Պետրոս Առաքյալի Երկրորդ Թղթի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել է. «Պետրոսը, համեմատած մյուս բոլոր Առաքյալների հետ, գրել է ամենաազնվական լեզվով» (History of the Church, 5:392): Ազնվական նշանակում է մտքով վեհ, կարկառուն արժանիքների հավասար և հիացմունք ոգեշնչել փորձող:
Որպես Հիսուս Քրիստոսի փոխակերպման ականատես (տես Բ Պետրոս 1.16-18)` Պետրոսը հորդորեց իր ընթերցողներին աճել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքի մեջ ու ձգտել աստվածային որակների ձեռքբերմանը, որպեսզի կարողանան ճաշակել «աստուածային բնութեունից» (տես Բ Պետրոս 1.4-8): Նա հավաստիացրեց, որ այս հոգևոր աճը կօգնի նրանց դարձնել իրենց «կոչումն ու ընտրությունը հաստատ» (Բ Պետրոս 1․10)։ «Պետրոսը վերահաստատում է, որ Տերը գալու է երկնքից մեծ փառքով ու աշխարհքի դատաստանով» (Bible Dictionary, “Peter, Epistles of”): Ուսումնասիրելով Պետրոսի Երկրորդ Թուղթը` ուսանողները կարող են ավելի մեծ հավատք զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ ու ստանալ առաջնորդություն և ոգեշնչում, որը նրանց կարող է օգնել ավելի նմանվել Նրան:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պետրոս Առաքյալի Երկրորդ Թղթի հեղինակը Շմավոն Պետրոսն է` Հիսուս Քրիստոսի գլխավոր Առաքյալը (տես Բ Պետրոս 1.1):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մենք հաստատ չգիտենք, թե երբ և որտեղ է գրվել այս թուղթը։ Ընդհանրապես ենթադրվում է, որ Պետրոսն այս թուղթը գրել է Հռոմում, Ա Պետրոս անվամբ թղթից հետո, որը հավանաբար գրվել է Մ.Թ. 64թվին (տես Bible Dictionary, “Peter, Epistles of”):
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:
Պետրոսն ասել է, որ նա գրում էր «ձեզ` որ մեզ հետ նոյն պատուական հավատքին հասաք» (Բ Պետրոս 1.1): Սա կարող է ցույց տալ, որ Պետրոսի լսարանը նույն հրեա քրիստոնյաներն էին, ովքեր ընդունել էին Պետրոսի Առաջին Թուղթը (տես Բ Պետրոս 3.1): Բ Պետրոսի 1.12-15-ի բովանդակությունը ցույց է տալիս, որ Պետրոսը նկատի ուներ, որ այս նամակը լինելու է հրաժեշտի ուղերձ իր ընթերցողների համար:
Ի տարբերություն Պետրոս Առաքյալի Առաջին Թղթի, որն օգնեց սրբերին դիմակայել արտաքին հալածանքներին, Պետրոս Առաքյալի Երկրորդ Թուղթն ուղղված էր ներքին ուրացությանը, որը սպառնում էր Եկեղեցու ապագային: Կեղծ մարգարեներն ու վարդապետները տարածում էին «կորստական հերձուածություններ [կեղծ ումունքներ]. և ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց» (Բ Պետրոս 2.1): Պետրոսը նամակը գրեց Սրբերին խրախուսելու համար, որպեսզի նրանք աճեին Տիրոջ մասին իրենց գիտելիքի մեջ ու իրենց «կոչումն ու ընտրությունը հաստատ» դարձնեին (Բ Պետրոս 1․10)։
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
«Երկրորդ թուղթն, ըստ երևույթին, ուղղված էր նույն եկեղեցիներին, ինչպես առաջինը (տես Բ Պետրոս 3.1): Այն գրվել է մահվանից ոչ շատ առաջ ([Բ Պետրոս] 1.14)» (Bible Dictionary, “Peter, Epistle of”): Այն նաև պարունակում է Պետրոսի ամենահամոզիչ բառերն ու նրա վերջին վկայությունը:
Բ Պետրոսի գլխավոր թեման Հիսուս Քրիստոսի մասին գիտելիք ձեռք բերելու կարևորությունն է: Պետրոսը խոստացավ իր ընթերցողներին, որ եթե նրանք փնտրեն աստվածային հատկանիշներ ու զարգացնեն աստվածային էություն, դրանք «դատարկ ու անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տեր Յիսուս Քրիստոսի գիտութիունումը» (Բ Պետրոս 1.8)և ձեր «կոչումը և ընտրութիւնը հաստատ կանեք» (Բ Պետրոս 1.10):
Պետրոսը հակադրում էր Հիսուս Քրիստոսի մասին ճիշտ գիտելիքը սուտ գիտելիքի և ուսմունքների հետ, որ ուրացողներն էին տարածում (տես Բ Պետրոս 2): Իր թղթի վերջում Պետրոսը Սրբերին վերջին անգամ հրավիրեց «աճել մեր Տեր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտութիվնովը» (Բ Պետրոս 3.18):
Համառոտ շարադրանք
Բ Պետրոս 1 Պետրոսը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսի խոստումները Սրբերին թույլ են տալիս դառնալ «հաղորդակից աստվածային բնությանը» (Բ Պետրոս 1.4): Նա խրախուսում է նրանց դարձնել իրենց «կոչումն ու ընտրությունը հաստատ» (Բ Պետրոս 1․10)։ Պետրոսը հիշատակում է Փոխակերպման սարի վրա տեղի ունեցած իր փորձառության մասին, երբ նա փառավորված Քրիստոսի ականատեսը եղավ ու լսեց Հոր ձայնը: Պետրոսն ասում է, որ ինքը «մարգարէական ավելի հաստատ խօսք» ունի (Բ Պետրոս 1.19):
Բ Պետրոս 2 Պետրոսը զգուշացնում է Եկեղեցու անդամներին կեղծ մարգարեների ու կեղծ վարդապետների մասին, որ գալու են նրանց մեջ ու փորձելու են Սրբերին ճանապարհից շեղել: Այդ չար վարդապետներն ուրանալու են Տիրոջն ու չարախոսելու են «ճշմարտութեան ճանապարհի» մասին (Բ Պետրոս 2.2): Պետրոսն ուսուցանում է, որ ավելի լավ է չընդունել ավետարանը, քան կապել ուխտեր ու չապրել համաձայն դրանց:
Բ Պետրոս 3 Պետրոսը վճռականորեն հաստատում է, որ Քրիստոսը գալու է հենց Իր ժամանակին, որպեսզի երկիրը կրակով մաքրի, ոչնչացնի չարերին ու փրկի ջանասերներին ու հավատարիմներին: Նա հրավիրում էր Սրբերին «աճել … Յիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտութիւնովը» (18-րդ հատված):