Գրադարան
Դաս 1. Նոր Կտակարանի նախաբանը


Դաս 1

Նոր Կտակարանի նախաբանը

Նախաբան

Նոր Կտակարանը հիմնականում հիշատակարան է Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի, ուսմունքների և Քավության, Նրա Եկեղեցու հիմնադրման և Նրա վաղ շրջանի աշակերտների ծառայությունների մասին, երբ Նա շարունակեց առաջնորդել նրանց Իր Համբարձումից հետո։ Այս դասի նպատակն է պատրաստել և խրախուսել ուսանողներին ուսումնասիրել Նոր Կտակարանը՝ ներկայացնելով նրանց Հիսուս Քրիստոսի և Նրա հին Առաքյալների ուսմունքների երկու գլխավոր թեմա. Փրկիչի կրկնվող հրավերը՝ գալու դեպի Իրեն և Նրա աշակերտների պարտականությունը՝ աջակցել ուրիշներին կատարել նույնը։

Ուսուցման առաջարկներ

Նոր Կտակարանն օգնում է մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Մինչև դասի սկսելը գրատախտակին գրեք հետևյալ հարցը . Որո՞նք են այն մի քանի ծանր բեռները, որ երիտասարդները կրում են մեր օրերում։

Դասարան բերեք դատարկ արկղ կամ ուսապարկ և այնպիսի ծանր առարկաներ, ինչպիսիք են մեծ քարեր կամ գրքեր՝ արկղի կամ ուսապարկի մեջ տեղադրելու համար։ Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան պահել դատարկ արկղը կամ հագնել ուսապարկը։ Դասարանին խնդրեք պատասխանել գրատախտակին գրված հարցին, իսկ մեկ այլ ուսանողի` գրանցել ուսանողների պատասխանները գրատախտակին։ Յուրաքանչյուր պատասխանից հետո տեղադրեք որևէ ծանր առարկա արկղի կամ ուսապարկի մեջ մինչև այն լցվի։

  • Ինչպե՞ս դուք կզգայիք, եթե ամբողջ օրը ստիպված լինեիք կրել այս բեռը։

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպիսի խնդիրներ և դժվարություններ կարող են պատճառել ինչ-որ մեկին գրատախտակին գրված բեռներից մի քանիսը։

Բացատրեք, որ Նոր Կտակարանը մեզ ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի և Նրա հարությանը հաջորդող ծառայությունների մասին, այդ թվում` Նրա ուսմունքները, հրաշքները, քավող զոհաբերությունը և վաղ շրջանի եկեղեցու աշակերտներին այցելությունները։ Նրա բոլոր ուսմունքները և ուրիշների հետ փոխհարաբերությունները վերահաստատում են ճշմարտությունը, որը կարող է օգնել մեզ տանելու մեր բեռները։

Բացատրեք, որ Մատթեոս 11 գլուխը ներառում է այս գլխավոր թեմայի օրինակը, որն ուսանողները հաճախ կտեսնեն Նոր Կտակարանի ուսումնասիրության ժամանակ։ Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 11.28 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել և փնտրել Փրկիչի հրավերը նրանց, ովքեր կրում են ծանր բեռները։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում տքնել և բեռնավորված լինել:

  • Փրկիչն ինչ ասաց, որ մենք պիտի անենք, որպեսզի մտնենք Նրա հանգիստը: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մեր բեռներով գանք Հիսուս Քրիստոսի մոտ , Նա կհանգստացնի մեզ:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

Որպեսզի օգնենք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 11.29–30 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել և փնտրել Փրկիչի հրահանգները նրանց համար, ովքեր ցանկանում են գալ Նրա մոտ։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ պիտի անենք, որպեսզի գանք Քրիստոսի մոտ։

Գրատախտակին նկարեք եզների լուծը կամ ցուցադրեք լծի պատկերը։

փայտե լուծ

Բացատրեք, որ լուծը փայտե հաստ ձող է, որն օգտագործվում է մի զույգ եզ կամ այլ կենդանիներ լծելու համար, որը թույլ է տալիս նրանց միասին քաշել բեռը:

  • Ո՞րն է լծի նպատակը և օգուտը: (Թեև լուծը քաշ կամ բեռ է, այն թույլ է տալիս երկու կենդանիներին համակցել իրենց ուժերը` այսպիսով մեծացնելով իրենց արդյունավետությունը)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վերցնել Փրկիչի լուծը մեզ վրա։

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե մենք ինչպես կարող ենք վերցնել Փրկիչի լուծը մեզ վրա և ինչ օրհնություններ կարող ենք ստանալ` այդպես վարվելով:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Լուծը օգնում է կենդանիներին կանգնեցնել կողք կողքի, որպեսզի նրանք կարողանան միասին շարժվել աշխատանքը կատարելու համար։

«Խորհեք Տիրոջ բացառիկ անհատական հրավերի մասին. «վերցրեք իմ լուծը ձեր վրա»։ Սուրբ ուխտեր կապելը և պահելը լծում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ըստ էության, Փրկիչը մեզ կոչ է անում ապավինել իրեն և համագործակցել իր հետ, չնայած մեր լավագույն ջանքերը հավասար չեն և չեն կարող համեմատվել Նրա ջանքերի հետ։ Եթե մեր հույսը դնում ենք Նրա վրա և քաշում ենք մեր բեռը Նրա հետ, Նրա լուծը իրոք հեշտ է և բեռը` թեթև։

«Մենք մենակ չենք և երբեք չպիտի լինենք։ Մեր առօրյա կյանքում մենք կարող ենք առաջ շարժվել երկնային օգնությամբ։ Փրկիչի Քավության միջոցով մենք կարող ենք ստանալ ունակություն և «ուժ, որոնք վեր են մեր սեփականից»։ («Տեր, ես կհետևեմ Քեզ,» Օրհներգեր, համար 220)» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին,» Ensign կամ Լիահոնա, մարտ 2014թ., 88):

  • Ի՞նչն է լծում մեզ Հիսուս Քրիստոսին:

  • Ըստ Երեց Բեդնարի, որո՞նք են Փրկիչի հետ լծված լինելու օրհնությունները։

Ընդգծեք, որ Փրկիչի խոստումը «հանգստի» մասին Մատթեոս 11.28–29 հատվածներում պարտադրաբար չի նշանակում, որ Նա միշտ հեռացնելու է մեր խնդիրները կամ դժվարությունները։ Հաճախ Փրկիչը կշնորհի մեզ անհրաժեշտ խաղաղություն և ուժ, որպեսզի հաղթահարենք կամ դիմանանք մեր փորձություններին` այսպիսով թեթևացնելով մեր բեռները։ Եթե մենք հավատարիմ մնանք մահկանացու կյանքի դժվարությունների մեջ, վերջնական հանգիստը, որ մենք կստանանք, կլինի վեհացում Աստծո հետ (տես ՎևՈւ 84.23–24

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Փրկիչը հանգիստ տվել նրանց, երբ նրանք եկել են Նրա մոտ։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով: Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։

Խնդրեք ուսանողներին սահմանել հատուկ նպատակներ Հիսուս Քրիստոսի մոտ գալու հնարավոր ուղիների վերաբերյալ՝ այս տարվա սուրբ գրությունների ուսումնասիրության ամբողջ ընթացքում։ Խրախուսեք նրանց ներառել սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրությունն ու Նոր Կտակարանի ամբողջական ընթերցումն իրենց նպատակների մեջ։

Հիսուս Քրիստոսի աշակերտներն ունեն պարտականություն՝ օգնել ուրիշներին, որպեսզի նրանք գան Իր մոտ։

Խնդրեք ուսանողներին խորհել իրենց կյանքի այն ժամանակների մասին, երբ նրանք անհամբեր ու ոգևորված էին, որ պատմեն անձնական փորձառության կամ այն բաների մասին, որոնք նրան տեսան, կարդացին կամ լսեցին։ Հրավիրեք մի քանի ուսանողների հաղորդել, թե անհամբեր ու ոգևորված նրանք ինչ էին ուզում պատմել որևէ մեկին։

Բացատրեք, որ Նոր Կտակարանը պարունակում է բազմաթիվ օրինակներ այն անձանց մասին, ովքեր ամրապնդվեցին, ուսուցանվեցին կամ օրհնվեցին Տիրոջ կողմից և այնուհետև ցանկություն զգացին նրա մասին պատմել ուրիշներին ։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.37–42 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և փնտրել, թե ինչ արեցին Հովհաննես Մկրտիչի երկու աշակերտները՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը լսելուց հետո։

  • Ինչ իմացավ Անդրեասը Հիսուսի մասին, երբ նա խոսեց Նրա հետ։

  • Ինչ արեց Անդրեասը, երբ իմացավ, որ Հիսուսը Մեսիան էր։

  • Ըստ ձեզ, նա ինչո՞ւ էր այդքան շատ ցանկանում կիսվել այդ լուրով իր եղբոր՝ Սիմոն Պետրոսի հետ։

Ամփոփեք Հովհաննես 1:43–44 հատվածները` պատմելով ուսանողներին, որ Փրկիչը հրավիրեց Փիլիպպոս անունով մեկին Իրեն աշակերտելու համար։ Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.45–46 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և գտնել, թե ինչ արեց Փիլիպպոսը, երբ իմացավ, որ Հիսուսը Մեսիան էր։

  • Ի՞նչ ասաց Փիլիպպոսը Նաթանայելին Հիսուս Նազովրեցու մասին։

  • Ինչպե՞ս արձագանքեց Նաթանայելը Փիլիպպոսի վկայությանը , որ Հիսուսը Մեսիան էր։

  • Ի՞նչ հրավեր ստացավ Նաթանայելը Փիլիպպոսից։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Հիսուս Քրիստոսի մոտ գալով,

  • Ելնելով Նոր Կտակարանի այս օրինակներից, մենք ի՞նչ ցանկություն կունենանք` գալով Հիսուս Քրիստոսի մոտ։ (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն արտացոլի հետևյալ սկզբունքը. Երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, կունենանք ավելի մեծ ցանկություն հրավիրելու մյուսներին գալ Նրա մոտ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, նկարեք ուղեկցող գծապատկերը գրատախտակին:

սլաքային գծապատկեր
  • Ըստ ձեզ, ինքներս գալով Նրա մոտ, ինչո՞ւ մենք ավելի մեծ ցանկություն կունենանք՝ հրավիրել մյուսներին գալ դեպի Քրիստոսը։

Բացատրեք, որ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանեց այն մեծ օրհնության մասին, որը մենք ստանում ենք` հրավիրելով ուրիշներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքերը.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Երբ սրտանց նվիրվենք մարդկանց Քրիստոսի մոտ հրավիրելուն, ձեր սիրտը կփոխվի։ … Օգնելով ուրիշներին գալ Նրա մոտ, կպարզեք, որ ինքներդ եք եկել Նրա մոտ» («Եկեք Քրիստոսի մոտ»,Ensign, մարտ 2008թ., 49)։

  • Ի՞նչ կարող է պատահել մեր կյանքում, երբ հրավիրում ենք ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Ավելացրեք սլաքը գրատախտակի վրայի պատկերին, այնպես որ այն նմանվի ուղեկցող գծապատկերին։

գծապատկեր երկու սլաքով
  • Ձեր կարծիքով, հրավիրելով ուրիշներին գալ Քրիստոսի մոտ, ինչո՞ւ մենք նույնպես կարող ենք ավելի մոտենալ Նրան։

  • Ո՞վ է հրավիրել ձեզ գալ դեպի Փրկիչը և Նրա ավետարանը։ Արդյունքում ինչպե՞ս է օրհնվել ձեր կյանքը։

Խրախուսեք ուսանողներին աղոթքի միջոցով խորհել, թե նրանք ո՞ւմ կարող են հրավիրել, որ գան Հիսուս Քրիստոսի մոտ:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հրավիրենք այլ մարդկանց գալ Նրա մոտ:

Բացատրեք, որ ընկերներին ու համադասարանցիներին սեմինարիային մասնակցելու հրավերքը մի ուղի է, որի միջոցով ուսանողները կարող են հրավիրել մյուսներին «գալ և տեսնել», թե ով է Հիսուս Քրիստոսը, և ինչպես կարող է Նրա ավետարանը օրհնել նրանց կյանքը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.47–50 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչ զգաց Նաթանայելը, երբ ծանոթացավ Փրկչի հետ (բացատրեք, որ «նենգութիւն չկայ» արտահայտությունը նշանակում է խորամանկության բացակայություն)։

  • Ի՞նչ ասաց Փրկիչը, որ մղեց Նաթանայելին հայտարարել, որ Հիսուսը Աստծո Որդին էր։

  • Համաձայն 50-րդ հատվածի, ի՞նչ խոստացավ Փրկիչը Նաթանայելին քանի որ նա հավատաց։

Բացատրեք, որ Անդրեասի, Պետրոսի, Փիլիպպոսի, և մյուսների հետ միասին, Նաթանայելը դարձավ Հիսուսի Առաքյալներից մեկը։ Քանի որ այս Առաքյալներն ականջ դրեցին Հիսուս Քրիստոսի մոտ գալու հրավերին, նրանք վկայեցին շատ «ավելի մեծ բաների» մասին (50-րդ հատված)` այդ թվում Հիսուս Քրիստոսի հրաշքների, ուսմունքների և Նրա Հարության ու երկինք համբարձվելու մասին։

Ավարտեք` վկայելով, որ այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելիս ուսանողները կզգան Փրկիչի շարունակական կոչը՝ գալ Նրա մոտ։ Տարվա ընթացքում ուսուցանվող վարդապետությունները և սկզբունքները կիրառելիս, նրանք կստանան Նրա օգնությունն իրենց բեռների հարցում և ինչպես հին Առաքյալները, կլցվեն ցանկությամբ՝ օգնել մյուսներին նույնպես գալ Նրա մոտ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 11.29–30: «Վերցրեք իմ լուծը ձեզ վրա»

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանեց այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք վերցնում ենք Քրիստոսի լուծը մեզ վրա.

Աստվածաշնչյան ժամանակներում լուծը մի գործիք էր, որը մեծ օգնություն էր նրանց համար, ովքեր վարում էին դաշտը: Այն թույլ էր տալիս, որ մի երկրորդ անասունի ուժը միակցվեր, և զուգակցված մեկ կենդանու ջանքով, կիսեր և նվազեցներ գութանի կամ սայլի ծանր աշխատանքը: Բեռը, որը ճնշող էր, կամ գուցե անհնարին կրելու մեկի համար, կարող էր հավասարապես և հարմարավետ տարվել երկուսի կողմից, որոնք կապված են մի ընդհանուր լծով: Նրա լուծը պահանջում է մեծ և լուրջ ջանք, բայց նրանց համար, ովքեր իսկապես դարձի են եկել, լուծը հեշտ է, և բեռը թեթև է դառնում:

«Ինչո՞ւ դիմակայել կյանքի բեռին միայնակ, հարցնում է Քրիստոսը, կամ ինչո՞ւ դիմակայել դրանց ժամանակավոր աջակցությամբ, որն արագ փոխվում է: Բեռնավորվածների համար դա Քրիստոսի լուծն է, դա իշխանությունն է ու խաղաղությունը` կանգնելու կողք կողքի Աստծո հետ, որը կապահովի աջակցություն, հավասարակշռություն և ուժ՝ դիմակայելու մեր մարտահրավերներին և դիմանալու մեր խնդիրներին այստեղ`… մահկանացու կյանքում»: («Եկեք ինձ մոտ» Ensign, նոյ. 1990թ., 18; տես նաև «Վերցրեք իմ լուծը ձեզ վրա» [Ensign, սեպտ. 2013թ., 22–23] լծի նկարը դիտելու և ստանալու հավելյալ բացատրություն դրա օգտագործման ու գործառույթի մասին)։

Հովհաննես 1.39, 46. «Եկեք և տեսեք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկչի օրինակին ուրիշների հետ ավետարանով կիսվելով.

«Փրկիչն ուսուցանեց մեզ, թե ինչպես կիսվել ավետարանով։ Ինձ դուր է գալիս Անդրեասի պատմությունը, ով հարցրեց. «Վարդապետ, ո՞ւր կը բնակիս»։ [Հովհաննես 1.38]։ Հիսուսը կարող էր պատասխանել իր բնակավայրի վերաբերյալ հարցին։ Բայց դրա փոխարեն Նա ասաց Անդրեասին. «Եկէք եւ տեսէք» [Հովհաննես 1.39]։ Ինձ դուր է գալիս խորհել, որ Փրկիչն ասում էր. «Եկեք ու տեսեք ոչ միայն, թե որտեղ եմ ես ապրում, այլ նաև ինչպես եմ ապրում։ Եկեք և տեսեք, թե ով եմ ես։ Եկեք ու զգացեք Հոգին»։ …

«Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և մեր զրույցների ժամանակ հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց հրավիրենք` «եկեք և տեսեք»։ Ոմանք կընդունեն մեր հրավերը, իսկ մյուսները` ոչ։ Մենք բոլորս գիտենք ինչ-որ մեկին, ով հրավիրված է եղել մի քանի անգամ մինչև «եկեք և տեսեք»-ի հրավերի ընդունումը։ Եկեք նաև մտածենք այն մարդկանց մասին, ովքեր մի ժամանակ մեզ հետ էին, բայց որոնց հիմա հազվադեպ ենք տեսնում` հրավիրելով նրանց վերադառնալ և տեսնել ևս մեկ անգամ («Սա հրաշք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013թ., 79)։