Դաս 101
Հռովմայեցիս 8-11
Նախաբան
Պողոսը ուսուցանեց հոգևոր վերածնունդ ապրելու օրհնությունների ու Երկնային Հոր կամքին հնազանդվելու վերաբերյալ: Նա նաև ուսուցանեց Իսրայելի՝ Աստծո ուխտի մերժման և հեթանոսների մեջ ավետարանի տարածման մասին:
Ուսուցման առաջարկներ
Հռովմայեցիս 8
Պողոսը նկարագրում է հոգևոր վերածնունդի օրհնությունները
Սկսեք այդ դասը`տալով հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է ժառանգությունը:
-
Եթե կարողանայիք ժառանգել որևէ մեկի սեփականությունը, ո՞ւմ ունեցվածքը կընտրեիք և ինչո՞ւ:
-
Որպես կանոն ո՞վ է ժառանգում որևէ մեկի կարողությունը:
Հանձնարարեք ուսանողներին խորհել օրհնությունների մասին, որ մեկը կարող է ստանալ, որպես Երկնային Հոր ողջ սեփականության ժառանգորդ: Հրավիրեք ուսանողնորին փնտրել սովորելիս Հռովմայեցիս 8.1–18-ը թե մենք ինչ պետք է անենք, որ ժառանգենք այն ամենը, ինչ Երկնային Հայրն ունի:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովմայեցիս 8.1-ը, 5.7,13-ը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսն ուսուցանեց մարմնաւոր լինողները՝ «մարմնի բաներն» են մտածում, կամ մեղք գործելու, իսկ հոգևւոր լինողները՝ «հոգու բաները»: (հատված 5-ում):
-
Ի՞նչ է նշանակում «մարմնավոր բաները մտածող»: (հատված 6): (Կենտրոնացած լինել մարմնի կրքերն ու ցանկությունները բավարարելու վրա:
-
Ի՞նչ է նշանակում «հոգեւոր բաները մտածող»: (հատված 6):
Բացատրեք, որ «հանի բնական մարդուն» (հատված 13-ում) նշանակում է սպանել կամ ճնշել թուլությունները, գայթակղություններն ու մեղքերը կապված մեր մահկանացու մարմինների հետ (տես հատված 13, ծանոթագրություն բ, Մոսիա 3.19-ում):
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել հատված 13-ից այն մասին, թե ինչը կարող է մեզ օգնել հաղթահարել բնական մարդու մեղք գործելու հակումը: (Օգնեք ուսանողներին առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք ենթարկվենք Սուրբ Հոգու հորդորներին, կարող ենք հաղթահարել բնական մարդու մեղք գործելու հակումը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Հռովմայեցիս 8.14-16-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսը ինչպես է վերաբերում նրանց, ովքեր հետևում են Հոգուն:
-
Ինչպե՞ս է Պողոսը վերաբերում նրանց, ովքեր հետևում են Հոգուն: (Բացատրեք, որ որդիներ բառը այդ համատեքստում նշանակում է երկուստեք որդիներ և դուստրեր [տես ՎևՈւ 25.1]):
Ուշադրությունը հրավիրեք «որդեգրութեան հոգին» արտահայտությանը (հատված 15-ում): Բացատրեք, որ «մեր հոգին» (հատված 16-ում), նշանակում է մեր հոգևոր մարմինները, արարվել են Երկնային Հոր կողմից, դարձնելով բառացիորեն յուրաքանչյուր անձնավորությանը Երկնային Հոր հոգևոր զավակները: Ինչևիցե, դա տեղի է ունենում Աստծո հետ ուխտեր կապելով՝ արարողությունների միջոցով, այնուհետև պահելով այդ ուխտերը, այդ մարդիկ հոգևոր վերածնունդ են ապրում, կամ ընդունում Նրա որդիների ու դուստրերի պես ավետարանի ուխտերը: Սուրբ Հոգու ընկերակցությունը ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ ոչ միայն Աստծո հոգևոր զավակներն են արարչագործության առավելության շնորհիվ, բայց նաև Նրա ուխտի միջի զավակները:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Հռովմայեցիս 8.17-18-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե ինչ կարող են դառնալ ուխտի զավակները:
-
Ի՞նչ կարող են Աստծո ուխտի զավակները դառնալ: (Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին, բաց թողնելով տարածություն հավատարիմ բառի փոխարեն. Եթե մենք հավատարիմ Աստծո ուխտի զավակներ ենք, ապա կարող ենք դառնալ Հիսուս Քրիստոսի միացյալ ժառանգները այն ամենի, ինչ Երկնային Հայրն ունի):
-
Ի՞նչ է համատեղ ժառանգը: (Մեկը, ով մյուս ժառանգների հետ միասին ստանում է հավասար ժառանգություն):
-
Համաձայն հատված 17-ի, ի՞նչ պետք է անեն Աստծո ուխտյալ զավակները, որ Քրիստոսի հետ դառնան միացյալ ժառանգներ:
Բացատրեք, որ «տառապել [Հիսուս Քրիստոսի] հետ» (հատված17-ում) չի նշանակում, որ մենք տառապում ենք նրանից, թե ինչ արեց Փրկիչը՝ որպես իր քավիչ զոհաբերության մասնիկ: Փրկիչի նման, մենք պետք է հրաժարվենք անաստված վարքագծից, պահենք պատվիրանները և հավատարմորեն համբերենք ընդդիմությանը (տես Մատթեոս 16.24, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 16.26 [Աստվածաշնչի հավելվածում]): Ավելացնել բառ հավատարիմ-ը լրացնելու համար գրատախտակին գրված սկզբունքը: Գրատախտակին գծեք երեք-սյունականոց գծապատկեր: Առաջին սյունակը անվանեք Պահանջներ, կենտրոնական սյունակը Ընդդիմություն, և երրորդ սյունակը Ժառանգություն: Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխանները համապատասխան սյունակներում:
-
Որո՞նք են այն բաները, որ մենք պետք է անենք, որ համարվենք մեր Երկնային Հոր հավատարիմ ուխտյալ զավակները:
-
Ընդդիմության ինչպիսի օրինակներ մենք հնարավոր է ապրենք, երբ ջանք ենք գործադրում ապրել որպես Աստծո հավատարիմ, ուխտյալ զավակներ:
-
Ինչպիսի՞ օրհնություններ կարող ենք մենք ժառանգել Երկնային Հորից, եթե ջանք գործադրենք ապրել, որպես Նրա հավատարիմ ուխտյալ զավակներ: (Մեկ հնարավոր պատասխանն է, որ կարող ենք դառնալ Երկնային Հոր նման [տես Հռովմայեցիս 8.17, ծանոթագրություն ա]):
Հանձնարարեք ուսանողներին նրանց պատասխանները գրել գրատախտակին։
-
Պողոսի ուսմունքներն ընթերցելուց հետո հատված 18-ում, դուք ինչպե՞ս կհամեմատեք Քրիստոսի հետ համատեղ ժառանգներ լինելը, օրհնությունների հետ: Ինչո՞ւ:
Բացատրեք, որ Հռովմայեցիս 8.19-30-ում, մենք կարդում ենք, որ Պողոսը ուսուցանեց, թե Հոգին օգնում է մեզ մեր թուլությունում և նաև իմանալ ինչի համար աղոթել: Մենք նաև կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը կանչվել է նախաերկրային տիրույթ, որ լինի Աստծո զավակների Փրկիչը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 8.29-30 [Աստվածաշնչի հավելվածում]):
Ուշադրություն. Հռովմայեցիս 8.29–30-ում,նախասահմանել բառը նշանակում է նախապես օծել կամ կանչել: Ուսանողները դասի ընթացքում կսովորեն Պողոսի որոշ ուսմունքներ կամ նախապես օծելու մասին Եփեսացիս 1-ում:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հռովմայեցիս 8.28, 31-39-ը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով, ճշմարտություններն, որ Պողոսն ուսուցանեց Աստծո սիրո մասին` համեմատության մեջ դնելով ընդդիմության, մարտահրավերների և մահկանացու կյանքի դժբախտությունների հետ: Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում Հռովմայեցիս 8.31-ում «դեմ լինել» արտահայտությունը փոխարինվում է «հաղթել»-ով (տես հատված 31, ծանոթագրություն ա):
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այդ հատվածներից: (Ուսանողները կարող են բացահայտել մի շարք սկզբունքներ, այդ թվում հետևյալ սկզբունքը․ Եթե մենք սիրենք Աստծուն, բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար: Հիսուս Քրիստոսի իշխանության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր մարտահրավերներն ու փորձանքները։ Մեզ ոչինչ չի կարող բաժանել Աստծո սիրուց, որը դրսևորվում է Հիսուս Քրիստոսի Քավությամբ):
-
Ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսը և Նրա ուսմունքները օգնել մեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերներն ու փորձանքները:
-
Հաշվի առնելով մահկանացու կյանքի ձեր ապրած մարտահրավերներն ու փորձանքներն, այդ հատվածներում ո՞ր նախադասություններն են առանձնանում ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Դուք ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը ձեր մարտահրավերների և փորձանքների ժամանակ:
Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել, թե ինչ հուշումներ են ստացել, որ անեն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով, նրանք կարողանան հաղթահարել իրենց մարտահրավերներն ու փորձանքները: Խրախուսեք նրանց կիրառել իրենց գրածը։
Հռովմայեցիս 9-11
Պողոսը ուսուցանում է Աստծո ուխտի Իսրայելի մերժման և ավետարանը Հեթանոսներին քարոզելու մասին
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարձագանքեին այդ իրավիճակում։
-
Դուք ընկերակցում եք ձեր եպիսկոպոսին այցելել երիտասարդ տղամարդու, ում ընտանիքը Եկեղեցում ակտիվ է, սակայն նա՝ ոչ: Երբ ձեր եպիսկոպոսը բարեհամբույր փորձում է օգնել երիտասարդ մարդուն հասկանալ ավետարանով չապրելու հետևանքները, երիտասարդը ասում է . «Մի անհանգստացեք: Ես մկրտված եմ եղել և ծնողներս ակտիվ են: Աստված ետ չի պահի որևէ օրհնություն ինձանից:
-
Վերջերս դուք ընկերացաք մի երիտասարդ այլահավատ կնոջ հետ: Նա հարցնում է չափանիշների մասին, որոնցով դուք ապրում եք: Այն բանից հետո, երբ դուք նկարագրում եք Տիրոջ որոշ չափանիշները, նա ասում է.«Չեմ հասկանում ինչու եք այդ ամենը անում: Այն ամենը, ինչ պիտի անեք փրկվելու համար, Հիսուս Քրիստոսին հավատալն է»:
Խնդրեք ուսանողներին այսօրվա դասի ընթացքում փնտրել մի ճշմարտություն, ուսումնասիրելիս Հռովմայեցիս 9-11-ը որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ է պահանջվում, որ ստանան ավետարանի օրհնությունները:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ բացատրությունը Պողոսի ուսմունքների վերաբերյալ Հռովմայեցիս 9-11-ում:
Ինչպես գրի է առնված Հռովմայեցիս 9–11-ում, Պողոսը օգտագործեց տերմիններ Իսրայել և ԻսրայելացիներՀրեաներիփոխարեն որի քննարկման ժամանակ շատ հրեաներ էին ընտրություն կատարել: Աստծո ուխտյալ զավակները երբեմն վերագրվել են Իսրայելի տանը: Հին Կտակարանի ժամանակում, Աստված ընտրեց Հակոբի, կամ Իսրայելի ժառանգներին, որ լինեն Աբրահամի հետ Իր ուխտի մի մասը (տես Հռովմայեցիս 9.4-5-ը), որը ներառում էր այնպիսի մեծ օրհնություններ, ինչպիսիք էին՝ ավետարանը, քահանայության ղեկավարները, հավերժական կյանքը, հավերժական սերունդը, ժառանգության հողը և աշխարհը ավետարանով օրհնելու պատասխանատվությունը:
Հանձնարարեք մեկ ուսանողի կարդալ Հռովմայեցիս 9.6, 8-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե Պողոսը ինչ ուսուցանեց Իսրայելի տան անդամների մասին:
-
Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Պողոսը` ասելով «ոչ թե ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայելը»: (հատված 6): (Շատ Հրեաներ սխալ համոզմունք ունեն, որ Աբրահամի միջոցով իրենց ծագումը երաշխավորում է իրենց ուխտի օրհնությունները):
Բացատրեք, որ Հռովմայեցիս 9.25-30-ում, մենք ընթերցում ենք, որ Պողոսն ուսուցանում է, թե այն Հեթանոսները, ովքեր միացել են Եկեղեցուն կարող էին ուխտի բոլոր օրհնությունները ստանալ և դառնալ արդար Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատք գործադրելով:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն ընթերցել Հրովմայեցիս 9.31–33-ը, 10.1–4-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան, և գտնել, թե ինչպես Պողոսի օրում որոշ Իսրայելացիներ Աստծո առաջ արդարամիտ դառնալ էին ձգտում: Բացատրեք, որ «արդարության օրենքը» (Հռովմայեցիս 9.31-ում) վերաբերում է Մովսեսի օրենքին, «գայթակղության քարը» (Հռովմայեցիս 9.32, 33-ում) Հիսուս Քրիստոսն է և «Աստծո արդարությունը» (Հռովմայեցիս 10.3-ում) վերաբերում է Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին:
-
Համաձայն Հռովմայեցիս 9.31-33-ի, ինչպե՞ս են որոշ Իսրայելացիներ ձգտել Աստծո առաջ դառնալ արդար: (Խստորեն կատարելով Մովսեսի օրենքի գործերը):
-
Համաձայն Հռովմայեցիս 10.3-4-ի, այդ Իսրայելացիները ի՞նչ էին մերժել: (Հիսուս Քրիստոսին և Նրա միջոցով հնարավոր դարձած արդարությունը):
Բացատրեք, որ ինչպես գրի է առնված Հռովմայեցիս 10.8–13-ում, Պողոսը շարադրել է, թե ինչպես «հաւատում ենք, արդարանալու համար» (Հռովմայեցիս 9:30-ում) որը կարող է ձեռք բերվել: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Հռովմայեցիս 10․8-13-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինրպես ստանալ այդ առաքինի վիճակը:
-
Ի՞նչ պետք է անի անձնավորությունը` ստանալու հավատքից եկող առաքինի վիճակը:
Բացատրեք, որ բառի հունարեն իմաստը թարգմանված որպես խոստովանել հատված 9-ում նշանակում է որևէ բանի ընդունման բաց ճանաչում, կամ ուխտ, իսկ հունարեն բառը թարգմանված որպես հավատք նշանակում է վստահելի խոստում: Խորը հավատքն առ Փրկիչն առաջնորդում է մարդկանց բացեիբաց հաստատել Նրան ընդունելու հանգամանքը, այն ձևերով, որ Նա ընտրել է: Այդ կարգված եղանակները ներառում են հնազանդություն Աստծո պատվիրաններին, ապաշխարություն ու փրկության արարողությունների կատարում՝ ինչպես օրինակ մկրըության և Սուրբ Հոգու պարգևի:
-
Համաձայն Պողոսի ուսմունքների, մենք ի՞նչ պետք է անենք եթե ցանկանում ենք ստանալ Աստծո ուխտերի օրհնությունները, ներառյալ փրկությունը: (Օգնեք ուսանողներին առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե ընդունում և հնազանդվում ենք հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին, կարող ենք ստանալԱստծո ուխտերի օրհնություններն ու փրկվել: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին):
Նշեք, որ որոշ մարդիկ օգտագործել են Հռովմայեցիս 10.9,13 պնդելու, որ այն ամենը ինչ պետք է անենք փրկվելու համար, այն է, թե բանավոր խոստովանություն պետք է անենք, որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին: Հիշեցրեք ուսանողներին միսիոներական սցենարի մասին, որը ներկայացվեց դասի սկզբում:
-
Ինչպե՞ս կարող են ճշմարտություններն այդ դասում օգնել ձեզ պատասխանել այդ սցենարներում:
Ամփոփեք մնացած մասը Հռովմայեցիս 10.11-ի բացատրելով,որ Պողոսը ուսուցանեց, թե Աստծո խոսքը լսելիս, կենսական է զարգացնել հավատքն առ Քրիստոս: Նա օգտագործեց մի նմանություն վայրի ձիթենու ծառի ճյուղերի պատվաստման մասին ընտանի ձիթենու ծառի հետ, ներկայացնելու համար Հեթանոսների ընդունումը Իսրայելի տուն (տես նաև Հակոբ 5.3-14-ը): Նա նաև ուսուցանեց, որ ավետարանը կրկին կառաջարկվի Հրեաներին:
Ամփոփել` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այդ դասին։