Գրադարան
Դաս 160․ Հայտնություն 21-22


Դաս 160

Հայտնություն 21–22

Նախաբան

Հովհաննեսը տեսավ նոր երկինքը, նոր երկիրը և երկնքից իջնող Նոր Երուսաղեմը։ Նա նաև տեսավ, որ Աստված կապրի Իր ժողովրդի հետ, կսփոփի նրանց և Աստծո սելեստիալ քաղաքը կհաստատվի երկրի վրա։ Հովհաննեսը տեսավ, որ այն մարդիկ, ում անունները գրված են կյանքի գրքում, մուտք կգործեն այդ քաղաքը և կապրեն Աստծո հետ փառքի մեջ։ Հովհաննեսն իր տեսիլքն ավարտեց խնդրանքով, որ Տերը վերադառնա երկիր։

Ուսուցման առաջարկներ

Հայտնություն 21

Հովհաննեսը տեսնում է նոր երկինքը, նոր երկիրը և Աստծո սելեստիալ քաղաքը

Հրավիրեք ուսանողներին վերհիշել իրենց կյանքի մի ժամանակահատված, երբ մեծ վիշտ ու ցավ են ապրել։

  • Կյանքում ի՞նչը կարող է մեծ վիշտ ու ցավ պատճառել մեզ։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Հանձնարարեք ուսանողներին Հայտնություն 21 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունը, որը դժվարին ժամանակներում կարող է սփոփանք պարգևել նրանց։

Բացատրեք ուսանողներին, որ Հայտնություն 21–22 այն տեսիլքի շարունակությունն է, որի իրադարձությունները կզարգանան Հիսուսը Քրիստոսի Երկրորդ Գալուստից հետո։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 21․1–2 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Հովհաննեսի տեսածի, ինչ տեղի կունենար։

  • Ըստ Հովհաննեսի տեսիլքի, ի՞նչ տեղի կունենար։

Հանձնարարեք երկու ուսանողների բարձրաձայն կարդալ հետևյալ նախադասությունները․

Նախադասություն 1

Երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա և Հազարամյակը սկսվի, երկիրը կվերափոխվի այն վիճակի, որում գտնվում էր Ադամի ու Եվայի անկումից առաջ։ Անկումից առաջ երկիրը գոյություն է ունեցել թերեստրիալ կամ դրախտային վիճակով (դրախտային վիճակ)։ Հազարամյակից հետո երկիրը կրկին կփոխվի իր սելեստիալ վիճակին՝ ի նախապատրաստություն Աստծո ներկայության։ Այդ փոփոխությունները կարող էին լինել այն, ինչը ըստ Հովհաննեսի տեղի էին ունենում, երբ նա «տեսավ նոր երկինք և նոր երկիր» (Հայտնություն 21․2

Նախադասություն 2

Նոր Երուսաղեմը, որը Հովհաննեսը տեսավ երկնքից ցած իջնելիս, Աստծո սելեստիալ քաղաքն էր։ Ամենայն հավանականությամբ այդ քաղաքի մեջ կլինի Ենովքի քաղաքը, որը կերպարանափոխվել ու երկինք էր բարձրացվել։ «Սուրբ քաղաքը» կբարձրանա ու կմիանա Նոր Երուսաղեմին, կամ Սիոնին, որը Սրբերը կկառուցեն երկրի վրա (տես Մովսես 7․62–64

  • Ձեր կարծիքով ի՞նչ զգաց Հովհաննեսը, երբ տեսավ այդ բաները՝ արտաքսված լինելով Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատի պատճառով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 21․3–4 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կանի Աստված Իր ժողովրդի համար։

  • Ի՞նչ կանի Աստված Իր ժողովրդի համար։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ․ Աստված կապրի Իր ժողովրդի հետ և կսփոփի նրանց և նրանք այլևս չեն կրի մահ, վիշտ կամ ցավ։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)

Անդրադարձեք գրատախտակին գրված այն բաների ցուցակին, որոնք կարող են վիշտ ու ցավ պատճառել մեզ։

  • Եթե իմանանք, որ Աստված կսփոփի Իր ժողովրդին և կհեռացնի նրանց վշտերն ու ցավերը, դա ինչպե՞ս կարող է օգնել մեզ հիմա, երբ դժվարություններ ենք կրում։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ Աստված ունակ է սփոփել մեզ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 21․7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատարմորեն հաղթում են։

  • Ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատարմորեն հաղթում են։

  • Ելնելով այն ամենից, ինչ դուք սովորեցիք դժվարությունների մասին, որոնք առկա են և կլինեն Երկրորդ Գալուստից առաջ, ինչպիսի՞ բաներ այս մարդիկ պիտի հաղթեն։

Հանձնարարեք այդ նույն ուսանողին բարձրաձայն կարդալ Հայտնություն 21․8 հատվածը: Գուցե դուք կարիք կունենաք բացատրելու, որ կախարդը մի մարդ է, ով ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որում օգտագործվում է չար ոգու ազդեցությունը, իսկ պոռնիկն այն մարդն է, ով ապօրինի կենակցում է կամ շնություն է անում։

Բացատրեք, որ երկրորդ մահը հոգևոր մահն է կամ Աստծուց բաժանումը, որը Վերջին դատաստանից հետո կունենան նրանք, ովքեր ինքնակամ կապստամբեն լույսի և ճշմարտության դեմ (տես Հելաման 14․16–19

Ամփոփեք Հայտնություն 21․9-21 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը բացատրեց Աստծո սելեստիալ քաղաքը։ Նա տեսավ, որ քաղաքն ուներ մի մեծ պատ, որն ուներ 12 դարպասներ, որոնք հսկում էին 12 հրեշտակները։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 21․22–27։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսն ինչ իմացավ այդ սելեստիալ քաղաքի մասին։

  • Հովհաննեսն ի՞նչ իմացավ այդ քաղաքի մասին։

  • Ըստ 27-րդ հատվածի, ո՞ւմ թույլ կտրվի մուտք գործել։ (Միայն այն մարդիկ, որոնց անունները գրված են Գառի կյանքի գրքում։)

Հայտնություն 22

Հովհաննեսն ավարտում է իր տեսիլքը

Հանձնարարեք ուսանողներին Հայտնություն 22 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն ճշմարտությանը, որի օգնությամբ նրանք կիմանան, թե ինչպես կարող են իրենց անունները գրվել Գառի կյանքի գրքում և թույլատրվել իրենց մուտք գործել սելեստիալ քաղաք։

drawing, throne

Կարող եք ցուցադրել գահի մի նկար կամ նկարել այն գրատախտակին։

Խնդրեք որևէ ուսանողի մոտենալ գրատախտակին և նկարել այն, ինչ Հովհաննեսը տեսավ բացի գահից, մինչ մյուս ուսանողը բարձրաձայն կարդա Հայտնություն 22․1–2 հատվածները։

  • Ուրիշ ի՞նչ տեսավ Հովհաննեսը Աստծո սելեստիալ քաղաքում։

Հրավիրեք ուսանողին նստել իր տեղը։

  • Համաձայն 2-րդ հատվածի, Հովհաննեսն ինչպե՞ս նկարագրեց կյանքի ծառը։ (Ծառն ամբողջ ժամանակ առատ բերք էր տալիս, իսկ դրա տերևները կարող էին բուժել ազգերին։)

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի Գրքում արձանագրված է, որ Լեքին ու Նեփին տեսան կենաց ծառի տեսիլքը։ Նեփին տեսավ, որ ծառն ու կենաց ջրերի ակունքը խորհրդանշում էին Աստծո սերը (տես 1 Նեփի 11․25)։ Գրեք Աստծո սերը բառակապակցությունն ուսանողի նկարած ծառի և գետի կողքին։

  • Ո՞րն է Աստծո սիրո ամենամեծ արտահայտումը։ (Հիսուս Քրիստոսի Քավությունը [տես Հովհաննես 3․16, Ա Հովհաննես 4․9]։ Ծառի պտուղը կարող է նաև խորհրդանշել Քավության օրհնությունները։)

Ամփոփեք Հայտնություն 22․3–10 հատվածները և բացատրեք, որ այդ սելեստիալ քաղաքը տեսնելուց բացի, Հովհաննեսը նաև վկայություն ստացավ հրեշտակից, որ իրեն հայտնի դարձած բաները ճշմարիտ են։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 22.11-13 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել , թե ինչ կանի Տերը, երբ կրկին գա։

  • Ի՞նչ կանի Տերը, երբ Նա կրկին գա։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 22․14 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել , թե ինչ պետք է անենք, որպեսզի մեզ թույլ տան մտնել սելեստիալ արքայություն։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեզ թույլ տան մտնել սելեստիալ արքայություն։

Բացատրեք, որ «իշխանություն կունենան կյանքի ծառի վրա» նշանակում է արժանի լինել ստանալու Քավության օրհնությունները, այդ թվում՝ հավերժական կյանքը։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 14-ից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է բացահայտեն մի սկզբունք, որը նման է հետևյալին․ Եթե մենք պահենք Տիրոջ պատվիրանները, ապա կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները և մուտք գործել սելեստիալ արքայություն։ Բացատրեք, որ Նրա պատվիրանները պահելն իր մեջ ներառում է այն բոլոր արարողությունների ստացումը, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայություն մտնելու համար։)

Բացատրեք, որ թեև Քավության օրհնություններից մի քանիսը , ինչպես օրինակ հարության պարգևը, անվճար տրված են Աստծո բոլոր զավակներին, մյուս օրհնությունները, ինչպես օրինակ հավերժական կյանքը, հասանելի են նրանց, ովքեր ջանասիրաբար փորձում են գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարել և հետևել Նրա պատվիրաններին։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

Նոր Կտակարանի ուսումնասիրության ժամանակ ի՞նչ պատվիրաններ և ուսմունքներ եք սովորել և փորձել եք կիրառել դրանք ձեր կյանքում։

Այդ պատվիրանները կիրառելու ձեր փորձերն ինչպես են օգնել ստանալ Տիրոջ օրհնությունները և պատրաստել ձեզ վերադառնալ ձեր Երկնային Հոր ներկայությունը։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեն այս երկու հարցերին և ստուգեք, թե ինչ են նրանք գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում, ինչ նշումներ են արել իրենց սուրբ գրություններում և այս տարի նրանց ուսումնասիրած սուրբ գրությունների սերտման հատվածները։ Խնդրեք նրանց գրել հետևյալ երկու հարցերի պատասխաններն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)

Ամփոփեք Հայտնություն 22․15–19 հատվածները և բացատրեք, որ այն մարդիկ, ովքեր չեն պահում Տիրոջ պատվիրանները, չեն կարող մտնել սելեստիալ քաղաք։ Հիսուս Քրիստոսը վկայեց, որ Նա այդ հայտնությունը տվեց Հովհաննեսին և Հովհաննեսը հրավիրեց բոլորին գալ դեպի կյանքի ջրերը և ազատ խմել դրանից։ Հովհաննեսը նախազգուշացրեց իր ընթերցողներին չվերափոխել իր գրքի ուղերձը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 22.20 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել Հովհաննեսի խնդրանքին։

  • Ո՞րն էր Հովհաննեսի խնդրանքը։

  • Ելնելով Հայտնության գրքի ձեր սովորածից, ձեր կարծիքով ինչո՞ւ էր Հովհաննեսը ցանկանում, որ Տերը գար։

Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը Հայտնություն 21–22 գլուխների ընթացքում ուսանողների բացահայտած ճշմարտությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հայտնություն 21.4 «Եվ կջնջի Աստված բոլոր Արտասուքը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ուսուցանել է, որ Տիրոջ ուրույն ժամանակին, հավատարիմների վշտերը կփոխարինվեն ուրախությամբ․

«Տերը փոխհատուցում է հավատարիմներին յուրաքանչյուր կորստի համար։ Այն, ինչ վերցվում է նրանցից, ովքեր սիրում են Տիրոջը, կտրվի նրանց Իր ուրույն ձևով: Թեև այն կարող է չգալ ցանկալի ժամանակ, հավատարիմները կիմանան, որ այսօրվա ամեն մի արցունքը, ի վերջո, կվերադարձվի հարյուրապատիկ անգամ ավելի ուրախության և երախտագիտության արցունքներով» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն», Ensign or Լիահոնա, նոյ. 2008թ., 28):

Հայտնություն 22.18 «Եթե մեկը բան ավելացնե սրանց վրա»

Որոշ մարդիկ մերժում են Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները, քանի որ նրանք հավատում են, որ Տերը դադարել է սուրբ գրությունները հայտնի դարձնել Իր զավակներին։ Շատերը սխալ են օգտագործում Հայտնություն 22․18 հատվածը և հայտարարում, որ Տերը բացի Աստվածաշնչից ուրիշ սուրբ գրություններ չի տա և ցանկացած մարդ, ով պնդում է, որ ստացել է լրացուցիչ սուրբ գրություն, կկրի այն պատիժները, որոնց մասին նախազգուշացրել է Հովհաննեսը։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն անդրադարձել է այդ սխալ մեկնաբանություններին․

«Սակայն գոյություն ունի մի անխախտ համաձայնություն աստվածաշնչի բոլոր գիտնականների միջև, որ այս հատվածը վերաբերում է միայն Հայտնության գրքին, ոչ թե ողջ Աստվածաշնչին։ Մեր օրերի այդ գիտնականներն ընդունում են, որ Նոր Կտակարանի մի քանի «գրքեր» անկասկած, գրվել են Պատմոսի կղզում Հովհաննեսի հայտնությունը ստանալուց հետո։ Այդ շարքում են գտնվում առնվազն Հուդա Առաքյալի Թուղթը, Հովհաննեսի երեք թղթերը և, հավանաբար, ամբողջությամբ Հովհաննեսի ավետարանը։ Թերևս գոյություն ունեն սրանցից նույնիսկ ավելի շատերը։

Բայց կա ավելի հասարակ պատասխան, թե ինչու առկա Նոր Կտակարանի վերջին գրքի այդ հատվածը չի կարող վերաբերել ամբողջ Աստվածաշնչին։ Դա այն պատճառով է, որ Աստվածաշունչը, ինչպես մենք այն գիտենք, որպես մեկ հատորի մեջ կարված տեքստերի հավաքածու, գոյություն չի ունեցել, երբ այդ հատվածը գրվել է։ Օրինակ՝ Հովհաննեսի կողմից իր գրությունը գրելուց հետո, դարեր շարունակ Նոր Կտակարանի առանձին գրքեր շրջանառության մեջ էին գտնվում միայնակ կամ հավանաբար մի քանի այլ տեքստերի հետ միասին, բայց գրեթե երբեք, որպես ամբողջական հավաքածու։ Հայտնի հունարեն Նոր Կտակարանի 5366 աստվածաշնչյան ձեռագրերի ողջ հավաքածուից միայն 35-ն են պարունակում ողջ Նոր Կտակարանը՝ ինչպես մենք այն գիտենք, և նրանցից 34-ը կազմվել են մ․թ. 1000 թվականից հետո» («Իմ խոսքերը … երբեք չեն դադարում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 91–92)։