը անտեսեց Պողոսի զգուշացումը: (Կարող եք բացատրել, որ ապաստարան բառը նշանակում է նավահանգիստ հանգիստ բառը նշանակում է հարմար կամ հարմարավետ):
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գործք 27․13-21-ը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ նավը շարունակեց նավարկել դեպի Հռոմ։
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ նավը շարունակեց նավարկել դեպի Հռոմ:
-
Համաձայն հատված 20-ի, փոթորկի ժամանակ նավի վրա գտնվողները ի՞նչ հասկացան:
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 21-ից այն բանի վերաբերյալ, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե մենք անտեսենք Տիրոջ ծառաների խորհուրդը և նախազգուշացումները։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է համամիտ լինեն հետևյալ սկզբունքին. Եթե անտեսենք Տիրոջ ծառաների զգուշացումներն ու խորհուրդը, ապա մեզ վտանգի կենթարկենք: Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Բացատրեք, որ վտանգը հնարավոր է ներառեր հատուցման օրհնությունները, որոնք հակառակ դեպքում մենք կստանայինք:
Ամփոփեք ուսանողների հետ պատճառները, թե ինչու հարյուրապետը և նավի վրա գտնվող այլ մարդիկ անտեսեցին Պողոսի զգուշացումը և խորհուրդը (տես Գործք 27.11-12-ը):
-
Այսօր մարդիկ ինչպիսի՞ նմանատիպ արդարացումներ պիտի գտնեն, որ անտեսել են Տիրոջ ծառաների զգուշացումները և խորհուրդը:
Օգտվելով «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից կամ վերջին համաժողովի ելույթներից հավելյալ օրինակներ բերեք մարգարեների զգուշացումից և խորհրդից, որոնք զգում եք, որ համապատասխանում են ձեր դասարանի ուսանողներին:
-
Ինչպիսի՞ վտանգների կարող են անհատները ենթարկել իրենց, անտեսելով մարգարեների կողմից նմանատիպ զգուշացումները և խորհուրդը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գործք 27.22-26-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Պողոսը նավի վրա գտնվող մարդկանց։
-
Եթե դուք սարսափելի փոթորկի կենտրոնում նավի վրա լինեիք,Պողոսի ո՞ր բառերը ձեզ կհանգստացնեին:
-
Ինչի՞ մասին էր Պողոսը մարգարեանում, որ կպատահեր նավին:
Ամփոփեք Գործք 27.27-30-ը, բացատրելով, որ փոթորկի14-րդ գիշերը, անձնակազմը չորս խարիսխ գցեց ծովի մեջ, որպեսզի նավը չջախջախվի ժայռերի մեջ: Այնուհետև անձնակազմը գնաց նավի առջևի մասը և ասես ջանում էր ավելի շատ խարիսխներ գցել: Ինչևէ, նրանք փաստորեն ծրագրում էին լքել նավը և փոքրիկ նավակով փախչել, քանի որ վախենում էին, որ նավը կխորտակվի:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Գործք 27.31-32 -ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել`փնտրելով, թե ինչ զգուշացրեց Պողոսը հարյուրապետին ու զինվորներին: Բացատրեք, որ սրանք բառը 31-րդ հատվածում վերաբերում է անձնակազմի անդամներին, ովքեր փորձում էին փախչել։
-
Պողոսը ի՞նչ նախազգուշացրեց հարյուրապետին և զինվորներին:
-
Զինվորները ինչպե՞ս պատասխանեցին Պողոսի զգուշացմանն ու խորհրդին: (Նրանք ուշադիր լսեցին նրա նախազգուշացումը և կանխեցին անձնակազմի փախուստը, կտրելով փոքրիկ նավակի պարանները և թույլ տալով դատարկ հեռանալ:)
Ամփոփեք Գործք 27.33-44-ը բացատրելով, որ Պողոսը առաջարկեց տախտակամածի վրա գտնվողներին սնվել, որ ուժերը վերականգնեն: Այդ օրը՝ ավելի ուշ, նավը դեպի ցամաք նավարկելիս ջախջախվեց, բայց բոլոր մարդիկ ապահով դուրս եկան ջրից: Ուսանողներին հիշեցրեք Պողոսի մարգարեության մասին, գրի առնված Գործք 27.22-26-ում, որ ոչ մեկը չի մահանա չնայած նավը կխորտակվի:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ պատմությունից, այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք ուշադիր հետևենք Տիրոջ ծառաների խորհրդին և զգուշացումներին: ( Ուսանողները, հնարավոր է, համամիտ լինեն սկզբունքներին, որոնք համանման են հետևյալին. Եթե մենք հետևենք Տիրոջ ծառաների խորհրդին և զգուշացումներին, ապա Տերը կիրականացնի Իր՝ մեզ տված խոստումները: Եթե հետևենք Տիրոջ ծառաներին տված խորհրդին և խոստումներին, ապա կարող ենք դիմադրել մեզ սպառնացող վտանգներին: Այդ սկզբունքները գրեք գրատախտակին):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն սկզբունքները, որոնք նրանք նմանեցրել են Գործք 27-ին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահության Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը:
«Կյանքումս ամեն անգամ, երբ փորձել եմ հետաձգել ոգեշնչված խորհրդին հետևելը կամ էլ որոշել եմ, որ բացառություն էի, հասկացել եմ, որ ինձ վտանգի էի ենթարկել: Ամեն անգամ, երբ լսել եմ մարգարեների խորհուրդը, աղոթքի մեջ զգացել հաստատումն ու հետևել դրան, պարզել եմ, որ շարժվում եմ դեպի ապահովություն» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25):
-
Ուշադիր լսելով Տիրոջ ծառաների զգուշացումներն ու խորհուրդը, ինչպե՞ս կարող ենք դիմանալ վտանգներին, որոնք սպառնում են մեր հոգևոր և ֆիզիկական ապահովությանը:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք անտեսում են Տիրոջ ծառաների զգուշացումները, խորհուրդը կամ մտածում են եղանակներ, որոնցով իրենք ավելի լավ կարող են հետևել զգուշացումներին և իրենց ստացած խորհրդին: Հրավիրեք նրանց գրի առնել մի նպատակ, թե դրանով ինչպե՞ս կարող են սկսել իրականացնել այդ խորհուրդը:
Հաջորդ Մաս (Հռովմայեցիս 8–1 Կորնթացիս 6)
Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հռովմայեցիս 8-16-ը և Ա Կորնթացիս 1-6-ը ուսումնասիրելիս, նրանք կսովորեն Հռոմի և Կորնթոսի Եկեղեցու անդամներին տված Պողոս Առաքյալի իմաստուն խորհրդի մասին , որպեսզի օգնեն նրանց այս ամբարիշտ ու անհանգիստ աշխարհում ավելի մոտենալ Աստծուն: Խնդրեք նրանց փնտրել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչո՞ւ են մեր մարմինները տաճարներ համարվում։ Եկեղեցու անդամներն ինչպե՞ս պիտի վճռեն տարաձայնությունները միմյանց հետ: