Դաս 128
Ա Թեսաղոնիկեցիս 3-5
Նախաբան
Պողոս Առաքյալը ցանկացավ զորացնել Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների հավատը։ Նա ուսուցանեց նրանց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ մեռյալներից Հարության մասին և ուսուցանեց, թե ինչպես պատրաստվել Երկրորդ Գալուստին։
Ուսուցման առաջարկներ
Ա Թեսաղոնիկեցիս 3–4․12
Պողոսը ցանկանում է զորացնել Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների հավատը
Ուսանողներին տրամադրեք «ճիշտ-սխալ» թեստի, մեկական օրինակ, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին և խնդրեք նրանց ընտրել յուրաքանչյուր հարցի կողքին գտնվող ճիշտ կամ սխալ պատասխանը․
Բացատրեք, որ այս պահին դուք թեստի արդյունքները չեք ասի, այլ ուսանողները կբացահայտեն ճիշտ պատասխաններն այսօրվա դասի ընթացքում։ Հրավիրեք ուսանողներին Ա Թեսաղոնիկեցիս 3–5 գլուխներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին վերաբերող ճշմարտություններին։
Հիշեցրեք ուսանողներին, որ Թեսաղոնիկեում մի կարճ ժամանակով ուսուցանելուց հետո Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը հրեա ղեկավարների կողմից վտարվեցին քաղաքից (տես Գործք 17․5–15)։ Ավելի ուշ, Պողոսը Տիմոթեոսին հետ ուղարկեց Թեսաղոնիկե, որպեսզի ստուգի նորադարձների վիճակն ու զորացնի նրանց հավատը։ Ա Թեսաղոնիկեցիս 3․1–7 հատվածներում մենք սովորում ենք, որ Տիմոթեոսը զեկուցեց Պողոսին, որ Սրբերը մնացել են հավատարիմ՝ չնայած հալածանքների առկայությանը։ Հավանաբար, Տիմոթեոսը նաև զեկուցեց, որ Սրբերը շատ հարցեր ունեին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի հետ կապված։ Պողոսն իր թուղթը գրեց Թեսաղոնիկեի սրբերին, որպեսզի պատասխանի նրանց հարցերին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 3․9–10 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել ` ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչի համար նա աղոթեց, երբ հեռացավ Թեսաղոնիկեի Սրբերից։
-
Ըստ Պողոսի խոսքերի, ինչի՞ համար նա աղոթեց իր բացակայության ժամանակ։
-
Ի՞նչ է նշանակում «հաւատքի պակասութիւնը լրացնենք» հատված 10 արտահայտությունը։ (Պողոսը ցանկացավ զորացնել Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների հավատը։)
Բացատրեք, որ եղանակներից մեկը, որի միջոցով Պողոսը ցանկանում էր զորացնել Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների հավատը, նրանց օգնելն էր ավելի լավ հասկանալ, թե ինչպես պատրաստվել Երկրորդ Գալուստին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 3․11–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ կանի Սրբերի համար, որի հույսն ուներ Պողոսը, որպեսզի պատրաստի նրանց Իր Երկրորդ Գալուստին։
-
Տերը ի՞նչ կանի Սրբերի համար, որի հույսն ուներ Պողոսը, որպեսզի պատրաստի նրանց Իր Երկրորդ Գալուստին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 4․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ հորդորեց Պողոսը Թեսաղոնիկեի Սրբերին անել, որպեսզի պատրաստվեն Երկրորդ Գալուստին։
-
Ի՞նչ է հորդորում Պողոսը Թեսաղոնիկեի Սրբերին անել, որպեսզի պատրաստվեն Երկրորդ Գալուստին։
Դասարանի յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք հետևյալ հղումները (կախված ձեր դասարանի անդամների քանակից, նույն հղումը կարող է հանձնարարվել մեկից ավելի ուսանողի)․ Ա Թեսաղոնիկեցիս 4․2–5, 4․6–8, 4․9–12։ Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց նշանակված հատվածները և պատասխանել հետևյալ հարցերին (կարող եք գրել այդ հարցերը գրատախտակին)․
-
Պողոսը ի՞նչ հորդորեց Սրբերին անել, որպեսզի գոհացնեն Տիրոջը։
-
Ձեր կարծիքով, այդ ուսմունքները կիրառելով, ինչպե՞ս կարող էին նրանք պատրաստվել Երկրորդ Գալուստին։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։
Ա Թեսաղոնիկեցիս 4․13–18
Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ մեռելներից հարության մասին։
Ցույց տվեք «Երկրորդ Գալուստը» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 66, տես նաև LDS.org)։
Բացատրեք, որ Թեսաղոնիկեի սրբերը սխալ էին հասկանում Երկրորդ Գալուստի որոշ կետերը։ Նրանք մտահոգված էին, որ Թեսաղոնիկեի Եկեղեցու մահացած անդամները չէին ստանա Երկրորդ Գալուստի օրհնությունները։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 4․13–14, 16 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ ուսուցանեց մինչև Երկրորդ Գալուստը մահացած հավատարիմ Սրբերի մասին։ Բացատրեք, որ Պողոսը մահացածներին կոչելու համար օգտագործեց ննջեցյալների և ննջեցյալներիցը բառերը։
-
Պողոսն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց մինչև Երկրորդ Գալուստը մահացած հավատարիմ Սրբերի մասին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հավատարիմ Սրբերը, ովքեր մահացել են Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Քրիստոսը կրկին գա։)
-
Ի՞նչ է նշանակում «այնպես էլ Աստված ննջեցյալներին Հիսուսի ձեռքով կբերի իր հետ» հատված 14 արտահայտությունը։ (Հավատարիմ սրբերը, ովքեր հարություն կառնեն Երկրորդ Գալուստի ժամանակ, կհափշտակվեն վեր՝ հանդիպելու Քրիստոսին և իջնելու Նրա հետ փառքով [տես ՎևՈւ 88․97–98]։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 4․15, 17 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ ուսուցանեց այն հավատարիմ Սրբերի մասին, ովքեր կենդանի կլինեն, երբ Քրիստոսը կրկին գա։ Հանձնարարեք նաև այդ ուսանողին կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը 15-րդ հատվածի, տողատակի գրառում ա։ Ապա, հանձնարարեք նրան կարդալ 17-րդ հատվածի, տողատակի գրառում ա։ Կարող եք նշել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն այդ հատվածներում մենք բառը փոխարինում է նրանք բառով՝ ցույց տալով, որ Երկրորդ Գալուստը չի պատահի Պողոսի ժամանակներում։
-
Պողոսն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Երկրորդ Գալուստի ժամանակ ապրող հավատարիմ Սրբերի մասին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հավատարիմ սրբերը, ովքեր կենդանի կլինեն Երկրորդ Գալուստի ժամանակ, կհափշտակվեն վեր՝ հանդիպելու Հիսուս Քրիստոսին, երբ Նա գա։)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 4․18 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչ հույս ուներ Պողոսը, որ Սրբերը կանեն Երկրորդ Գալուստի մասին այդ ճշմարտությունները կարդալուց հետո։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:
-
Երկրորդ Գալուստի վերաբերյալ ի՞նչ սփոփանք եք գտնում այս վարդապետությունների մեջ։
Ա Թեսաղոնիկեցիս 5
Պողոսն ուսուցանում է Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամներին, թե ինչպես պատրաստվել Երկրորդ Գալուստին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն երկու համանմանություններին, որոնց օգնությամբ Պողոսը նկարագրում է Երկրորդ Գալուստի ժամը։
-
Որո՞նք են այն երկու համանմանությունները, որոնց օգնությամբ Պողոսը նկարագրեց Երկրորդ Գալուստի ժամը։ («Գիշերվա գող» [հատված 2] և «հղի կնոջ» երկունքի ցավերը [հատված 3]։)
Բացատրեք, որ գիշերվա գողը սովորաբար գալիս է «հանկարծակի և առանց զգուշացման» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:54)։
-
Գիշերվա գողի մասին Պողոսի մեջբերած համանմանությունն ի՞նչ է մեզ ուսուցանում Երկրորդ Գալուստի վերաբերյալ։
-
Ծննդաբերող կնոջ մասին Պողոսի մեջբերած համանմանությունն ի՞նչ է մեզ ուսուցանում Երկրորդ Գալուստի վերաբերյալ։
Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցերին, կարող եք նշել, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է հետևյալը ծննդաբերող կնոջ համանմանության վերաբերյալ։ «Նա չի իմանում երեխայի ծնվելու ժամը կամ րոպեն, բայց նա իմանում է մոտավոր պահը» (Doctrinal New Testament Commentary, 3:54)։ Համանմանությունից ելնելով մենք նույնպես կարող ենք Երկրորդ Գալուստին նախորդող փորձությունները համեմատել երկունքի ցավերի հետ։ Բայց, ինչպես որ մանկան ծնունդն է հրաշալի, այնպես էլ Երկրորդ Գալուստը հրաշալի կլինի արդարների համար։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․4–6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու հավատարիմ Սրբերը անակնկալի չեն գա Երկրորդ Գալուստից։
-
Ինչո՞ւ հավատարիմ Սրբերը անակնկալի չեն գա Երկրորդ Գալուստով։
-
Ի՞նչ է նշանակում լինել «լույսի որդիք»: («Լույսի որդիք» արտահայտությունը 5-րդ հատվածում վերաբերում է Եկեղեցու հավատարիմ անդամներին, ովքեր «դեն են գցում խավարի գործերը» [Հռովմեացիս 13․12], վայելում են Սուրբ Հոգու ընկերակցությունը և այդպիսով պատրաստ կլինեն Երկրորդ Գալուստին [տես ՎևՈւ 106․4–5]։)
-
Ի՞նչ է նշանակում «արթուն և զարթուն լինենք»։ (Ա Թեսաղոնիկեցիս 5․6)։
-
Ինչպե՞ս կամփոփեիք այն, թե Պողոսն ինչ ուսուցանեց Թեսաղոնիկեի Սրբերին Երկրորդ Գալուստին պատրաստվելու վերաբերյալ։ (Ուսանողների բառերի օգնությամբ հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Եթե մենք հավատարիմ ենք ու հետևում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը նախորդող նշաններին, ապա մենք պատրաստ կլինենք, երբ Նա կրկին գա։)
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը, իսկ դասարանին խնդրեք լսել, թե ինչպես կարող ենք պատրաստվել Երկրորդ Գալուստին․
«Երկիրը լի է աղետներով և անախորժություններով։ Մարդկանց սրտերը դավաճանում են իրենց։ Մենք տեսնում ենք նշանները, ինչպես որ մենք տեսնում ենք, թե ինչպես է թզենին տերևներ տալիս և իմանում ենք, որ պահը մոտ է, այն օգուտ է տալիս ինձ, ձեզ և երկրի վրա գոյություն ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի ականջ դնեն Քրիստոսի և Նրա առաքյալների խոսքերին և հետևեն, քանի որ չգիտեն ոչ օրը, ոչ էլ ժամը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:52–53)։
-
Ըստ Նախագահ Սմիթի խոսքերի, ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Երկրորդ Գալուստին։
Հորդորեք ուսանողներին ստուգել ճիշտ-սխալ նախադասությունները և դասի սկզբում իրենց նշած պատասխանները։
-
Այս դասի ընթացքում սովորած ճշմարտություններից ելնելով, արդյո՞ք կփոխեիք ձեր պատասխաններից որևէ մեկը։ (Պատասխաններ․ [1] Սխալ, [2] Ճիշտ, [3] Սխալ։)
Ամփոփեք Ա Թեսաղոնիկեցիս 5․7–22 հատվածները և բացատրեք, որ Պողոսը շարունակում էր ցուցում տալ Սրբերին, թե ինչպես պատրաստվել Երկրորդ Գալուստին։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․12–22 հատվածները և ուշադրություն դարձնել Սրբերին տված Պողոսի խորհուրդներին, թե ինչ պետք է նրանք անեն, որպեսզի պատրաստվեն ու պատրաստեն ուրիշներին հանդիպելու Փրկիչին Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ։ Հորդորեք ուսանողներին ընտրել իրենց դուր եկած խորհուրդներից մեկը։ Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին: (Կարող եք գրել այդ հարցերը գրատախտակին):
-
Ա Թեսաղոնիկեցիս 5․12–22 հատվածների ո՞ր խորհուրդը դուր եկավ ձեզ։
-
Եթե կիրառեք այդ խորհուրդը, ինչպե՞ս կարող եք դուք կամ մյուսները պատրաստվել Երկրորդ Գալուստին։
-
Ինչպե՞ս կխրախուսեիք մեկին, որպեսզի այդ խորհուրդն օգտագործեր իր առօրյա կյանքում։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներին իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․23–24 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պողոսը, որ Աստված կանի Իր հավատարիմ Սրբերի համար, երբ նրանք պատրաստվեն Երկրորդ Գալուստին։
-
Ի՞նչ կանի Աստված Իր հավատարիմ Սրբերի համար, երբ նրանք պատրաստվեն Երկրորդ Գալուստին։
Ավարտեք՝ վկայելով դասի ընթացքում ուսուցանած ճշմարտությունների մասին և հրավիրեք ուսանողներին հավատարմորեն պատրաստվել Երկրորդ Գալուստին։