Գրադարան
Դաս 25. Մատթեոս 22․15–46


Դաս 25

Մատթեոս 22․15–46

Նախաբան

Տաճարում ուսուցանելու ժամանակ Փարիսեցիներն ու Սադուկեցիները փորձեցին դժվարին հարցերի միջոցով ծուղակը գցել Նրան։ Նա հաջողությամբ պատասխանեց նրանց հարցերին և ուսուցանեց նրանց հնազանդվել երկրի օրենքներին և պահել երկու մեծ պատվիրանները։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 22․15-22

Փարիսեցիները փորձում են ծուղակը գցել Փրկչին՝ հարցնելով Նրան, թե արդյո՞ք օրինական է տուրք վճարելը

  • Որո՞նք են այն կարևոր օրենքները, որոնք կառավարությունը հաստատել է մեր հասարակության մեջ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են դրանք կարևոր։

Խնդրեք ուսանողներին մտքում մտածել այն մասին, թե արդյոք կան օրենքներ, որոնց նրանք պետք է ենթարկվեին, սակայն չեն ենթարկվել։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոս 22․15–22 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել, թե ինչ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց երկրի օրենքներին հնազանդվելու մասին։

Հիշեցրեք ուսանողներին, որ իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Փրկիչն ամեն օր ուսուցանում էր Երուսաղեմի տաճարում (տես Ղուկաս 19․47, 22․53)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.15 հատվածը և խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էին փորձում Փարիսեցիներն անել Փրկչի դեմ։

  • Ի՞նչ է նշանակում «խօսքով որոգայթ դնեն նորան» արտահայտությունը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22․16-17 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես էին Փարիսեցիները ձգտում ծուղակը գցել Փրկչին։ Բացատրեք, որ հարկ բառը, որը հայտնվում է 17-րդ հատվածում նշանակում է տուրք, և որ Կեսարը Հռոմեական կայսրության կայսրն էր, ով այդ ժամանակ իշխում էր Իսրայելի վրա։

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսին տված հարցը ծուղակ հանդիսանում Նրա համար։ (Եթե Փրկիչն ասեր, որ դա արդարացի էր հարկ վճարել Հռոմեական կայսրությանը, հրեաները նրան կհամարեին Հռոմին աջակից և անհավատարիմ Իր սեփական ժողովրդին։ Եթե Փրկիչն ասեր, որ օրինական չէր հարկ վճարելը, Փարիսեցիները Հիսուսին կմեղադրեին դավաճանության մեջ և կհանձնեին Նրան Հռոմեական իշխանություններին։)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22․18–21 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչը պատասխանեց Փարիսեցիների հարցին։ Բացատրեք, որ 21-րդ հատվածի «ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» արտահայտությունը վերաբերում է քաղաքացիական օրենքին հնազանդվելու մեր պարտականությանը, ինչպես օրինակ՝ հարկեր վճարելու օրենքին։ Ցույց տվեք մի մետաղադրամ և հարցրեք․

  • Ինչո՞ւ էր Փրկչի պատասխանը կատարյալ պատասխան հանդիսանում Փարիսեցիների հարցին։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Փրկիչի ուսմունքներից այն մասին, որ մենք պետք է «կայսրինը կայսրին [տանք] եւ Աստուծունը՝ Աստուծուն»։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տերն ակնկալում է, որ մենք լավ քաղաքացիներ լինենք և հնազանդվենք երկրի օրենքներին [տես նաև Հավատո Հանգանակ 1․12]։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք որպես Հիսուսը Քրիստոսի աշակերտներ լինենք լավ քաղաքացիներ և հնազանդվենք երկրի օրենքներին։ (Տես ՎևՈւ 58․21։)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Մատթեոսի 22․22 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փարիսեցիներն արձագանքեցին Փրկչի պատասխանին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Մատթեոս 22․23–34

Փրկիչը Սադուկեցիներին ուսուցանում է ամուսնության և Հարության մասին

Բացատրեք, որ Փարիսեցիներից բացի Սադուկեցիները նույնպես փորձեցին ծուղակը գցել Փրկչին Իր խոսքերի պատճառով, երբ Նա ուսուցանում էր տաճարում։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Սադուկեցիների հավատքը, հրավիրեք նրանց լուռ կարդալ «Սադուկեցիներ» բաժինը Bible Dictionary-ում։ Հանձնարարեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչին էին հավատում և ինչին չէին հավատում Սադուկեցիները։

  • Ի՞նչ համոզմունքներ էին նրանք ժխտում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.23-28 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Սադուկեցիները փորձեցին ծուղակը գցել Փրկչին։

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն հարցը, որը Սադուկեցիները տվեցին Փրկչին։

Բացատրեք, որ Սադուկեցիները միտումնավոր կերպով սխալ մեկնաբանեցին Հին Կտակարանի այն սովորույթը, որը նախատեսված էր այրիների համար (տես Երկրորդ Օրինաց 25․5–6, Bible Dictionary, “Levirate marriage”)։ Նրանք փորձեցին ուռճացնել այդ սովորույթը, որպեսզի վարկաբեկեն Հարության վարդապետությունը։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22․29-30 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել Սադուկեցիների հարցին տրված Փրկչի պատասխանին։

  • Ինչպե՞ս Փրկիչը պատասխանեց այդ հարցին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի պատասխանը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«[Հիսուս Քրիստոսը]չի հերքում, այլ սահմանափակում է այն տիրող հայեցակարգը, որ երկնքում կլինի ամուսնություն կամ մարդի գնալու գաղափարը։ Նա ասում է, որ որքանով «նրանց» (Սադուկեցիներին) է վերաբերում, որքանով որ «նրանց» («այս աշխարհի զավակներին») է վերաբերում, ընտանեկան միավորը չի շարունակվում և չի շարունակվի հարության ժամանակ։ …

«Հետևաբար, երբ նրանք [այն մարդիկ, ովքեր չեն ապրում, չեն ապրի կամ չեն կարող ապրել հավերժական ամուսնության օրենքով] այս աշխարհից դուրս են, նրանք ոչ կին են առնում, ոչ էլ մարդի են գնում» [ՎևՈւ 132․16

Այսպիսով, երկնքում չկա ամուսնություն կամ մարդի գնալու գաղափար նրանց համար, ում հետ Հիսուսը խոսում էր, քանի որ նրանց համար, ովքեր նույնիսկ չեն հավատում հարությանը, դուրս են մնում մյուս փրկող ճշմարտություններից» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:606)։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Մատթեոս 22․29–30 հատվածների Փրկչի ուղերձը, բացատրեք, որ Տերը բազմաթիվ կարևոր ճշմարտություններ է հայտնի դարձրել Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որոնք վերաբերում են հավերժական ամուսնությանը։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132.15-17 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ամուսնության վերաբերյալ Տերն ինչ հայտնի դարձրեց Ջոզեֆ Սմիթին։

  • Տիրոջ խոսքերով, ո՞վ չի «ամուսնանա և մարդի գնա» (16-րդ հատվածում) Հարության ժամանակ։

  • Ամուսնության և հետմահու կյանքի մասին ի՞նչ ճշմարտություն է Փրկիչն ուսուցանում Մատթեոս 22․30 և Վարդապետություն և Ուխտեր 132․15–17 հատվածներում։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Այն մարդիկ, ովքեր քահանայության իշխանությամբ չեն կնքվել իրենց ամուսինների հետ մահկանացու կյանքում կամ տաճարներում կատարվող փոխարինող արարողությունների միջոցով, չեն ամուսնանա գալիք աշխարհում։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.31-33 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրա վրա, թե ինչ այլ ճշմարտություններ Փրկիչն ուսուցանեց Սադուկեցիներին Հարության վերաբերյալ։

  • Ի՞նչ ասաց Փրկիչը 32-րդ հատվածում, որը ցույց է տալիս, որ Հարությունն իրական է։

  • Ինչպե՞ս մարդիկ արձագանքեցին, երբ լսեցին, որ Փրկիչն ուսուցանում է այդ վարդապետությունները։

Մատթեոս 22․34–40

Փրկիչն ուսուցանում է երկու մեծ պատվիրանների մասին։

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այնքան շատ պատվիրաններ, որքան կարող են հիշել մեկ րոպեի ընթացքում։ Հարցրեք ուսանողներին, թե քանի պատվիրան նրանք հասցրեցին գրի առնել։

Բացատրեք, որ հուդայականությունն ուսուցանում է, որ Մովսեսի օրենքում կա 613 պատվիրան։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.35-36 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել այն առաջին հարցին, որը Փարիսեցիները տվեցին Փրկչին այդ պատվիրանների վերաբերյալ։

  • Ի՞նչ հարց տվեցին Փարիսեցիները Փրկչին։

Նախքան ուսանողները կդիտարկեն Փրկչի պատասխանը, հրավիրեք նրանց իրենց ցուցակի մեջ շրջանակի մեջ առնել այն պատվիրանը, որն իրենց կարծիքով «մեծ» կամ ամենակարևոր պատվիրանն է։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընդգծած պատասխանով և բացատրել, թե ինչու են դա ընտրել:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.37-40 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչը պատասխանեց Փարիսեցիների հարցին։

  • Ո՞րն է ամենամեծ պատվիրանը։ Ո՞րն է երկրորդ ամենամեծ պատվիրանը։ (Բացատրեք, որ այդ երկու պատվիրանները գտնվում են Մովսեսի օրենքում [տես Երկրորդ Օրինաց 6․5, Ղևտացոց 19․18]։ Նաև բացատրեք, որ «սիրիր քո ընկերին» Տիրոջ ցուցումը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մենք վերաբերվում ուրիշներին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ պատվիրանները համարվում ամենամեծը։

  • 40-րդ հատվածում ի՞նչ է նշանակում, որ «այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը»։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մովսեսի օրենքով և Հին Կտակարանի մարգարեների միջոցով Աստծո տված բոլոր պատվիրանները նախատեսված են եղել, որպեսզի օգնեն մարդկանց ցույց տալու Աստծո և իրենց ընկերոջ հանդեպ իրենց սերը։)

  • Եթե բոլոր պատվիրանները նախատեսված են երկու մեծ պատվիրանները պահելու համար, ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 40-րդ հատվածից Աստծո բոլոր պատվիրանները պահելու կարևորության մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք իսկապես սիրում ենք Աստծուն և սիրում ենք մեր ընկերոջը մեր անձի պես, մենք կձգտենք պահել Աստծո բոլոր պատվիրանները։)

Այդ սկզբունքը լուսաբանելու համար հրավիրեք ուսանողներին անդրադառնալ դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում իրենց կազմած պատվիրանների ցանկին։ Խնդրեք նրանց աստղ դնել այն պատվիրանների կողքին, որոնք ցույց են տալիս սեր Աստծո հանդեպ, և վանդակ դնել այն պատվիրանների կողքին, որոնք ցույց են տալիս սեր մեր մերձավորի հանդեպ։ (Որոշ պատվիրաններ կարող են նշվել և՛ աստղով, և՛ վանդակով։) Խնդրեք ուսանողներին ընտրել իրենց ցուցակից մեկ պատվիրան և բացատրել, թե այդ պատվիրանին հնազանդվելով, ինչպես ենք ցույց տալիս մեր սերն Աստծո, մեր ընկերոջ կամ երկուսի հանդեպ։

  • Ի՞նչ զգացումներ եք ապրել, երբ հնազանդվել եք որոշակի պատվիրանի՝ Աստծո կամ որևէ մարդու հանդեպ ձեր սերը ցույց տալու համար։

Կիսվեք ձեր վկայությամբ այն սկզբունքի վերաբերյալ, որ եթե մենք իսկապես սիրում ենք Աստծուն և մեր մերձավորին մեր անձի պես, մենք կպահենք Աստծո բոլոր պատվիրանները։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե որ պատվիրանն ավելի նվիրված կարող են պահել, որպեսզի ցույց տան իրենց սերը Երկնային Հոր կամ այլ մարդու հանդեպ, և խրախուսեք նրանց նպատակ դնել դրան հասնելու համար։ Հրավիրեք նրանց գրել այդ նպատակը իրենց դասարանային տետրերում սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Մատթեոս 22․41–46

Փրկիչը հարցնում է Փարիսեցիներից, թե ինչ են նրանք մտածում Քրիստոսի մասին

Բացատրեք, որ Փարիսեցիների ու Սեդուկեցիների հարցերին հաջողությամբ պատասխանելուց հետո, Փրկիչը Փարիսեցիներին որոշ հարցեր տվեց։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 41-42 հատվածները և դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք նրա վրա, ինչ հարցրեց Փրկիչը Փարիսեցիներին։

  • Ի՞նչ հարցեր Հիսուս Քրիստոսը տվեց Փարիսեցիներին։

  • Ինչպե՞ս է պատասխանեցին Փարիսեցիները։

Բացատրեք, որ հրեաներից շատերը կարծում էին, որ Քրիստոսը կամ Մեսիան կլինի Դավիթ թագավորի հետնորդը։ Փարիսեցիները հավատում էին, որ Մեսիան կպսակվի Իսրայելի թագավոր, կօգնի իրենց հաղթել արտաքին թշնամիներին (օրինակ՝ Հռոմին) և ազատ կարձակի նրանց, ինչպես Դավիթը նախկինում։ Ամփոփեք Մատթեոսի 22․43-46 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը ուսուցանեց Փարիսեցիներին, որ համաձայն հենց իրենց սուրբ գրքերի, Քրիստոսն ավելին է, քան պարզապես Դավթի որդին։ Կամ, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձվել Հովհաննես Սիրելիին, Քրիստոսը և՛ «Դաւիթի արմատը եւ սերունդն» է (Հայտնություն 22․16), Նա և՛ Դավթի Տերն է և նրա հետնորդը։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեին «Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար» հարցին։ Ավարտեք՝ բերելով Փրկչի մասին ձեր վկայությունը։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ - Մատթեոս 22․36–39

Ուսանողներին ժամանակ տվեք գրելու համար Մատթեոս 22.36-39 հատվածները քարտերի կամ թերթիկների վրա: Հրավիրեք ուսանողներին իրենց մոտ պահել իրենց քարտերը և ժամանակ առ ժամանակ կարդալ դրանք օրվա ընթացքում, ինչը կօգնի նրանց հիշել և պահել առաջին ու երկրորդ պատվիրանները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 22․21 «Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն»

«Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» արտահայտությունը Մատթեոս 22․21 հատվածում վերաբերում է քաղաքացիական օրենքին հնազանդվելու մեր պարտականությանը, ինչպես օրինակ՝ հարկեր վճարելուն։ Սակայն, ինչպե՞ս ենք մենք վարվում, երբ քաղաքացիական օրենքները հակասության մեջ են մտնում Աստծո օրենքների հետ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը հետևյալ խորհուրդն է տվել․

«Երբեմն մենք պետք է վիճարկենք այն օրենքները, որոնք նսեմացնում են մեր հավատքը կիրառելու ազատությունը, և պետք է անենք դա՝ հիմնվելով կրոնի ազատության մասին մեր սահմանադրական իրավունքներից» (“Balancing Truth and Tolerance,” Ensign, Feb. 2013, 27)։

Երեց Դալլին Հ. Օուքսը նաև ուսուցանել է, որ երբ քաղաքացիական օրենքը ընդունում է մեղսավոր վարքը, մենք դեռևս պարտավոր ենք հնազանդվել Աստծո օրենքներին․

«Մեր Հավատո տասներկուերորդ հանգանակը հայտարարում է մեր համոզմունքը քաղաքացիական իշխանություններին հպատակվելու և «օրենքին հնազանդվելու, այն հարգելու և պաշտպանելու» մասին։ Բայց մարդու օրենքները չեն կարող բարոյական դարձնել այն, ինչն Աստված հայտարարել է ոչ բարոյական։ Մեր ամենակարևոր առաջնահերթությանը նվիրվելը՝ սիրել և ծառայել Աստծուն, պահանջում է, որ մենք ընդունենք Նրա օրենքը որպես մեր վարքագծի չափանիշ։ Օրինակ, մենք մնում ենք ամուսնական դավաճանություն կամ շնություն չկատարելու աստվածային պատվիրանի ներքո , նույնիսկ այն ժամանակ, երբ այս գործողություններն այլևս հանցագործություններ չեն այն պետությունների կամ երկրների օրենսդրությամբ, որտեղ մենք բնակվում ենք։ Նմանապես, այսպես կոչված «նույն սեռի ամուսնությունը» օրինականացնող օրենքները չեն փոխում ամուսնության մասին Աստծո օրենքը կամ Նրա պատվիրանները և դրան վերաբերող մեր չափանիշները» «Ուրիշ աստվածներ չունենաս», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 75)։

Մատթեոս 22․23–30 Ամուսնությունը հարության ժամանակ

«Փրկչի խոսքերը հասկանալու կարևոր հանգամանքն այն է, որ պետք է հիշենք, որ դրանք ասվել են Սադուկեցիներին, ովքեր «ասում են թէ յարութիւն չ’կայ» (Մատթեոս 22․23)։ Հետևաբար, Փրկչին հղած նրանց հարցն անկեղծ չէր՝ նրանք իրականում հետաքրքրված չէին հարության ժամանակ ամուսնության մասին գիտելիքով։ Փրկչի պատասխանը, որ «յարութիւնումը նրանք ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում» (Մատթեոս 22․30, շեղագիրն ավելացված է) վերաբերում է հարցը տվող մարդկանց, ովքեր Սադուկեցիներն էին, քանի որ հարց տվողներն ասացին, որ «հիմա մեզ մոտ եօթը եղբարք կային» (Մատթեոս 22․25, շեղագիրն ավելացված է)։ Քանի որ այն մարդկանց համար, ովքեր չեն ամուսնանում հավերժության համար, ամուսնությունն այս կյանքից այն կողմ չի շարունակվում (տես ՎևՈւ 132․15–17)։ Այս վերջին օրերում Տերը հայտնել է, որ ամուսնությունը կարող է հավերժ լինել, եթե միայն այն կապվել է Իր օրենքին համաձայն և կատարվել է իշխանություն ունեցողի կողմից և կնքվել է Խոստումի Սուրբ Հոգով (տես ՎևՈւ 132․19

Փրկչի խոսքերը հասկանալու մեկ այլ հանգամանքն այն է, որ պետք է գիտակցել, որ երբ Սադուկեցիները հղում արեցին Մովսեսի խոսքերին (տես Մատթեոս 22․24), նրանք հղում արեցին այն եզրույթին, որը երբեմն անվանում են «ղևտական ամուսնություն»։ Մովսեսի օրենքի համաձայն, երբ ամուսինը մահանում և թողնում էր կնոջն անզավակ, ամուսնու եղբայրը պարտավոր էր ամուսնանալ մահացած եղբոր կնոջ հետ, որպեսզի հոգ տանի նրա համար և զավակներ մեծացնի մահացած ամուսնու համար (տես Երկրորդ Օրինաց 25․5, Bible Dictionary, ‘Levirate marriage’)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 66–67

Մատթեոս 22․35–40 Երկու մեծ պատվիրանները

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը հետևյալն է ասել առաջին և երկրորդ մեծ պատվիրանների վերաբերյալ․

«Սիրել Աստծուն ողջ սրտով, հոգով, մտքով և ուժով ամբողջապես սպառող է և համապարփակ։ Դա անեռանդ ջանք չէ։ Դա մեր ողջ էության ամբողջական նվիրումն է Տիրոջ սիրուն՝ ֆիզիկապես, մտավորապես, հուզականորեն և հոգևորապես։

Աստծո այս սիրո լայնությունը, խորությունը և բարձրությունը տարածվում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա։ Մեր իղձերը, լինեն դրանք հոգևոր կամ ֆիզիկական, պետք է արմատավորված լինեն Տիրոջ հանդեպ սիրո մեջ։ Մեր մտքերն ու գորովանքը պետք է կենտրոնացած լինեն Տիրոջ վրա: …

Ինչո՞ւ Աստված առաջին պատվիրանը առաջին տեղում դրեց։ Որովհետև Նա գիտեր, որ եթե մենք Նրան իսկապես սիրենք, մենք կկամենանք պահել բոլոր Նրա մյուս պատվիրանները։ …

Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը:

Մենք պետք է Աստծուն մյուս բոլորից առաջ դնենք մեր կյանքում: …

Մենք առավելագույնս օրհնում ենք մեր ընկերներին, երբ առաջին պատվիրանը դնում ենք առաջին տեղում» (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4–6; տես նաև Մարկոս 12․28–34

Մատթեոս 22․45 «Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ի՞նչպես է նորա որդի»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը Եհովան էր․

«Հիսուս Քրիստոսը ֆիզիկական ծագումնաբանությամբ Դավթի Որդին էր։ … Սակայն, երբ Հիսուսը ծնվեց մարմնում դարերի վերջում, որը «ժամանակների գագաթնակետն էր», նախքան Դավիթը, Աբրահամը կամ Ադամն ապրեցին երկրի վրա, Նա եղավ Եհովան, Տերը և Աստված» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 552)։