Գրադարան
Հովհաննեսի երրորդ թղթի նախաբանը


Հովհաննեսի երրորդ թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Այս համառոտ նամակում Հովհաննեսը գովում է Գայիոսին, ով հավատարիմ էր մնացել Եկեղեցու ղեկավարների դեմ ապստամբության ժամանակ։ Հովհաննեսի ուսմունքները կօգնեն ուսանողներին ավելի լավ հասկանալ Նոր Կտակարանի ժամանակներում Եկեղեցում տեղի ունեցած ուրացությունը և կոգեշնչեն նրանց հավատարիմ մնալ Եկեղեցու ղեկավարներին՝ անկախ ընդդիմությանը։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Հեղինակն իրեն անվանել է «երեցը» (Գ Հովհաննես 1․1) և ի սկզբանե նկատի էր ունեցել Հովհաննես Առաքյալին։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Գ Հովհաննեսի գրելու վայրը և տարեթիվն անհայտ են;

Եթե Հովհաննեսը իրոք երկար ապրել է Եփեսոսում, նա, հավանաբար, այդ թուղթը գրել էր ք․ծ․հ 70-100 թվականների միջև։

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ։

Հովհաննեսի երրորդ թուղթը գրվել է Գայիոսին, ով Եկեղեցու հավատարիմ անդամ էր, ում Հովհաննեսը գովեց Քրիստոսի գործին իր անձնուրաց հավատարմության համար, երբ նա կացարան տրամադրեց Աստծո ճամփորդող ծառաներին (տես Գ Հովհաննես 1․5–8

Հովհաննեսը Գայիոսին նաև զգուշացրեց Դիոփետրեսի մասին, ով, հնարավոր է, զբաղեցնում էր ղեկավար պաշտոն Եկեղեցում։ Դիոփետրեսը հրապարակավ ընդդիմացավ Հովհաննեսին և Եկեղեցու մյուս ղեկավարներին, նույնիսկ խանգարեց Եկեղեցու այն անդամներին հաճախել Եկեղեցու ժողովներին, ովքեր ցանկացան ընդունել նրանց (տես Գ Հովհաննես 1․9–10)։ Հովհաննեսը խրախուսեց Գայիոսին բարություն անել և տեղեկացրեց, որ ցանկանում էր շուտով այցելել Գայիոսին (տես Գ Հովհաննես 1․11–14

Որո՞նք են այս գրքին բնորոշ առանձնահատկությունները:

Գ Հովհաննես գրքում կարդում ենք Եկեղեցում ուրացության ազդեցության նկատմամբ Հովհաննեսի մտահոգության մասին։ Նաև կարդում ենք ուրիշների հանդեպ Հովհաննեսի ունեցած սիրո և հնազանդությունն ընտրած մարդկանց հանդեպ ունեցած նրա ուրախության մասին (տես Գ Հովհաննես 1․4

Համառոտ շարադրանք

Գ Հովհաննես 1 Հովհաննեսը գովում է Գայիոսին նրա հավատարմության համար և զգուշացնում է նրան այն ղեկավարի մասին, ով ընդդիմացել էր Հովհաննեսին և Եկեղեցու մյուս ղեկավարներին։